User Tag List

Էջ 21 118-ից ԱռաջինԱռաջին ... 111718192021222324253171 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 301 համարից մինչև 315 համարի արդյունքները՝ ընդհանուր 1767 հատից

Թեմա: Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

  1. #301
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Երկնային- փափուկ, մեղմ, գեղեցիկ, մի քիչ ամաչկոտ, բայց չուշացող, հըլը մի բան էլ շուտ եկող…
    Ու երևի ամենակարևորը, ցանկացած դեպքում, առաջին հերթին ընդհանուրի համար լավը ցանկացող: Չգիտեմ, ինձ թվում է, որ Երկնայինը Էգո չունի… Կամ էլ ունի, բայց իր համար երկրորդային է…
    Երվանդ- Երվանդի հետ շփվելիս առաջին հերթին աչքի է զարնվում նրա «լիդերությունն» ու լիդերին բնորոշ բոլոր հատկանիշները: Նա անմիջական է, իրեն «սիրել է տալիս»… չնայած, որ բնավորությամբ կազմակերպիչ է: Ինքդ էլ արդեն զգում ես, որ առանց նրա ինչ-որ մի շատ կարևոր բան պակասում է…
    Չուկ- ի՞նչ ասեմ… Ահավոր համեստ ու բարյացակամ անձնավորություն է: Էլ չեմ ասում աչքերի մեջ առկա հանգստությունն ու դիմացինին մինչև վերջ հասկանալու ունակությունը, որը ուրիշին երևի կվախեցներ, իսկ նրան քիչ թե շատ ճանաչողին՝ չէ, հակառակը՝ գրավում է ու ստեղծում է մի տեսակ վստահություն նրա հանդեպ:
    Լիլ- Դեմք ա, գնա գալիս եմ… Ճկուն ու խելամիտ աղջիկ է, ով հասկանում ու տեսնում է ամեն ինչ: Այնպիսին չէ, ինչպես ֆոռումում, վստահ եմ: Վսյո ժե այստեղ՝ վիրտուալում, նա ավելի կենսուրախ ու անհոգ է թվում: Իրականում լավ էլ խորը ու երևի «սառը դատողության տեր» անձնավորություն է…
    Տատ-հրաշալի անձնավորություն է, որը բոլորի հետ անխտիր կարող է լինել անմիջական/ սա շատ կարևոր է նորեկների համար/, չհոգնել զրուցելուց: Էլ չեմ ասում նրա երիտասարդական ավյունն ու նաև զարգացածությունը…
    Արշակ- Արշակին մի երկու անգամ մինչ այս տեսել էի…
    Ու մի տեղ էլ գրել եմ դրա մասին: Լավն է, զգում ես, որ «Մեծատառով» մարդ է… Այն առումով, որ համոզված եմ, երբեք սուտը չի խոսա ու չի անի « սուտ բան»: Խելամիտ ու համեստ է, շա՜տ, աննկարագրելի…
    Արթուր– Արթուրի հետ հըլը մենք պիտի լեվի գնանք… Խոսք ա տվել… Էն էլ Թիֆլիս…
    Լավ: Ասեմ: Ճիշտը ասող, հըլը քիչ չի, ճիշտը բացահայտող տղա է… Էդ բացահայտելն էն խոսքը չի: «Քուջուջ» կանի մինչև գտնի այն ինչ իրեն պետք է…
    Բագրատ- Բագրատը ինտելեկտուալ մարդու վառ օրինակ է: Խելոք է, արտահայտում է միայն տեղին մտքեր, հումորով է ու անմիջական…
    Կայացած անձնավորություն է: Նախանձեցի մի քիչ…
    Գալաթեա- Ես խաբեցի: Ես սպասում էի, որ կտեսնեմ մեկին, ով քննախույզ ու «կայֆարիկ» հայացքով նայում ու տնտղում է դիմացինին, որը մի քիչ հաճելի « վախենալի» կլիներ: Բայց՝ ոչ: Շատ հաճելի աղջիկ էր: Դե էլ չասեմ նրա մոտ առկա բազմաթիվ ու բազմապիսի լավ հատկանիշների մասին: Բոլորն էլ գիտեն: Ես էլ արդեն ասել եմ, որ նա իմ ամենասիրելի ակումբցին է:
    Քաղաքացի- Քաղաքացին շատ անմիջական ու շփվող անձ է իմ կարծիքով: Հետն էլ գործունյա մարդու տպավորություն թողեց: Համոզված եմ, դատարկ խոսքերի ետևից ընկնող չի, սիրում է գործել ու գործով է ապացուցում ամենը…
    Կիտա- Շա՜տ լավ աղջիկ է: Ֆորումում չեմ շփվել, բայց իրականում նրա հետ շփվելը շատ հաճելի էր: Երևում է, որ խելացի է ու արդեն իսկ՝ ձևավորված անհատականություն…

    Հըլը որ այսքանը…
    Ճիշտն ասած՝ բառերս մի քիչ չհերիքեցին…

  2. #302
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Հայկօ - առաջին իսկ վայրկյանին տպավորությունս էս կարգի էր՝ հմմ...վատ չի՛՛ վատ չի՛՛
    Դրսում կանգնած էր Այրիշ Փաբի մոտ ու մի վայրկյան անգամ մոտս կասկած չառաջացավ, որ Հայկը չի, թեև առաջին անգամ էի տեսնում Սիմտատիիշնիյ
    Դե իսկ շփվելուց արդեն միայն ամրապնդվեց լավ տպավորությունս..խելացի, հաճելի զրուցակից, դիմացինին գրավող, որպես կանոն...դերասանական տաղանդ ու շատ համով ժպիտ


    Տատ - Տատս մի այլ կարգի դեմքա Ես սիրահարված եմ պարզապես Իսկական Vita .. կյանք
    Անմիջական, ջիգյարով, հմայիչ, խելացի, սիրուն, ճաշակով...ոփշմ, սորտ ա ինքը
    Ուրախ եմ որ եկավ ակումբ...էն..ինչ էր...հա, Արմենոիդ ջան...հալալա


    Մարկիզ - Կամ Կոմսս Լրիվ իդենտիկ կերպար վիրտում ստեղծածի հետ...որի համար էնքան ուրախ եմ Վախենում էի, որ ինքը ուրիշա իրականում, ձևա բռնել, բան էլի...բայց չէ Շփման մեջ շատ անմիջական...ու շատ ուշադիր Ու շատ լավ աչքեր ունի Լավ ա, որ ...դու էիր

  3. #303
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Արթուր– Արթուրի հետ հըլը մենք պիտի լեվի գնանք… Խոսք ա տվել… Էն էլ Թիֆլիս…
    Լավ: Ասեմ: Ճիշտը ասող, հըլը քիչ չի, ճիշտը բացահայտող տղա է… Էդ բացահայտելն էն խոսքը չի: «Քուջուջ» կանի մինչև գտնի այն ինչ իրեն պետք է…
    Եթե նույնիսկ չկա այն, ինչ փնտրում եմ, չէ՞


    Մարկիզ - Հանդիպման սկզբից մինչև վերջ համարյա սուս էր, բայց վերջում նենց գժություններ արեց, որ.... Նույնիսկ ես էի զարմացել, ինչը շատ հազվադեպ է լինում Միանշանակ դրական կերպարա, կասկածելի գաղտնի ( ) աշխատանքով Հուսով եմ հետագայում ավելի մոտ ծանոթանալու հնարավորություն կունենամ

    Տատ - Կարճ ու կոնկրետ: սիրում եմ

  4. #304
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մարկիզ

    Մարկիզին ընդհանրապես ցանցառի մեկն էի պատերացնում… դե հա, հումորով ա, բայց հաստատ նենց ցանցառ չի, ինչպիսին որ շատ անգամ ակումբում ներկայանում ա… բայց խաղացած չի ինքը, իրեն դեր պետք չէր երևի, հայացքից ա զգացվում… մի տեսակ հանգստացնող ձայն ունի… անմիջական, շփվող… մի խոսքով` լավն ես…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  5. #305
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մարկիզ- Լուրջ մարդա Սուրենը, էտ լրջությունը սակայն իրան հաստատ չի խանգարի, ինչ ինչ իրավիճակներում «գժվել», էտ միանգամից զգացի, քանի որ ոնման ենք էտ հարցում, ու ընդհանրապես ինքը ոնց որ մի քանի անգամ եկած լիներ հանդիպումների, տենց տպավորություն էր, ես ամեն ինչ կանեմ որ Սուրոն շարունակի գալ հանդիպումների ու ավելի մոտիկա մեր հետ, շաաաատ արդիական ու գժոտ մասնագիտություն ունի, Սուր մերսի որ իմ մասին գրած կարծիքում սիրել տալը չակերտների մեջա

    Տատ- Է Վիտայի մասին ինչ ասեմ, ինքը վերջնա, սիրահարվելու բանա լրիվ, անմիջական, աշխույժ, միշտ հետաքրքիրա իրա հետ ցանկացած թեմայից խոսել, բացի իհարկե քաղաքականությունից, բա ինչ լավ տանգո պարել գիտի, համ պարումա համ էլ ընթացքում ականջիդ կայֆ բաներա ասում, ասենք սենց՝ ինչ լավա երեխուն տուն տարար թե չէ մամաին կպատմեր , ու ուզում էր նկարագրեր ինչ պիտի պատմեր, ափսոս հիշեց որ խառնելա, Վիտ բայց զգում ես չէ սաղ խոսքերով սիրահարված են բայց ավելի ռեալիստորեն ավելի ռեալիստորեն առաջնթաց չկա

  6. #306
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Հա Նորթոնի, Անդոյի մասին էլ գրեմ, գրել գրելա, տեսքին նայելով կյանքում չես ասի 18 տարեկանա, բնավորությամբ էլ մի ձև լուրջա, կամ հլը չի մերվել երևի, լավ ժպիտ ունի, որ ժպտումա զգում ես որ կարգին մարդա, խոսելուց երբեք ավելորդ բաներ չի ասում, եթե խոսումա էլի, բայց դե էլ հանդիպումներին երևի էլ չգա, Գոռը նենց աչքը չվախեցրեց ուրբաթ օրը

  7. #307
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Արյաաա ՀայկՕ-ի մասին մոռանում էի արդեն, Հայկոն կրթված ու լայն աշխարահայացք ունեցող երիտասարդա, ինքը նույնպես միանգամից մտավ մեր կրուգ, բայց դե ինքը դա արեց անազնիվ մեթոդով էլի,սիգարները Հայկո ջան, ինչ արին սիգարները արին, նենց կայֆա որ ակումբում նոր ԴԵՄՔեր են լիքը հայտնվել, առաջ մանկապարտեզ էր հիշեցնում ակումբի հանդիպումները իսկ հիմա անհատականություները շատ են ու սենց շաաատ ավելի հետաքրքիրա ակումբի հանդիպումները

  8. #308
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը

    ականջիս կասե՞ս, թե՞ մեղմացրած տարբերակով ստեղ
    Բարեկամ
    Ստեղ ու չմեղմացրած , քեզ շաատ եմ սիրում, լրիվ լուրջ, միշտ էլ ինձ դուր ես եկել , բայց էս վերջերս ոչ թե ուղղակի դուրս գալիս ես այլ մի ձևի հարազատ ես դարձել, ուրեմն դու ահավոր կանացի ես, հումորով ես, ջոգող ես, ռոմանտիկ ես, շաաատ սիրուն ես, եթե սիրես մեկին մինչ վերջ կնվիրվես , երջանիկ կլինի ինքը հաստատ, աշխատի Հայաստան չգաս թե չէ քո վրա կարողա հենց միանգամից լռիվ ռեալիստական հարձակում տեղի ունենա ակումբի տղեքի կողմից, չնայած չէ ինչ եմ ասում, արի արի ես սաղին կլռվցնեմ

  9. #309
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Ուզում եմ Մարկիզի մասին կարծիքս գրել
    Ես իրեն մի քիչ այլ էի պատկերացնում, դե էլի եմ ասել, ասոցիացվում է մեկի հետ, ու սպասում էի, որ առնվազն նրա կրկնօրինակին եմ տեսնելու: Բայց դե չէ, նման չէր, ինքն իրեն էր նման, հանգիստ, հանդարտ ու ուշադիր մարդ, հաճելի զրուցակից, հետաքրքիր մասնագիտության տեր: Ու համ էլ ինչ-որ բան ինձ ասում է, որ դեռ ընկերանալու ենք
    Բայց դե, ի միջի այլոց, մականունն իրեն շատ է սազում, իսկը Մարկիզ է, որ կա, ինչ-որ մի տեսակ արիստոկրատ բան կա հայացքում, որ ասում է՝ ես ձեր իմացածներից չեմ է՜, մարկիզ եմ, մարկիզ:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  10. #310
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Ուլուանային եմ տեսել... երազում Շատ լավն էր, բարի ու այնպիսին, ինչպիսին նկարներում է

    Տատ - ինչ ենք անելու, որ գնա՞ Առաջին հենց հայացքից շատ դուրս եկավ Վիտան, և, ինչպես և սպասում էի, նման չէր տատի և հիմա հասկանում եմ` ինչու է մականունը Տատ դրել. որպես հակապատկեր
    Տատից ավելի երիտասարդ, կենսուրախ, կանացի, համակրելի անձնավորություն չեմ պատկերացնում...
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  11. #311
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Հետաքրքիր է, բայց ես գրեթե էս թեմայում չեմ գրել ուզում եմ հիշել Գալաթայի հետ առաջին հանդիպմանս մասին ու ձեզ հետ կիսվել տպավորություններվ

    Դե Գալը, նախկինում Պռաստոյ Զրիծելը, իմ" հին ընկերներից" էր, դեռևս ՄայՀայաստանից: Ընկերը մեղմ ասված է Մի խոսքով իմ լավագույն հատկությամբ` յազվա եղա, ասեցի ուզում եմ քեզ հանդիպել: Քանի որ առաջին զոհը` Իմպրեսսիոնը դեռ չէր հասցրել զգուշացնել, որ ինձանից պետք է հեռու մնալ, Լիլիթը համաձայնվեց, ու հենց էդ պահից ընկա մտածմունքների մեջ Ինքս ինձ ասում եմ այ լակոտ, դու ինչ գործ ունես էդքան "մուդռի" աղջկա հետ, գնում ես հիմարություններով ականջները ցավեցնես ? բայց դե ինչես ասում են ` Ով Ռիսկի Չի Գնում, Նա Շամպայն Չի Խմում Գնացի: Բնականաբար չգտա Գրողների Միությունը, մինչև Մարշալ բաղրամյան տրանսպորտով գնացի, հետո ոտով իջա .... Մի կերպ գտա Սպասում եմ, որ հեսա կգա Պռաստոյ Զրիծելը ու դուրս է գալիս մի հատ փոքրամարմին, ժպտադեմ աչոնիկ Էդ օրվանից զգացի, որ իրեն կարմիրը շատ է սազում: Կրակի գույն
    Դե սպասվածից ավելի խելացի ու հեռատես մարդ դուրս եկավ, բայց ոչ մի վայրկյան իր առավելությունները աչքս չխոթեց Էնքան խորն էր, էնքան զգայուն: Ու էսօր, որ հեռախոսով խոսելիս շրթունքը դողում էր, հասկացա, որ էն ժամանակվա ասած իրա մի բառը, պահի տակ ստացված խելացի խոսք չէր, "լավ եփված միտք " էր
    Էլ չեմ ուզում ինչ-որ բան ավելացնեմ, մնացածը շատ անձնական են բայց առաջին 4 հանդիպումներից հետո, չէի կարողանում հետ նայել ...

    Լիլ, քեզ համար մի գրառում եմ անում Անկապ Օրագրում ...
    Վերջին խմբագրող՝ Dayana: 25.10.2008, 22:15:

  12. #312
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Օխաաա՝յ: Էլի ջահելացա:
    Ես էլ հատ-հատ կգրեմ, բայց դեռ չեմ կարող, թարմ են բոլորի ձայներն ու աչքերը: Անչափ ուրախ եմ այս նոր ծանոթությունների, կասեի՝ Ընկերության համար:
    Մեջբերում Երվանդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիտ բայց զգում ես չէ սաղ խոսքերով սիրահարված են բայց ավելի ռեալիստորեն ավելի ռեալիստորեն առաջնթաց չկա
    Երվանդ, դու ինձ լաաավ ջոկել էս, աչքիս: Վախում են դեռ, անտեղի հարգանք կա: Ռեալիզմով մյուս անգամ կզբաղվենք:

  13. #313
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Օխաաա՝յ: Էլի ջահելացա:
    Ես էլ հատ-հատ կգրեմ, բայց դեռ չեմ կարող, թարմ են բոլորի ձայներն ու աչքերը: Անչափ ուրախ եմ այս նոր ծանոթությունների, կասեի՝ Ընկերության համար:

    Երվանդ, դու ինձ լաաավ ջոկել էս, աչքիս: Վախում են դեռ, անտեղի հարգանք կա: Ռեալիզմով մյուս անգամ կզբաղվենք:
    Մյուս ամիս գալիս եմ Եվրոպա!
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  14. #314
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    ՄԻ քանի տպավորություն սիրված ակումբցիների մասին


    Red_Devils - - Արամին հենց այդպես էլ պատկերացնում էի ռեալում, համեստ, ամաչկոտ, քչախոս(բայց լավ էլ խոսող օնլայն), շատ բարի։ Մի տեսակ, փորք եղբոր պես սիրեցի։
    Հայկօ - Հայկոն շատ ինտելիգենտ արտաքին ունի, կիրթ ա երևում, ճիշտ ա առանձնապես չշփվեցինք, բայց կարծում հավասարակշռված և խելացի անձնավորություն է, նաև հումորով։ Հուսամ դեռ առիթներ կլինեն զրուցելու ռեալում։
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  15. #315
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մյուս ամիս գալիս եմ Եվրոպա!
    Եվրոպան ո՜ւր, Շվեյցարիան ուր:

    Չուկ- անկրկնելի ինտելլիգենտ ձայն և խոսք: Համեստ անկոտրելի համառություն(ես կասեի՝ պնդաճակատություն): Հմայիչ կերպար:
    Վուլֆ-հավես, ջերմություն, տարվածություն սիրած բաներով( երաժշտություն ):
    Հայկօ- անսպասելի կոմսական արտաքին (հյուսիսային ֆրանսիա) պլյուս հայկական հումոր: Սիրուն տղա:
    Նորտոն-գրվածքների և արտաքինի խստության տակ ծածկված ռոմանտիկ ու զգայուն հոգի:
    Իմպրեսսիոն- մեր քաղաք: ինձ մեկ-մեկ թվում էր, որ դու՝ ես եմ: Փչացած հանաքների ալիքներում:
    Գալաթեա-սվյազնոյ: Կանացի ու զգայուն: Արտիստիկ:Միշտ առաջինը տաքսի նստող:
    Քաղաքացի- sympa, doux et masculin en même temps. Bisoux
    Արշակ-ազնիվ ու մաքուր մարդ, ուրախ ու զվարթ ՝ անկախ ըմպելիքի ու կէրակրատէսակի սկզբունքային ընտրությունից: Թող ձեռ առնենք հոնի սոկը, բոլորս մեծագույն հարգանք ունենք, ազիզ հարևանս:
    Վարպետ, Երվանդ- հիմա ո՞ր մեկիդ հետ եմ պարել: Հենց դուք թվում եք ամուր գետնին կանգնած (գուցե քաշից է՞):
    Վարպետը մեջներիս ամենալուրջ մարդն է, ինչքան էլ թաքցնի:
    Երվանդ՝ уютный парень:
    Կիտա- ինքնուրույնություն, անկախության ձգտում: Միշտ պատրաստ զաժիգալկան:
    Երկնային- նրբություն, մի լավ մեջք է պէտք, որ սիրի ու գուրգուրի նրան:
    Անի- իմ աղջիկներին էիր հիշեցնում, էն Լիլո Իմպրեսսի հէտ շատ չշփվես, վռազ կփչացնի:
    Արտգեո-ակտիվ Վիննի-Թուխ, սիրում է նեղացած արջուկի դերը, բայց մատդ բերանը չդնես՝ հափ կանի ոսկոռով: Բայց հետո նորից կկպցնի:
    Մարկիզ- ամենամեծ սյուրպրիզն էր: Նորմալ, հավասարակշռված, ոչ լկտի(հակառակ սպասումների), հաճելի ինքնավստահ ու երբեմն՝ լռակյաց:
    Ձայնալար-ծիծաղն աչքերում, ընտանիքիդ բոլոր կանայք լավն են:
    ՍԼԳ, սիրուն հմայիչ աղջիկ, վայելի այս հրաշալի մարդախումբը, ավել-պակաս հարցեր մի դիր քո առաջ:

    Մյուս ջահելներ, Չայլդ, Դիանա, Արիադնա...հաստատ բոլորին անուններով չեմ հիշի, չնեղանաք, բոլորին մի խոսք ասեմ՝
    ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ

    Հուսով եմ, որոշ ժամանակ անց նորից կկարողանամ բոլորիդ հետ վիճել до крови, հիմա դեռ հավես չկա:

Էջ 21 118-ից ԱռաջինԱռաջին ... 111718192021222324253171 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 230
    Վերջինը: 28.04.2016, 15:51
  2. Ակումբցիների ո՛չ առաջին տպավորություններն իրար մասին
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 05.07.2014, 12:21
  3. Երբ երկու մասնակցի անուն իրար նման են
    Հեղինակ՝ Արամէ, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 08.01.2014, 19:05
  4. Ակումբցիների [B]երկրորդ[/B] տպավորություններն իրար մասին
    Հեղինակ՝ Chilly, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 13.03.2009, 17:44
  5. Ինչով կարող ենք իրար օգնել
    Հեղինակ՝ sweet, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 18
    Վերջինը: 18.10.2008, 19:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •