Հետաքրքիր է, իսկ երեկ բոլորովին հակառակն էր ապացուցում ORT-ն` մասնավորապես նշելով, որ գազավորված ըմպելիքների մեջ մեծ քանակությամբ լիմոնի աղ է պարունակվում, որը բարձրացնում է օրգանիզմի թթվայնությունը, ինչը վնասակար է: Կոկա-կոլայով արված փորձի արդյունքում հավի թոքը 12 ժամ կոկա-կոլայի մեջ գտնվելուց հետո քայքայվեց, լուծվեց, դարձավ հեղուկ զանգված: Նաև, ի սկզբանե, կոկա-կոլան վաճառվել է դեղատներում` հատուկ չափաբաժնով: Գտնվելով մարդու օրգանիզմում` մաքսիմում 40 րոպե հետո այն ազդում է ուղեղի` հաճույքի համար պատասխանատու բջիջների վրա, ինչից էլ առաջանում է նորից ըմպելու ցանկություն, իսկ 1 ժամ հետո այն դուրս է գալիս օրգանիզմից` իր հետ տանելով արդեն քայքայված օրգանիզմի կալցիումները, մագնեզիումները, նատրիումները և անհրաժեշտ մի շարք այլ նյութեր:
Մենթոլային կոնֆետների հետ կոկա-կոլան խառնելիս պայթյունի էֆեկտ է առաջանում: իսկ 5-րդ բաղադրիչն իսկապես մի բզեզ է, որը կարմիր գույն է արտադրում, ինչից էլ ստացվում է կոկա-կոլայի գույնը:
Հնդկաստանում գազավորված ըմպելիքներն արդյունավետ միջոց են հանդիսանում մշակվող դաշտերում կրծողներից ազատվելու համար, քանզի դրանք ավելի էժան են, քան թույները:
Ընդմիշտ կոկա-կոլա![]()
Էջանիշներ