Մասամբ հետդ համամիտ եմ:
Ուղղակի մեծերը կռվել են Արցախի ազատագրման գաղափարը իրականություն դարձնելու համար, իսկ ինչի՞ համար մենք պիտի կռվենք, եթե նույնիսկ Արցախցիները իրենց երկրի ազատության համար չեն ուզում պայքարեն ու իրենց հողում ապրեն
Տվյալ դեպքում կարող եմ ասել, որ գաղափարը ուղղակի բացակայում է, կամ նվազագույնը գաղափարական հիմքը գտնվում է կիսավեր վիճակում: Համարյա նույննա ինչ որ Հոլադիայի հային ասես արի Հայաստանի համար կռվիԵթե պարտադրաբար չլիներ, համարյա նույն վիճակն էլ կլիներ Հայաստանցու Արցախում կռվելու պարագայում:
Վերջին խմբագրող՝ Ahik: 04.11.2008, 01:39:
Ընկեր, գնա ու հարցրու բոլոր կռվածներին: Նրանց ովքեր հիմա գտնվում են սոցիալական ամենածանր վիճակում, նրանց ովքեր քաղբանտարկյալ են դառել, նրանց ովքեր էս իշխանություններից զզված թողել փախել են: Հարցրու, տես փոշմանել են, որ կռվել են, ու եթե հանկարծ կռիվ սկսի նորից կկռվեն? Հարցրու ու կտեսնես, որ հիմնական զանգվածը չի փոշմանել ու եթե պետք լինի նորից կկռվի: Որովհետև ամբողջ ճշմարտությունը էն ա, որ նման մարդը անկոտրում ա սոցիալական ու նյութական բոլոր չարիքների առաջ:
Իրանք որ գնացել են պատճառ ունեի՞ն մենք չունե՞նք:
Տղերք թարգեք էս թեման:Այստեղ կան մարդիկ ովքեր ասում են չենք գնալու կռվի և կան մարդիկ ովքեր ասում են որ գնալու ենք,բայց հիշեք ասելը չի նշանակում որ այդպես էլ լինելու է որովհետև նա ով ասում է չեմ գնալու կարող է մի օր քնից արթնանա ասի գնում եմ իմ տղերքի կողքին կանգնեմ,իսկ ով ասում է գնալու եմ կռիվ կարող ա մի օր քնից արդնանան ու ասի արա ի՞նչ կռիվ ես հելա ԱՄՆ կամ էլ հարևանիս թթվի բոչկի տակ:
Ընկեր ամբողջ խնդիրը հենց նրանում ա, որ ղարաբաղցուն էշ ես անվանում (ինչ իրավունքով?): Ու հետևաբար դու պատճառ չունես կռվելու: Իսկ էն տղերքը, որոնք կռվել են էշին ու ղարաբաղցուն իրարից տարբերում են: Իմացիր, որ Արցախը Հայաստանի սիրտն ա: Իսկ առանց սիրտ օրգանիզմը մեռնում ա: Հետևաբար, քանի որ, մենք էդ օրգանիզմի մասերն ենք, գնում ենք կռվենք, որ մեր սիրտը դոնոր չծառայի ուրիշին:
Էշը ստեղի չինովնիկ ղարաբաղցիներն են, որոնց պատկանում են Հայաստանի պետական հիմնարկների մեծամասնությունը ու առավել ևս ուժային կառույցները:
Եթե նկատել էս ես ղարաբաղ չեմ ասում այլ <<Արցախ>>:
Ու վերջապես հերիքա էլի անցյալի ու կռված տղերքի մասին խոսաս, ավելի լավա միքիչ էլ ներկայի ու պոտենցյալ զինվորների մասին մտածի
![]()
Այսօր ցանկանում են,Արցախը հանձնեն,չպետք է թույլ տալ այնտեղ հայեր են ապրում բոլորը կգաղթեն ոմանք կթրքանան,կկորցնենք մեր հողը,կուրանանք այն տղաներին ովքեր արյուն թափեցին այդ հողի համար և վերջապես ուշադիր նայիր քարտեզին և կտեսնես ինչքան մատչելի է դառնում այն թուրքերի համար:Լավ վերջացնենք այս թեման որովհետև օրը կգա ու եթե պատերազմ սկսվի քեզ էլ տանեն ապա հնարավոր ա դու կոչ անես որ պետք է կռվել հանուն… ու կանես ես դրանում համոզված եմ:
Ահիկ ջան, մի քանի հարց էլի եղբայր.
1. Պատկերացնենք, օրինակ, թե վաղը Վրացիները հանկարծ հիշեն անցյալ դարասկզբի Հայ-Վրացական պատերազմը ու նորից սկսեն Հայաստանից պահանջել Լոռի մարզի հայաթափում ու իրենց հանձնում.. ու նորից ուլտիմատում դնեն՝ «կամ հանձնում եք, կամ մենք կվերցնենք».. Հայերն էլ, ինչպես նախորդ անգամ, չհամաձայնվեն հանձնելուն ու կրկին պատերազմ սկսվի.. արդյո՞ք դու նույն հեշտությամբ կհայտարարես՝ «մե՞նք ինչի համար պիտի գնանք կռվելու, եթե լոռեցիները չեն կռվում իրենց երկրի ազատության համար»..
2. ի՞նչ հիմքեր ունենք մենք կասկածելու, թե Արցախի Հայը պատրաստ չի այսօր իր Հայրենի հողակտորը, զենքը ձեռքին, պաշտպանելու.. չ՞է որ չի կարելի «Արցախցի Հայ» ասելով պատկերացնել միայն մի քանի պորտաբույծների, որոնց այսօր կարելի է հանդիպել, կամ որոնց մասին կարելի է լսել Երևանում..
և, ի վերջո, ըստ իս, պետք չէ ինչ-որ կողմնակի գաղափարատիպ կարգախոսներ փնտրել, որպեսզի ինքներս մեզ համոզենք, թե այ դրա համար արժե կռվել..
եթե, Աստված մի արասցե, պատերազմը վերսկսվի, Հայոց դիմաց հարցը դրված է լինելու շատ սուր՝ կա՛մ հաղթանակ, կա՛մ Հայոց Ոգու ոչնչացում..
մի հատ խոսք կա՝ «մարդս մարդ լինի»..
տվյալ պարագայում՝ «Հայս ՀԱՅ լինի»..
եթե Ազգի հարցա դրված, պարսկահայ, հոլանդահայ կամ լուսնահայս որնա.. եթե հաղթենք ազգովի ենք հաղթելու.. ուրեմն և՝ պայքարելն էլ պետք է ազգովի պայքարենք..![]()
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Ապեր դու աչքիս «կուշտ լինել» արտահայտության տակ հենց կուշտ լինել էլ հասկանում ես: Ես բարեկեցիկ կյանքն ի նկատի ունեմ: Եթե երկիրդ հնարավորություն ունի քեզ լավ պահելու, բայց հակառակը՝ գռփում ա քեզ, ուրեմն 2 տարբերակ ունես, կամ թքած ունենաս էս երկրի վրա, կամ փոխես այն, ու նորմալ ղեկավար կազմ նշանակես: Եթե ես իմանամ Հայաստանի Հանրապետությունը ինձ չի կարողանում լավ պահել, ես չեմ բողոքի, ու չեմ ասի թքած ունեմ: Բայց գիտեմ, որ 3 000 000 -ից քիչ ժողովրդին կարելի ա մի բուռ մարգարիտի պես պահել, ոչ թե ծեծել, սպանել, քիչ փողով բժիշկ ու դասատու պահել, սրտի հիվանդին կամ ստիպել տունը ծախի, կամ մեռնի և այլն....: Չեն անում ապեր հիմա խի՞ պիտի էդ ժողովուրդը իրա արյան գնով պահպանի էս երկիրը: Իսկ եթե ասում ես հայրենիք , ես էլ քեզ սենց բան հարցնեմ, բա Բաքվում ծնված ու մեծացած հայերի հարենիքը ո՞րն ա, Հայաստանը՞, եթե այո, ուրեմն հենց հիմա վեր կաց գնա Արևմտյան Հայաստանը ազատագրի, բա ինչի՞ չես անում: Ուզում ես պայքարել հայրենիքիդ համար, առաջին հերթին վերկաց ներսի թշնամու դեմ պայքարի, որովհետև դրսի թշնամին մեզնից արդեն վախենումա , ու ավելի կվախենա , կյանքում չի էլ համարձակվի մեր վրա գա, եթե մենք ստեղ լավ ապրենք: Ինչքան լավ ապրենք ենքան ավելի մեծ ցանկությամբ ու անձնազոհությամբ դուրս կգանք դրսի թշնամուն ջախջախելու: Սենց ասեմ ապեր «սոված շունը տիրոջն ա կծում, երբ իրան շղթայից ազատում են» էլի բառացի մի հասկացի, թե չէ հիմա էլ կասես պատասխան տուր մեզ շուն անվանելու համար....
էսպես չի մնա
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ