Ու որտեղ կարող ենք նեյրոլինգվիստիկ ծրագրավորվե՞լ...![]()
Ու որտեղ կարող ենք նեյրոլինգվիստիկ ծրագրավորվե՞լ...![]()
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
որ իմանաս իմձ ել ասես
Գևորգ, քո գրացը պարզապես գովազդ էր: ՈՒ՞ր է դրա բացասական կողմերի մասին ինֆորմացիան: Ես գիտեմ, որ ՆԼԾ-ն օգտագործվում ե հոգեթերապիայում ու ինչ-որ արդյունքներ տալիս է: Դրանից դուրս եթե ինչ-որ լավ բան լիներ, հաստատ բոլորը կկիրառեին:
ԳԵՎՈՐԳ - իսկապես Բյուրակն ճիշտ ասեց,որ դու կարծես ՆԼՊ-ի (ՆԼԾ-ի) գովազդ կատարեցիր: Ծանոթ եմ ինչ ե ՆԼԾ-ն ու հաճելի է որ կան ելի մարդիկ որոնք հետաքրքրվում են նման բաներով: Իրականում այն սենսացոին երևույթ չե, և եթե ինչոր մարդ կարիք է ունենում մի բանի ապա նա գտնում է այն,եթե չեն ունենում կարիք ու նրանց դա պետք ել չի ,կամ չեն ել հասկանա թե դա ինչ է անկախ նրա թե դու ստեղ գրեցիր դրա մասին թե ոչ, սա ոչինչ չի ասի ու չի օգնի մնացածներին: Ով Փնտրում է նա գտնում է ինչոր պետք է: Ուրիշ խոսք եթե դու գիրք ես գրել,կամ թարգման ել ես ու ուզում ես ներակայացնել մեզ այդ գիրքը
Իմ կարծիքը այն է որ մարդ գտնում է ու կարողանում է կատրյալ վիճակին հասնել յուրքանչյուր եղանակում ու պայմաններու, եթե ցանկություն է ունենում, դա կլինի ՆԼԾ, Յոգա, Աուտոգեննայա Տրենիրովկա, բուդդիզմ,. թե պարզապես քրիստոնեաի ապրելաձեվ կամ ընդհուպ պար կամ մարզաձեվ: Ձգտումն է ամենակարեվորը, մնացածը իրան-իրան է ստացվում:
Բյուրակն - Չեի ասի որ ՆԼԾ վնաս կողմեր ունի,այն պարզապես ավելի է ուշադրությունը կենտրոնացնում այն նրբությունների վրա որոնց վրա մարդիկ սովորաբար ուշադրություն չեն դարցնում: ՆԼԾ-ն օգնում է ավելի դրական ու ընդհանուր առմամբ դիրքորոշում ձեռք բերել: Աշխարհայացքն է միգուցե միքիչ փոխվում, բայց ոչ այնքան որ դա նկատելի դառնա վատ տեսանկյունից:
ՆԼԾ-ն ԼԱՎ ԲԱՆ Է: ՎՆԱՍ ՉԻ ՏԱ ԵԹԵ ԸՆԹԵՐՑԵՆ ՄԱՐԴԻԿ:![]()
Եթե ԴՈՒ չլինեիր , կլիներ արդյոք այս նախադասությունը այստեղ գրված ? և ինչում է ընդհանրապես հարցը ? Հարցին պատասխան ես փնտրում թե հարցին հարց ես փնտրում ?
Կարևորը պատասխանն է թե զգացմունքը ? Իրոք ուզում ես պատասխանել ? Իմաստունը պատասխանողն է թե պատասխան գտնողը , հարց տվողն է թե հարց ստեղծողը ?
Ինչ կտեսնես հետևում երբ առջևում խավար է ? ... դե իհարկե ԴՈՒ ճիշտ ես!!!
Գուցե կտրուկ ասացի: Բայց օգուտն էլ երաշխավորված չէ:
կարծում եմ արեվի տակ ոչինչ երաշխավորված չէ
Եթե ԴՈՒ չլինեիր , կլիներ արդյոք այս նախադասությունը այստեղ գրված ? և ինչում է ընդհանրապես հարցը ? Հարցին պատասխան ես փնտրում թե հարցին հարց ես փնտրում ?
Կարևորը պատասխանն է թե զգացմունքը ? Իրոք ուզում ես պատասխանել ? Իմաստունը պատասխանողն է թե պատասխան գտնողը , հարց տվողն է թե հարց ստեղծողը ?
Ինչ կտեսնես հետևում երբ առջևում խավար է ? ... դե իհարկե ԴՈՒ ճիշտ ես!!!
ամեն դեպքում ՆԼԾ-ն մի բան է, որ պիտի սովորի ցանկացած մարդ,
դա իսկապես նոր է, ու կյանքի տարբեր հարցերում շատ-շատ է օգնում:
Jarre (19.04.2011)
...բացատրել, թե ինչ է նշանակում Գևորգի նախադասությունը, ուզում եմ հավատալ, որ հարկ չկա Վարպետ:Վարպետ-ի խոսքերից
Հակված եմ համաձայնել մարդկային ուղեղի մեծ ունակությունների հետ:
Ասում են հանճարները օգտագործում են իրենց ուղեղային հնարավորությունների մի փոքր ավել քան 8%-ը... ու որպես կանոն մահանում վաղ հասակում: Գուցե կանգ առնենք 7 %-ի վրա,հը՞:Բյուրակն-ի խոսքերից
![]()
![]()
Սարսափելի է նա, ով արդեն ոչինչ չունի կորցնելու:
Սուրենիքս-ի խոսքերից
Սուրենիքս իմ համար էլ է շատ հաճելի,... ցավոք շատ քչերն են տեղյակ այդպիսի բաների մասին,, ամեն դեպքում ուզում էի «փնտրողին» օգնեի
Իսկ դու որտեղի՞ց գիտես այդ տեխնիկայի ու մյուսների մասին
ես անտարբեր եմ :պ
Այստեղ հարկավոր է հաշվի առնել նաև գենի գործոնը: Պատկերացրեք վարպետին տվել են երկու տեսակի փայտ`վատ ու լավ որակի, որից նա պատրաստում է կահույք: Չէ՞ որ արդյունքը նույնը չի լինի:Նմանապես դաուն երեխայից գիտնական չես պատրաստի: Այնպես որ գենը անտեսել կամ թերագնահատել մարդու դաստիարակության մեջ չի կարելի:
Ինչ վերաբերում է մարդու հնարավորություններին...այն և՛ մեծ է, և՛ միաժամանակ չնչին: Լինելով միակ բանական էակը, մի տեսեք ինչքան սարքավորումներ է ստեղծել իր ու բնության միջև ասենք օրինակ երկրաշարժը նախապես զգալու և գրանցելու համար, ու այդքանի հետ, ի տարբերություն կենդանիների, որոնք ինչ-ինչ ձևով զգում ու իրենց գլխի ճարը տեսնում են, էլի սխալվում են
Իմ կարծիքով մարդու ուղեղի չօգտագործվող այն հսկայական ծավալը պարզապես արգելափակված է: Այն կա՛մ երբևէ օգտագործվել է...Հիշեք Ատլանտիդայի վարկածը, մի քաղաքակրթություն, որտեղ մարդիկ մտքեր էին հաղորդում առանց խոսքի, ու իբր բացահայտել էին ժամանակի գաղտնիքը` անցավ օվկիանոսի հատակը: Կամ ապագայում է օգտագործվելու: Աստծո գործերն անքննելի են…
Մասնագետ-հոգեբանների ու սրա մասին գաղափար ունեցողներ հետ ուզում եմ խոսել սրա մասին: Մի հատ գիրք ա ընկել ձեռքս, կարդում եմ, կոչվում է՝ "ՆԼԾ, մարդիկ, որոնք խաղում են դերեր": Սա նոր ճյուղ է հոգեբանության ոլորտում, ո՞վ կարող է մի փոքր մատչելի ձևով բացատրել սրա մասին: Անհամբեր կսպասեմ թեմայում գրառումների: Միայն անունը հուշում է արդեն իր բնույթի մասին: ՆԼԾ-ն ունի 10 հիմնական դրույթ, որոնցից 3-ն եմ կարդացել դեռ: Եթե հետաքրքեց, կներկայացնեմ ձեր ուշադրությանը, քննարկենք:
Лучше Гор могут быть только Горы.
Ժամանակին երկար–բարակ անցել ու ուսումնասիրել եմ ՆԼԾ–ն։ Ինքը ավելի շատ «մոդայիկ» է, քան իրականում ինչ–որ նորություն է պարունակում։ Ընթերցողի համար գրավիչ է, որովհետև բավականին պրակտիկ է ու մատչելի, և անպայման չի հոգեբան լինել, որ կարողանաս դրա հնարքները հասկանալ ու կիրառել։
Ի՞նչ է ՆԼԾ–ն։ Նեյրոլինգվիստիկ ծրագրավորումը հոգեբանական մոդել է, որը կիրառելի է՝ ոչ միայն որպես հwգեթերապևտիկ մեթոդ, այլև սովորական հաղորդակցման մեջ, մարդկային փոխհարաբերություններում, որտեղ փոփոխության ակնկալիք կա։
Ինչո՞ւ է կոչվում նեյրոլինգվիստիկ և ի՞նչն է ծրագրավորում։ «Նեյրո»–ն վերաբերվում է այն սկզբունքին, որ մարդուն հասկանալու համար պետք է կարողանալ կարդալ նրա «ուղեղի լեզուն»։ Ստորև կբերեմ մի քանի օրինակներ։ «Լինգվիստիկ» բառը վերաբերվում է այն բառային հնարքներին, որոնք կարելի է օգտագործել՝ ազդելու համար ուղեղի վրա, որի «լեզուն» ճանաչում ենք։ Սրա օրինակներն էլ կբերեմ։ Այս երկուսն իրար հետ թույլ են տալիս փոփոխոթյուններ մտցնել մարդու մտածողության ու վարքի մեջ, «ծրագրավորել» դրանք՝ ստանալու համար անհրաժեշտ փոփոխություններ։
Չեմ ուզում խորանալ հոգեթերապևտիկ հնաքների մեջ, կբերեմ ուղղակի մի քանի նկարագրություններ, որոնց մասին գիտելիքները կարելի է կիրառել առօրյա կայնքում։
Հիմա «նեյրո» և «լինգվիստիկ» օրինակները։
Ըստ ՆԼԾ–ի՝ մարդկանց աչքի շարժումը կարող է շատ բան ասել, թե ինչ ներքին վիճակների մեջ է տվյալ անձը։
Հայացքը ուղղված է վեր (խոսքը առաստաղի մասին չի, այլ մտածելիս երբ հայացքը համեմատաբար վեր ենք տանում) – մարդը վիզուալ, մտապատկերային ոլորտի մեջ է։ Ընդ որում, երբ նայում է վերև աջ՝ ստեղծում է մտապատկեր, երբ նայում է վերև ձախ՝ վերհիշում է մտապատկերը։ Աջը երևակայական դաշտի աշխատանքն է ապահովում, ձախը՝ հիշողության։ Այսպիսով՝ եթե մարդուն հարցնում ենք, թե ինչ է արել երեկ, ու նա մեխանիկորեն նայում է վերև ու աջ, ապա կարելի է ենթադրել, որ հիշելու փոխարեն, ուզում է մի պատկեր ստեղծել, նոր բան հնարել ու ստել։
Հայացքը ուղղված է դիմացը՝ ոչ վերև, ոչ ներքև – մարդը մտածողությունը ուղղված է լսողական գործընթացներին։ Խոսքը լսելու մասին չէ, այլ մտածողության մեջ լսողական ոլորտի ակտիվացմանը։ Նույն սկզբունքով՝ աջը երևակայությունն է, ուրեմն ուղիղ աջ նայելիս մարդ մտքում ստեղծում է կամ որոշում է որևէ կայանալիք խոսակցություն, ձախը հիշողության դաշտն է, ուրեմն՝ ձախ ուղիղ հայացքը նշանակում է, որ մարդը վերհիշում է խոսակցություն։
Մտածելու ժամանակ ներքև ուղղված հայացքը վկայում է մարդու կոնտրոնացումը իր ներքին, կինեսթետիկ՝ զգայական պրոցեսների վրա։
Բացի հայացքին հետևելիս մարդու մտածողության ուղղվածությունը՝ տեսողական, լսողական, թե զգայական, կարելի է հասկանալ նաև տվյալ պահին նրա օգտագործած բառապաշարից։
Մտածողության տեսողական գործընթացի ժամանակ մարդիկ խոսքի մեջ ավելի շատ օգտագործում են հետևյալ բառերն ու արտահայտություննրը. «տեսա, նկատեցի, առաջին հայացքից, ակնհայտ է, երևում է, ինչպես տեսնում եք» և այլն։ Լսողական մտածողության ժամանակ ավելի հաճախ օգտագործվում են. «ականջիս հասել է, լսել եմ, ասում են, խոսքը գնում է, ասածս այն է» և այլն։ Կինեսթետիկի դեպքում. «զգում եմ, զգացվում է, շոշափելի է, այս գործից այնինչ հոտն է գալիս, սա կախված է նրանից» և այլն։
Իմանալով, թե մարդու որ տիպի մտածողությունն է այդ պահին ակտիվ, կարելի է ոչ միայն ավելի լավ հասկանալ նրան, այլև ազդել նրա վրա։ Տեսողական մտածողության ժամանակ մարդու վրա ավելի մեծ տպավորություն գործում են հենց տեսողական ազդակները և այն բառերը, որոնք բնորոշ են տեսողական մտածողությանը՝ տեսնում ես, նկատեցիր և այլն։ Նույնը վերաբերվում է նաև լսողական և կինեսթետիկ մտածողությանը։
Ավելին, կան մարդիկ, որոնք ավելի հակված են գերադասելու այդ երեք համակարգերից որևէ մեկը, և իմանալով, թե որ տիպին է մարդը պատկանում՝ տեսողական, լսողական, թե կինեսթետիկ, կարելի է ըստ դրա միշտ ազդել նրա վրա՝ իմանալով իր տեակի առանձնահատկությունները։
Դեռ էսքանը, որ գլուխներդ շատ չծանրաբեռնեմ։ Եթե ավելին հետաքրքիր կլինի կամ հարցեր կառաջանան, ուրիշ բաներ էլ կպատմեմ ՆԼԾ–ից։![]()
Վերջին խմբագրող՝ ivy: 12.10.2008, 00:00:
Jarre (19.04.2011)
ivy, բավականին հետաքրքիր էր, միայն թե չեմ պատկերցնում, հնարավո՞ր է արդյոք խոսակցության ընթացքում հասցնել որսալ զրուցակցի հայացքի ուղղությունը ենթադրելու համար նրա հոգեվիճակը և հետագա մտքերը շարադրել այնպես, որպեսզի հնարավոր լինի ազդել նրա վրա: Ինչ որ չեմ պատկերացնում, որ սա հնարավոր լինի կիրառել զրույցի ընթացքում: Ուրիշ բան` մեկին կողքից նայես և փորձես հասկանալ նրա հոգեկան վիճակը:
Ամեն դեպքում` հետաքրքիր էր, եթե ժամանակ/հավես ունենաս, էլի գրի![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ