User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 36 հատից

Թեմա: Գույներ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գույներ

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե սևն ու սպիտակը գույներ չեն, դրա համար չեմ ուզում դրանց մասին խոսել: Եթե էդ գույներով հագուստ եմ կրում, մի տեսակ դիսկոմֆորտ եմ զգում (երևի դպրոցն եմ հիշում ):
    Վայ, ինչ հետաքրքիր է, ինձ մոտ էլ են սև ու սպիտակ գույները ճիշտ նույն զգացողություններն ու ասոցիացիաներն առաջացնում։

    Փոքր ժամանակ սիրածս գույնը վարդագույնն էր, էն իսկական վարդի գույնը, էլի, մեղմ, նուրբ երանգի։ Դպրոցի միջին դասարաններից սկսած շատ–շատ եմ սիրում վառ դեղինից (սմայլիկների գույնը ) մինչև նարնջագույն ընկած երանգները, հատկապես ծիրանագույնը։ Ընդհանրապես վառ ու տաք գույներ եմ շատ սիրում՝ դեղին, կարմիր (արյան երանգինը, իսկ բորդոյին մոտ երանգը չեմ սիրում առանձնապես), վառ կապույտ, կանաչի միայն որոշակի երանգներ՝ բնական, իսկ էն զելյոնկայի երանգի կանաչից զզվում եմ՝ ցանկացած տեսքով։ Մեկ էլ դեղնաշագանակագույնն եմ շատ սիրում։ Չեմ սիրում միայն մուգ շագանակագույնը (Սովետի ժամանակ աղջիկների դպրոցական համազգեստներ կային էդ երանգի ), մուգ կապույտը (էլի Սովետի ժամանակ տղաների համազգեստի գույնն էր ), վարդագույնի մի երանգ կա՝ մոռագույնին մոտ, այ դա չեմ սիրում, իսկ վարդի երանգինը սիրում եմ, զըռ փիրուզն էլ չեմ սիրում, մի տեսակ արհեստական գույն է, մոխրագույն էլ չեմ սիրում՝ իր բոլոր երանգներով, ահավոր ձանձրալի գույն է ինձ համար։

    Կրում եմ հիմնականում վառ ու տաք գույների հագուստ, խամրած գույների հագուստ չեմ սիրում, հազվադեպ եմ կրում։ Առանձին սենյակ երբևէ չեմ ունեցել, բայց եթե ունենայի, չեմ կարծում, թե կոնկրետ գույն կգերիշխեր սենյակումս։ Բայց պատերը հաստատ հանգիստ գույնի կլինեին, ասենք, կանաչի կամ (դեղնա)շագանակագույնի մեղմ երանգներ, բայց ոչ վառ։

    Այնուամենայնիվ, երևի ամենաշատը վառ դեղինն եմ սիրում, ու ընդհանուր առմամբ, որ մտածում եմ, իրերիս մեջ երևի քիչ թե շատ գերիշխողը հենց դեղինն է։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 11.10.2008, 20:58:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. #2
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գույներ

    Շատ- շատ եմ սիրում աշնան դեղնակարմիրը: Երբ նայում եմ այն ծառերին, որոնք կանաչից կերպարանափոխվել են կարմիր ու դեղին գույների, պարզապես հայացքս կտրել չեմ կարողանում: Ինձ թնում է, թե այդ գույներից ինձ մեծ ու հզոր էներգիա է գալիս:
    Եվ կարծում եմ, որ այդ գույնի հագուստը ինձ ջերմություն է հաղորդում: Երևի պատչառը նա է, որ իմ խորհրդանիշը կրակն է: Չեմ սիրում երկնագույնը: Ես դրանից միայն սառնություն ու վանող տրամադրություն եմ ստանում:
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  3. #3
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գույներ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Դպրոցի միջին դասարաններից սկսած շատ–շատ եմ սիրում վառ դեղինից (սմայլիկների գույնը ) մինչև նարնջագույն ընկած երանգները, հատկապես ծիրանագույնը։
    ...
    Այնուամենայնիվ, երևի ամենաշատը վառ դեղինն եմ սիրում, ու ընդհանուր առմամբ, որ մտածում եմ, իրերիս մեջ երևի քիչ թե շատ գերիշխողը հենց դեղինն է։

    Ավատարիս դեղինը ինչպե՞ս է։

  4. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գույներ

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը

    Ավատարիս դեղինը ինչպե՞ս է։
    Ինքն է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. #5
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գույներ

    Սիրում եմ Կարմիրը.. Սպիտակը, Կապույտը...

    Շորերի մեջ հատկապես շատ եմ սիրում Կարմիրի ու սպիտակի համադրությունը
    Հատկապես աղջիկների վրա

    Դե ես էլ Կարմիր ու կապույտ եմ հիմնականում հագնւմ.. դե դասականը չհաշված
    Loading your personal settings....

  6. #6
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գույներ

    Գույների առումով շատ բծախնդիր եմ :Որպես գույն շատ եմ սիրում երկնքի գույնի, բնության գույնը,վարդագույնը :Սենյակս բաց կապույտ է, ինչպես նաև հագուստիս 50%, մյուս մասը սպիտակ ու ու ու չեմ հիշում : Ինչ անհետաքրքիր մարդ եմ չէ՞ Կարմիր գույնը սիրում եմ միայն կրակի տեսքով: Կանաչը միայն բնության: Կարմրականաչադեղնանարնջագույն հագուստ երբեք չէի հագնի
    Սիրում եմ քամու գույնը
    Чеширский КотЭ

  7. #7
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գույներ

    Պաշտում եմ կարմիրը, կարմիրը իմ համար արյան, կյանքի, ջերմության գույնն է

    Հիմնականում հագնում եմ կարմիր ու հետը ինչ գույն պատահի, հագուստներիս մոտ կեսը կարմիր է

    Կարմիր գույնից բացի սիրում եմ նարնջագույն, կանաչ, մուգ կապույտ, մոխրագույն և սև:
    I may be paranoid but no android!

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (28.11.2009)

  9. #8
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Գույներ

    Թեմայի վրայից մաքրենք սարդոստայնը։
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Վայ, ինչ հետաքրքիր է, ինձ մոտ էլ են սև ու սպիտակ գույները ճիշտ նույն զգացողություններն ու ասոցիացիաներն առաջացնում։

    Փոքր ժամանակ սիրածս գույնը վարդագույնն էր, էն իսկական վարդի գույնը, էլի, մեղմ, նուրբ երանգի։ Դպրոցի միջին դասարաններից սկսած շատ–շատ եմ սիրում վառ դեղինից (սմայլիկների գույնը ) մինչև նարնջագույն ընկած երանգները, հատկապես ծիրանագույնը։ Ընդհանրապես վառ ու տաք գույներ եմ շատ սիրում՝ դեղին, կարմիր (արյան երանգինը, իսկ բորդոյին մոտ երանգը չեմ սիրում առանձնապես), վառ կապույտ, կանաչի միայն որոշակի երանգներ՝ բնական, իսկ էն զելյոնկայի երանգի կանաչից զզվում եմ՝ ցանկացած տեսքով։ Մեկ էլ դեղնաշագանակագույնն եմ շատ սիրում։ Չեմ սիրում միայն մուգ շագանակագույնը (Սովետի ժամանակ աղջիկների դպրոցական համազգեստներ կային էդ երանգի ), մուգ կապույտը (էլի Սովետի ժամանակ տղաների համազգեստի գույնն էր ), վարդագույնի մի երանգ կա՝ մոռագույնին մոտ, այ դա չեմ սիրում, իսկ վարդի երանգինը սիրում եմ, զըռ փիրուզն էլ չեմ սիրում, մի տեսակ արհեստական գույն է, մոխրագույն էլ չեմ սիրում՝ իր բոլոր երանգներով, ահավոր ձանձրալի գույն է ինձ համար։

    Կրում եմ հիմնականում վառ ու տաք գույների հագուստ, խամրած գույների հագուստ չեմ սիրում, հազվադեպ եմ կրում։ Առանձին սենյակ երբևէ չեմ ունեցել, բայց եթե ունենայի, չեմ կարծում, թե կոնկրետ գույն կգերիշխեր սենյակումս։ Բայց պատերը հաստատ հանգիստ գույնի կլինեին, ասենք, կանաչի կամ (դեղնա)շագանակագույնի մեղմ երանգներ, բայց ոչ վառ։

    Այնուամենայնիվ, երևի ամենաշատը վառ դեղինն եմ սիրում, ու ընդհանուր առմամբ, որ մտածում եմ, իրերիս մեջ երևի քիչ թե շատ գերիշխողը հենց դեղինն է։
    Վերջերս նկատել եմ, որ սիրածս գույների ավելի փափուկ, ոչ զըռ երանգներն եմ սկսել նախընտրել, այսինքն՝ էլի ինչ–որ չափով վառ, բայց ոչ աչք ծակող, այլ ավելի հանգիստ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (28.11.2009)

  11. #9
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գույներ

    Սիրում եմ շագանակագույնի ու մոխրագույնի ավելի բաց երանգները: Հագուստիս մեջ հիմնականում հենց էդ գույներն, առանց հատուկ մտածելու եմ գնել, հետո կողքից մարդիկ են նկատել, որ էդ գույները սիրում եմ

  12. #10
    շատ մի խորացի, լամպա ;) Razo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.06.2008
    Հասցե
    և բոլորդ եք, վաճառվում...
    Գրառումներ
    333
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գույներ

    Միայն երկնագույն…
    Շնչեք...

    Փողով չի

  13. #11
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գույներ շատ եմ սիրում , մանավանդ դրանց բազմապիսի համադրումներ: Բնության մեջ գույների հարաբերակցությունը առավել նախընտրածներիցս է: Համադրումներն էլ նկարագրում են անձը: Գույների նախընտրությունը կախված է շատ բաներից. բնավորությունից, տարիքից, շրջապատից, հասարակական «նորմերից», մոդայից ...
    Գունային համադրությունը հագուստի դեպքում պետք է ներդաշնակվի անձին իր մտքում: Դրա համար էլ կոնկրետ կյանքի շրջաններում էապես տարբերվում են սիրելի գույների ցանկերը:
    Ընդհանրապես սևը որպես գույնի բացակայություն եմ ընկալում, իսկ սպիտակը բոլոր գույների առկայություն՝ հանրագումար:

    Էս պահին իմ հագուստի համար գերադասում եմ բաց ու վառ գույները, բացառում եմ սևը. ինչքան էլ հայելու մեջ սև հագուստով նայում եմ, չեմ ընկալում, ինձ չի սազում: Ուրիշների վրա նորմալ եմ գնահատում: Չնայած՝ ձմռան գալը միայն էս սև զգեստապահարանների բացվելու համար եմ ատում:
    Վարդագույն ու երկնագույն եմ սիրում, հիմնականում ոչ կուրացուցիչ պայծառությամբ:
    Պահարանս նոր բացեցի. բոլոր գույների հագուստ էլ ունեմ (բացի սևից, շագանակագույնից), ամեն օրվա տրամադրությամբ էլ ընտրում եմ: Վերջերս դեղնանարնջագույնն ու կանաչը գերակշռում են: Սպիտակ ու սև համադրության մեջ ինձ վատ եմ զգում, մի տեսակ անհամ ճաշ ուտելու պես: Մուգ գույներն էլ իմ ընկալումով ինձ չեն սազում:

    Նկարելիս կամ նկար գունավորելիս անխտիր օգտագործում եմ բոլոր գույներս, հնարավոր խառնումներով: Էլի սևը բացառում եմ, չնայած երբ համեմատում եմ այլ նկարների հետ, զգում եմ սևի պակասը, բայց իմ ձեռքով չեմ կարողանում իմ նկարում տեղը գտնել: Նկարս ավարտուն եմ տեսնում միայն բոլոր գույների առկայությամբ, հնարավորինս լուսավոր:

    P5200088a1.JPG H.JPG

    Նկատել եմ, որ հաճախ գեղանկարներում էլ գույներն ավելի եմ կարևորում, քան հմտությունը կամ թեման: Ահա իմ սիրելի համադրության օրինակներից.

    Ayvazovski.jpg a.jpg b.jpg


    Սա էլ աշնանային գունահամադրումս.



    Սենյակում գունային ընտրությունը աչքերի համար հանգիստ ու պարզն եմ ընտրում, թեկուզ հին ու իրար էլ չսազող: Կանաչ սենյակ, շատ թափանցիկ կանաչ: Հնարավորինս լուսավոր, քիչ նախշերով ու կանաչային վարագույր: Բաց մոխրագույն ծածկոց, նույն գույնի սեղան, համակարգիչ: Մարմնագույն բարձ, դինամիկներ, կահույքն էլ ավանդական: Բաց շագանակագույն գրապահարան:

    Շպարիս մեջ էլ, շատերը նկատած կլինեն, չեմ կարողանում սև ընդգծումներ անել:

    Հ.Գ. Մի բան էլ խոստովանեմ. որ իմ առկայությամբ լուսանկար եմ նայում, զարմանում եմ, որ չափազանց բարի տեսք ունեմ: Ու երբեմն էլ նկարի մյուս անդամներին չեմ սազում:
    Բայց երևի էդպես ես ինքնաներդաշնակ եմ:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 28.11.2009, 06:18:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (29.11.2009), Yevuk (28.11.2009), Արևհատիկ (28.11.2009), Լուսաբեր (28.11.2009), Ուլուանա (28.11.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 29
    Վերջինը: 13.04.2010, 00:47

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •