User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 43 հատից

Թեմա: Ինչպե՞ս ճանաչել մարդուն

  1. #16
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Քուչի տղեքից ա պետք կուռսվել

  2. #17
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Այնքան դժվար չի մարդուն ճանաչեը… Սովորաբար, եթե մարդը մեկ անգամ վատ արարք է արել, ուրմեն` էլի է անելու…
    Ավելի դժվար է, այդ վատ արարքը տեսնելուց հետո այդ մարդուց հեռու մնալը… Կան մարդի, ով վատություն են անում ու գալիս էնպիսի օձի լեզուն են թափում, որ տեսածիդ չես հավատում, լսածիդ ես հավատում, ու նորից է հետո մի վատ բան անում: Կան մարդիկ, որ առաջին անգամից էլ դասը քաղում են, կան, որ նորից են շանս տալիս ու պատժվում…
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  3. #18
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդուն ճանաչելուց առաջ ավելի կարևոր է ինքդ քեզ ճանաչելը: "Ճանաչիր ինքդ քեզ"՝ յոթ իմաստություններից գլխավորը, իմաստություններից իմաստությունը, պատահական չի, որ դա է: Եթե կյանքում երբևէ առիթ չես ունեցել հանգելու՛ դրան, "Ճանաչիր ինքդ քեզ"-ը լավ վերացական է հնչում. ի՞նչ առումով ճանաչես, ինչու՞ ճանաչես, իսկ ի՞նչ է՝ չե՞ս ճանաչում. ամբողջ օրն ինքդ քեզ հետ ես:
    Իրականում համարյա ոչ ոք չի ճանաչում ինքն իրեն, ու նրանք էլ, որ ճանապարհին են, ամբողջ կյանք անցնում են էդ անվերջ ճանապարհը:
    "Ճանաչիր ինքդ քեզ" - նշանակում է օրինակ՝ ճանաչիր քո հակումները, անկեղծորեն թափանցիր մինչև խորքը՝ ինչն է քոնը, ինչը ոչ, մի խաբիր քեզ, մի նմանակիր մյուսներին: Մաքրելով, զտելով քո իրական հակվածությունները թելադրվածներից ու պայմանավորածներից, արա միայն դա, միայն դա արա ու լավ արա: Օրինակ, եթե դա թեկուզ ձնագնդի գլորելն ա կամ ջրի տակ շունչը պահելը, էդ մի բանն արա, բայց արա սրտով ու հասցրու կատարելության:
    Երբ սկսում ես ճանաչել ինքդ քեզ, առաջին հերթին կորում են վախերը: Վախեր՝ ստանդարտների, պայմանականությունների, մարդկանց ենթադրվող արձագանքի նկատմամբ, որոնք քեզ մշտապես շեղում են քո իսկականից, վատագույն դեպքում՝ անդառնալի: Շեղվելով ՝ բռնում ես դեգրադացիայի ճանապարհը, թեև առերևույթ հնարավոր է մարդիկ քեզ հաջողված տեսնեն ասենք կարիերայում, ընտանիքում, նյութականում: Ձերբազատվելով վախերից, դառնում ես երջանիկ, որովհետև չես ցանկանում ավելին, քան քեզ պետք է:
    Ճանաչել ինքդ քեզ-ը սկսվում է, երբ ֆիգուրալ ասած՝ ձեռքդ դնում ես սրտիդ, զգում սրիտիդ թկթկոցը ու գիտակցում, որ իրականում էդ կյանքիդ ժամացույցն է թկթկում… թե ինչքան պահ է մնացել ապրելու: Մի օր այն կանգնելու է, երաշխավորված, ու դու ոչինչ անել չես կարող: Ուրեմն ինչու՞ վատնել ամեն մի թանկարժեք վայրկյանը: Կամ գնում ես երազանքներիդ հետևից՝ դնելով ողջ էներգիադ ու կիրքը, կամ հետ քաշվում ու նայում, թե ջուրը դրանք ոնց է տանում: Եթե ժամանակդ վատնես բորդյուրին նստած սպասելով, այդպես էլ կմնաս այնտեղ: Երազանքներին ընթացք տալու համար պետք է քաջություն ու գործողություն /ուշադիր լինելով անշուշտ, թե որտեղ է վերջանում քաջությունը ու սկսվում հիմարությունը/:
    Ճշմարտությունն այն է, որ բոլորս ծնվում ենք պոտենցիալ հզորությամբ ու օժտվածությամբ՝ ճախրել բարձունքներում: Բայց դժբախտաբար կա՛մ չափազանց ծույլ ենք, կա՛մ չափազանց կախված շրջապատի վերաբերմունքից, կա՛մ չափազանց վախեցած երբևէ տարածել թևերը ու գիտակցել սեփական տաղանդները: Այդ պատճառով է շատ կարևոր անել կյանքում քոնը, ինչը քեզ իրոք երջանկացնում է, ու անել դա լավագույն ձևով : Հաստատ կգտնվեն լիքը մարդիկ, որ կդատապարտեն, թե ժամանակ ես վատնում, անկապությամբ ես զբաղված: Իսկ դու լսի մենակ թե սիրտդ ինչ է ասում, ու օգտագործի խելքդ: Իսկ սիրտը լսելի է դառնում, երբ ճանաչել ես ինքդ քեզ: Ու երբ ցրվեն բոլոր վախերդ ու սկսես քեզ երջանիկ զգալ մշտապես, ամեն վայրկյան, հզորանում ես, որովհետև իրական, ի սրտե երջանկությունը վարակիչ է, մարդիկ ձգտելու են քեզ: Ինչպես որ լիաթոք ծիծաղն է վարակիչ: Բայց ավելի կարևոր է այն, որ երբ անում ես մի բան, որից ճառագում ես հաճույքից, մարդիկ ներշնչվում են ու իրենք էլ բռնում իրենց երազանքների ճանապարհը: Ու տեղ երևի սկսում է աշխարհը փոխվել…
    Սենց անկապ երազանքներ…
    Գեղեցիկը… Գեղեցիկը, դա կատարյալն է…

    Ափսոս… ափսոս, որ մենք "դաստիրակվել" ենք: ամենամեծ վախը ՝ դա դաստիրակությունն է: էտ վախը մինչև կյանքիտ վեջը քո հետ է: Ձևափոխել, խեղել, հարմարեցնել, նորմավորել շնչավոր բայց անփորձ գոյին:
    Այ ասա Բարեկամ: Ինչպե՞ս ազատվել հասուն տարիքում դրանից: Անհնարին է չէ՞

    Սիրելի ու անհասկանալի քաղաքակրթություն…Ճապոնիա: Այնտեղ մարդկանց դաստիրակում են, բայց և չեն դաստիրակում: Անհասկանալի, բայց հիասքանչ մի երաժշտությա նման մի բան է ճապոնական քաղաքկարթությունը… ուևեմն Մարդը դա կարող է…

  4. #19
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Իսկ պե՞տք է ճանաչել մարդուն, պե՞տք է իզուր տանջվել ինչ-որ անտեսանելի պարիսպներ քանդելու համար, որոնք իրականում լրիվ ուրիշ տեղում են:

    Իմ համեստ կարծիքով վատ մարդիկ չկան: Նրանք կարող են գողանալ, սպանել, սիրել քեզ կամ ատել, հասկանալ կամ ոչ, բայց երբեք վատը չեն:
    Լավ մարդիկ էլ չկան: Դու տեսնում ես «վատ» մարդուն, գիտես, որ նա «վատն» է, իսկ երբ տեսնում ես «լավին», նա իրականում լավը չէ, այլ հմտորեն թաքցնում է իր՝ «վատ» մարդ լինելը:

    Դրա համար ես նախընտրում եմ վայելել շփումս մարդկանց հետ առանց փորձելու ճանաչել նրանց. հետո հարվածներն էլ հեշտ կտանեմ: Ես փորձում եմ միայն հասկանալ մարդկանց, և դա ավելի հետաքրքիր է, ավելի հեշտ: Եվ հնարավոր է առանց նրանց ճանաչելու:

  5. #20
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրա համար ես նախընտրում եմ վայելել շփումս մարդկանց հետ առանց փորձելու ճանաչել նրանց. հետո հարվածներն էլ հեշտ կտանեմ: Ես փորձում եմ միայն հասկանալ մարդկանց, և դա ավելի հետաքրքիր է, ավելի հեշտ: Եվ հնարավոր է առանց նրանց ճանաչելու:
    Հետաքրքիր մոտեցում է։ Դեռ փորձում եմ մարսել ասածդ ու պատկերացնել՝ արդյո՞ք իսկապես կարելի է հասկանալ մարդուն առանց նրանց ճանաչելու... Գուցե։

  6. #21
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր մոտեցում է։ Դեռ փորձում եմ մարսել ասածդ ու պատկերացնել՝ արդյո՞ք իսկապես կարելի է հասկանալ մարդուն առանց նրանց ճանաչելու... Գուցե։
    Հնարավոր է միայն «բժիշկ-պացիենտ» հարթությունում…
    Չէ՞, Բյուր…

  7. #22
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Դե բժիշկ-պացիենտ հարթությունն ուղղակի դրա փորձն է տալիս Մյուսների համար էլ է հնարավոր, բայց շատ ավելի բարդ է:

  8. #23
    չկամ ... Empty`Tears-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2008
    Գրառումներ
    888
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Կարևոր չի մարդուն միչև վերջ ճանաչել: Որքան հասկացել եմ պետքա է ճամաչես այնքան, որքան, որ քեզ ձեռք է տալիս, ուղղակի ճանաչես ու տեսնես այն գծերը, որ վստահելու դեպքում պետք կգա: (թեմայի հարցմանը այդքան էլ համապատասխան տողեր չէին)

    Որքան էլ, որ ուզենաս կարճ ժամանակում չես կարող մարդուն ճանաչել:
    Ժամանակ է պետք ու դեպքեր, թե՞ լավ և թե՞ վատ:
    Sometimes one pays most for the things one gets for nothing ...

  9. #24
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Շատ հաճախ, ես կասեի հիմնականում չեմ փորձում մինչև վերջ կամ ընդհանրապես ճանաչել մարդուն: Որովհետև չգիտեմ ինչի ինձ թվում է , որ ես միևնույն է գիտեմ արդյունքը: Երևի էությունիցս է, բայց ես ընդհանրապես բաց չեմ մարդկանց համար ու շատ հաճախ ինձ հետ շփվելուց մարդիկ չեն կարողանում ինձ ճանաչել, որովհետև երևի ես չեմ թույլ տալիս, իհարկե արդյունքում լինում է այն, որ ասում են.
    - Քեզ դեռ չեմ բացահայտել.... Ինչ արած այդպիսին եմ ես:
    Ուղղակի մարդ էակը, ինչ ուզում եք ասեք, կանխատեսելի է...

  10. #25
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Re. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Անձամբ ինչ-որ արտասովոր միջոցների չեմ դիմում մարդուն ճանաչելու համար, ուղղակի փորձում եմ սովորական շփվել, կարծում եմ ինչ-որ տեստեր անելով կամ հոգեբանական հարցեր տալով չես կարող ճանաչել, որովհետև մարդ արարածն ավելի բարդ է քան մենք կարծում ենք, ուստի ժամանակ է հարկավոր, երկա՜ր ժամանակ, դրանում արդեն հասցրել եմ համոզվել: Ժամանակի ընթացքում ես սկսում ճանաչել, ուրախ և տխուր պահերին... Թե չէ <<լավ ընկեր>> կա, որ, երբ զգում ես նրա պահանջը... տեսնում ես էլ չկա, այդպիսի ընկերներ շատ կան...
    Սա էլ իմ տեսակետն է
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  11. #26
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Ես ոչ մեկի չեմ ճանաչում


    Հատուկ ոչինչ չեմ անում մարդուն ճանաչելու համար, ուղղակի երբեմն դեպքերը այնպես են դասավորվում, որ այս կամ այն արարքով տվյալ մարդը կարող է իմ մոտ ձևավորել դրական կամ բացասական կարծիք// իհարկե կարծիքս աշխատում եմ մի երկու անգամվա «փորձությունների» հիման վրա չկազմել//:Բայց կարծիքս էլ դեռ շատ քիչ է, որպեսզի կարողանամ ասել թե ճանաչում եմ մարդուն:

  12. #27
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    StrangeLittleGirl-ի խոսքերից
    Դրա համար ես նախընտրում եմ վայելել շփումս մարդկանց հետ առանց փորձելու ճանաչել նրանց. հետո հարվածներն էլ հեշտ կտանեմ:
    Քո կարծիքով դա ավելի ճի՞շտ է
    Կարծում եմ, որ ինչքան շատ ճանաչես մարդուն, այնքան ավելի հեշտ կտանես հարվածները, քանի որ, դու արդեն կարող ես պատրաստ լինել նրա հարվածներին .


  13. #28
    Պատվավոր անդամ Hayk Avetisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2008
    Հասցե
    լապլանդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    780
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ հաճախ, ես կասեի հիմնականում չեմ փորձում մինչև վերջ կամ ընդհանրապես ճանաչել մարդուն: Որովհետև չգիտեմ ինչի ինձ թվում է , որ ես միևնույն է գիտեմ արդյունքը: Երևի էությունիցս է, բայց ես ընդհանրապես բաց չեմ մարդկանց համար ու շատ հաճախ ինձ հետ շփվելուց մարդիկ չեն կարողանում ինձ ճանաչել, որովհետև երևի ես չեմ թույլ տալիս, իհարկե արդյունքում լինում է այն, որ ասում են.
    - Քեզ դեռ չեմ բացահայտել.... Ինչ արած այդպիսին եմ ես:
    Ուղղակի մարդ էակը, ինչ ուզում եք ասեք, կանխատեսելի է...
    Ասում ես որ դժվար բացահայտվող ես, բայց դա ասելով արդեն բացահայտվում ես:
    Ասում ես որ բաց չես մարդկանց համար ու շատ հաճախ քեզ հետ շփվելուց մարդիկ չեն կարողանում քեզ ճանաչել, բայց դա ասելով արդեն իսկ ճանաչացնում ես քեզ

  14. #29
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Շատ ավելի ներողամիտ կգտնվենք ուրիշների շատ ու շատ զանցանքներին, եթե լավ ճանաչենք ինքներս մեզ:
    Եթե ցանկություն ունես ճանաչելու մարդկանց, սկսիր քեզանից, փորձիր սկզբից ինքդ քեզ ճանաչել, ապա կհամոզվես որ դու արդեն գրեթե ճանաչում էս շատ շատերին:
    Մարդիկ իրարից այդքան էլ չեն տարբերվում, բոլորը գրեթե նույնն են, ունեն նույն հիմնական զգացմունքները որով առաջնորդվում են իրենց ողջ կյանքի ընթացքում:
    Պարզապես մեկի մոտ ավելի ցայտունա արտահայտված լինում այդ զգացմունքները ( լինի դա նախանձ, սեր, ատելություն, բարություն, գոռոզություն, հպարտություն, ...) իսկ միուսի մոտ քիչ ավելի սակավ խորությունա ունենում նույն այդ զգացմունքները, կախված միջավայրից, շրջապատի ազդեցությունից և մարդու ներքին բարոյական կերպարից:

    Այնպես որ, երբ ինքդ քեզ լավ ճանաչես, կարող էս հաշվել որ դու շատերին արդեն գիտես:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  15. #30
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Չուզեցի նոր թեմա բացել. կարծում եմ քննարկումներն այս հարցի շուրջ նույնպես այս թեմայի շրջանակներում կլինեն:
    Ասացվածքն ասում է. «Ասա ո՞վ է ընկերդ, ասեմ՝ ով ես դու»: Արդյո՞ք միշտ է այս ասացվածքը ճշմարիտ՝ մարդուն ճանաչելու կամ նրա հետ ընկերանալու համար: Անձամբ ես մարդկանց ընդունում եմ այնպիսին՝ ինչպիսին կան: Ու կարծիքս տվյալ մարդու մասին երբեք չեմ ստեղծում նրա մասին այլ կարծիքներով կամ նրա ընկերների մասին դատելով: Իսկ դու՞ք...

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նվիրիր երգ վերևի մարդուն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 2365
    Վերջինը: 05.06.2020, 09:03
  2. Բանակը փոխու՞մ է մարդուն
    Հեղինակ՝ Tianshi, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 01.07.2011, 09:44
  3. Նկարագրիր վերևի մարդուն
    Հեղինակ՝ Inna, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 10
    Վերջինը: 04.09.2010, 16:07
  4. Ինչպե՞ս ճանաչել մարդուն
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 61
    Վերջինը: 14.03.2010, 20:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •