User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 43 հատից

Թեմա: Ինչպե՞ս ճանաչել մարդուն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Չնայած ամենքս էլ մեր հոգու խորքում գիտենք, որ մարդն իսկի ինքն իրեն մինչև վերջ չի ճանաճում, ուր մնաց` մյուսին, բայց, այնուամենայնիվ, շատ հաճախ մենք մեզ բռնում ենք այն մտքի վրա, որ կամա, թե ակամա զբաղված ենք լինում ոմանց ճանաչելու անվերջանալի գործընթացով, լինի նա ընկեր, գործընկեր, կին, ամուսին, որդի, ծնող…
    Ասում են, «Եթե ուզում ես ճանաչել մարդուն` պաշտոն տուր նրան«, կամ. «Ուզում ես ճանաչել մարդուն` հետը երկար ճանապարհ գնա»…Այսպիսի մտքեր շատ կլինեք լսած: Հետաքրքիր է, թե ի՞նչ եք մտածում այս մասին: Ո՞րն է մարդուն հնարավորինս լավ ճանաչելու ուղիների ձե՛ր տարբերակը:
    իսկ գուցե ճանաչել մարդուն ընդհանրապես հնարավո՞ր չէ....

  2. #2
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Մարդուն ճանաչելու համար պիտի ողջ կյանքդ հետն անց կացնես հակառակ դեպքում կարող ես ճանաչել նրա միայն մի քանի հատկանիշներ Սա իմ կարծիքն է

  3. #3
    Լիարժեք անդամ Aurora-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Գրառումներ
    130
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Վատ մարդը չի կարող երկար ժամանակ իրեն լավ ցույց տալ, վաղ թե ուշ բնավորության վատ կողմերը ցույց կտա, ինչքան էլ հմտորեն փորձի թաքցնել դրանք, հետեվաբար երկար շփվելով տվյալ մարդու հետ, հնարավոր է ճանաչել նրան:

  4. #4
    Մշտական անդամ Mitre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.07.2008
    Գրառումներ
    325
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Մեջբերում Aurora-ի խոսքերից Նայել գրառումը
    Վատ մարդը չի կարող երկար ժամանակ իրեն լավ ցույց տալ, վաղ թե ուշ բնավորության վատ կողմերը ցույց կտա, ինչքան էլ հմտորեն փորձի թաքցնել դրանք, հետեվաբար երկար շփվելով տվյալ մարդու հետ, հնարավոր է ճանաչել նրան:
    Երկարը , մի փոքր հարաբերական է ասված: Չ՞ի լինում այնպես , որ հին ընկերը դավաճանում է, կամ ուղղակի հիասթափվում էս նրանից, ուրեմն , լավ չես ճանաչել:
    Իմաստ չունի գրավել համընդհանուր ուշադրությունը , եթե դրանից հետո առաջարկելիք չունես:

  5. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Մարդուն փորձնական ճանապարհով ճանաչելու համար կախված հանգամանքներից փորձում եմ հետևյալ տարբերակներից որևէ մեկը, կամ մի քանիսը.
    - Արգելափակում եմ
    - Ջնջում եմ գրառումները
    - Խմբագրում եմ ստորագրությունը
    - Տուգանային միավոր եմ տալիս
    - Բացատրական նամակ եմ գրում
    - Վարկանիշ եմ տալիս
    - Մոդերատորություն եմ առաջարկում
    - Հանում եմ մոդերատորությունից...

    սա անշուշտ կատակ էր՝ լրջության տարրերով: Խնդիրն այն է, որ յուրաքանչյուր շփում, յուրաքանչյուր խոսքափոխանակում մարդու հետ նաև ծառայում է նրան ճանաչելուն կամ լրացուցիչ ճանաչելուն: Էքստրեմալ պայմաններում, ասում են, ավելի իրական ես տեսնում դիմացինիդ... համաձայն չեմ, հաճախ այդ էքստրեմալ պայմաններում տեսնում ես ուրիշ մարդու, ոչ այն մարդուն, ով է ինքը: Էքստրեմալ պայմանները կարող են ամբողջովին փոխել ոչ միայն դիմացինիդ, այլև քեզ ու դու ինքդ քեզ ներկայացնես այլ տեսանկյունից, անգամ դառնալով հիասթափության առարկա: Մինչդեռ մարդկանց հիմնական շփումը սովորական, առօրյա պայմաններում է ու պետք է մարդուն ճանաչել այդ պայմաններում, որպեսզի հենց այդ պայմաններում ճիշտ կազմակերպես նրա հետ շփումը: Իսկ առօրյա պայմաններում ճանաչելու համար պետք է ընդամենը անել այն, ինչ անում ես. խոսել, կատակել, բարկանալ, գոռալ վրան, ժպտալ, կոմպլիմենտ անել, նվեր տալ, հրավիրել ծնունդի, հրավիրել այլ խրախճանքի, նրա հետ միասին գնալ հիվանդ ընկերոջն այցելության և այլն, և այլն, և այլն...

    հ.գ. օֆֆֆֆ, ինչքան եմ սիրում դատարկաբանել

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Էքստրեմալ պայմանները կարող են ամբողջովին փոխել ոչ միայն դիմացինիդ, այլև քեզ ու դու ինքդ քեզ ներկայացնես այլ տեսանկյունից, անգամ դառնալով հիասթափության առարկա:
    Հիանալի է ասված:
    Նաև շատ հաճախ էտ էքստրեմալու քո սեփական ընբռնումն է ենթարկվում ձևախեղումների, ու մի հասարակ բառը այդ իրավիճակում կարող է դառնալ կողքինիտ վերաբերյալ ամենակտրուկ /լավ կամ վատ իմաստով/ եզրակացությունների աղբյուր:

    Ավելացվել է 3 րոպե անց
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ առօրյա պայմաններում ճանաչելու համար պետք է ընդամենը անել այն, ինչ անում ես. խոսել, կատակել, բարկանալ, գոռալ վրան, ժպտալ, կոմպլիմենտ անել, նվեր տալ, հրավիրել ծնունդի, հրավիրել այլ խրախճանքի, նրա հետ միասին գնալ հիվանդ ընկերոջն այցելության և այլն, և այլն, և այլն...
    Իսկ մի հարց էլի՞
    Ինչի՞տ է պետք մարդուն /կողքինիտ/ ճանաչելը : Հա, երևի են "մեծ փորձանքին" պատրաստ լինելու համար չէ՞
    Ե՞րբ ենք թարգելու հա նախապատրաստվելուց վաղվա օրվան, ու վայելելու հենց էսօրը, էս պահը
    Վերջին խմբագրող՝ dvgray: 31.08.2008, 18:02: Պատճառ: Գրառման ավելացում

  7. #7
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Մեջբերում Aurora-ի խոսքերից Նայել գրառումը
    Վատ մարդը չի կարող երկար ժամանակ իրեն լավ ցույց տալ, վաղ թե ուշ բնավորության վատ կողմերը ցույց կտա, ինչքան էլ հմտորեն փորձի թաքցնել դրանք, հետեվաբար երկար շփվելով տվյալ մարդու հետ, հնարավոր է ճանաչել նրան:
    Կներես, բայց վատ մարդիկ չկան ուղղակի ոմանք շատ լավն են, ոմանք ոչ այնքան, բայց բացարձակ վատ մարդ չեմ պատկերացնում Նույնիսկ Ներոնն ուներ իր դրական կողմերը, էդ հիմարը ստեղծագործում էր

  8. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներես, բայց վատ մարդիկ չկան ուղղակի ոմանք շատ լավն են, ոմանք ոչ այնքան, բայց բացարձակ վատ մարդ չեմ պատկերացնում Նույնիսկ Ներոնն ուներ իր դրական կողմերը, էդ հիմարը ստեղծագործում էր
    Այ ես էլ դա եմ ասում:
    Չափումերի համակարգի ունիֆիկացիայի խնդիր կա:
    Սակայն… եթ էտ պես տափակ բան անես, ապա կյանքը կդառնա եսիմ ինչ

    Էնպես որ ամեն մի "լավը" գտնում է իր "լավին" : Ու սա է "լավ"-ը

  9. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Հարցը կարծում եմ ունի բազմաթիվ եզրեր, որոնցից առայժմ կառանձնացնեի երկուսը
    Ճանաչել մարդու պոտենցիալը
    Ճանաչել մարդու ներկա հատկանիշները ու դրանից բխող ու ձևավորված հնարավորությունները

    Երկուսի մասին էլ իմաստ ունի խոսալ միայն որակական տեսանկյունից, քանի որ քանակական հասկացությունը այստեղ տեղին չէ: Ավելին, անիմաստ է:

    Ավելի պարզ լինելու համար բերեմ մի օրինակ: Ինչպես էլեկտրական դաշտի մասին խոսալելիս օգտագործում ենք պոտենցալների տարբերություն և հասանքի ուժ հասկացությունը , այլ ոչ թե սկսում ենք հաշվել էլեկտրոնների քանակը, այնպես էլ այստեղ: Կարելի է գնահատել մարդու հնարավորություննեը / վերևի օրինակում էլեկտրամագնիսական հզորությունը/, էքսպերիմերտալ ճանապարհով: Տալով պոտենցիալների տարբերություն և մեր իսկ մոգոնած "սարքով" չափելով "հոսանքի ուժը" : Այսիքնն այստեղից հետևում է, որ մարդու հատկանիշները վերջին հաշվով հարաբերական են /համեմատական՝ որակական ու քանակական առումով/: Մնում է ունիֆիկացնել այն գործիքը, որով պետք է կատարեն "չափումը"

  10. #10
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Մարդուն ճանաչելու համար ինձ համար նախ և առաջ կարևոր է նրա հետ շփումը, երկրորդ, նրան տարբեր իրավիճակներում տեսնելը։ Առաջին պայմանը՝ հաղորդակցումը, գուցե շատերին բավարար թվա, բայց ես այդպես չեմ կարծում։ Որպեսզի ճանաչեմ մարդուն, ինձ համար շատ կարևոր է «դիտել» նրան հնարավորինս բազմապիսի իրավիճակներում, օրինակ՝ ինչպիսին է նա ընկերական շրջապատում, ինչպես է ելք փնտրում կոնֆլիկտային կամ ծիծաղելի վիճակներից , ընտանիքի անդամների հետ ինչպես է իրեն պահում և այլն։ Ես այդպես եմ ճանաչում մարդկանց՝ շփվելով ու դիտելով։ Երբեմն էլ, երբ զգում եմ, որ ճանաչածս ինձ այդքան էլ դուր չի գալիս, աշխատում եմ կամ նրա հետ ունեցած շփումը քչացնել, կամ դիտումը, որպեսզի վերջնականապես չհիասթափվեմ։ Ինչ արած, այդպես էլ է լինում։
    Վերջին խմբագրող՝ ivy: 31.08.2008, 17:45:

  11. #11
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Հնարավոր է այդքան էլ թեմային չի համապատասխանի գրածս, բայց դե ուրիշ հնարավորություն երևի թե չի լինի.

    Հաճախ նոր/հին ընկերոջը սկսում եմ ճանաչել, նրան հոգեբանական հարցեր տալով, ճիշտա ես իրան չեմ ասում որ դրանք հոգեբանական են, ոչ էլ ես եմ նենց պաշտոնական ներկայացնում, այլ խոսակցության ընթացքում, այնպես, որ նա էլ չհասկանա.

    Հետո սկսում եմ այնպիսի հարցեր կամ պատմություններ հորինել, որոնց միջոցով հնարավոր կլինի իմանալ նրա կարծիքը տվյալ թեմայի վերաբերյալ. ճիշտ է, հետո ասում եմ որ կոպիտ ասած սուտ բաներ եմ խոսացել

    ՈՒշադրություն եմ դարձնում իրա ամեն խոսքին, շարժումներին, կատարած գործերին, տարբեր բաների նկատմամբ ունեցած կարծիքներին...

    Արդյունքում իմանում եմ իրա մասին բավարար տեղեկություններ. հասկանում եմ թե որն է իր թույլ կողմը, ինչից կարող է վիրավորվել, ինչպես խոսամ իր հետ, որ շուտ <<տեղ հասնի>>, ու կարևորներից մեկը` թե ինչի է նա ընդունակ...
    Դե արդեն ինձ ճանաչեցիք...


  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ամմէ (02.11.2012)

  13. #12
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Re. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Անձամբ ինչ-որ արտասովոր միջոցների չեմ դիմում մարդուն ճանաչելու համար, ուղղակի փորձում եմ սովորական շփվել, կարծում եմ ինչ-որ տեստեր անելով կամ հոգեբանական հարցեր տալով չես կարող ճանաչել, որովհետև մարդ արարածն ավելի բարդ է քան մենք կարծում ենք, ուստի ժամանակ է հարկավոր, երկա՜ր ժամանակ, դրանում արդեն հասցրել եմ համոզվել: Ժամանակի ընթացքում ես սկսում ճանաչել, ուրախ և տխուր պահերին... Թե չէ <<լավ ընկեր>> կա, որ, երբ զգում ես նրա պահանջը... տեսնում ես էլ չկա, այդպիսի ընկերներ շատ կան...
    Սա էլ իմ տեսակետն է
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  14. #13
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Ես ոչ մեկի չեմ ճանաչում


    Հատուկ ոչինչ չեմ անում մարդուն ճանաչելու համար, ուղղակի երբեմն դեպքերը այնպես են դասավորվում, որ այս կամ այն արարքով տվյալ մարդը կարող է իմ մոտ ձևավորել դրական կամ բացասական կարծիք// իհարկե կարծիքս աշխատում եմ մի երկու անգամվա «փորձությունների» հիման վրա չկազմել//:Բայց կարծիքս էլ դեռ շատ քիչ է, որպեսզի կարողանամ ասել թե ճանաչում եմ մարդուն:

  15. #14
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասում են, «Եթե ուզում ես ճանաչել մարդուն` պաշտոն տուր նրան«, կամ. «Ուզում ես ճանաչել մարդուն` հետը երկար ճանապարհ գնա»…Այսպիսի մտքեր շատ կլինեք լսած: Հետաքրքիր է, թե ի՞նչ եք մտածում այս մասին: Ո՞րն է մարդուն հնարավորինս լավ ճանաչելու ուղիների ձե՛ր տարբերակը:
    իսկ գուցե ճանաչել մարդուն ընդհանրապես հնարավո՞ր չէ....
    Ես կավելացնեի նաև հետը առևտուր արա

    Ասեմ, որ բոլոր գրառումները չեմ կարդացել, կարող է կրկնվեմ, բայց ամեն մարդ ինքն իրեն մինչև վերջ ճանաչել չի կարող, ինչ մնաց` ուրիշին: Ցանկացած մարդու մեջ կան չբացահայտված հատկանիշներ, որոնք դրսևորվում են ու երբեմն մարդուն զարմացնում, որ մինչև էդ պահը ինքն իրեն չի ճանաչել

  16. #15
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս ճանաչել մարդուն

    Վիսոցկին լավ երգ ունի էս թեմայով. Если друг оказался вдруг...
    Մարդը ճանաչվում է կրիտիկական կամ բարդ իրավիճակներում

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նվիրիր երգ վերևի մարդուն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 2365
    Վերջինը: 05.06.2020, 09:03
  2. Բանակը փոխու՞մ է մարդուն
    Հեղինակ՝ Tianshi, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 01.07.2011, 09:44
  3. Նկարագրիր վերևի մարդուն
    Հեղինակ՝ Inna, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 10
    Վերջինը: 04.09.2010, 16:07
  4. Ինչպե՞ս ճանաչել մարդուն
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 61
    Վերջինը: 14.03.2010, 20:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •