User Tag List

Էջ 11 55-ից ԱռաջինԱռաջին ... 78910111213141521 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 151 համարից մինչև 165 համարի արդյունքները՝ ընդհանուր 812 հատից

Թեմա: Մանրապատումներ

  1. #151
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    SOF, ինձ թվում ա՝ էդ աղջիկն ինքը ղժժալով ա գրել էդ բոլորը, ոչ թե լուրջ։ Չգիտեմ, բայց ինձ տենց թվաց, համենայնդեպս, նրա բոլոր գրառումները կարդալուց հետո։
    Բացի դրանից, ես բլոգը չէի ներկայացրել որպես վեհ մտքերի հավաքածու կամ գեղագիտական հաճույքի աղբյուր, ընդամենը զվարճալի էր, ուրիշ ոչինչ։ Ինչի՞ ես էդքան խորացել, չեմ հասկանում։
    Ուլուանա, ասում են՝ ամեն կատակի մեջ մի քիչ կատակ կա:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kita (17.02.2009)

  3. #152
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Տասերորդ դասարանցիների մոտ դաս եմ տալիս: Համարյա բոլորը ձյաձյայատիպ տղաներ են
    Դե ես էլ Բրյուսով վերջիվերջո, գալիս խելոք նստում են դասերիս, տնայինները պարտաճանաչորեն կատարում, բան

    Մեկը կա, չնայած արտաքնապես իրա տարիքից էլ մեծ ա երևում, բայց դե դեռ երեխայա, նույնիսկ մնացածից էլ ավելի երեխա ու ինձ էլ շատ ա սիրում

    Էսօր մտնում եմ դասարան, ինքը դռան կողքը կանգնած ա. բոյո՜վ… Ես միշտ իրեն նստած էի տեսել, ու մտքովս չէր անցել, որ ինքը կարող ա էդքան բարձրահասակ լինի. ես իրա գոտկատեղից էի Մեկ էլ սենց հիացած նայում ա ներքև ու մանկականոտ ասում.
    - Բարև՜ Ձեզ, Մի՜սս Արուսիկ (ու անմե՜ղ ժպտում ա )

    Վախեցած վերև նայեցի.
    - Բարև, Լևոն ջան…

    ու հետո բացեց էդ տեսարանը
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  4. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ceceron (19.02.2009), Chilly (19.02.2009), Chuk (19.02.2009), Janita Hero (24.02.2009), Monk (19.02.2009), Morpheus_NS (19.02.2009), Norton (21.02.2009), Ribelle (03.03.2009), Լեո (21.02.2009), Կաթիլ (20.02.2009), Հայկօ (19.02.2009), Մարկիզ (19.02.2009), Ուլուանա (21.02.2009)

  5. #153
    Անլիարժեք անդամ Sona_Yar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2008
    Գրառումներ
    175
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Նախ ասեմ, որ հայերենի ուսուցչուհի եմ Վարշավայի հայկական կիրակնօրյա դպրոցում:
    Աշակերտներն էլ տարբեր տարիքի են՝ 7-18: Հայերենին , պարզ է, այնքան էլ լավ չեն տիրապետում: Բայց մեկ-մեկ կարողանում են ««տակից դուրս գալ»»՝ բառ հորինելով:
    Մի անգամ Սուրիկը դասի կեսից հարցրեց.««Ընկեր Անահիտ, ե՞րբ կլինի օդաշունչը»»:
    Հազիվ հասկացանք, որ խոսքը դասամիջոցի մասին է:

  6. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Annushka (19.02.2009), ars83 (04.03.2009), Janita Hero (24.02.2009), Mariam1556 (18.04.2009), may (19.02.2009), Monk (19.02.2009), Norton (21.02.2009), Progart (30.04.2019), Արմինե (01.03.2009), Լեո (21.02.2009), Լուսիանա (27.02.2009), Մարկիզ (19.02.2009), Նաիրուհի (25.02.2010), Ուլուանա (21.02.2009)

  7. #154
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Ես ընկեր ունեմ, որը ռուսերեն էնքան գիտի, որ կարում ա Здраства, мама, папа, ходит, уходит բառերը արտասանի: Ուրեմն էդ ընկերս արդեն 1 տարի ա Մոկվայում ա ապրում: Մի քնանի անգամ հարցրել եմ լեզվի չիմացության համար զավեշտալի դեպքեր եղել ա՞, պատասխանել ա ՈՉ: Բայց մի դեպք չերեզներով եկավ հասավ տեղ:

    Ուրեմն էս ընկերս գրիչը շալվարի հետևի գրպանը դրած ինչ որ ծանրություն ա տեղափոխում, նենց, որ երկու ձեռքը զբաղված ա: Մոտենում ա իրա ռուս կոլեգա աղջիկներից մեկը ու գրիչն ա ուզում: Ինքն էլ ուզում ա բացատրի, որ շալվարի հետևի գրպանում ա, որ էս աղջիկը ինքը վերցնի, որովհետև իրա ձեռքերը զբաղված են: Ու գիտե՞ք ոնց ա ասում:
    - ручка там в заднице, взять сама, мои рука заняти:
    40 րոպպե բոլոր տեսակի աշխատանքները կանգնում ա, որովհետև ամբողջ հիմնարկը հռհռում ա ու ոչինչ չեն կարողանում անել: Մենակ ընկերս ա հարցական դեմքի արտահայտությամբ լուրջ կանգնած նայում սրան-նրան ու չի հասկանում ինչ ա կատարվել:
    էսպես չի մնա

  8. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (28.02.2009), Annushka (19.02.2009), armen9494 (09.05.2012), Askalaf (17.10.2009), Gayl (25.12.2009), Janita Hero (24.02.2009), may (19.02.2009), Monk (19.02.2009), Norton (21.02.2009), Progart (30.04.2019), Rhayader (21.02.2009), Ribelle (03.03.2009), Zangezur (21.02.2009), Արմինե (01.03.2009), Երկնային (19.02.2009), Երվանդ (02.04.2009), Լեո (21.02.2009), Կաթիլ (20.02.2009), Հայկօ (19.02.2009), Մարկիզ (19.02.2009), Ուլուանա (21.02.2009)

  9. #155
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Ախպորս երեխեն՝ երեք տարեկան, հարձակվել ա իրա մամայի վրա ու հո չի՜ ծեծում…
    էս ախպերս էլ կողքից ոգևորում ա.
    - Քացո՛վ տուր, քացո՛վ տուր…

    Մեկ էլ պահի տակ էս երեխեն մոլորված հայացքով կանգնեց, ու ասում ա.
    - Պապա, բայց ես քաց չունեմ

    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  10. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (21.02.2009), Amaru (28.02.2009), Chilly (27.02.2009), Chuk (21.02.2009), Elmo (21.02.2009), Janita Hero (24.02.2009), Norton (21.02.2009), Progart (30.04.2019), Rhayader (21.02.2009), Surveyr (21.02.2009), Երվանդ (02.04.2009), Լեո (21.02.2009), Կաթիլ (21.02.2009), ԿԳԴ (21.02.2009), Մարկիզ (21.02.2009), Ուլուանա (21.02.2009), Քամի (22.02.2009)

  11. #156
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախպորս երեխեն՝ երեք տարեկան, հարձակվել ա իրա մամայի վրա ու հո չի՜ ծեծում…
    էս ախպերս էլ կողքից ոգևորում ա.
    - Քացո՛վ տուր, քացո՛վ տուր…

    Մեկ էլ պահի տակ էս երեխեն մոլորված հայացքով կանգնեց, ու ասում ա.
    - Պապա, բայց ես քաց չունեմ

    ՏՂԱ եմ ասել, է՜…

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (21.02.2009)

  13. #157
    Պատվավոր անդամ Zangezur-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Գրառումներ
    1,623
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    - ручка там в заднице, взять сама, мои рука заняти:
    Վերջն էր

  14. #158
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Այսպիսով, սկսեմ բիձաավարի՝ հիշում եմ, 2005 թվի ամառն էր (էդ տարի լյա՝ հնգամյակը չորս տարում ավարտելուն առիթավը մըր կըլխոզի նախագահը մըզ բլագադառնոսծ լյա արած)
    Ես այդ շրջանում լրիվ թափառական կյանք էի վարում, ու հաճախ ընկերներիցս մեկը՝ Կարենը (ֆորումում՝ Լոս) ընկէրակցում էր ինձ:
    Մի անգամ լավ հարբում ենք Սունդուկյանի այգում, մտածում՝ էլ ինչ անենք, վերջում որոշում ենք՝ թեյ խմենք: Գնում ենք ինտերնետ-ակումբ, որտեղ ես այդ ժամանակ ադմին էի, միկրովոլնովկայում ջուր ենք տաքացնում, հասմիկով կանաչ թեյ ենք սարքում ու նորից վերադառնում այգի: Նստում ենք մի մութ նստարանի, խմում թեյը, մեզ մի այլ կարգի բացում է: Խոսում ենք՝ իմ ու իրա խոսացածներից մենակ մենք ենք բան հասկանում: Հետո ես քնում եմ: Երբ արթնանում եմ, զգում եմ՝ մեր ջուրջն ինչ-որ ստվերներ են պտտվում: Որոշ ժամանակ անց պահակներն են մոտենում, ուզում են մեզ քշել՝ մենք ենք իրենց քշում: Հետո ստվերը մարմնավորվում է.
    - Տղաներ, միգուցե պրոբլեմներից խուսափելու համար գնանք կողքի՞ այգին:
    Մեռնեմ, թե այդ լակած վիճակում մեզանից մեկը հիշում էր կողքի այգու համբավն ու «ալտերնատիվ անվանումը»...
    Քայլում ենք:
    - Տղաներ, իսկ ձեր անուններն ի՞նչ են:
    Թե ով է անուն հիշում... Գուգո-Բղդոյի կարգի մի բան ենք ասում:
    - Բա քո՞նը:
    - (գազանիկավարի) Արամիկ:
    Ու այդ պահին դուրս ենք գալիս լույսի տակ: Ի՞նչ տեսնենք, որ լավ լինի՝ մի ստերեոտիպ. երկար, պոչ կապած, ժելեած մազելով, ցանց մայկայով, շորտիկով, տապչկեքով:
    Հենց այդ պահին մենք հիշում ենք, որ տանը շտապ գործ ունենք ու պոկվում ենք հրապարակ՝ լվացվելու, քանի դեռ անուղղելի բաներ չեն պատահել:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  15. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (28.02.2009), armen9494 (09.05.2012), Ceceron (21.02.2009), impression (21.02.2009), Երկնային (21.02.2009), Լեո (21.02.2009), Հայկօ (22.02.2009), Մարկիզ (21.02.2009), Ռուֆուս (21.02.2009), Վարպետ (21.02.2009), Քամի (22.02.2009), Ֆրեյա (21.02.2009)

  16. #159
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    2005 թվականի աշուն:
    Ես ու իմ ընկեր Վարդանը գնում ենք մի աղջկա համար սերենադ երգելու: Նշեմ գործի տարօրինակ հանգամանքները:
    Աղջիկն ապրում է այսինչ վայրում: Ավելին՝ հինգերորդ հարկում: Դա էլ է եթե ձեզ քիչ՝ ժամը գիշերվա մեկն է:
    Երգում ենք՝ Նիրվանա, «Ռեյփ մի» («Բռնաբարիր ինձ»): Արանքում ես ավելացնում եմ՝ «Բռնաբարիր ինձ, խնդրում եմ»
    Հետո ռեպերտուարի մնացած երգերին ենք անցնում (այդ թվում՝ Բի-2 խմբի «Սերեբրոյին»):
    Մի կես ժամից շենքի մարդիկ իջնում են, որ մեզ լարեն: Դե, ես այդ ժամանակ պանկ էի, կիթառը գցում եմ ուսիս, շալվարս իջեցնում, հետևս ցույց տալիս ու փախնում: Վարդանը հանկարծ հիշում է, որ մոռացել է ծխախոտը: Անցնում է ապշած «կատաղի ամբոխի» միջով, ասելով «կներեք» Վերցնում ծխխախոտն ու իմ հետ փախնում... այդ օրվանից երկուսս ւլ այդ թաղը շրջանցում ենք Իսկ աղջիկը պնդում է, որ քնած էր ու ոչինչ չի լսել:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  17. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (21.02.2009), armen9494 (09.05.2012), Ceceron (21.02.2009), Chilly (27.02.2009), impression (21.02.2009), Kita (27.02.2009), Progart (30.04.2019), Արմինե (01.03.2009), Երկնային (21.02.2009), Լեո (21.02.2009), Լուսիանա (27.02.2009), Հայկօ (22.02.2009), Մարկիզ (21.02.2009), Ռուֆուս (21.02.2009), Վարպետ (21.02.2009), Քամի (21.02.2009), Ֆրեյա (21.02.2009)

  18. #160
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    պատմում է մեր աշխատողներից մեկը իր երկրորդ դասարանցի դստեր մասին.

    աղջիկս եկավ դպրոցից ու սկսեց պատմել, որ դասարանի տղաները աղջիկների յուբկաները բարձրացնում են ու նայում, թե ինչ կա տակը: Զայրացա, ասացի, որ թույլ չտան, որ էդպես չի կարելի, որ կգամ ու կխոսեմ ուսուցչուհու հետ: Աղջիկս զարմացած նայեց ու ասաց.
    - Դասատուի հետ խոսելու փոխարեն ինձ համար սիրուն ներքնազգեստ առ:


  19. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (21.02.2009), armen9494 (09.05.2012), Askalaf (17.10.2009), Ceceron (21.02.2009), Chilly (27.02.2009), erexa (13.03.2013), ivy (21.02.2009), Janita Hero (24.02.2009), Kita (27.02.2009), Norton (08.03.2009), Progart (30.04.2019), Rhayader (27.02.2009), Safaryan (27.02.2009), Sona_Yar (21.02.2009), Արմինե (01.03.2009), Երկնային (21.02.2009), Երվանդ (02.04.2009), Լեո (21.02.2009), Լուսիանա (27.02.2009), Մարկիզ (21.02.2009), Ռուֆուս (22.02.2009), Վարպետ (21.02.2009)

  20. #161
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուլուանա, ասում են՝ ամեն կատակի մեջ մի քիչ կատակ կա:
    Սոֆ (ոչինչ, չէ, որ տենց դիմեմ? Քեզ սազում ա, ինձ թվում ա, դու էնքան երկար ժամանակ ծանր էս տարել էս ամեն ինչը, որ հիմա... Ասենք երկար ժամանակ ֆրուկտոզայից տոկսիկոզ ունենալուց հետո ասել` խնձորը թույն ա!!!! Հասկանում եմ, բայց հասկանում եմ նաև դրա պատճառը Ապեր, ակնհայտ տժժացել ա էս աղջիկը
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (27.02.2009)

  22. #162
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Գնացել էի Արամի մոտ, տատիկն էր եկել իրենց հյուր: Ինքը Արամի մամայի հետ շատ քաղաքավարի գերմաներենով է շփվում, դե Արամի մաման հայերեն չգիտի, հայ չի: Տատիկն էլ սենց տիպիկ հայ տատիկ է` էրեխու վրա դողալով, ինչ գերմանական չափուձևի մեջ դաստիարկակում, ինչ բան: Իսկ Արամի մաման լրիվ եվրոպացի է` իր ամեն ինչով, մտածելակերպով, երեխուն մանկուց խստագույն և վայրկյանների ճշտության գրաֆիկով, հստակ որոշված կաննոներով դաստիարակող: Տատիկն էլ մեջտեղից պայթում է, բայց դե հարսին ոչինչ ասել չի համարձակվում, իր քաղաքավարի գերմաներենով համաձայնում է ամեն ինչի հետ:
    Բայց կա մի բայց: Քանի որ հարսը հայերեն չգիտի, տատին գերմաներեն հանգիստ պատասխանելուց հետո մտքի էղածը հայերենով բարձրաձայնում է հարսի հասցեին` հենց վերջինիս ներկայությամբ, հենց կողքին կանգնած: Դե լսողն էլ ես եմ: Հարսն էլ երևի կարծում է ուղղակի հայերեն շփվում ենք մեզ համար, մեղմ ժպտում է մեզ:
    Ահա եվրոպացի մայրիկը, նայելով ժամացույցին, շտապում է արթնացնել Արամին, դե արթնանալու ժամն է, այդպես է ռեժիմը: Տատը ձայնը գցում է գլուխը.
    - Հլը էս անաստվածին նայի, էս էրեխուն չի թողնում քնի, ախչի ջան, քնահարամ արեց, հլը ստեղ նայի, վայ գետինը մտնես:
    Հարսին` գերմաներենով.
    - Շատ քնեց այսօր մեր Արամը:
    Արամը խնդրում է տատիկին իրեն կաթի մեջ լցրած քաղցր հացահատիկ տալ (գերմանացիների սիրած ուտելիքը): Տատիկը շտապում է կատարել խնդրանքը, բայց եվրոպացի մայրիկը անմիջապես արգելում է` ասելով, որ դա առավոտն են ուտում, ոչ թե օրվա այլ ժամերին:
    - Լսի, սա էս էրեխուն կգժվացնի, ասա, որ չի կարելի, ընչի՞ ես դրել սեղանին, ես էսքան տարի ապրում եմ, սենց բան չեմ տեսել, գիտե՞ս, էրեխու բերնից կտրում ա:
    Հարսին.
    - Չի կարելի, չենք ուտի:
    Ընթրիքին մայրը խնդրում է, որ տատին պյուրեն տաքացնի Արամի համար` վայրկյանների ճշտությամբ նշելով տաքացման ժամանակը: Տատիկը պարզում է, որ պյուրե կոչվածը խաշած պոմիդոր, բադրիջան ու բիբար է` իրար խառնած: Փորձում է սառնարանից պանիր-մանիր հանել, Արամի տխուր ընթրիքը մի քիչ զարդարել: Մայրը անմիջապես հայտնում է, որ ընթրիքի համար միայն դա է նախատեսված: Սկեսուրը հնազանդորեն ասում է հարսին` լավ, ու անգամ գլուխը չթեքելով` վրա տալիս.
    - Սա մեր ասած աջաբ սանդալն ա, սկի մեջը կարտոշկա չկա, սա ինչ պյուրե: Ինքը մի կյանք շոգեխաշած բանջարեղեն ա կերել, հիմա էլ էս խեղճ էրեխուն ա բթում: Քոռանամ ես, Արամ ջան, էս էրեխեն սնունդ չի ստանում:
    Մեկ էլ հարսը թե.
    - Տատի, չի քարելի:
    Երկուսս շշմած նայում ենք ժպտացող մայրիկին, որը որտեղից որտեղ կցկտուր հայերեն է արտասանում:
    - Լսի, սա թարս ա գիտես, ինչը որ պետք չի, այ սենց կհասկանա, խայտառակ կանի ինձ...
    Ասում է տատին ու պյուրեն շրխկոցով դնում սեղանին:
    Վերջին խմբագրող՝ ivy: 27.02.2009, 02:27:

  23. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (28.02.2009), dvgray (27.02.2009), Gayl (25.12.2009), impression (03.03.2009), Kita (27.02.2009), Monk (27.02.2009), Progart (30.04.2019), Rhayader (27.02.2009), Surveyr (27.02.2009), Աթեիստ (27.02.2009), Արմինե (01.03.2009), Երվանդ (27.02.2009), Լեո (27.02.2009), Կաթիլ (28.02.2009), Մարկիզ (28.02.2009), Ներսես_AM (27.02.2009), Ուլուանա (27.02.2009), Ռուֆուս (27.02.2009)

  24. #163
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    -Արա, տյու Պեպո՞ն ես,- ասում է ռազ. ոստիկանության պաշտոնյան՝ անընդհատ հարվածելով զինվորին, որն ինչ-որ տեղ ինչ-որ անօրինական արարքի մասնակից է, սակայն իր ընկերների անունները չի ուզում տալ:
    էս խեղճին ոնց ասես հարվածում են, բայց սա լռում է…
    - Չես ասում՞… Արա, սա լրիվ Պեպոն ա… Այ քու, արա… տյու լրիվ Պեպոն ես, այ պնդաճակատ… Պեպո՞ն ես, արա, հը՞, արա… Ասա, արա, մենակ չես եղել… Թու՛ արա, Պեպո՞ն ես, արա, - անընդհատ կրկնում է նշածս պաշտոնյան՝ միաժամանակ հարվածելով…
    Այդ պահին նրան /պաշտոնյային/ է մոտենում իր սպաներից մեկը և ականջին ինչ-որ բան փսփսում… Սա կրկին շրջվում է դեպի զինվորն ու հարվածելով ասում.
    -Հա, էլի… Կամոն, Կամոն… Արա, տյու Կամոն ես՞, արա… հը՞, արա…

  25. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (28.02.2009), armen9494 (09.05.2012), Askalaf (17.10.2009), Chilly (27.02.2009), Elmo (28.02.2009), Freeman (24.08.2013), Gayl (25.12.2009), may (28.02.2009), Monk (27.02.2009), murmushka (28.02.2009), Progart (30.04.2019), Rhayader (27.02.2009), Sona_Yar (28.02.2009), Taurus (06.03.2009), Աթեիստ (27.02.2009), Արմինե (01.03.2009), Բարեկամ (18.03.2009), Երկնային (28.02.2009), Երվանդ (27.02.2009), Լեո (27.02.2009), Ներսես_AM (27.02.2009), Ռուֆուս (27.02.2009), Քամի (27.02.2009)

  26. #164
    Անլիարժեք անդամ Sona_Yar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2008
    Գրառումներ
    175
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Լուսահոգի պապս շատ միամիտ մարդ էր: Իրենց գյուղի հովիվն էր: Վեց զավակ է ունեցել:Բոլորին ամուսնացրեց, թոռնիկներ ծնվեցին: Բայց տղա-թոռներ քիչ ծնվեցին: Տղաներին անընդհատ ասում էր.«Ես մինակ հինգ տղա ունեցա, դուք հինգ հոգով հինգ տղա հազիվ ունեցաք»:
    օ օ օ
    Տատիս հարցրեցի՝ձեր կոմպյուտորը աշխատում ա՞:Պատասխանեց՝չէ, գրիպ ա ընկել, չի աշխատում (լսել էր վիրուսի մասին):
    օ օ օ
    Ամուսնուս տատիկի մոտ թոռները զրուցում են ինչ-որ թմրամոլի մասին, որ վաղուց «ասեղի վրա նստած է»: Տատիկը շատ միամիտ զարմանում է.«Բա դրա քամակ ասեղ չի՞ ծակի»:
    օօօ
    Մեծ մորաքույրս ակնոց էր նվեր ստացել(օպտիկական): Միայն տեղ-մեղ գնալիս էր կրում, գործ անելիս չէր դնում՝ թազա ակնոց դնեմ, սոխ մաքրե՞մ: Ու էդ առիթով հիշում էր իրենց համագյուղացիներից մեկին, որը աշխատանքի գնալուց առաջ չէր նախաճաշում՝ պաաա՜՜հ, ձվածեղ ուտեմ, գնամ կոլխոզի համար աշխատե՞՞՞մ:

  27. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (09.05.2012), ars83 (28.02.2009), Chilly (04.03.2009), Elmo (28.02.2009), Enigmatic (28.02.2009), Kita (03.03.2009), may (28.02.2009), murmushka (28.02.2009), Progart (30.04.2019), Surveyr (28.02.2009), Արմինե (01.03.2009), Բարեկամ (18.03.2009), Երկնային (28.02.2009), Երվանդ (28.02.2009), ԿԳԴ (28.02.2009), Մարկիզ (28.02.2009), Ռուֆուս (01.03.2009)

  28. #165
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մանրապատումներ

    Ուրեմն մի քանի տարի առաջ, երբ պարապում էի 3–րդ թե 4-րդ դասարանցի մի տղայի հետ, մեկ էլ մի օր աչքերը փայլեցնելով ինձ ասում է.
    – Անահիտ, ես քեզ մի հատ գաղտնիք պիտի ասեմ։
    – Ի՞նչ,– հարցրի հետաքրքրված։
    – Արի ականջիդ ասեմ։
    Մոտեցավ, ասեց.
    – Ես քո հետ եմ ամուսնանալու։
    Հիմա համ ծիծաղս գալիս է, համ էլ, դե, չեմ ուզում էս երեխային վիրավորել.
    – Բայց... Բայց ախր դու փոքր ես։
    – Է, կմեծանամ,– ասաց էնպիսի տոնով, իբր՝ ինչ մի լուրջ պրոբլեմ ասեցիր որ։
    – Հա, բայց ես էլ կմեծանամ, չէ՞։
    – Հըմ... Ճիշտ ա...,– ասաց մտածկոտ,–մինչև ես մեծանամ, դու արդեն շատ մեծ կլինես ու ուրիշի հետ կամուսնանաս...
    Այդ «տխուր» բացահայտումից հետո շարունակեցինք պարապմունքը։
    Հաջորդ պարապմունքի ընթացում մեկ էլ հանկարծ ասեց.
    – Ուզում եմ դու իմ մաման լինես։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  29. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (03.03.2009), Amaru (03.03.2009), armen9494 (09.05.2012), Chuk (03.03.2009), ivy (03.03.2009), Monk (05.03.2009), Progart (30.04.2019), Rhayader (04.03.2009), Երկնային (03.03.2009), Լուսիանա (03.03.2009), ԿԳԴ (04.03.2009), Հայկօ (04.03.2009), Մարկիզ (04.03.2009), Նաիրուհի (25.02.2010), Ռուֆուս (03.03.2009), Քամի (03.03.2009)

Էջ 11 55-ից ԱռաջինԱռաջին ... 78910111213141521 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •