Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
Ահագին սովորույթներ մնացել են հեթանոսությունից, ինչքան էլ ուզում ենք հերքենք: Արյունով իրանց Ացտեկներն ու Մայաներն էին նախշում: Դա մեզ վայել չէ:
Օրինակ դու գիտե՞ս որ Վազգեն Առաջինը ինքն է ասել, որ եկեղեցուց հետ հետ դուրս գալը «սատանայի ճանապարհն է»: Մեր ծանոթներից մեկն էր պատմում: Իրանք երեխա ժամանակ դասարանով Էջմիածին էին գնացել ու հետ հետ դուրս գալուց բաղխվել էին կաթողիկոսին: Ինքն էլ բացատրել էր, որ «հետ հետ սատանան էր փախնում Հիսուսի գերեզմանից, հիմա դուք իրա ուղին եք կրկնում»: Բայց ինչի ենք մենք մինչև հիմա տենց դուրս գալիս եկեղեցուց: Որովհետև չգիտենք:
Ես բան չունեմ ասելու: Որևէ ցանկություն չունեմ արդարացնելու այն սովորույթները, որ հեթանոսությունից են մնացել և այնքան էլ հումանիստական բնույթ չեն կրում: Բայց եթե ուշադրություն դարձնենք, շատ հաճախ ուղղակի հեշտ ձև ենք գտել ասելու, որ սա հեթանոսությունից են մնացել ու վերջ: Կան հարցեր, որ եթե հեթանոսական արմատներ էլ ունեն, ապա հեթանոսական բովանդակությունից վաղուց զրկվել են: Ուղղակի վեր են ածվել սովորույթների, որ եթե անգամ մարդկանց հարցնում ես, թե ինչու են հետևում դրանց, սպառիչ պատասխան չես լսում: Հիմա ինձ համար որևէ արդարացում չունի այն երևույթը, որ մատաղացու ոչխարի ականջը կտրում են, արյունով խաչ են անում, կամ նմանատիպ բաներ: Բայց հա բացատրի մարդուն, որ դա սխալ է, չի կարելի, էլի իրենցն են անում, չնայած հեթանոսական որևէ բովանդակություն չունի իր ենթագիտակցության մեջ: