ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՅԴ ՉՊԵՏՔ Է ԹՈՒՅԼ ՏԱ
՚Ներկա ժամանակներում, երբ միջազգային տնտեսությունը ցնցվում է համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամերից, յուրաքանչյուր պետություն պետք է մտածի իր ներսում հնարավոր ամեն ինչ անելու նորմալ աշխատող տեղական ձեռնարկությունների ներքին եւ միջազգային տնտեսական ու առեւտրական հարաբերություններին աջակցելու եւ օժանդակելու համար: Պետք է այդպես մտածել, բայց միշտ չէ, որ դա այդպես է, դրա ապացույցն է մի օրինակՙ,- հայտարարել է գերմանանական MediaConsult ՍՊԸ տնօրեն Էրիխ Քելմը:
Նրա ղեկավարած MediaConsult ՍՊ ընկերությունը ՚Բջնիՙ ֆիրմայի հետ (ՍԻԼ-Գրուփ) ունի առեւտրական հարաբերություններ: ՚Մինչեւ օրս Հայաստանում իշխող կարճատես իշխանավորները, անհասկանալի որոշում են կայացրել, փակելու ՚Բջնիՙ ընկերությունը ներկայացնելով վերջինիս խտրական պահանջներ, որոնք ընկերության կողմից անիրագործելի են: Իմ կարծիքով փակելու պատճառը քաղաքական հաշվերհարդարն է,-նշել է Էրիխ Քելմը:-
Իրավական տեսակետից ձեռնարկությունը պարտքեր չի գոյացրել եւ աշխատել է խստորեն պահպանելով ISO 9001-ի հրահանգները եւ նորմերը, որոնք շատ արեւելա-եվրոպական երկրներում դեռեւս կիրառելի չեն: Գործազրկության բարձր ցուցանիշների պայմաններում ձեռնարկությունը աշխատանքով ապահովել է, իմ իմանալով մոտ 500 մարդուՙ:
Նման գործելակերպը, ըստ նրա, ժողովրդավարությամբ կառավարվող որեւէ եվրոպական երկրում անհասկանալի կլիներ: Դա առաջ կբերեր հասարակության եւ արհմիությունների բողոքի ալիքը:
՚Այսպիսի կամայականություն եւ ինքնակալությունը, որպես ժողովուրդ չպետք է թույլ տալ: Անհասկանալի է, թե ինչպես 21-րդ դարում Եվրոպայի կենտրոնում երկրներ կան, որտեղ ժողովրդավարությունը եւ ազատությունը ոտնահարվում են: Գործարարները, որոնք բարձր անձնական եւ ֆինանսական ներդրումներով երկրի տնտեսության աճը առաջ են մղել եւ դրա շնորհիվ նոր աշխատատեղեր ստեղծել, որոնք հուսալի տնտեսական կապերով բարձրացրել են երկրի պատիվը միջազգային տնտեսական շուկաներում, անբացատրելի կամայականության են ենթարկվում` առանց հաշվի առնելու կորուստները,-հայտարարաում է գերմանացի գործարարը:
Մի կառավարություն, որ այսպես է գործում, չպետք է զարմանա, որ արեւմտաեվրոպական ձեռնարկությունները թերահավատությամբ պետք է նայեն իր երկրի զարգացմանը, եւ քիչ ձեռնարկություններ կլինեն, որ բարձր ռիսկի ենթարկվելով, Հայաստանում հիմնադրված ընկերությունների հետ տնտեսական կապեր կհաստատեն: Ես եւ իմ գործընկերները նույնպես պատրաստ չենք նման բարձր ռիսկի դիմել: Վաղը կարող է ամեն ինչ նորից կրկնվել առանց պատճառի եւ առանց օրենքիՙ:
Էջանիշներ