Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
Չեմ հասկանում մենակ ես եմ էս անտեր երկրում էդքանը նկատու՞մ:
Էլմո ջան, շատ լավ պատկերացնում եմ հոգուդ խռովքը..
իհարկե միայն քեզ չէ տանջում այդ ցավը..
հազարավոր Հայերի սրտեր է այսօր ճզմվում, թե Հայն ինչո՞ւ Հայաստանում էլ պիտի ոտնահարված իրավունքներով ապրի..
իսկ ոտնահարում են այդ իրավունքները ընդամենը մարդկանց մի խումբ.. որն այսօր կա, բայց վաղը չի լինելու..
իսկ ժողովուրդը հարատև է.. կար, կա և դեռ երկար մնալու է իր այդ մի փոքր հողակտորին կառչած ու դրանով ապրող..
դժվարությունները ստեղծված են հաղթահարելու համար..
հավատա՝ թեկուզ քո այդ սրտի խռովքով, թեկուզ քո այդ բերած օրինակներով, թեկուզ քո այդ, այսօրվա իշխանության հանդեպ ունեցած, ատելությամբ - դու այսօր այդ հողի վրա Պինդ ես գոնե այնքանով, որ դու օտար չես..
դու յուրային ես..
խաբեություն, իշխանության նկատմամբ անբարյացակամություն, սեփական երկիրը անիծել, կեղտ, գարշահոտություն, ճահիճ, անեծք.. ամեն մի բացսական երևույթ ամենուր էլ կա.. ԱՄԵՆՈՒՐ..
եթե մենք այն չենք տեսնում, դա դեռ չի նշանակում, որ դա այդպես չէ..
ես էլ, մի ժամանակ, ապրելով Հայաստանում, մտածում էի - այ մարդ ինչիա էստեղ էսենց, իսկ էն ամերիկաներում ու եվրոպաներում մարդ քեֆը տվածի պես ապրումա..
է եկա տեսա.. եկա տեսա ու ահավոր հիասթափություն ապրեցի.. համարյա բոլոր Հայերը, ում հանդիպել եմ ճամփեքիս նույն բանն էին պնդում - իմանայի էսպեսա՝ չէի գա..
հեռվից ձայնը քաղցրա լսվում եղբայր, հավատա..
ինձ սա հազար տարի պետք չէր..
ես էլ եմ քո այդ անիծած ռեժիմի զոհերից մեկը.. ու այսօր ոչ մի կերպ չեմ կարող վերադառնալ Հայրենիք.. չգիտեմ՝ գուցե տաս տարուց, գուցե քսան.. Աստված մեծա.. բայց մի օր անպայման գալու եմ.. գալու եմ, որ էլ չգնամ.. իմը դա է.. էստեղ ես իմը չունեմ..
սրանք ինձ օտար են.. ես էլ իրենց եմ օտար..
ուզում ես հազար տակ կաշիդ փոխի.. մեկա թոռանդ թոռին էլ էստեղ, փոքր ժամանակ, փողոցում խաղալուց, դպրոցում, աշխատավայրում, ամենուր - հենց դիմացը կամ մեջքի ետևից, ասելու են «կեղտոտ օտարերկրացի»..
ես քեզ իրականությունն եմ պատմում եղբայր - հասարակ նապաստակ էստեղ սպանես, ավելի շատ կդատեն, քան թե մի քանի հոգի օտարերկրացու..
մի քաղաքում անհայտ անձինք մտել էին հարևան սենյակս ու մի թուրքի մորթել..
մի քանի օր հետո հայտնաբերվեց դիակը..
եկան, նկարեցին, սենյակը ժապավեններով փակցրեցին ու գնացին..
ՈՒ ՎԵՐՋ..
հենց մեկը ես հարևան էի.. ոչ մեկ ինձ իսկի չհարցրեց էլ, թե արդյոք ինչ-որ կասկածելի մարդ նկատել էի, թե ոչ.. ում է հետաքրքիր.. ով էլ ուրիշ դարդ ու ցավ չունի..
հենց մեր ՀԱյերից.. երկու եղբայր ապրելուց են լինում նույն փողոցի վրա.. իրենց ընտանիքներով.. մի նացիստ, թմրանյութի ազդեցության տակ, մտնում մի եղբոր ողջ ընտանիքը մորթում է.. ուղղակի.. զա կայֆ.. մտնումա էն մյուս եղբոր տուն, էդ մարդուն գցումա ծնկի տակ, որ վիզը պիտի կտրի, միամիտ, վերևից իջնող որդին, նկատումա, հասնում վրեն, հեր ու տղա մի կերպ տղա ձեռքերը ոլորում գետնին են տապալում.. պատահմամբ էլ մի ձեռքը դուրս գցած են լինում.. նացիստին մի երկու ամիս պահեցին ոստիկանական բաժանմունքում ու պայմանական բաց թողեցին.. իսկ Հայերին.. Հայերին տուգանեցին եղբայր.. տուգանեցին, որ մարդու ձեռքը դուրս էին գցել..

իսկ ինչ վերաբերումա իշխանությանը, գների թանկացմանը, գաղթին և այլ..
դա ամենուր էլ կա..
ամենուր՝ բառիս բուն իմաստով..
իսկ մեր Հայաստանը, ինչ էլ անումա, դա ընդամենը սեփական ժողովրդի վրայա փորձարկում «առաջադեմ զարգացած դեմոկրատական» երկրներից սովորածները.. պարզապես մերոնց մոտ դա դեռ մի քիչ վատ քողարկված է ստացվում.. բայց ժամանակի հետ դա էլ կշտկվի.. մեթոդները ավելի հետաքրքիր ու բազմաոճ կդառնան..