User Tag List

Էջ 12 16-ից ԱռաջինԱռաջին ... 28910111213141516 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 166 համարից մինչև 180 համարի արդյունքները՝ ընդհանուր 237 հատից

Թեմա: Սերժ Սարգսյանը շտապում է «իշխանափոխությունից» առաջ հասցնել անել ինչ հնարավոր է՞

  1. #166
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյանը շտապում է «իշխանափոխությունից» առաջ հասցնել անել ինչ հնարավոր է՞

    Տվյալ դեպքում այնպես ա ստացվել, որ տրամաբանությունը մի քիչ ուրիշ ա, ու մեր հետ տված հողերի դիմաց նյութական ոչ մի բան չենք ստանում:
    Եթե ի վերջո նպատակաը որևէ նյութական բան ստանալն է, տեսնես մենք հիմա նյութական ի՞նչ ենք ստանում մեր հետ չտված հողերից:

  2. #167
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյանը շտապում է «իշխանափոխությունից» առաջ հասցնել անել ինչ հնարավոր է՞

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ ընկեր, լավ էլ հասկացա:

    Հիմա հարց է առաջանում, որքան «հայկական տարածք», ռեալ, կարող է պահել հայկական բանակը, որպեսզի վտանգի դեպքում հույսներս չդնենք թե երբ ու որ պահին կհասնեն ռուսները, ում որ կողմից կօգնի ԱՄՆ, կամ քանի օր հետո ՄԱԿ-ը ագրեսորին դատապարտող հայտարարություն կընդունի:
    Ոզնուն էլա պարզ , որ եթե մնացինք Թուրքիայի դեմ մենակ, ապա պետք ա դառնանք ֆիդայի, որովհետև առճակատ կռիվ տալն անիմաստա: Դրա համար էլ ՀԱՊԿ-ի անդամ ենք դառել: ՄԱԿ-ը հիմար կառույցա դառել ու հույս դնել դրա վրա միամտությունա:

  3. #168
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյանը շտապում է «իշխանափոխությունից» առաջ հասցնել անել ինչ հնարավոր է՞

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը

    Դե մինիստր ջան, եթե ամեն ինչ բերել ու հանգեցրել ենք նրան, որ Թուրքիայից վախենում ենք, ՀԱՊԿ անդամ ենք դարձել, այսինքն, ըստ էության մեր ազգային անվտանգության ողջ համակարգը տվել ենք ռուսներին, գումարած երկրի եղած չեղածն էլ նրանց ենք վաճառել, ինչի ենք մեզ պատառոտում թե հայկական բանակ ունենք, որը գրավել է Ադրբեջանի կեսը ու ոչ մի սանտիմ պիտի հետ չտանք: Եկեք խելոք նստենք, տեսնենք թե ռուսները որ պահին են մեզ ասելու թե ինչ ու ինչքան ենք հետ տալու: Թե չէ մեկ էլ տեսար որոշեցին մեզ մենակ թողնել թուրքերի դեմ, եթե իրենց ուզածով չարեցինք:

    Ասածս ինչ է ընկեր, մի կողմից իբր ինքնուրույն քաղաքականություն ենք վարում, անունն էլ դրել ենք ոչ մի գրամ հող հակառակորդին, մյուս կողմից ասում ենք, աման ռուսները ոտները չքաշեն: Բա որ ռուսներն են, որոշեն ու քաշեն, այնպես ինչպես արդեն մեկ անգամ քաշել են: Կամ էլ հանկարծ արի ու տես, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ Ադրբեջանը սկսեց ավելի առաջնային դեր խաղալ, քան Հայաստանը:

  4. #169
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյանը շտապում է «իշխանափոխությունից» առաջ հասցնել անել ինչ հնարավոր է՞

    ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՂԱՐԱԲԱՂԸ ՀԱՆՁՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
    Զվարթնոց օդանավակայան ժամանած ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ նրան դիմավորող Սերժ Սարգսյանի դեմքին ավելի շատ ոչ թե այցի ուրախություն էր կամ հյուրընկալության ոգեւորություն, որքան ծանր խոսակցությունից առաջ սպասվող մտահոգություն: Համենայն դեպս, լուրջ էին երկու նախագահները, նրանց դեմքին առկա էր նույնիսկ մռայլության հասնող լրջություն: Գուցե դա նրանից, որ կարճ ժամանակահատվածում Դմիտրի Մեդվեդեւն ու Սերժ Սարգսյանը հասցրել են իրար հանդիպել մի քանի անգամ եւ հանդիպումներն արդեն դարձել են առօրյա, ինչից էլ գալիս է նրանց դեմքի առօրեական լրջությունը: Պետք չէ բացառել նաեւ, որ հերթական հանդիպումը տեղի է ունենում լուրջ իրավիճակում, ինչն էլ պայմանավորում է նախագահների տրամադրությունը, որ արտահայտված էր նրանց չափազանց սառը դեմքերին:

    Իսկ իրավիճակն իսկապես լուրջ է: Կովկասում ուժգնանում է ազդեցությունների համար պայքարը: Հիմնականում այդ պայքարն ընթանում է ԱՄՆ եւ Ռուսաստանի միջեւ: Ելնելով այդ պայքարի տրամաբանությունից, ամեն մեկը` ԱՄՆ եւ Ռուսաստանը, իր հերթին փորձում է պայքարի մեջ ներգրավել հավակնոտ դաշնակիցների: Օրինակ, Ռուսաստանը ակնկալում է ԱՄՆ ազդեցությունը չեզոքացնել, կանխել կամ նվազեցնել Թուրքիայի միջոցով: Դրա համար ռուսները ցանկանում են դառնալ հայ-թուրքական ջերմացման միջնորդ, այդպիսով Վրաստանին դուրս բերելով կովկասյան առանցքից, ինչը կնշանակի Վրաստանի վրա մեծ ազդեցություն ունեցող Միացյալ Նահանգների ազդեցության թուլացում Կովկասում: Հայ-թուրքական հարաբերությունը կարգավորելու համար ռուսները պետք է կարգավորեն Ղարաբաղի հարցը, իսկ ավելի կոնկրետ, պետք է լուծեն ազատագրված տարածքների վերադարձի խնդիրը, քանի որ Թուրքիայի համար որեւէ դեպքում շահավետ չէ հարաբերություն կարգավորել ռազմաքաղաքական ներկայիս դիրքն ունեցող Հայաստանի հետ: Բանն այն է, որ տարածքների վերադարձը Ադրբեջանին թուլացնում է թե Հայաստանը, թե Իրանը: Այսինքն, Թուրքիայի համար լուծվում է միանգամից երկու կարեւոր հարց:

    Ռուսները հասկանում են, որ Կովկասում մնալու վերջին շանսը այդ խնդիրը լուծելն է: Մյուս կողմից դա նրանց այդքան էլ անամպ երկինք չի խոստանում, քանի որ դրանից հետո Թուրքիայի հնարավոր պահվածքն անկանխատեսելի է: Բանն այն է, որ տարածքների վերադարձով թուլացած Հայաստանի եւ Իրանի, Ամերիկայի նվազած դերի պարագայում, այդ հարցերը Ռուսաստանի միջոցով լուծելուց հետո, Թուրքիան եւ Ադրբեջանը կարող են միանգամայն բարեհաջող անցնել Ռուսաստանի դիրքի չեզոքացմանը, եւ ռուսներին փաստացի կմնա միայն Կովկասը պահել պատերազմով, ինչը գործնականում անհնար է եւ առավելագույնը կարող է հասցնել “ոչ ինձ, ոչ քեզ” վիճակի: Այսինքն, Կովկասը կդառնա մի հսկայական խառնարան, որտեղ պատերազմը կշարունակվի գրեթե անվերջ եւ բոլորը բոլորի դեմ կկռվեն եւ չեն հասկանա, թե ում դեմ է իրենց կռիվը:

    Ռուսաստանի նախագահն իսկապես ունի լուրջ մտահոգությունների պատճառ, եւ նրա դեմքի արտահայտությունը միանգամայն հասկանալի է: Բանն այն է, որ անգամ Հայաստանին տարածքների վերադարձ պարտադրելուց հետո էլ Ռուսաստանի համար խնդիրը չի լուծվում: Աբխազիայի եւ Օսիայի անկախությունը ճանաչելու դիմաց Կրեմլը շատ թանկ է վճարում եւ փաստացի կանգնած է Կովկասի “անկախությունը” ճանաչելու փաստի առաջ: Սակայն դեմքի լուրջ եւ մտահոգ արտահայտության ոչ պակաս հիմքեր ունի նաեւ Սերժ Սարգսյանը: Ու դրա պատճառն ամենեւին այն չէ, որ Մեդվեդեւի այցից առաջ հապշտապ Հայաստան էր ժամանել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դանիել Ֆրիդը: Ավելին, Ֆրիդի այցը միգուցե Սերժ Սարգսյանի համար ոգեւորիչ նշանակություն էլ ունենար, եթե Սարգսյանն իր “նախաձեռնողական” արտաքին քաղաքականության մեջ այդքան հեռուն գնացած չլիներ: Հիմա արդեն Ֆրիդը չէ, նույնիսկ Կոնդոլիզա Ռայսն էլ եթե փորձի, Հայաստանին հետ բերելը չափազանց բարդ կլինի: Եվ այդ բանը հասկացրին նաեւ ռուսները, Մեդվեդեւի այցից ժամեր առաջ հերթական նորոգումը սկսվեց Հայաստան մտնող գազամուղի վրա, իսկ Լեւիտինն էլ Երեւանում հայտարարեց, որ գրեթե “”դարի պրոեկտ” ներկայացվող նավթավերամշակման գործարանը տնտեսապես աննպատակահարմար կառույց է: Դե եկ Հայաստան, ու հետ դարձիր “նախաձեռնածդ” ուղուց: Բայց նույնքան եւ գուցե ավելի բարդ է առաջ գնալը, քանի որ հիմա ակնհայտ է հայ-թուրքական հարաբերության այն ծուղակը, որի մեջ ներքաշվեց Սերժ Սարգսյանը` Մոսկվայում հայտարարելով, որ պատրաստվում է Գյուլին հրավիրել ֆուտբոլի եւ նաեւ պատրաստ է ընդունել պատմաբանների հանձնաժողովի գաղափարը: Ստացվեց այնպես, որ Գյուլի տոմսի համար Հայաստանն է վճարում եւ վճարում է ազատագրված տարածքներով ու ցեղասպանության ճանաչման խնդրով: Եվ հիմա հարց է առաջ գալիս, թե ինչով է Հայաստանը վճարելու Մեդվեդեւի “տոմսի” համար:
    ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
    Si vis pacem, para bellum

  5. #170
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյանը շտապում է «իշխանափոխությունից» առաջ հասցնել անել ինչ հնարավոր է՞

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ի վերջո նպատակաը որևէ նյութական բան ստանալն է, տեսնես մենք հիմա նյութական ի՞նչ ենք ստանում մեր հետ չտված հողերից:
    Նյութական էն ենք ստացել որ սահմանամերձ գյուղերի ու Ղարաբաղի գլխին բոմբեր չեն ընգնում...Գիտես որ հետ տվեցինք թուրքերի հետ դարավոր բարեկամ ենք դառնալու? Էն ատելությունը, որ հայերի դեմ են սերմանում դեռ շատ երկար ա մնալու ու մեր ստրատեգիական կարևոր դիրքերը նիզաշտո տեղը նվիրելը շատ ու շատ վտանգավորա:

  6. #171
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյանը շտապում է «իշխանափոխությունից» առաջ հասցնել անել ինչ հնարավոր է՞

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Նյութական էն ենք ստացել որ սահմանամերձ գյուղերի ու Ղարաբաղի գլխին բոմբեր չեն ընգնում...Գիտես որ հետ տվեցինք թուրքերի հետ դարավոր բարեկամ ենք դառնալու? Էն ատելությունը, որ հայերի դեմ են սերմանում դեռ շատ երկար ա մնալու ու մեր ստրատեգիական կարևոր դիրքերը նիզաշտո տեղը նվիրելը շատ ու շատ վտանգավորա:
    Ինչպե՞ս են թուրքերը ատելություն սերմանում հայերի դեմ
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  7. #172
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյանը շտապում է «իշխանափոխությունից» առաջ հասցնել անել ինչ հնարավոր է՞

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    ...Գիտես որ հետ տվեցինք թուրքերի հետ դարավոր բարեկամ ենք դառնալու?
    Իսկ ո՞վ ասեց, որ ես ուզում եմ հետ տանք: Ընդհակառակը, ես ուզում եմ, որ մի բան էլ էն կողմ գնանք: Անկեղծ:

    Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեվի ժամանելուց ժամեր առաջ հրապարակն արդեն լեցուն էր ուսանողներով եւ դպրոցականներով, ժամանել էին նաեւ երկու երկրների բարձրաստիճան անձինք: Հավաքվածները թափահարում էին Հայաստանի եւ Ռուսաստանի դրոշները, ՚Հավերժ եղբայրներՙ, ՚Հավերժ ընկերներՙ ՚Հայ-ռուսական Սլավոնական համալսարանը ողջունում էՙ պաստառներ: Հրապարակում հնչում էր 80-ականների ռուսական երաժշտություն:
    Դմիտրի Մեդվեդեւը այսօր եղել է նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, ծաղկեպսակ դրել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ:
    Ուրիշ բան, որ իմ ուզել չուզելու հետ ոչ մեկը հաշվի չի նստելու, քանի որ մեր վերջին տաս տարվա անոռուգլուխ քաղաքականության արդյունքում մեզ դրել ենք այնպիսի մի վիճակի մեջ, որ ոչ թե մենք են որոշելու, թե ինչ ու ինչքան ենք տալու, ու ինչ պայմաններով, այլ մեր փոխարեն դա անելու է մեր հավերժ բարեկամն ու ընկերը, Ծիծեռնակաբերդում մի երևկու կաթիլ արցունք թափելուց հետո:

  8. #173
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյանը շտապում է «իշխանափոխությունից» առաջ հասցնել անել ինչ հնարավոր է՞

    Իսկ էս վիճակին հասել ենք այն պատճառով, որ մի կիսագրագետ կալխոզնիկ մշակեց ու Հայաստանում տաս տարի իրականցրեց մարդկության պատմության մեջ հայտնի պետական կառավարման ամենապրիմիտիվ մոդելը - ռուսին տուր ամեն ինչ, որ մնաս քո գործին, սեփական ժողովրդին վախացրու հնարավոր պատերազմով ու վայրի թուրքով, ու ամեն օր նրան կերցրու ազգայնական թմրեցնող գաղափարախոսություն ու այդ ամենը համեմի թշնամի թուրքիայից ներմուծվող ուտելիքով, շինանյութով ու չուլ-փալասով, քչից շատից լավ հագնվելու ու «էլիտար» շենքերին հովին կուշտ փորով ման գալու համար: Այդ ընթացքում էլ պետք է համոզել բոլորին, որ իրենք բլոկադայի պայմաններում ապրում են վագրային թռիչքներով տնտեսական աճ ապահովող երկրում, որն ունի ամենամարտունակ բանակը:

    Բայց արի ու տես, որ վագրը երկու ամսում վերածվեց փիսիկի, երբ կողքի երկրում չորս օրվա պատերազմից հետո մենք մի ամիս բենզինի հերթ կանգնեցինք ու քիչ էր մնում մի երկու ամիս էլ հացի հերթի կանգնենքին, եթե պատերազմը ձգձգվեր:

  9. #174

    Ու հիմա փաստացի ռուսների վրա փորձում ենք «տարածաշրջանի ռազմավարական դաշնակից» արդեն արժեզրկված ապրանքը վերավաճառել, այն դեպքում երբ ռուսները արդեն մեր փոխարեն որոշել են դրա գինը:

  10. #175
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյանը շտապում է «իշխանափոխությունից» առաջ հասցնել անել ինչ հնարավոր է՞

    Մեջբերում Camilla-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմնավորում չես տալիս, ինչ է նշանակում «մի քիչ ուրիշ» տրամաբանություն՞
    Բանակցությունների տրամաբանությունը, իմաստը փոխհամաձայնության գալն է, որտեղ կողմերից ամեն մեկը փորձում է առավել լավ արդյունքներով դուրս գալ: Այդ արդյունքը կարող է ստացվել հոգեբանական ճնշումներով, խոստումներով, գործնական քայլերով, դիրքերի ՓՈԽզիջմամբ: Փոխ նշանակում է, երկու կողմն էլ որևէ բան տալիս են: Եթե այս կետերը չեն գործում, ուրեմն դա ոչ թե բանակցություններ են, այլ կլոունություններ, և միակ բանը, ինչ կարելի է եզրակացնել` Հայաստանի դիրքերը և հեղինակությունը այնքան թույլ են, որ նույնիսկ լինելով հաղթող, չի կարողանում իր` արյունով գրաված հողերը պահել:
    Եւ դա բնական է: Ինչ եք ուզում՞ Մի երկիր ունենա հողինակություն, ով սեփական քաղաքացիների միսն է ուտում, արյունն է խմում՞

    Թե մի երկիր ունենա դիրք, ով սեփական պոտենցիալը զարգացնելու փոխարեն վերջին հյութերն է քամում՞
    Կամիլա ջան, ինձ թվում է դու չես հետևում բանակցությունների ընթացքին: Ճիշտ ես, սովորաբար բանակցությունները ենթադրում են կոմպրոմիսներ երկու կողմերից էլ, բայց ես չեմ տեսնում ադրբեջանի կողմից որևէ զիջում: Մենք զիջում ենք հողերը, բացառությամբ Լաչինի, հետ ենք քաշում զորքերը, իսկ Ադրբեջանը "ազնիվ խոսք է" տալիս որ անորոշ ժամանակ հետո ինչ-որ հանրաքվե է անցկացնելու, որի արդյունքում էլ կորոշվի Արցախի հետագա կարգավիճակը: Փաստորեն ռեալ հողերը տալիս ենք օդում ինչ-որ խոստումների դիմաց, կարծում ես համարժեք է? Ժողովրդի արյունը քամելու հետ համամիտ եմ բայց նույն ադրբեջանում ավելի վատ ձևի են քամում ժողովրդին բայց արի ու տես որ արտաքին քաղաքականությունը դրանից չի տուժում:

  11. #176
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյանը շտապում է «իշխանափոխությունից» առաջ հասցնել անել ինչ հնարավոր է՞

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպե՞ս են թուրքերը ատելություն սերմանում հայերի դեմ
    Պետական մակարդակով թշնամություն են սերմանում հայերի ու Հայաստանի նկատմամբ: Գիտես են սաֆարովը որ մեր սպային քնած տեղը կացնահարեց ինչի հետևանք էր? Իսկ էդ սպային ադրբեջանցիք սարքել են ազգային հերոս ու էդ ժամանակ շատ նորածին երեխաների անունը դրեցին դրա անունը:

  12. #177
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյանը շտապում է «իշխանափոխությունից» առաջ հասցնել անել ինչ հնարավոր է՞

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ էս վիճակին հասել ենք այն պատճառով, որ մի կիսագրագետ կալխոզնիկ մշակեց ու Հայաստանում տաս տարի իրականցրեց մարդկության պատմության մեջ հայտնի պետական կառավարման ամենապրիմիտիվ մոդելը - ռուսին տուր ամեն ինչ, որ մնաս քո գործին, սեփական ժողովրդին վախացրու հնարավոր պատերազմով ու վայրի թուրքով, ու ամեն օր նրան կերցրու ազգայնական թմրեցնող գաղափարախոսություն ու այդ ամենը համեմի թշնամի թուրքիայից ներմուծվող ուտելիքով, շինանյութով ու չուլ-փալասով, քչից շատից լավ հագնվելու ու «էլիտար» շենքերին հովին կուշտ փորով ման գալու համար: Այդ ընթացքում էլ պետք է համոզել բոլորին, որ իրենք բլոկադայի պայմաններում ապրում են վագրային թռիչքներով տնտեսական աճ ապահովող երկրում, որն ունի ամենամարտունակ բանակը:

    Բայց արի ու տես, որ վագրը երկու ամսում վերածվեց փիսիկի, երբ կողքի երկրում չորս օրվա պատերազմից հետո մենք մի ամիս բենզինի հերթ կանգնեցինք ու քիչ էր մնում մի երկու ամիս էլ հացի հերթի կանգնենքին, եթե պատերազմը ձգձգվեր:
    +1 !

  13. #178
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյանը շտապում է «իշխանափոխությունից» առաջ հասցնել անել ինչ հնարավոր է՞

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Կամիլա ջան, ինձ թվում է դու չես հետևում բանակցությունների ընթացքին: Ճիշտ ես, սովորաբար բանակցությունները ենթադրում են կոմպրոմիսներ երկու կողմերից էլ, բայց ես չեմ տեսնում ադրբեջանի կողմից որևէ զիջում: Մենք զիջում ենք հողերը, բացառությամբ Լաչինի, հետ ենք քաշում զորքերը, իսկ Ադրբեջանը "ազնիվ խոսք է" տալիս որ անորոշ ժամանակ հետո ինչ-որ հանրաքվե է անցկացնելու, որի արդյունքում էլ կորոշվի Արցախի հետագա կարգավիճակը: Փաստորեն ռեալ հողերը տալիս ենք օդում ինչ-որ խոստումների դիմաց, կարծում ես համարժեք է? Ժողովրդի արյունը քամելու հետ համամիտ եմ բայց նույն ադրբեջանում ավելի վատ ձևի են քամում ժողովրդին բայց արի ու տես որ արտաքին քաղաքականությունը դրանից չի տուժում:
    Մինիստր ջան, մենք չենք զիջում, մեզ զիջացնում են: Զիջացնողն էլ էսօր ժամանալ է Երևան, ու մենք էլ հրապարակում դասատուներով, փուչիկներով, պլակատներով դիմավորել ենք, էն հույսով, որ կարող ա մի քիչ մեղքա մեզ: Իսկ ի՞նչի ենք ընկել էս օրը: Որովհետեև վախենում ենք թուրքերից, իրենք էլ մեզ թուրքերից են պաշտպանում, մեր անունն էլ դրել են ռազմավարական դաշնակից: Հիմա էլ դաշնակցաբար մեզ ասում են, թե ինչ պիտի տանք ազերներին:
    Իսկ ո՞նց հասանք էս օրին: Տաս տարի նորմալ արտաքին քաղաքականություն ու հավասարակշռված ազգային անտվանգության համակարգ կառուցելու փոխարեն, մեր ողջ անվտանգությունը տվեցինք դարավոր բարեկամին, իսկ մենք ՄԱԿ-ում հաջողացրեքինք միայն մի անգամ նախագահի բերանով հնչեցնել Ցեղասպանություն բառը, ու ազգովի ուրախանալ, թե ինչ դուխով նախագահ ունենք, ու ինչ թասիբով էր նա ՄԱԿ-ի ամբիոնից գոռգոռում Թուրքիայի վրա: Հիմա էլ եկել է հիմարությունների համար վճարելու ժամանակը: Իսկ իրավիճակն ավելի ա բարդացել այն պատճառով, որ դարավոր դաշնակցի հետ այսօր բանակցությունների սեղանին նստած է մի քյալամ (չշփոթել վիտամիններով հարուստ ու օգտակար կաղամբի հետ), որը իր հետևում ռեալ ունի ընդամենը մի երեք հազար ընտրող: Ու իր լեգիտիմության պակասը լրացնելու համար հիմա պիտի դարավորին ու մյուսներին տա տակի մնացածը:

  14. #179
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյանը շտապում է «իշխանափոխությունից» առաջ հասցնել անել ինչ հնարավոր է՞

    Սերժ Սարգսյանի խոսքով էլ, հրապարակը Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի նվիրվածության խորհրդանիշն է: ՚Ռուսաստանի հրապարակը ճարտարապետական առումով ներդաշնակորեն միավորում է Երեւանի քաղաքապետարանի շենքն ու Մոսկվայի տունը: Չնայած հայ-ռուսական հարաբերությունների պատմության մեջ տեղ գտած մի շարք դժվարություններին, մեր ժողովուրդների միջեւ ընկերությունը երբեք չի թուլացել, ավելին` ամրապնդվել ու ժամանակի ընթացքում նոր իմաստ է ստացելՙ,- ասաց նա:
    Ֆրեյդն պնդում է, որ մարդիկ միշտ ասում են ավելին քան ցանկանում են, տվյալ դեպքում կարծում եմ սա հերդական լեզվի սայթաքումը չէ այլ իսկապես ՍՍին Մեդվեդը առաջարկություն է արել, որը մի շարք դժվարություններ է ստեղծել նրա համար ու հիմա մտածում է ոնց դա հաղթահարի։

    Այլապես չեմ պատկերացնում ինչ պատմական դժվարությունների մասին է խոսքը - ՍՍն նոր պատմություն է հայտնագործել, որտեղ հայ-ռուսական հարաբերությունները դժվարություններ են ունեցել՞

    Ավելացվել է 4 րոպե անց
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս մի գրառումը լրիվ կարդացի
    Էդ խորհուրդը ես քեզ կտամ, ուշադիր կարդալ ու հասկանալ էն, ինչն ինքը ասում ա, այլ ոչ թե էին, ինչ ուզում ես տեսնել
    Պարզունակ պնդումներ պեքտ չի անել, հերքիր վերլուծությունս բացիր աչքերս տեսնեմ այն ինչ ասում է - առայժմ կարող եմ պնդել, որ շուտով շատերը նույնն են ասելու, եթե արդեն չեն ասում այն ինչ մասին արդեն երկար այս թեմայում շոշափվում է, ՍՍին ԼՏՊով փոխարինելը հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ուղղության փոփոխության չի հանգեցնի - սպասենք տեսնենք այս ուղղությունը ուր է հասցնելու մեզ, իսկ փոխելու ժամանակը, որ գա հաստատ ԼՏՊով չի փոխվի...
    Վերջին խմբագրող՝ voter: 21.10.2008, 16:22: Պատճառ: Գրառման ավելացում

  15. #180
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյանը շտապում է «իշխանափոխությունից» առաջ հասցնել անել ինչ հնարավոր է՞

    90 ականներին Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ընկերական էին, իսկ հետո դառան տեր ու ծառայի հարաբերություններ: Եղած չեղածը տվեցինք, ու հիմա ինչ ուզում ասում կամ անում են: Բայց չեմ կարծում թե ընգել ենք նենց փոսի մեջ որից դուրս գալու միակ ելքը հողերը հետ տալն ա:

Էջ 12 16-ից ԱռաջինԱռաջին ... 28910111213141516 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. Impression. Հնարավոր արգելափակումից առաջ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 22
    Վերջինը: 16.10.2016, 22:23
  2. Սայթ, որտեղ հնարավոր է առևուր անել?
    Հեղինակ՝ ggalstian, բաժին` Վեբ ծրագրավորում
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.04.2010, 19:23
  3. Շտապում ենք, բայց ո՞ւր
    Հեղինակ՝ Milli, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 19.08.2008, 14:24
  4. Սերժ Սարգսյանը առաջատար է` ըստ անկախ Exit Poll-ի
    Հեղինակ՝ Guetta, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 20.02.2008, 01:49
  5. Գրառումներ: 19
    Վերջինը: 18.01.2008, 09:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •