User Tag List

Էջ 5 12-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 179 հատից

Թեմա: Ո՞վ է պատրաստ պաշտպանել հայրենիքը մարտի դաշտում

  1. #61
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՈՎ է պատրաստ պայքարել հանուն հայրենիքի

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապրում ես Եվրոպայում և կարծում եմ չես ընկալալ Եվրոպական, ազատ աշխարհի զարգացման օրենքներն ու օրինաչափությունները:
    Հայկական-սովետական մենթալիտետը իհարկե ամեն ինչ անվերապահ կապում է "սեփական ժողովրդին խաբելու, ստրկացնելու, հարիֆացնելու" հետ:
    Բայց եթե քչից շատից ծանոթ լինես տնտեսագիտության օրենքների հետ, ապա շատ հեշտ կնկատես, որ սխալվում ես: Պահանջարկի, առաջարկի ու դեմոկրատական պետության /ոչ թե դեմոկրատիայի, այլ դեմոկրատական պետության/ սկզբունքների ընդունումը ու կատարումը ու պետական սոցիալական վերահսկողության մեխանիզմների ներմուծումը Եվրոպական մոդելի հիմքում է դրված:
    Հետաքրքիր կարծիքներ ես կազմում իմ ընկալման ունակությունների վերաբերյալ..
    բրավո՛..
    ես իհարկե հասկանում եմ, որ այդտեղ Կանադայից ավելի լավ է երևում, թե ինչ է կատարվում առանձին Եվրոպական պետություններում, քան հենց այդ երկրներում ապրողները..
    ի միջի այլոց իմ խոսքերի քո մեջբերած հատվածում ես խոսում էի նաև գաղթի մասին..
    հենց թեկուզ այս Հոլանդիայից տարեկան բավականաչափ բնակչություն գաղթում է նաև Կանադա..
    կարող ես հեշտությամբ գտնել նրանցից մեկին և ուղղակի հարցնել, թե ինչու ինքը որոշեց փոխել սեփական պետությունը մեկ ուրիշի հետ..
    կարծում եմ ինքն ավելի հասանելի կկարողանա շարադրել ազատ աշխարհի զարգացման օրենքներն ու օրինաչափությունները, քան ես՝ հայկական-սովետական մենթալիտետով օժտվածս:

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ՝ Կանադայում, որտեղ ես եմ ապրում, պետական պրոգրեսիվ հարկատեսակների ներմուծման հիման վրա աշխատավարձի որոշակի սահմանից այն կողմ աճը ուղղակի ձեռք չի տալիս, քանի որ զրկվում ես լիքը ուրիշ բաներից:
    Այո, իհարկե, նման մեխանիզմներ գործում են նաև այստեղ..
    օրինակ համակարգ կա, որի համաձայն, եթե աշխատավարձդ չի անցնում սահմանվածի սահմանը, կարող ես տարբեր պետական մարմիններից ստանալ որոշակի ֆինանսական օժանդակություններ..
    այս հանգամանքը առանձնապես մեծ հարգանք է վայելում նաև մեր աշխատասեր ժողովրդի զավակների շարքերում..
    ինադու ցածր վարձատրվող աշխատանքների են համաձայնվում, որպեսզի օգտվեն նման պետական օժանդակություններից..
    մոռանալով, որ մի գեղեցիկ օր էլ այդ մարմինների ստուգիչ-ներկայացուցիչները կծեծեն իրենց դուռը և կսկսեն զննել տան եղած-չեղածը.. թե մի րոպե այ հարգելիս.. էդ էդքան ցածր աշխատավարձով դու ստիպված պետությունից օգնություն ես խնդրում, որ գլուխդ մի կերպ պահես, բայց տանդ կահավորանքը, վարածդ մեքենան ու սառնարանիդ պարունակությունը բոլորովին այլ բաներ են հուշում..

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը

    ասածս ինչ ա որ Եվրեպական ու Հյուսիս Ամերիկյան կառավարությունները քայլեր են անում ընդհանուր ստրատեգիայի մեջ ու բոլոր քայլերը ունեն երկարաժամկետ նշանակետեր:
    Իսկ հայկական /թերզարգացած ասիական/ կառավարությունները շարժվում են միայն ռեակցիա տալու. հակազդելու քաղաքականությամբ, ինչը ոչ մի զարգացում չի կարող ապահովել սկզբունքորեն: Առավել ևս, չհաշված այն այլասերումները, որ հատուկ են երկարաժմկետ ուղենշեր չունենալու պատճառով- տարբեր "ճարպիկ, շուստրի" կառավարիչները ժողովրդին կեղեքելուն ու հարիֆացնելուն:
    դե ես արդեն ասեցի կարծիքս, որ մերոնք դեռևս ընդամենը սովորում են..
    Վերջին խմբագրող՝ Գաղթական: 01.11.2008, 15:48:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. #62
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է պատրաստ պաշտպանել հայրենիքը մարտի դաշտում

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ եղբայր հեսա են քյարթու պալիտիկների լեզվով բացատրեմ ՀՀ-ն ինչ ա: ՀՀ-ն էդ մարշրուրկայա ընգեր ջան: Սաղս էլ 100 դրամ ենք տվել, բայց մեկըս նըտածա, մյուսը կանգնածա: Մեկը շոֆեռի կողնա նստել ու կարում ա պատուհանից ծխի, մագ լըսի, հալա կարա ասի որ կասետը դնեն, որը չէ: Հիմա ով ուշ ա նստել, արդեն պիտի սպասի որ մեկն ու մեկը իջնի, որ տեղը նստի, բայց քանի որ նստածները իրանց կանգնած ծանոթներին են ասում «ապեր ես կանգառում իջնելու եմ կգաս, որ տեղս նստես» տենց էլ են հնուց նստած ծանոթ չունեցողները շատ ժամանակ մինչև վերջ էլ կանգնած են մնում: Ախպեր հերիք չի նստած են ու տեղ չեն տալիս, հալա մի հատ էլ սկսում են տեղները պնդացնել ու հաբրգել: Ենքան են հաբրգում, որ արդեն բենզինը պրծնելուց են կանգնածներին հանում են ասում են բրթեք մարշրուտկեն, իսկ իրանց աթոռները արդեն բազմոց են սարքել: Էդ կանգնածները արդեն երանի են տալիս իրանց կանգնած ժամանակներին, քանի որ հիմա արդեն հրում են մարշրուտկեն: Հիմա էլ հարց ա առաջանում, հենց հարձակում լինի մարշրուտկի վրա, ո՞վ պիտի զենք վերցնի ու պաշտպանի: Դե իհարկե բրթողները: Բայց էդ նույն բրթողները արդեն ուրիշ մարշրուտկա են երազում, որտեղ կանգնածները ընդամենը կանգնած են, 100 դրամ են տալիս, բայց գոնե իրանց մարշրուտկեն ա տանում, ոչ թե իրանք մարշրուտկին:
    շատ դիպուկ օրինակ էր..
    դուրս եկավ..
    համակարծիք եմ, որ ՀՀ-ում դեռ շատ բաներ կան, որոնց վրա պետք է երկար ու քրտնաջան աշխատանք տարվի..
    շատ ու շատ բաներ պետք է բարելավվի..
    հույս ունենանք, որ դրանց համար այդքան էլ երկար ժամանակ չի պահանջվի..

    իսկ դրսում ապրելու միակ էֆեկտը այն է, որ եթե քեզ մարդու տեղ չեն դնում, գոնե էդքան աբիդնի չի, ոնց որ քո սեփական երկրում կլիներ..
    էդքան ծանր բարոյական վնաս չկրելով ինքդ քեզ հանգստացնում ես, թե՝ հա դե բա իրանց երկիրնա էլի.. ոնց ուզեն էնենց էլ կանեն..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  3. #63
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է պատրաստ պաշտպանել հայրենիքը մարտի դաշտում

    Որոշ մարդիկ գտնվում ինքնագիտակցության այնպիսի ցածր մակարդակի վրա, որ իրենց հայրենիքը նույնացնում են իրենց պետության հետ, իսկ իրենց ազգը` այդ պետության իշխանությունների: Նման ձև են մտածում նաև ադրբեջանցիք, դրա համար, որ նրանց հարցնում ես, թե ինչի համար կկռվես, ասում են 20% հողի (արհեստականորեն ձևավորված ազգի տիպիկ պատասխան): Չեմ ուզում երկար բարակ գրել, թե ինչքան ծիծաղելի ու միևնույն ժամանակ զզվելի է լսել համարյա նույն խոսքերը հայից: Կասեմ միայն մի բան: Մարտի գնում են հայրենիքի և ազգի համար (ոչ թե ինչ որ անհատների ու տների գների իջեցման համար): Այդ զգացողությամբ են հերոսացել մեր բոլոր կռիվներում ընկածները: Հավերժ փառք նրանց հիշատակին: Նրանց շնորհիվ է, որ ես էսօր խաղաղ ապրում եմ իմ հայրենիքում:

  4. #64
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը

    բայց այստեղ շատ նուրբ հարցեր կան, ինչի ես միանգամից կտրուկ վերաբերվում?
    օրինակ պետության պարտականությունը որն ա? սոցիալական անվտանգության ապահովումը.... երկրի անվտանգության ապահովումը... եթե տրամաբանորեն մեկնաբանենք, ապա երկիրը պատերազմից զերծ պահելը:
    եթե պատերազմ սկսվի էլ, ապա մենք լինելու ենք պաշտպանվող կողմը, էդ հաստատ: Իսկ կռվելու են բոլորը, նաև նշածդ տիպի մտածողները, ովքեր ընդամենը հիասթափվել են էս <<պետությունից>>, ու դա կապված չի իրենց ինքնագիտակցության ցածր մակարդակի հետ
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  5. #65
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է պատրաստ պաշտպանել հայրենիքը մարտի դաշտում

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը

    Հիմա ուզում ես ասես, որ Հիտլերը պատերազմ սկսեց աշխարհի դեմ, պիտի մարդիկ ասեին "Ես էս աշխարհից զզված եմ, ուզում եմ ուրիշ աշխարհում ապրեմ"?: Հիմա թուրք ա, մտքով անցնի հարձակվի, կհարձակվի, էդտեղ պետությունը ինչ կապ ունի: Ասենք պետությունն ա մեղավոր, որ թուրքը հարձակվեց: Չէ, պիտի ասենք, "Թուրքը էդքան չկա, որ հայի վրա հարձակվի" ու գնանք թուրքի բերանը ջարդենք: Ոչ թե պաշտպանվենք Երևանի մատույցներում, այլ գնանք հասնենք Արցախ, էնտեղից էլ, ինչքան պետք ա առաջ, մինչև որ դրանք հասկանան իրենց տեղը: Հիմա իմ էսքան ասածի մեջ պետությունը ինչ դերա կատարում? Ոչ մի: Պետությունը դրա հետ կապ չունի:

    Իսկ ինքնագիտակցությունը էնքանա ցածր, որ չեն հասկանում, որ ազգը ավելի վեր ա, քան ինչ-որ չինովնիկներ:

  6. #66
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676

    Լավ էր ասված… Ու՞ր…

  7. #67

    լավ, կպար շատերի ինքնագիտակցությանը, բայց հլը հարց տուր, թե ով ա մեղավոր էդ <<ինքնագիտակցության>> համար: Ես էլի եմ ասում, որ բոլորն են կռվելու ու ավելի շուտ նրանք, ովքեր բոցաշունչ ճառեր չեն ունենում հայրենասիրության վերաբերյալ. կռվելու են նաև աղջիկները ու 1000 ամոթ էն աղջիկներին, որ երկիրը կթողեն վտանգի մեջ

    պետությունն ա մեղավոր, որ մեզ դեռ մանկուց չի կրթում որպես հայրենասերների, որպես ազգի նվիրյալների. հայրենասիրական ֆիլմեր, հաղորդումներ ցուցադրելու փոխարեն Արբիով ու մեծ մամեով գլուխ են տանում, Հովոյով ու չգիտեմ ինչով սերունդ են ուզում դաստիարակեն. ասում ես պետությունը մեղավոր չի?
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  8. #68
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է պատրաստ պաշտպանել հայրենիքը մարտի դաշտում

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    լավ, կպար շատերի ինքնագիտակցությանը, բայց հլը հարց տուր, թե ով ա մեղավոր էդ <<ինքնագիտակցության>> համար: Ես էլի եմ ասում, որ բոլորն են կռվելու ու ավելի շուտ նրանք, ովքեր բոցաշունչ ճառեր չեն ունենում հայրենասիրության վերաբերյալ. կռվելու են նաև աղջիկները ու 1000 ամոթ էն աղջիկներին, որ երկիրը կթողեն վտանգի մեջ
    Աղջիկներից միայն պահանջվում է համբերություն ու նվիրվածություն: Մնացածի համար մենք հոգ կտանենք, կարող ես վստահ լինել:

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    պետությունն ա մեղավոր, որ մեզ դեռ մանկուց չի կրթում որպես հայրենասերների, որպես ազգի նվիրյալների. հայրենասիրական ֆիլմեր, հաղորդումներ ցուցադրելու փոխարեն Արբիով ու մեծ մամեով գլուխ են տանում, Հովոյով ու չգիտեմ ինչով սերունդ են ուզում դաստիարակեն. ասում ես պետությունը մեղավոր չի?
    Ես չեմ ասում պետությունը մեղավոր չի: Ես ասում եմ պետությունը դրա հետ շատ քիչ կապ ունի: Մոնթե Մելքոնյանը ապրել ա ԱՄՆ-ում, բայց ունեցել ա հայրենասիրության վեհ զգացողություն, ինչ ա էդ ամերիկան ա իրան տենց դաստիարակել: Ոչ: Հայրենասիրությունը մարդու մեջ դաստիարակվում է ընտանիքից, հետո դպրոցից, հետո էլ արդեն հեռուստատեսություն ու մնացած այլ միջոցներով: Ու ամբողջ պրոբլեմը էն ա, որ հիմա շատ մարդկանց մոտ ինքնագիտակցությունը ձևավորվում է առաջին հերթին այլասերված հեռուստատեսությունից, հետո նոր դպրոցից ու ընտանիքից:

    Ավելացվել է 3 րոպե անց
    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ էր ասված… Ու՞ր…
    Մինչև երկրագունդը պտտենք ու արևմուտքից հասնենք Հայաստան
    Վերջին խմբագրող՝ Արիացի: 02.11.2008, 01:25: Պատճառ: Գրառման ավելացում

  9. #69
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է պատրաստ պաշտպանել հայրենիքը մարտի դաշտում

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Աղջիկներից միայն պահանջվում է համբերություն ու նվիրվածություն: Մնացածի համար մենք հոգ կտանենք, կարող ես վստահ լինել:
    համաձայն չեմ. ինչ արժեք ունի նվիրվածությունը և համբերությունը, եթե թշնամին գրավում է երկիրը, իսկ էդ աղջիկը համբերատար նստած է տանը?

    Ես չեմ ասում պետությունը մեղավոր չի: Ես ասում եմ պետությունը դրա հետ շատ քիչ կապ ունի: Մոնթե Մելքոնյանը ապրել ա ԱՄՆ-ում, բայց ունեցել ա հայրենասիրության վեհ զգացողություն, ինչ ա էդ ամերիկան ա իրան տենց դաստիարակել: Ոչ: Հայրենասիրությունը մարդու մեջ դաստիարակվում է ընտանիքից, հետո դպրոցից, հետո էլ արդեն հեռուստատեսություն ու մնացած այլ միջոցներով: Ու ամբողջ պրոբլեմը էն ա, որ հիմա շատ մարդկանց մոտ ինքնագիտակցությունը ձևավորվում է առաջին հերթին այլասերված հեռուստատեսությունից, հետո նոր դպրոցից ու ընտանիքից:
    չեմ ուզում խորանամ գիտական ձևակերպումների մեջ, բայց չի լինում... պետությունը ինքը ընտանիք է՝ ըստ պետության առաջացման պատրիարխալ տեսության: Բացի այդ ես շատ ճիշտ եմ համարում հետևյալ խոսքերը՝ <<երեխային դաստիարակում են ոչ թե ծնողները, այլ՝ ժամանակը>>: Այսինքն, ընտանիքը էդքան էական դեր չունի այժմյան հասարակությունում, չեմ հիշում՝ որ փիլիսոփան էր նույնիսկ ասել, որ ապագայում ընտանիքներ ընդհանրապես չեն լինելու. հիշում ես մի քանի տարի առաջ մեր հասրակաության վիճակը, երբ բոլորը լատինաամերիկյան սերիալներ էին նայում? նույնիսկ իրենց նորածին երեխաներին սերիալների հերոսների անուններն էին տալիս: Իսկ հիմա, երբ թեկուզ անմակարդակ, բայց գոնե հայկական տարր պարունակող սերիալներ մտան եթեր, հասարակությունը դադարեց դիտել այդ լատինաամերիկյան սերիալները. ու ես անձամբ հասարակության առողջացում նկատում եմ այդ առումով, բայց հիմա էլ քրեական տարրերի դեմ պետք ա սկսել պայքարը. Իզաուրաներից ու Կասանդրաներից պրծանք, ընկանք Գոջիի, Արջի, Ցոգոլի.... ձեռքը
    ու էս ամենը տեսնող երեխան ինչպես պիտի հասկանա, թե ինչ է հայրենիքը?
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  10. #70
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է պատրաստ պաշտպանել հայրենիքը մարտի դաշտում

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    չեմ ուզում խորանամ գիտական ձևակերպումների մեջ, բայց չի լինում... պետությունը ինքը ընտանիք է՝ ըստ պետության առաջացման պատրիարխալ տեսության: Բացի այդ ես շատ ճիշտ եմ համարում հետևյալ խոսքերը՝ <<երեխային դաստիարակում են ոչ թե ծնողները, այլ՝ ժամանակը>>: Այսինքն, ընտանիքը էդքան էական դեր չունի այժմյան հասարակությունում, չեմ հիշում՝ որ փիլիսոփան էր նույնիսկ ասել, որ ապագայում ընտանիքներ ընդհանրապես չեն լինելու. հիշում ես մի քանի տարի առաջ մեր հասրակաության վիճակը, երբ բոլորը լատինաամերիկյան սերիալներ էին նայում? նույնիսկ իրենց նորածին երեխաներին սերիալների հերոսների անուններն էին տալիս: Իսկ հիմա, երբ թեկուզ անմակարդակ, բայց գոնե հայկական տարր պարունակող սերիալներ մտան եթեր, հասարակությունը դադարեց դիտել այդ լատինաամերիկյան սերիալները. ու ես անձամբ հասարակության առողջացում նկատում եմ այդ առումով, բայց հիմա էլ քրեական տարրերի դեմ պետք ա սկսել պայքարը. Իզաուրաներից ու Կասանդրաներից պրծանք, ընկանք Գոջիի, Արջի, Ցոգոլի.... ձեռքը
    ու էս ամենը տեսնող երեխան ինչպես պիտի հասկանա, թե ինչ է հայրենիքը?
    Էդ փիլիսոփայի անունը Կարլ Մարքս ա: Բայց իրա ասածները վերաբերում են ապագային ոչ թե ներկային: Երբ որ ապագայում ընտանիք չլինի, պատերազմ էլ չի լինելու: Բայց հլա էդ ապագան չի եկել: Ու եթե էսօր որոշ ազգերի մոտ ընտանիքը էական դեր չի ունենում երեխայի դաստիարակության մեջ, ապա բարեբախտաբար հայերի մոտ դեռևս ընտանիքն է երեխայի ինքնագիտակցության սկզբնական աղբյուրը: Եվ ես հույս ունեմ, որ դեռ երկար ժամանակ էլ տենց կլինի:
    Ինչ վերաբերում է սերիալներին, ապա հայկականները, լատինաամերիկյան զիբիլներից գոնե մի քիչ լավ են ու էդ առողջացումը ես էլ եմ նկատում: Բայց ես նաև գիտեմ, որ որոշ ժամանակ անց էլ դրանք էլ կվերանան ու հասարակությունը ամբողջովին կառողջանա այդ հիվանդությունից: Ուղղակի ամեն ինչ ժամանակի ընթացքում է լինում և պետք է սպասել:
    Իսկ պետության առաջացման այդ տեսություններից տեղյակ չեմ: Գիտեմ միայն մի բան` հայ մարդը իր ազգին է ծառայում, ոչ թե իր իշխանություններին: Բերեմ մի օրինակ.
    Հիմա վաղը մեր նախագահը հանդիպում ա Մոսկվայում Ալիևի հետ: Եթե հանկարծ աստված չանի, ոչ հայանպաստ որոշում կայացնեն, ազգովի կհամախմբվենք, կարհամարհենք մեր նախագահին ու ցույց կտանք, որ նման որոշումը չի կարող ընդունելի լինել մեր համար: Մի օրում սաղին ցույց կտանք իրենց տեղը և ռուսին, և թուրքին: Էնպես որ, պետությունը նրանց հետ ինչ համաձայնության էլ գա, եթե ազգի համար ընդունելի չլինի, համաձայնությունը չեղյալ կլինի: Կարող ես վստահ լինել: Գյուղ կանգնի, գերան կկոտրի: Ուղղակի պետք է բարձր ինքնագիտակցություն և համախմբվածություն:

  11. #71
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է պատրաստ պաշտպանել հայրենիքը մարտի դաշտում

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ պետության առաջացման այդ տեսություններից տեղյակ չեմ: Գիտեմ միայն մի բան` հայ մարդը իր ազգին է ծառայում, ոչ թե իր իշխանություններին: Բերեմ մի օրինակ.
    Հիմա վաղը մեր նախագահը հանդիպում ա Մոսկվայում Ալիևի հետ: Եթե հանկարծ աստված չանի, ոչ հայանպաստ որոշում կայացնեն, ազգովի կհամախմբվենք, կարհամարհենք մեր նախագահին ու ցույց կտանք, որ նման որոշումը չի կարող ընդունելի լինել մեր համար: Մի օրում սաղին ցույց կտանք իրենց տեղը և ռուսին, և թուրքին: Էնպես որ, պետությունը նրանց հետ ինչ համաձայնության էլ գա, եթե ազգի համար ընդունելի չլինի, համաձայնությունը չեղյալ կլինի: Կարող ես վստահ լինել: Գյուղ կանգնի, գերան կկոտրի: Ուղղակի պետք է բարձր ինքնագիտակցություն և համախմբվածություն:
    այ շատ ցավոտ հարցի կպար. ախր ինքը ոչ լեգալ, ոչ էլ լեգիտիմ նախագահ ա, իսկ դա շատ վտանգավոր ա. երբ Լևոնին վերագրում էին օտար ուժերի միջոցով իշխանության գալու ձգտումների մեջ, շատերի խելքին տեղ էր արել, բայց որ հիմա փաստացի էս նախագահը ռուսական դրածո է, ոչ ոքի չի անհանգստացնում. ախր դե ֆակտո մենք անկախ երկիր չունենք. ու էս <<ինքնահռչակն>> էլ էդքան լեգիտիմություն չունի, որ ասի, թե բա գիտեք, իմ ժողովուրդը սրան համաձայն չի: Հենց առաջինը Մեդվեդևը կասի, թե ժողովուրդը քեզ էլ համաձայն չի.... սենց շարունակ

    իմ էսքան կռիվը ասեմ ինչում էր? նրանում, որ եթե մեր հասարակությունը լիներ քաղաքացիական հասարակություն, առկա լիներ սոցիալականության 2-րդ մակարդակը /քաղ դաշտը/, ապա իշխանությունը ինքնասահմանափակման կգնար, էլ չեմ ասում, որ էդ բարձր ինքնագիտակցությամբ հասարակությունը երբեք չէր հանդուրժի սերժիկանմանների իշխանությունը
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  12. #72
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է պատրաստ պաշտպանել հայրենիքը մարտի դաշտում

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    այ շատ ցավոտ հարցի կպար. ախր ինքը ոչ լեգալ, ոչ էլ լեգիտիմ նախագահ ա, իսկ դա շատ վտանգավոր ա. երբ Լևոնին վերագրում էին օտար ուժերի միջոցով իշխանության գալու ձգտումների մեջ, շատերի խելքին տեղ էր արել, բայց որ հիմա փաստացի էս նախագահը ռուսական դրածո է, ոչ ոքի չի անհանգստացնում. ախր դե ֆակտո մենք անկախ երկիր չունենք. ու էս <<ինքնահռչակն>> էլ էդքան լեգիտիմություն չունի, որ ասի, թե բա գիտեք, իմ ժողովուրդը սրան համաձայն չի: Հենց առաջինը Մեդվեդևը կասի, թե ժողովուրդը քեզ էլ համաձայն չի.... սենց շարունակ

    իմ էսքան կռիվը ասեմ ինչում էր? նրանում, որ եթե մեր հասարակությունը լիներ քաղաքացիական հասարակություն, առկա լիներ սոցիալականության 2-րդ մակարդակը /քաղ դաշտը/, ապա իշխանությունը ինքնասահմանափակման կգնար, էլ չեմ ասում, որ էդ բարձր ինքնագիտակցությամբ հասարակությունը երբեք չէր հանդուրժի սերժիկանմանների իշխանությունը
    Ես թքած ունեմ ինչ կասի Սերժիկը, Լևոնիկը, թե Մեդվեդիկը: Իմ համար իրանք սաղն էլ նույն չինովնիկներն են: Ամեն մեկը իրա խաղն ա խաղում: Բայց եթե ես նկատեմ որ դրանցից ինչ-որ մեկը իմ ազգին ոչ նպաստավոր քայլեր ա անում, առաջինը ես դուրս կգամ նրա դեմ: Դեռևս էդ նշվածներից ոչ մեկին դեմ չեմ: Բայց սաղին հետևում եմ (սաղն էլ նույնն են): Բայց արի քաղաքականությունը թողնենք մի կողմ: Թեմայի վերնագիրը "Ո՞վ է պատրաստ պաշտպանել հայրենիքը մարտի դաշտում" ա, ոչ թե "Ո՞վ է պատրաստ պաշտպանել չինովնիկներին մարտի դաշտում":

  13. #73
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է պատրաստ պաշտպանել հայրենիքը մարտի դաշտում

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես թքած ունեմ ինչ կասի Սերժիկը, Լևոնիկը, թե Մեդվեդիկը: Իմ համար իրանք սաղն էլ նույն չինովնիկներն են: Ամեն մեկը իրա խաղն ա խաղում: Բայց եթե ես նկատեմ որ դրանցից ինչ-որ մեկը իմ ազգին ոչ նպաստավոր քայլեր ա անում, առաջինը ես դուրս կգամ նրա դեմ: Դեռևս էդ նշվածներից ոչ մեկին դեմ չեմ: Բայց սաղին հետևում եմ (սաղն էլ նույնն են): Բայց արի քաղաքականությունը թողնենք մի կողմ: Թեմայի վերնագիրը "Ո՞վ է պատրաստ պաշտպանել հայրենիքը մարտի դաշտում" ա, ոչ թե "Ո՞վ է պատրաստ պաշտպանել չինովնիկներին մարտի դաշտում":
    թողեցինք
    ես արդեն պատասխանել եմ այդ հարցին՝ բոլոր մարդիկ
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  14. #74
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է պատրաստ պաշտպանել հայրենիքը մարտի դաշտում

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    թողեցինք
    ես արդեն պատասխանել եմ այդ հարցին՝ բոլոր մարդիկ

  15. #75
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Re. Ո՞վ է պատրաստ պաշտպանել հայրենիքը մարտի դաշտում

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Աղջիկներից միայն պահանջվում է համբերություն ու նվիրվածություն: Մնացածի համար մենք հոգ կտանենք, կարող ես վստահ լինել:

    Ես չեմ ասում պետությունը մեղավոր չի: Ես ասում եմ պետությունը դրա հետ շատ քիչ կապ ունի: Մոնթե Մելքոնյանը ապրել ա ԱՄՆ-ում, բայց ունեցել ա հայրենասիրության վեհ զգացողություն, ինչ ա էդ ամերիկան ա իրան տենց դաստիարակել: Ոչ: Հայրենասիրությունը մարդու մեջ դաստիարակվում է ընտանիքից, հետո դպրոցից, հետո էլ արդեն հեռուստատեսություն ու մնացած այլ միջոցներով: Ու ամբողջ պրոբլեմը էն ա, որ հիմա շատ մարդկանց մոտ ինքնագիտակցությունը ձևավորվում է առաջին հերթին այլասերված հեռուստատեսությունից, հետո նոր դպրոցից ու ընտանիքից:

    Ավելացվել է 3 րոպե անց

    Մինչև երկրագունդը պտտենք ու արևմուտքից հասնենք Հայաստան
    <Մոնթե Մելքոնյանը ապրել ա ԱՄՆ-ում, բայց ունեցել ա հայրենասիրության վեհ զգացողություն, ինչ ա էդ ամերիկան ա իրան տենց դաստիարակել> Մի փոքրիկ լրացում Մոնթեն 19 տարեկանում հայերեն ընդամենը մի երկու բառ է իմացել,իսկ 16 թե 17 տարեկանում առաջին անգամ հայերեն գիրք է տեսել ու անկախ իրենից հետաքրքրվել է թե ինչ բան է հին էրկիրը:

Էջ 5 12-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչ է Հայրենիքը քեզ համար, կա՞ այդպիսի բան
    Հեղինակ՝ Պանդուխտ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 72
    Վերջինը: 11.11.2010, 23:36
  2. Ինչքանո՞վ ենք պատրաստ դիմակայել դժվարություններին…
    Հեղինակ՝ dreaming, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 17.08.2010, 23:58
  3. Միշտ պատրաստ եմ...
    Հեղինակ՝ Tumbler, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.12.2008, 06:54
  4. Հայե՛ր, զարթնե՛ք, հայրենիքը վտանգված է
    Հեղինակ՝ Ճամփորդ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 45
    Վերջինը: 01.10.2007, 20:41

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •