Իմ Արիացի եղբայր, Հայաստանն էն ա, ինչ նկարված ա միջազգային քարտեղների վրա, ոչ թե էն ծովից-ծով տեսլականը, որ տպված ա Տավուշցի տավարածի ուղեղում: Ու «գալ տարին՝ Վանին մեջ»-ի տիպի լոզունգները ՄԱԿ-ի վեհաժողովի դահլիճում թղթաշերեփատիպ խաղալիքներ են դառնում: Իսկ ամեն տեսակ արտասահմանցի քարտուղարներն ու խորհրդականները ծալած ունեն՝ դու (մենք) Հայաստան ասելով ի՞նչ ես հասկանում, կամ թե՝ Հայաստան ասելիս էլ թուրքը ու՞մ շունն է: Կա կոնկրետ աշխարհաքաղաքական իրավիճակ, կոնկրետ հակամարտություն ու կոնկրետ խնդիր: Ու դու ինչքան ուզում ես վարդագույն ակնոց դիր, դրանից Արցախը Հայաստանին չի միանա: Քո ասած թղթաբաններն ու չինովնիկները նրանք են, ովքեր թելադրում են այսօր: Դու կարող ես գնալ ինչ-որ գյուղ, խոսել ինչ-որ Գագոյի, Վարդանի կամ Աշոտի հետ, իսկ վաղը մի Ջոն կամ Բրյուս կգա ու Ղարաբաղը կնկարի ուրիշի տարածքում: Ու գնա՛ հայ ազգ ու գլխով բետոնից պատ ծակի: Մենք տարբեր բաների մասին չենք խոսում. պարզապես ես ասում եմ, որ երազելը քնած ժամանակ է օգտակար, իսկ դու ասում ես, որ եթե ինչքան ուժ ունես՝ երազես, ու հետն էլ՝ լա՜վ զոռես՝ փղերն էլ կթռնեն, պառավոզից էլ կաթ կկթվի: Ռեա՛լ մտածեք: Ոչ թե՝ մենք որ թատրո՜ն, դուք որ՝ ծառերի վրա, և ընդհանրապես՝ նուպագաձին էլ ա հայ: Ինչ կա, էդ եմ ասում:
Էջանիշներ