Բարև Ձեզ.
Հավանաբար բոլորդ էլ նայել եք 90-ականների սկզբին ստեղծված "Անիծվածներ" ֆիլմը, որը պատմում է բանտային կյանքի մասին: Ինչ կարծիք ունեք այս ֆիլմի մասին?
Ըստ իս սա հայկական ամենամռայլ ու բացասական էներգիա սփռող ֆիլմն է: Միանգամից ուզում եմ ասել, որ խոսքերս ուղղված չեն գողական աշխարհի կամ գողական օրենքների դեմ - դա առանձին թեմա և և բացի այդ հենց այդ աշխարն է, որ ֆիլմում մեր առջև հառնում է այդ թվում և իր դրական կողմերով...
Խոսքս հենց ֆիլմի մասին է, նրա գեղարվեստական կողմի;
Այս կինոն տարածում է բազում բացասական հույզեր` վախ, անորոշություն, զզվանք և այլն: Ըստ իս կինոարվեստը, հատկապես մասսայական կինոարվեստը, չպետք է այդպիսին լինի: Սակայն մեր "Արմենակոբ"-ը համառորեն չի ուզում հաշվի նստել այդ հանգամանքի հետ և հանգիստ խղճով ցերեկային ժամին ցուցադրում է մի ֆիլմ, որի ընթացքում բավականին նատուրալ նկարած կադրերով մասնավորապես բռնի սեռական գործողություններ են իրականացնում տղամարդու նկատմամբ կամ բռնաբարում են մի աղջկա, որին եղբայրը տարվել է թղթախաղում...
Ես շատ անգամ եմ նայել այդ ֆիլմը, բայց այդ "շատ անգամ"-ը այնուհանդերձ մինչև այժմ էլ ինձ չի պաշտպանում այդ կինոյի բացասական հույզերից:
Եվ այս կոնտեքստում էլ հարցս - արժե այդ ֆիլմը մշտական և մասսայական ցուցադրման?
Էջանիշներ