Իսկ ընդանրապես էս թրքամետ ոգևորությունները որոնք արդեն անցնում են ռացիանալության սահմանը շատ բնական են:
Դրա բացատրությունը գտնվում է մարդկային ամենախորքային ենթագիտակցական շերտերի մեջ:

Իրականում ամեն հայ իր մեջ կրում է Մեծ Հայքի գաղափարը: նույնիսկ նրանք ով իրենց հայտարարում են աշխարհաքաղաքացի... Դա կոդ է, որը գալիս է շատ հնուց ու դա հատուկ է այդպես պահվում ու մնում:

Երբ հայը զգում է որ ինչ որ գաղափար իրեն ստիպում է ուրանալ այդ կոդը ապա նրա մեջ միանում է մի հատուկ ենթագիտակցական ծրագիր: Որի իմաստն է ոչնչացնել այդ արտաքին Գաղափարը:

Բայց ոչնչացնելու երկու ձև կա: Երբ անձամբ ինքդ կազմակերպվում ես ու կանգնեցնում ես այդ գաղափարը.... կամ վնասակար գաղափարը հասցնում ես աբսուրդի, ծայրահեղացնում ես որպեսզի այն լիովին բացահայտի իր ներքին վնասակար էությունը: Առաջին ուղին դա դիմացինի պարտությունն է, երկրորդ ուղին դա ինքնազոհաբերման գնով սպանել այդ վնասակար գաղափարը:

Հայությունը ընտրում է համարյա թե միշտ երկրորդ ինքնազոհաբերման ուղին , հասցնում է աբսուրդի ու ոչնչացնում.... Ցավոք դա շատ ահավոր ուղի է... Դա տառապանքների ուղի է, պետք է չգնալ այդ ուղով... բայց դե խասյաթ է երևի