Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
Աղջիկներից միայն պահանջվում է համբերություն ու նվիրվածություն: Մնացածի համար մենք հոգ կտանենք, կարող ես վստահ լինել:
համաձայն չեմ. ինչ արժեք ունի նվիրվածությունը և համբերությունը, եթե թշնամին գրավում է երկիրը, իսկ էդ աղջիկը համբերատար նստած է տանը?

Ես չեմ ասում պետությունը մեղավոր չի: Ես ասում եմ պետությունը դրա հետ շատ քիչ կապ ունի: Մոնթե Մելքոնյանը ապրել ա ԱՄՆ-ում, բայց ունեցել ա հայրենասիրության վեհ զգացողություն, ինչ ա էդ ամերիկան ա իրան տենց դաստիարակել: Ոչ: Հայրենասիրությունը մարդու մեջ դաստիարակվում է ընտանիքից, հետո դպրոցից, հետո էլ արդեն հեռուստատեսություն ու մնացած այլ միջոցներով: Ու ամբողջ պրոբլեմը էն ա, որ հիմա շատ մարդկանց մոտ ինքնագիտակցությունը ձևավորվում է առաջին հերթին այլասերված հեռուստատեսությունից, հետո նոր դպրոցից ու ընտանիքից:
չեմ ուզում խորանամ գիտական ձևակերպումների մեջ, բայց չի լինում... պետությունը ինքը ընտանիք է՝ ըստ պետության առաջացման պատրիարխալ տեսության: Բացի այդ ես շատ ճիշտ եմ համարում հետևյալ խոսքերը՝ <<երեխային դաստիարակում են ոչ թե ծնողները, այլ՝ ժամանակը>>: Այսինքն, ընտանիքը էդքան էական դեր չունի այժմյան հասարակությունում, չեմ հիշում՝ որ փիլիսոփան էր նույնիսկ ասել, որ ապագայում ընտանիքներ ընդհանրապես չեն լինելու. հիշում ես մի քանի տարի առաջ մեր հասրակաության վիճակը, երբ բոլորը լատինաամերիկյան սերիալներ էին նայում? նույնիսկ իրենց նորածին երեխաներին սերիալների հերոսների անուններն էին տալիս: Իսկ հիմա, երբ թեկուզ անմակարդակ, բայց գոնե հայկական տարր պարունակող սերիալներ մտան եթեր, հասարակությունը դադարեց դիտել այդ լատինաամերիկյան սերիալները. ու ես անձամբ հասարակության առողջացում նկատում եմ այդ առումով, բայց հիմա էլ քրեական տարրերի դեմ պետք ա սկսել պայքարը. Իզաուրաներից ու Կասանդրաներից պրծանք, ընկանք Գոջիի, Արջի, Ցոգոլի.... ձեռքը
ու էս ամենը տեսնող երեխան ինչպես պիտի հասկանա, թե ինչ է հայրենիքը?