Չէ, «Միջնորդը» չեմ ուզում՝ հաստատ: Գիտե՞ս՝ ինչու. սյուժեի հետ կապ ունեցող ցանկացած վերնագիր հուշում ա դառնալու, իսկ ես ուզում էի, որ միակ հուշումը վերջին նախադասությունը լինի: Եթե վերնագիր դնեմ, ապա գոնե էնպիսի բան, որ առաջին անգամ կարդաս, քեզ բա՜ն չասի, անցնես առաջ, կարդաս-պրծնես, հետո նորից նայես վերնագիրն ու հասկանաս: Ու համ էլ՝ ինչ-որ վերացական բան լինի. ինչ-որ «եսիմինչություն», օրինակ: Մի խոսքով՝ բարդ գործ էր, ես էլ ոչ էդքան հավես ունեի, ոչ էլ՝ մուսա:
Էջանիշներ