User Tag List

Էջ 7 55-ից ԱռաջինԱռաջին ... 3456789101117 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 91 համարից մինչև 105 համարի արդյունքները՝ ընդհանուր 812 հատից

Թեմա: Մանրապատումներ

  1. #91
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանրապատումներ

    Արս83 , ինչ դաժան բաներ ես հիշում

  2. #92
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանրապատումներ

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Արս83 , ինչ դաժան բաներ ես հիշում
    հա, մի հատ նոր թեմա է պետք բացել - սարսափելի դաժան մանրապատումներ....

    Արս83, ամբողջ մարմնովս դող անցավ....
    I may be paranoid but no android!

  3. #93
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանրապատումներ

    Մեջբերում Raedwulf-ի խոսքերից Նայել գրառումը
    հա, մի հատ նոր թեմա է պետք բացել - սարսափելի դաժան մանրապատումներ....

    Արս83, ամբողջ մարմնովս դող անցավ....
    Հայկ ջան գիտես, երևի մենք ենք մեղավոր, կայնքին էնքան ենք վարդագույն ակնոցներով նայել որ հիմա իրականությունը չենք ուզում ընկալել չենք դիմանում

  4. #94
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանրապատումներ

    Մեջբերում Janita Hero-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեկ գնացել էի Մեա Կուլպա ներկայացմանը:
    Հասավ այն պահը ներկայացման մեջ, երբ գերմանացի Հիտլերը պիտի ասի "ետ ինչ եք անում ԱՐԱ՝"… դե բոլորը էտ կադրը հաստատ տեսած կլինեն ……
    Մի խոսքով, Հրանտ Թոխատյանը պատրաստվեց էտ պահին, խորը շունչ քաշեց ու,-«ետ ինչ եք անում……» ու մի թեթև պաուզա տվեց որ արա-ն ասի ու մեկ էլ մեկը դահլիճից բարձր՝ «ԱՐԱ»
    էս թոխատյանն էլ իրան չկորցրեց ու ավելացրես «աԲրես»
    դահլիճը պայթեց էտ իմպրովիզից ու մի 2 րոպեի չափով ուշքի չեր գալիս
    ախր շատ տպավորիչ էր ու վարկենական կատարվեց դա
    Առանձնապես մի ուրախացի։ Էդ նույն "արա"-ի սցենարը կրկնվել է մոտ մի տարի առաջ, երբ ես էի նայում ներկայացումը։

    Իմպրովիզ չի։ Դերակարարումա, որում ներգրավված է նաև հանդիսատեսը։ Հայ ենք չէ՞, անպայման պետքա տեղից ելույթ ունենանք։ Իրենք էլ գիտեն էդ մասին ու օգտագործում են։
    Ընդամենը դա է։

  5. #95
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանրապատումներ

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Արս83 , ինչ դաժան բաներ ես հիշում
    Դայանա ջան, մեջս տպավորվում ու դուրս չի գալիս։ Հատկապես, երբ երեխաներին է վերաբերվում։ Ավելի սքանչելի արարած, քան երեխան է, ես տեսած չկամ։ Մաքուր հոգու փայլը աչիկներում, ամեն ինչին հավատացող, զարմանալու ունակությունը չկորցրած, ամեն մեկը՝ մի փոքրիկ արև (ռուսական մի ֆորումում այսպես էի գրել. "Каждый ребенок - маленький, светлый мирок, а взрослые - большие, черные дыры")։ Իրոք, եթե ուզում ես հոգիդ հանգստանա, հավատդ չկորցնես մարդու նկատմամբ, բարու, գեղեցիկի նկատմամբ՝ շփվիր քառորդ ժամ երեխայի հետ։ Ես, օրինակ, իմ կյանքի ամենաերջանիկ պահերն եմ համարում երեխաների հետ շփումը։ Երբ նրանց համակարգչով հացից, մրգերից ու բանջարեղենից պատրաստված կոմոպոզիցիաների լուսանկարներ եմ ցույց տալիս (հասարակ բան, տեղադրեցի ֆորումում, ոչ ոք չարձագանքեց, իսկ երեխաներն այնպիսի հետաքրքրությամբ են նայում, հարցեր տալիս, ուրախանում), հետաքրքիր բաներ եմ պատմում, երաժշտություն ենք լսում։ Երեխաների հետ շփվելը հեշտ է, մոռանում ես հոգսերի, հոգնածության մասին։ Ընդ որում, սա մարդկանց միակ դասակարգն է, որի համար միջազգայնական, կրոնական, քաղաքական և այլ սահմաններ չկան։
    Համալիրում բողոքական ժամանակս գնացել էի մի սեմինարի, որին չինացիներ էին եկել իրենց երեխաների հետ։ Մի րոպե էլ չքաշեց, որ հայ, ռուս ու չինացի երեխաները, առանց իրար լեզու իմանալու, սկսեցին միասին խաղալ, խաղաղ, համերաշխ, ուրախ։ Իտալացի ընկերոջս տանը նրա մեծ տղայի հետ (6-7 տարեկան) էլեկտրական դաշնամուրով իտալական երգեր էինք նվագում միասին, ուրախանում՝ այն դեպքում, երբ երկուսիս իմացած ընդհանուր լեզուն ֆրանսերենն էր, այն էլ մի քանի բառ։
    Երեխան մի ուրույն աշխարհ է. մաքուր, լուսավոր, գեղեցիկ (տգեղ երեխա չկամ տեսած կյանքումս)։
    Ու երբ տեսնում ես, որ այդ էակների նկատմամբ ոտնձգություն է կատարվում, չարություն, կոպտություն, մեջդ ամեն ինչ խառնվում է Ու հիշում ես ամեն ինչ, չես կարողանում մոռանալ։

    Այ, Կասիոպեայի որբանոց կազմակերպած այցելության նկարները նայեք, երեխաների լավաշից պատրաստած կոմպոզիցիաները, բա դա հրաշք չէ՞։

    Դե լավ, այս թեմայով որ ծավալվեմ, էլ չեմ կարողանա կանգնել, համ էլ թեմային չի բռնում։

    Մի բան էլ ասեմ. ինչքան մեծանում եմ, այնքան ավելի դժվար է դառնում երեխայի աչքերի մեջ նայելը, չեմ դիմանում նրանց մաքրությանը։ Դա հասկանալի է՝ խավարն ի՞նչ գործ ունի լույսի հետ...

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (09.05.2012), Smokie (10.10.2012)

  7. #96
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանրապատումներ

    Էհ Արս83 էդ ամեն ինչը ես էլ գիտեմ, Ուլֆն էլ ու երևի ակումբաբնակների մեջ մասը, ուղղակի մենք լավ ենք խուսափում Ես չեմ վախենում երեխայի աչքերին նայել չեմ ուզում գիտակցել, որ ես էլ երեխա չեմ Ամեն օր ակումբի մեծ մասն ինձ պստո է ասում, նույնիսկ եթե տարիքով ինձանից փոքր է
    Իսկ երեխաների նկատմամբ ոտնձգությունները դառել են մեր իրականության անբաժան մասերից

  8. #97
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանրապատումներ

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Էհ Արս83 էդ ամեն ինչը ես էլ գիտեմ, Ուլֆն էլ ու երևի ակումբաբնակների մեծ մասը, ուղղակի մենք լավ ենք խուսափում
    Էհ, իսկ ես չեմ կարողանում։ Դու Ժելեզնիկովի "Чучело"–ն կարդացե՞լ ես։ Ֆիլմն էլ կա, Յուրի Նիկուլինն ու Քրիստինա Օրբակայտեն են խաղում։ Ուղղակի սպանիչ գիրք է ու ֆիլմ։ Հազար օսկար արժի։

    Մի դեպք էլ պատմեմ, գնամ։ Մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ այդ երեխայի վարքը, շատ եմ մարդկությունից հեռացել։ Մի շվեյացարական սուպերմարկետում ընկերոջս էի սպասում։ Մի հնդիկ կին էր կանգնած երեխայի հետ։ Երեխան ինչ–որ շատ էր ջղայնացրել նրան։ Կինը անընդհատ գոռում էր, ատամները սեղմում։ Հետո սկսեց երեխային խփել։ Եվրոպացիների մոտ ընդունված բան չի, իհարկե, բայց դե ու՞մ ինչ բանն է՝ ուրիշի գործին խառնվեն։ Ես սպասում էի, որ երեխան կփախչի մորից, մանավանդ, որ նա չէր պահում նրան, միայն հարվածում էր՝ մեջքին, գլխին, երեսին։ Երեխան լացում էր, ձեռքերով գլուխը փակեց։ Հետո ձեռքերը քաշեց գլխից, փաթաթվեց մոր ոտքերին ու սկսեց հեկեկալ։ Մայրը շարունակում էր հարվածել անպաշտպան գլխին ու մեջքին, բայց սա է՛լ ավելի ամուր էր բռնվում մոր ոտքերից ու ավելի ուժեղ լացում։
    Կինը չդիմացավ, թափով գրկեց երեխային, գլուխը սեղմեց կրծքին, սկսեց համբուրել ու հեկեկալ։ Երկուսով էին լացում, մայրը երեխայի ձեռքերն ու երեսն էր համբուրում, ինչ–որ բաներ ասում ու լացում։ Երկուսով հեկեկում էին, բայց մայրն ավելի ուժեղ էր լալիս։

    Հետո, երբ հիշում էի այս դեպքը, հիշեցի Աստվածաշնչի մի դրվագի մասին, որում Աստված ասում է Իսրայերին՝ քեզ հարվածեցի, բայց չդարձար Ինձ։ Ես էլ միշտ մտածում էի՝ ախր որ մեկին ծեծես, ո՞նց պիտի քեզ դառնա։ Բայց, փաստորեն, կարող է։ Ու միայն հիմա եմ հասկանում, թե այդ խոսքերից հետո Աստված ինչպես է ասում այդ նույն Իսրայելին՝ քեզ հետ եմ լինելու, քեզ աչքի բիբի պես եմ պահելու, հավիտյան քեզ վրա չեմ բարկանալու։
    Երևի դա միայն ծնողը կարող է մինչև վերջ հասկանալ...

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (07.10.2011), Gayl (25.12.2009), Progart (30.04.2019), Smokie (10.10.2012)

  10. #98
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանրապատումներ

    Արս83 ջան ֆիլմն եմ նայել, գիրքը ցավոք չեմ կարդացել, բայց ֆիլմն իսկաես հազար օսկար արժի ամենից սիրելը հատվածս դա այն հատվածն է, որբ աղջնակը պապիկին ասում է`
    Չի կարելի փախչել, եթե նույնիսկ քեզ քշում են, չի կարելի փախչել


    Իսկ խանությում պատահած օրինակդ իսկապես բացառիկ է : Չի կարելի ծեծել երեխային բայց եթե նույնիսկ ծեծում են, միշտ երեխան ծնողին գրկում է մենք բոլորս էլ ամենից շատ կապված նեք մեր ծնողներին ` երկրային և երկնային :

  11. #99
    մեծացա, ահա քայլում եմ... Janita Hero-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2007
    Հասցե
    Այնտեղ ուր Նա է....
    Գրառումներ
    339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանրապատումներ

    Արսեն ջան իսկ ասենք ավելի ուրած ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ կարո՞ղ ես հիշել, թե չէ սենց շատ ինչ որ տխրեցինք
    ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...

  12. #100
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանրապատումներ

    Մեջբերում Janita Hero-ի խոսքերից Նայել գրառումը
    Արսեն ջան իսկ ասենք ավելի ուրած ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ կարո՞ղ ես հիշել, թե չէ սենց շատ ինչ որ տխրեցինք
    Դեռ միտս բան չի գալիս, որ հիշեմ, կպատմեմ

  13. #101
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանրապատումներ

    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձեր չաթային գրառումներից հետո որոշեցի ես էլ օդնոկլասսնիկներում տարբեր տղաների կողմից ինձ «կպցնելու» փորձեր անելուց մի քիչ գրեմ…
    աաաաա, բա երեկ "զնակոմստվա"-ում մի հատ համասեռամոլ ինձ գրել էր.
    barev.. sex uzum es?
    գրեցի
    dzmeruk em uzum
    էն ICQ-ի նման
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (07.10.2011)

  15. #102
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանրապատումներ

    Մեջբերում Janita Hero-ի խոսքերից Նայել գրառումը
    Արսեն ջան իսկ ասենք ավելի ուրած ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ կարո՞ղ ես հիշել, թե չէ սենց շատ ինչ որ տխրեցինք
    Մի դեպք հիշեցի, կիսատխուր–կիսաուրախ։

    Կապանից մեր բարեկամներից մեկի երեխաներն էին եկել, աղջիկ ու տղա, երևի մի 7-8 տարեկան։ Փողոցով միասին քայլում ենք, ինձ հարցաքննում են։
    (Տղան) –Բա տյու սոտըվի ունե՞ս։
    –Չէ, չունեմ (երջանիկ մարդ էի, չունեի այն ժամանակ)։
    (Զարմացած աչքեր) –Բա խէ՞ չես առնում, փող չունե՞ս։
    –Չէ, ինձ պետք չի գալիս, դրա համար էլ չեմ առնում։
    (Թերահավատությամբ նայում է վրաս ու լռում։ Մի քիչ քայլում ենք, աղջիկը հարցնում է) – Բա տյու մաշնա ունե՞ս։
    –Չէ չունեմ։
    –Որ մեծանաս առնե՞լու է՞ս։
    –Չէ, ես մեքենա չեմ սիրում։
    –Խէ՞, բա քեզ պետք չի՞։
    –Չէ, պետք չի։
    Մի պահ կանգնեցին, քույր և եղբայր մեծ աչքերով իրար նայեցին ու միաբերան ասացին.
    – Շյաշ ա, է՜

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (09.05.2012), Freeman (07.10.2011), Gayl (25.12.2009), Progart (30.04.2019)

  17. #103
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանրապատումներ

    Արս ինչ լավն էր Տու լրիվ շյաշ ես երանի քո նման շյաշերը շատ լինեին թե չէ ինձ ինստիտուտում միշտ նեղացնում էին, ասում էին սկուպոյ ես, անկապ հեռախոս ես բռնում էնքան նեղացրեցին, վերջը էս տարի առա /6 տարի դիմացա /

  18. #104
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանրապատումներ

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Արս ինչ լավն էր Տու լրիվ շյաշ ես երանի քո նման շյաշերը շատ լինեին թե չէ ինձ ինստիտուտում միշտ նեղացնում էին, ասում էին սկուպոյ ես, անկապ հեռախոս ես բռնում էնքան նեղացրեցին, վերջը էս տարի առա /6 տարի դիմացա /
    Բա որ ասում եմ, երեխաները լրիվ ուրիշ աշխարհ են ։ Տենաս ո՞նց են հիմա։ Կարոտել եմ...

  19. #105
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանրապատումներ

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա որ ասում եմ, երեխաները լրիվ ուրիշ աշխարհ են ։ Տենաս ո՞նց են հիմա։ Կարոտել եմ...
    Հիմա էլ հո սոտվի ունես զնգիր

Էջ 7 55-ից ԱռաջինԱռաջին ... 3456789101117 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •