Այստեղ հարկավոր է հաշվի առնել նաև
գենի գործոնը: Պատկերացրեք վարպետին տվել են երկու տեսակի փայտ`վատ ու լավ որակի, որից նա պատրաստում է կահույք: Չէ՞ որ արդյունքը նույնը չի լինի:

Նմանապես դաուն երեխայից գիտնական չես պատրաստի: Այնպես որ գենը անտեսել կամ թերագնահատել մարդու դաստիարակության մեջ չի կարելի:
Ինչ վերաբերում է մարդու հնարավորություններին...այն և՛ մեծ է, և՛ միաժամանակ չնչին: Լինելով միակ բանական էակը, մի տեսեք ինչքան սարքավորումներ է ստեղծել իր ու բնության միջև ասենք օրինակ երկրաշարժը նախապես զգալու և գրանցելու համար, ու այդքանի հետ, ի տարբերություն կենդանիների, որոնք ինչ-ինչ ձևով զգում ու իրենց գլխի ճարը տեսնում են, էլի սխալվում են

Իմ կարծիքով մարդու ուղեղի չօգտագործվող այն հսկայական ծավալը պարզապես արգելափակված է: Այն կա՛մ երբևէ օգտագործվել է...Հիշեք Ատլանտիդայի վարկածը, մի քաղաքակրթություն, որտեղ մարդիկ մտքեր էին հաղորդում առանց խոսքի, ու իբր բացահայտել էին ժամանակի գաղտնիքը` անցավ օվկիանոսի հատակը: Կամ ապագայում է օգտագործվելու: Աստծո գործերն անքննելի են…
Էջանիշներ