Կներես բայց երկնքում գտնվում եք դուք:Երկնքից երկիր իջեք:
Մի թիզ հող հանձնել նշանակում է պատերազմ, հոգեբանական լիակատար ջախջախում հայ ժողովրդի և վերջին ստադիայում վերջին Ցեղասպանությունը:
Կներես բայց երկնքում գտնվում եք դուք:Երկնքից երկիր իջեք:
Մի թիզ հող հանձնել նշանակում է պատերազմ, հոգեբանական լիակատար ջախջախում հայ ժողովրդի և վերջին ստադիայում վերջին Ցեղասպանությունը:
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Վերջին խմբագրող՝ Chuk: 16.11.2008, 20:51: Պատճառ: Գրառման ավելացում
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Սերժ Սարգսյանն է «Հայլուր»–ին հարցազրույց տալիս, համոզում է, որ ինքն ամեն ինչ ճիշտ է արել, անտրամաբանական մտքեր է արտահայտում. «քաղաքական լուծում», «Հայաստանը Ղարաբաղի հետ ունենա ընդհանուր սահման», «Եթե ինձ առաջարկեն ասենք Փարիզում մի որևէ համաձայնագիր ստորագրել, ես հո չեմ կարող Ղարաբաղի նախագահին անիջապես կանչել», «Ադրբեջանը պետք է ճանաչի Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը»… մոտավորապես այսպես… Ահավոր է, դավադրություն է, պարտություն է, տալիս ենք հողեր ընդհամենը փուչիկի դիմաց, տալիս է մի մարդ, որը չի ներկայացնում հայ ժողովրդի շահերը, սա խաղաղ կարգավորում չի, սա կապիտուլյացիա է, հերթական էշությունը մեր տխմար պատմության մեջ…
Ավելացվել է 3 րոպե անց
Սկզբունքորեն էլի հանձնենք մի քանի թիզ հողեր, սակայն այն պայմաններով, որ հիմա են ամերիկացի ու եվրոպացի հանձնաժողովականները սրածայրում հեռուսաէկրաններից, ու արդեն որոշում թե ում զորքերից ինչքան է այստեղ լցվելու, ապա սա մղձավանջ է, իմիջայլոց նաև Ադրբեջանի համար։
Վերջին խմբագրող՝ Վիշապ: 16.11.2008, 21:25: Պատճառ: Գրառման ավելացում
Si vis pacem, para bellum
Սկզբունքորեն, հենց այսպես էլ պիտի լիներ: Որոշ պրիմատներ գլուխ էին տանում, որ ղարաբաղցին Ղարաբաղի շահերին դեմ ոչինչ չի անի: Սկզբունքորեն նրանք ճիշտ էին. սադիստն ու նորանշանակը ամեն ինչ անում են ոչ թե ղարաբաղի շահերի դեմ, այլ ընդհանրապես հայ ժողովդրի շահերի դեմ:
Մեկ-մեկ կարծում եմ, որ սրանք լուրջ ատելություն ունեն հայերի նկատմամբ: Հատկապես սադիստը: Մարդատյացը տաս տարվա մեջ հասցրեց նրան, որ փաստորեն մենք ընտրություն չունենք հիմա - չենք տալիս, պատերազմում ենք, ու կարող է վարի ենք գնում վաղը, տալիս ենք, վարի ենք գնում վաղը չէ մյուս օրը:
Ու ով էր ասում, որ ղարաբաղցին Ղարաբաղին չի դավաճանի: Դավաճանի համար ծագումն ի՞նչ կապ ունի:
Հարցը սկզբունքային է. Սերոժը ժողովրդի անունից ոչ իրա սիրած Փարիզում, ոչ էլ մեկ ուրիշ տեղ, փաստաթուղթ ստորագրելու իրավունք չունի: Ինքը մեր նախագահը չի:
Բա Իրանի համար:Սկզբունքորեն էլի հանձնենք մի քանի թիզ հողեր, սակայն այն պայմաններով, որ հիմա են ամերիկացի ու եվրոպացի հանձնաժողովականները սրածայրում հեռուսաէկրաններից, ու արդեն որոշում թե ում զորքերից ինչքան է այստեղ լցվելու, ապա սա մղձավանջ է, իմիջայլոց նաև Ադրբեջանի համար։
Ախր որտեղի՞ց ներշնչվեց նման անկապ պարտվողական միտքը, թե եթե չենք տալիս, ապա պատերազմելու ենք, գրողը տանի, որտեղից նման համոզմունք։ Նախ Ադրբեջանը պետք է 1000 չափեր որպեսզի վստահաբար պատերազմ վերսկսեր, այս խնդիրը Ադրբեջանի համար այդքան հրատապ չի, ինչքան որ պրոպագանդում ու սրսկում են, ու ավելի շատ շուխուրը հայկական կողմից է, իսկ եթե խորը նայենք, կտեսնենք որ երկու կողմերին էլ ավելի շատ սրսկում, դրդում ու բրթում են դրսից, այս շոուն ամբողջ աշխարհի գզվրտոցն է հանուն Ադրբեջանի նաֆթի ու Իրանի հարուստ պաշարների, որ իրենց զորքերը որքան հնարավոր է շուտ խցկեն տարածաշրջան, նրանց նպատակը սա է, նրանք վերջին հաշվով թքած ունեն, թե քանի հեկտար հող պիտի գնա Ադրբեջանին ու քանիսը մնա Հայաստանին կամ Ղարաբաղին։ Կարևորը երկու հարիֆ պետությունները մի ցանկացած կոնսենսուսի գան ու անպայման թույլատրեն միջազգային խաղաղապահների անվան տակ զորք լցվի այստեղ, մնացյալը տեխնիկայի խնդիր է։ Եվ իրոք, եթե սրանք որևէ համաձայնության չգան, ապա անպայման պատերազմը կհրահրվի, բայց ոչ Ադրբեջանի նախաձեռնությամբ։ Սակայն վեջինս շատ ավելի դժվար կլիներ, Ադրբեջանին պիտի կարգին զինեին ու պատրաստեին, կանեին եվրոպացիք ու ամերիկացիք, Ռուսաստանը մեջ կընկներ ու փայ կուզեր և երևի ստիպված կլիներ անցնելու Հայաստանի կողմը, ահագին փաստեր կզռային, իսկ այսպես հեշտ ու հանգիստ մարդիկ հասնում են իրենց նպատակին։ Ճիշտ է, թերևս հիմա էլ Ռուսաստանը անընդհատ մեջ է ընկնում, ասենք օրերս Մերզլյակովը հայտարարեց, թե առանց Ղարաբաղի ներկայացուցիչների համաձայնություն չի լինի, այս առաջին հայացքից արդարամիտ հայտարարության մեջ ռուսները իրենց խաղն ունեն, որում նրանք իրականում տարածաշրջանում ռուսական զորքերի քանակի ավելացման հիմքերն են դնում։ Իրականում Հայաստանն ու Ադրբեջանը ոչ թե խաղաղ լուծում են խնդիրը, այլ թույլ են տալիս իրենց տարածքները ականապատել, ցանկացած ժամանակ պայթեցնելու համար։ Սա և Ադրբեջանի, և Հայաստանի պարտությունն է իրականում։ Ու դեռ հարցական է թե ով է ավելի շատ պարտվում, քանի որ երկուսով պոլիգոն են տրամադրում աշխարհին՝ որտեղ արևմուտքն ու Ռուսաստանը շուտով իրար կոկորդ են կռծելու, բայց մեղքը բարդելու են «կռվարար ու ագրեսոր» Հայաստանի ու «անզիջում» Ադրբեջանի վրա, հեչ որ չլինի, դժվար չի մի քանի վիրտուալ «ալ–քաիդա»–յատիպ խմբավորումներ մոգոնել ու «պայքարել» դրանց դեմ, իսկ մենք մնալու ենք ոտի տակ։
Si vis pacem, para bellum
Վերադառնալով նրան ինչից թեման սկսել էի
Այսօրվա Ժամանակում նույն ենթադրություններով խմբագրական է հրապարակվել http://www.zhamanak.com/article/10796/
Ցիտատ հնարավոր սցենարի մասին
Այսինքն իրավիճակը ներկայացվելու է այնպես, թե ժողովուրդ ճար չունենք, վարիանտ չունենք, հողերը տալիս են......... Ինչ անենք ինչ անենք, դե հույսներս պիտի Քոչարյանի վրա դնենք, իսկ եթե նրա անձը նողկանք է առաջացնում ժողովրդի մոտ, դրածոյից բանից կգտնվի Գագուլիկա, Սամո կամ որևէ այլ Քոչարյանի կողմից ղեկավարելի մարիոնետի ազգի փրկիչ կկարգեն, վեհափառն էլ հոմ կասի ինչ իրեն հրամայեն, կարող ա սուրբ էլ հայտարարի այդ մարիոնետին ու սարքեն հայ ժողովրդի գլխին.......Աբրահամյան Հովիկի միջոցով վարչապետին հունվար-փետրվար ամիսների ընթացքում կառավարությունից դուրս շպրտելու արդեն իսկ նշմարվող սցենարը: Տնտեսական ճգնաժամի ֆոնին` պատճառը կգտնեն` Սարգսյան Տիգրանին քավության նոխազ դարձնելով: Ինչ-որ ժամանակ հետո փորձ կարվի օգտագործել Բաբայան Սամոյի չերեւացող ռեսուրսը: Իսկ մինչ այդ, ըստ ամենայնի, ամերիկացիք` ռուսների «ներկայությամբ», Սերժին արդեն ստիպած կլինեն ստորագրելու իր կազմած ու հավանությանն արժանացած մադրիդյան սկզբունքները, ասել է թե` հողերը հանձնելու կապիտուլյացիոն համաձայնագիրը: ...Ու Երեւանի փողոցներում հանգիստ ման կգան հայրենիքի տեռորիստները: Խնդիրը Քոչարյանի ու Սերժի մեջ չէ, բացարձակապես, երկիրն է ափսոս...
Այդ թատրոնում ԼՏՊն գիտակից թե անգիտակից, իր դերը լավ կարատում է, հուսահատեցնել ազգին, որ ընդիմության դաշտում էլ Արցախ պահող չկա ու նայում ես, բոլորը «փոխզիճում» են երգում, պիտի անճարությունից մնանք Քոչարյան-Սյամո-Գագուլիկների հույսին ։
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Իսկ հետաքրքիր է, ո՞վ է քեզ ներշնչել, որ Ադրբեջանը ավելի մեծ ռազմական ռեսուրսներ ունի, քան Հայաստանը, և ով է ներշնչել թե ազատագարված տարածքները պահելու ռեսուրս չունենք։ Իսկ հիմա տեսնես ո՞վ է պահում այդ տարածքները։ Հեսա Ադրբեջանը նավթի հաշվին կավելացնի իր ռեսուրսները ու կհարձակվի մեզ վրա՞… ամա՜ն… եթե հաշվի չառնենք էլ, որ նավթի գներն ընկել են, համաշխարհային ճգնաժամ, բլա բլա բլա, ապա Ադրբեջանի իշխանությունները իրենց համեղ պատառները թողած չեն ընկնի մի այնպիսի ծանր ու անհեռանկար պատասխանատվության բեռի տակ, ինչպիսին իրենց կտա պատերամզը սկսելը։ Սա պարզապես վաճառք է, մեր ղումհարբազը վաճառքի է հանել տարածքները այնպես՝ ինչպես մեր քաղաքապետարանը վաճառում է բոլորիս պատկանող Մայրաքաղաքի ազատ տարածքները, միայն թե առաջին դեպքում գնորդը օտարազգի է։ Իսկ եթե ենթադրենք, որ մենք ռեսուրս չունենք այդ տարածքները պահելու, ապա դա նշանակում է, մենք ռեսուրս չունենք առհասարակ Հայաստանը պահելու, ու այդ տարածքները զիջելով հաստատ անվտանգություն չենք ստանում, այլ ճիշտ հակառակը։ Անվտանգությունը դա բառ է՝ փուչիկ, իսկ ներկայիս ռազմական դիրքերը դրանք իրական անվտանգության գարանտ են։
Si vis pacem, para bellum
Սերժ Սարգսյանը միշտ էլ շտապել ա…
Իսկ շտապողը տղա չի բերի…
Եվ իրոք՝ ՍՍ տղա չունի…
Աշխարհում առաջին հայալեզու բլոգը. իմ կարծիքը նախկին Բրիտանական գաղութ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։
Ռեսուրս ասելով երևում է հայրենիքը պաշտպանել պատրասների մասին ես մտածում։
Դրա մասին մի մեծ ծավալուն թեմա կա ու ինչպես արդեն այնտեղ նշել էի անհրաժեշտ է ընդհամենը 10-20 հազար նպատակաուղղված ու կռվի պատրաստ զինվոր, ինչը հայ ժողովուրդը և Սարդարապատի օրհասական ժամին է կարողացել տալ և արցախի պատերազմի օրերին ու հիմա էլ կտա։
Ֆինանսական ու տնտեսական ռեսուրսները թուրքերը կտան սահմանը բացելով, քանի որ ուրիշ ճար չունեն ու պարսիկները, քանի որր իրենց դա ձեռնտու է։
Իսկ եթե իրավիճակը այնքան բարդ ստացվի, որ ոչմեկ չցանկանա տալ, ինքներս կվերցնենք, նրանով, որ Քուռից այն կողմ էլ ինչ կա կվերցնենք, դրանով էլ ռեսուրս կստեղծենք ու դա հասկացավ 1994ին ռուսաստանը ու օրուգիշեր զանգմ էր Գրաչովն ու ընգերական խնդրում էլ առաջ չգնալ, հիմա որ զանգի Մեդվեդը, կարողա ուղղակի նեղանանք չվերցնենք, ԱԴԲՈՅ տանք...
Ի դեպ ՍՍի Արցախի ավանտյուրաների պատճառով իշխանությունից քցելու հոտն արդեն ՀԱԿում առել են ու հիմա ԼՏՊից շտապ կարգով հողերը ՉՀԱՆՁՆՈՂ են ուզում սարքեն, ասում են - ինքը չի ուզում տա, ուղղակի չի ասում։
Ինչպես կանխատեսել էի ԼՏՊն ցուցվանգի մեջ է, հաջորդ ցանկացած մասսակայան միջոցառման, հանրահավաքի ժամանակ պիտի իր դիրքորոշումը Արցախի վերաբերյալ հստակեցնի ու ասի զիճում է, թե ոչ։ԼՂ հարցում ՚Ոչ մի թիզ հողՙ հանձնողների եւ Տեր-Պետրոսյանի միջեւ հակասություններ փնտրողներին` Գառնիկ Մարգարյանն ասաց.
՚Ես համոզված եմ, որ Տեր-Պետրոսյանը կողմ է ոչ մի թիզ հող չհանձնելուն, սակայն կա աշխարհ, տարածաշրջանային խնդիրներ, քաղաքականություն ՙ
Առայժմ միայն լղոզված հայտարարություններ են արվում «մենք աջակցելու ենք Արցախի ժողովրդի ցանկացած, որոշմանը», սեփական դիրքորոշումը ատրահայտելու ու պատասխանատվությունից խուսափելու փորձ է արվում - Ալիեվի չափ էլ չկան, որ ասեն ինչ են ուզում, թե չգիտեն Արցախի ժողովուրդը ինչ է ուզում՞՞՞՞
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ