Մեջբերում Victory_-ի խոսքերից Նայել գրառումը
Ինչ տարբերություն, որն է ավելի վնաս՞՞
Երկուսից էլ պետք է հրաժարվել
Ես երբեք կոլայի գիժ չեմ եղել, բայց առաջ համը դուրս գալիս էր, առնվազն շաբաթը մի քանի անգամ երևի խմում էի որևէ գազավորված ըմպելիք:
Հետո, երբ սկսեցի հասկանալ ինչքան անիմաստ ու վնասակար բան է, սկսեցի ընդհանրապես չխմել: Ու ընդհանրապես սիրտս չի էլ ուզում Ինչի համար շատ երջանիկ եմ, կյանքում մի անիմաստ կախվածությունից էլ զերծ:
Գոնե համով ու օգտակար բան լինի, կախվածության մեջ լինես, բայց կոլա՞

Ի դեպ, էլի բաներ կան, որից հրաժարվել եմ, հիմա այդ ուտելիքի հոտից սրտխառնոց է մոտս առաջանում, օրինակ, այն օրը ֆրիի հոտից վատացա
Հետո, հիմար սովորություն էր ամեն օր աշխատանքից դուրս գալուց մի սնիքերս, կամ թվիքս ուտելը: Հիմա դա էլ եմ դադարեցրել, ընդամենը մեկ օր ինձ զսպեցի և հիմա արդեն չեմ էլ ուզում:
Մի քանի անգամ քեզ զսպես, չուտես, հետո ինքնըստինքյան կստացվի

Կարող է իմ օրգանիզմի առանձնահատկություններից է, չգիտեմ, բայց ինչից որ հրաժարվել եմ, չեմ փոշմանել, զգում եմ, որ ավելի առույգ եմ, առողջ եմ:
Հերոս ես

Լսել էի , որ սնիկերսի մասին վատ- վատ բաներ, բայց տվիքսին ինչա՞ եղել, տենց որ մնա միայն բանջարեղեն պետք է ուտենք ու ջուր խմենք , իսկական նապաստակ
Ամեն ուտելուց ու խմելուց էլ, սկսենք վերլուծել , թե մեջը ինչնա բնական, ինչնա քիմիկատ, էլ ուտելն էլ չի գա : Ամեն ինչ բարդացնում ենք
Մեկա Կոկա-կոլան ընդմիշտ ա