Բայց ո՞վ ա է Հայկոյին բան ասում
Ճիշտ էլ հասկացել էի փաստորեն, ինչի համար մի այլ կարգի ուրախ եմ...
իսկ պարզ չէր...հեշտացված էլ չէր...ամեն բառի վրա չի, որ մարդը կարդալիս կենտրոնանում ա...իրոք բարդ էր...ու դրանով իսկ խորն էր ու լավը...ընդ որում ստեղծագործությունն ավելի, քան ինքը հեղինակը...
Շարունակի՛ր...![]()
Վերադարձա
Խորխե Լուիս Բորխես - Ավետարան ըստ Մաթևոսի
«Պրոտոնային հրթիռը» ես եմ հորինել: Կարող էր լինել, ասենք, ինչ-որ «հակագրավիտացիոն» կամ «մյուոնային» շարժիչ:
Շնորհակալություն, Camilla ջան: Իմ ամենաչսիրած ոճին շատ լավ բնորոշում ես տվել: Ես դրանց ասում էի «անձրևի տակ քայլող թախծոտ աղջիկ», բայց զեփյուռն էլ է լավը:
Գրվածքում դիտմամբ ոչ մի բան չեմ մեկնաբանել, ոչ մի «հեղինակի խոսք» չեմ օգտագործել. ես գրողն եմ, իսկ մտածողն ու մեկնաբանողը՝ կարդացողը: Եվ, ի վերջո, գրողը ես եմ ու ես էդպե՛ս եմ ուզեցել գրել: Ինչ-որ պատճա՞ռ է պետք «քնքույշ» չգրելու համար: Չեմ ուզել, չեմ գրել: Կուզենայի, կգրեի: Ճաշակին, գիտեք, ընկեր չկա:
Չեմ կարծում, որ շարունակություն, որպես այդպիսին կգրի: Դե ես զուտ «գրելու համար» չեմ գրում, ու մեջս էլ ոչ մի ոգեղեն ջիղ չկա, ոչ էլ ծանոթ մուսա ունեմ: Ես չափազանց ռեալիստ եմ՝ ինձ փետուրին նվիրելու ու չափազանց «հերմետիկ»՝ բոլոր մտածածներս գրելու համար: Նորից՝ պահն է ամեն ինչ որոշում: Գործի տեղը պարապ ժամանակ կարդալու կամ զրուցելու փոխարեն կարող եմ, օրինակ, գրել. դա ինձ համար զբաղմունք է և ոչ՝ նպատակ:
«Հայտնությունը» կարդացել եմ (հեծյալ-մեծյալներ, դևեր-մևեր, պոռնիկ-մոռնիկներ, թվեր-մվեր), մի քիչ նույնիսկ հիշում եմ: Թե՞ քո ասածը Նոր կտակարանի վերջին մասերը չէ... Չգիտեմ:
Չէ, խորն ու բարդ չէր հաստա՛տ: Ուղղակի վերցրել էի շա՜տ տարածված ու ծամծմված «այլ քաղաքակրթությունների» ու «տիեզերքից միջամտության» տեսություններն ու հարմարացրել էի ավետարանական պատումներին: Իսկ գրածիդ վերջին մասը ոնց որ թե փայլուն թղթով դառը հաբ էր, հա՞: Այսինքն՝ «դարդ մի՛ արա, որ դու էդքան տափակ ու տուֆտ ես. զատո, մեկ-մեկ որ բախտդ բերում ա, տանելի բաներ էլ ես կարողանում երկնել. ոչի՛նչ, բան ա, կանցնի»: Թե՞ ինչ-որ բան սխալ եմ հասկացել: Ոխերիմ բարեկամության հոտ ա գալիս:
DIXIcarpe noctem
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Դե դա հենց սկզբից էր էդպես մտածված: Այսինքն՝ նախ որոշել եմ, որ ավարտվելու է հենց այդպես՝ այդ մի նախադասությամբ, ու հենց այդ մի նախադասությունն է լինելու պատմվածքի բանալին, իսկ հետո «շարել» եմ ամբողջ ջանջալ նախաբանը: Սկզբի մոնոտոնությունն ու ծանծաղությունը կոչված էին (իմ մտահղացմամբ) ուժեղացնելու ու ընդգծելու վերջին հարվածը, երբ հանձինս տարօրինակ ու հետամնաց այլմոլորակայինների ճանաչում ես ինքդ քեզ: Ի դեպ՝ փորձել եմ էնպես սկսել, որ անընդհատ թվա, թե տիեզերագնացները մարդիկ են: Այսինքն՝ ոչ մի բանով չեմ հուշել, որ նրանք տարբեր են մեզնից՝ լինի կազմվածքով թե զարգավածությամբ. նաև դրանով էր պայմանավորված զուսպ ու սահմանափակ շարադրանքը. դիտմամբ շատ քիչ եմ անդրադարձել իրենց՝ եկվորներին:
DIXIcarpe noctem
ԸՀԸՆ...Հայկօ, սխալ ես հասկացել...փայլուն թղթով քաղցր հաբ...
իմ ապուշ հումորներից էր, ուզում էի ստուգել ժպիտով կանցնես, թե ոչ
Քեզ մի թերագնահատիր գրելու հարցում...
Հետո մի տեսակ տարօրինակ մթնոլորտ ես ստեղծել..ստեղծագործությունը ստիպում ա խորհել..ես նույնիսկ մտածեցի Հիսուսի երկրորդ գալստյան մասին, ում« բա որ խաչեմ»...իսկ հետո հանկարծ տարօրինակ ենթատեքստով գրառումներ, ինչ-որ մելանխոլիկ մեկնաբանություններ քո կողմից...ինչի՞ համար...
այնուամենայնիv ստեղծագործությանդ վերնագիր ա պետք...անվերնագիրը լավ վերնագիր չի...
Վերջին խմբագրող՝ Ծով: 16.11.2008, 02:03:
Alize'e Դե էսօր ես շատ չար ու վատն եմ: Ինձ մի քանի հոգի էսօր ռեալում տեսել են, կհաստատեն
: Ու ահավոր մարտական եմ տրամադրված ամեն ինչ նկատմամբ. երևի ցրտից ա
: Իսկ ընդհանրապես ես սպիտակ ու փափուկ եմ, մանավանդ՝ հանգստացած ու քունս առած ժամանակ
:
Հ.Գ. Զարմացա էլ, ճիշտ ասած:
Հ.Հ.Գ. Էսքան ժպիտը հերիք ա՞:
DIXIcarpe noctem
ըհըն
վերնագիր չորոշե՞նք...
օրինակ ինչ կլիներ, եթե դնեիր «ՄԻջնորդը...»![]()
Չէ, «Միջնորդը» չեմ ուզում՝ հաստատ: Գիտե՞ս՝ ինչու. սյուժեի հետ կապ ունեցող ցանկացած վերնագիր հուշում ա դառնալու, իսկ ես ուզում էի, որ միակ հուշումը վերջին նախադասությունը լինի: Եթե վերնագիր դնեմ, ապա գոնե էնպիսի բան, որ առաջին անգամ կարդաս, քեզ բա՜ն չասի, անցնես առաջ, կարդաս-պրծնես, հետո նորից նայես վերնագիրն ու հասկանաս: Ու համ էլ՝ ինչ-որ վերացական բան լինի. ինչ-որ «եսիմինչություն», օրինակ: Մի խոսքով՝ բարդ գործ էր, ես էլ ոչ էդքան հավես ունեի, ոչ էլ՝ մուսա:
DIXIcarpe noctem
Հայկօ ջան դուրս շատ եկավ գրածդ: Հենց սկզբից հասկացա, որ այլմորակայինները մարդիկ են, բայց որ միջնորդը Հիսոսն էր, հասկացա միայն վերջին նախադասությունից: Էս գրածիդ վրա կարելի է լավ ֆիլմ նկարել: Վերնագիրն էլ կարելի է դնել «Բացահայտում»:
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Չէ, ֆիլմ չի ստացվի: Ամբողջ գրվածքը կառուցված ա էն բանի վրա, որ դու ոչ էդ այլմոլորակայիններին չես տեսում, ոչ էլ՝ տիեզերագնացներին: Պատկերացրու՝ նկարազարդ հեքիաթ լիներ, նկարում էլ՝ սկաֆանդրով ինչ-որ անդուր, վեցոտանի-երկգլխանի մեկը Բեթղեհեմյան աստղի լույսի տակ նորածին երեխա է դնում գոմի մսուրի մեջ: Սաղ համը կհելներ, չէ՞:
DIXIcarpe noctem
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ