Տնտեսության զարգացման հիմքն է հանդիսանում փոքր և միջին բիզնեսի զարգացումը: Ընդ որում բիզնես բառի տակ հասկացվում է շատ լայն բաներ, ասենք օրինակ բիզնես եմ համարում կլինիկա բացելը, վերլուծական կենտրոններ, իրավաբանակն խորհրդատվություններ տվող կազմակերպությունները, այսիքն բիզնես ասածն համարում ենք ավելի լայն, ոչ միայն առևտուր իր բուն ու բնական իմաստով: Եվ ահա մենք ակումբցիներս ինչքանով կարող ենք ունենալ մեր լուման այս գործում: բոլորս էլ փոքր ժամանակից ձգտել ենք այս կամ այն բիզնեսն ունենալ, մեր գործը դնել, և ահա հիմա բավականին հասուն ենք և եկել է ժամանակը հասկանալու թե մենք ինչպես ենք վերաբերվում գործ դնելու կամ բիզնես անելու մասին: Եկեք բոլորս ներկայացնենք մեր բիզնես ոլորտները, ասենք ինչ գործ կդնենք: Բոլորովս կքննարկենք կտեսնենք որքան է հնարավոր գործ սկսելը, իսկ տարիքով մեծ ակումբցիներ իրենց փորձով մեզ ուղղություն կտան: Իհարկե հիմա կասեք էս մարդը գժվելա, էս երկրում ինչ բիզնես երբ մասնավոր սեփականությունը չի հարգվում այստեղ, այսպես ասած նույնիսկ մրջյունը այս երկրում իր սեփականությունը չունի, ճանճը նույնիսկ իրա նստելու տեղը չունի, իսկ մեղվին չեն թողնի իր բույնը, եթե մեղրից բաժին չունենան: Մի խոսքով մենք բոլորս էլ ինչ-որ մտքեր կունենանք ինչ-որ սեփական գործ դնելու ուղղությամբ:
Օրինակ ես միշտ ցանկացել եմ հոգեբանկան հարցերով խորհրդատվական կենտրոն ունենալ, ցանկացել եմ զբաղվել ասենք բեռների տեղափոխմաբ զբաղվող ընկերություններով, շատ կուզենայի ամսագիր կամ շաբաթաթերթ ունենալ հոդվածնեյի գրեյի խմբագրեյի ու մատուցեյի մեր հասարակությանը:
Էջանիշներ