User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 20 հատից

Թեմա: Անիծվածները

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անիծվածները

    Բարև Ձեզ.

    Հավանաբար բոլորդ էլ նայել եք 90-ականների սկզբին ստեղծված "Անիծվածներ" ֆիլմը, որը պատմում է բանտային կյանքի մասին: Ինչ կարծիք ունեք այս ֆիլմի մասին?

    Ըստ իս սա հայկական ամենամռայլ ու բացասական էներգիա սփռող ֆիլմն է: Միանգամից ուզում եմ ասել, որ խոսքերս ուղղված չեն գողական աշխարհի կամ գողական օրենքների դեմ - դա առանձին թեմա և և բացի այդ հենց այդ աշխարն է, որ ֆիլմում մեր առջև հառնում է այդ թվում և իր դրական կողմերով...

    Խոսքս հենց ֆիլմի մասին է, նրա գեղարվեստական կողմի;

    Այս կինոն տարածում է բազում բացասական հույզեր` վախ, անորոշություն, զզվանք և այլն: Ըստ իս կինոարվեստը, հատկապես մասսայական կինոարվեստը, չպետք է այդպիսին լինի: Սակայն մեր "Արմենակոբ"-ը համառորեն չի ուզում հաշվի նստել այդ հանգամանքի հետ և հանգիստ խղճով ցերեկային ժամին ցուցադրում է մի ֆիլմ, որի ընթացքում բավականին նատուրալ նկարած կադրերով մասնավորապես բռնի սեռական գործողություններ են իրականացնում տղամարդու նկատմամբ կամ բռնաբարում են մի աղջկա, որին եղբայրը տարվել է թղթախաղում...

    Ես շատ անգամ եմ նայել այդ ֆիլմը, բայց այդ "շատ անգամ"-ը այնուհանդերձ մինչև այժմ էլ ինձ չի պաշտպանում այդ կինոյի բացասական հույզերից:

    Եվ այս կոնտեքստում էլ հարցս - արժե այդ ֆիլմը մշտական և մասսայական ցուցադրման?
    Վերջին խմբագրող՝ Lion: 04.12.2008, 14:11:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. #2
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անիծվածները...

    Իրոք ֆիմը մռայլ է և ծանր զգացողություններ է առաջացնում: Բայց ըստ իս ֆիմլը բավականին հաջող է նկարահանված: Իրական կյանքն առավելագույն ճշտությամբ է արտացոլում (90-ականների Հայաստանը): Ոչ թե ներկայիս սերյալների նման: Գաղութի մասին ֆիլմ են նկարում, բայց քեզ թվում է դա գաղութ չէ, հանգստյան տուն է:

    Ինձ ավելի շատ դուր է գալիս ֆիլմի 2-րդ սերիան, որտեղ իրոք զգացվում է երկրաշարժի պատճառած ցավն ու ողբերգությունը:

  3. #3
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անիծվածները...

    2-րդ սերիայի մասին հենց նոր իմացա Իսկ ներկայիս սերիալները առանձին թեմա են...

    Ասածս այն է, որ պետք չէ բացասական հույզեր ցրել... Տես, ընտանիքիդ հետ նստած ես, հայրդ, մայրդ... մեկ էլ այդ ֆիլմն է սկսվում: Դե գիտեք էլի ոնց է լինում: Ծնողներդ միանամից ասում են. "Վայ, Հայկական կինո է, թող նայենք..." Ու հիմա ոնց դու ծնողներիդ ասես, որ դա համենայն դեպս այդ սաստավով նայելու բան չէ, քանի որ այնտեղ տղամարդ են բռնաբարում... Ուղիղ ասես, չի լինի համ էլ անհարմար է, նամյոկ անես, կարողա չհասկանաս, թողնես գնաս- պիտի նստեն ու ճնշվեն այդ տեսարաններից, վատ զգան, նողկանք ապրեն, տրամները ընկնի...

    Դա դեռ մեծերը - բա որ երեխաները նայեն? Չնայած այս պահը հեշտ է, քանի որ երեխային կարող ես համոզել, շեղել ու ալիքը շուռ տալ...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. #4
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անիծվածները...

    Եթե «Անիծվածները» չցուցադրեն էլ, ապա հաստատ դրա տեղը մի ամերիկայն անասուն մարտաֆիլմ կցուցադրեն, որտեղ տղամարդ բռնաբարելուց բեթար բաներ էլ են անում

  5. #5
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անիծվածները...

    Մեջբերում Լեո դե Գրան-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե «Անիծվածները» չցուցադրեն էլ, ապա հաստատ դրա տեղը մի ամերիկայն անասուն մարտաֆիլմ կցուցադրեն, որտեղ տղամարդ բռնաբարելուց բեթար բաներ էլ են անում
    Էդ էլ կա... Չնայած ես դժվարությամբ եմ հիշում արևմտյան մի որևէ ֆիլմ, որ "Անիծվածներ"-ից ավելի բացասական հույզեր արթնացնի
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. #6
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անիծվածները...

    Իսկ ես չեմ տեսել այդ ֆիլմը…
    Հիմա հեռուստատեսությամբ ցուցադրվում է՞…

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •