Հայկօ, ախր չեմ հասկանում այդ միակողմանի նայելու իմաստը: Այո՛, կան մարդիկ ովքեր եղունգը երկարացնում են ոչ պիտանելիությունից ելնելով, այլ քանի-որ համապատասխան «մշակույթի» մի մասն է: Սակայն կան նաև պիտանելիության համար օգտագործողներ: Պիտանելիության մասին վերը գրել եմ, թե կարող ես՝ հակափաստարկներ բեր:

Ի դեպ զուգահեռներ անցկացնեմ աղջիկների ու տղամարդկանց եղունգների միջև: Աղջիկների համար դա զուտ ձևական, գեղարվեստական բնույթ է կրում, արտաքին հարդարանքի մի մասն է, մինչդեռ տղամարդիկ դա օգտագործում են որոշակի նպատակներով (էլի եմ կրկնում, ոչ բոլորը): Այնպես որ եկեք միակողմանի չնայենք խնդրին: