Ոչ, հեչ էլ լավ չի։ Ես ինքս ճիշտ ձևով մատուցված ճշմարտությունը ցանկացած դեպքում գերադասում եմ ստից։ Եթե վատ տեսք ունեմ, ակնկալում եմ դրա մասին անկեղծ կարծիք լսել, ոչ թե սուտի հաճոյախոսություն, առավել ևս մտերիմ մարդուց։ Ու ինքս էլ նույնիսկ քաղաքավարությունից դրդված հաճելի ստեր չեմ ասում. եթե հարցնում են, ասում եմ այն, ինչ մտածում եմ, գուցե մի քիչ մեղմ, բայց ոչ սուտ։ Ինձ լավ ճանաչողները դա շատ լավ գիտեն։ Իսկ նրանք, ովքեր միայն հաճելին լսելու ակնկալիք ունեն, թեկուզ ոչ անկեղծ, ժամանակի ընթացքում հասկանում են, որ այդ հարցում հաստատ չարժե ինձ վրա հույս դնել։
Հենց քո նկարագրած իրավիճակում կարելի է ուրիշ ձևով հասկացնել, որ լավ տեսք չունի, համենայնդեպս, կարելի է առանց ցախավելի մասին հիշատակման յոլա գնալ։

Իսկ ընդհանրապես մարդ պիտի իմանա՝ ում ինչ հարց տա. ոչ մտերիմ մարդուն «լա՞վ տեսք ունեմ» տիպի հարցեր տալը հիմարություն եմ համարում, քանի որ ամենայն հավանականությամբ պատասխանը հիմնված է լինելու քաղաքավարություն, ոչ թե անկեղծության վրա, ու չարժե մարդուն անիմաստ տեղը անհարմար վիճակի մեջ գցել՝ ստիպելով ստել կամ մի կերպ տակից դուրս գալ՝ ստելուց խուսափելու համար, այն դեպքում, երբ հարցնողը բոլորովին էլ լավ տեսք չունի։
Էջանիշներ