Գրեմ, չգրեմ,

երկար մտածեցի, բա, որ գրեմ ու մեկին մոռանամ, բայց դե որոշեցի քանի տպավորություններս թարմ են, մի քանի բան էլ ես գրեմ:

Ասեմ, որ տպավորված եմ իմ առաջի հանդիպումից, բոլորիդ շատ հավանեցի, երևումա, որ կարգին մարդիկ եք, ու մեծամասամբ չեք տարբերվում իմ պատկերացրածից:
Երկնային-նուրբ, անկեղծ, գեղեցիկ, հնարավոր չի չսիրել Երկնայինին, ուշադրություն ե՞ք դարձրել, թե ին՞չ գեղեցիկ ձեռքեր ունի, ոնց որ դաշնակահարի ձեռքեր լինեն, լավն ես:
Կուկ- չէի պատկերացնում, որ էդքան համեստ ու ամաչկոտ տղայա,

չգիտեմ ինձանից էր ամաչում, թե Էությամբ Էյդպիսինա:
Չուկ- հոգով հարուստ, խելացի, տաղանդավոր երիտասարդա, ոնցա էդքան բանը հասցնում,

զարմանում եմ, մենակ էս վերջերս քիչա ստեղծագործում , լավ չի,

շնորհակալություն քեզ, որ հնարավորություն տվեցիր մոտիկից ծանոթանալ Ձեր բոլորի հետ:
Էթելվուլֆ- բարի, մարդկային, համեստ, դրա համար հավեսով իրան ծաղրանկար եմ անում, գիտեմ, որ չի նեղանա:
Կիտա- կենսուրախ, դրական աուրայով օժտված սիրունիկ աղջիկա, իրա հետ չես ձանձրանա:
Նորթոն- լուրջ, հավասարակշռված, խելացի անձնավորությունա:
Հայկօ- մտածում էի կգա ու էլի իրա տափակ հեքիատներից կպատմի,

բայց արի ու տես, որ շատ համեստ , բայց լավ հումորի զգացողություն ունեցող տղայա, ես Էդպիսի մարդկանց հարգում եմ:
Արտգեո- մի ակնթարթ տեսա, ինչպես ինքնա ասում ցանցառի մեկն եմ,

բայց ոնց հասկացել եմ իրա գրառումներից շատ խորը մտածող, խելացի մարդա:
Էլմոն և իր կինը շատ գեղեցիկ զույգի տպավորություն թողին,

նայև իմացա, որ իր հայրը նույնպես նկարիչա, դե ոնց ուզումա լինի ձեր երեխան արվեստագետի գեներից գժառանգի: Իսկ մնացածին երևի հաջորդ անգամ տեսնելուց լավ կճանաչեմ, և տպավորությունս կգրեմ: Որախ եմ, որ ճանաչում եմ
Ձեզ, հուսով եմ լավ ընկերներ կդառնանք:

Էս ին՜չ երկար ճառ ստացվեց....

Էջանիշներ