Տարբերակ 1.
Նրա նկատմամբ անսահման վստահություն ցուցաբերիր, բայց անընդհատ ստուգիր:
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Ինձ համար էլ մարդու ընկերը նրա մասին կարծիք կազմելու հարցում չափանիշ չի։ Երբեք չես կարող լիարժեք պատկերացնել ու իմանալ, թե տվյալ մարդիկ իրարից ինչ են ստանում, իրար ինչ են տալիս ու ընդհանրապես իրար մեջ ինչ են գտել, որ ընկերություն են անում։ Ընդ որում, իմ կարծիքով, պարտադիր չի, որ հավասարաչափ ստանան ու տան։ Մի քիչ կոպիտ օրինակ բերեմ, որ պատկերավոր լինի. գուցե տվյալ ընկերության մեջ մեկը, ով բարոյապես և/կամ այլ առումներով ավելի բարձր է, օգնում է բարձրանալ մյուսին, ով շատ ավելի ցածր է կանգնած իրենից, ուրեմն մի՞թե կողքից նայողը պիտի էդ բարձրացնողի մասին բացասական կարծիք կազմի, քանի որ ընկերություն է անում այդպիսի մեկի հետ։ Մեկի դեպքում դու կարող ես ավելի շատ տվողի դերում լինել, մյուսի դեպքում՝ հակառակը՝ ստացողի, և դա բնական է։ Կարծում եմ՝ երբ մարդն ընդհանրապես ձգտում է հնարավորինս շատ տալ, նա միշտ էլ կունենա ամենատարբեր տիպի ու մակարդակի ընկերներ։
Լավ, էստեղ երևի կանգ առնեմ, թե չէ արդեն սահուն կերպով թևակոխում եմ ընկերության մասին թեմա...![]()
![]()
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 22.09.2008, 03:48:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Իրականում Ուլուանան լավ բնորոշեց տվող և ստացող խասիաթներին:
Տվողը ընդհանրապես ունենում է շատ մեծ կարիք "էներգետիան" բազմազան օբյեկտևերի մատակարարելու: Կան շատ մարդիկ, որոնք … լավ շատ չխորանամ, միայն օրինակ բերեմ Հիսուսի օրինակը: Նայենք թե նա որպես իր աշակրտներ ում ընտրեց: Մի քիչ լավ չի իհարկե Հիսուսին համեմատելը մարդկանց հետ, բայց Մեծ Մարդիկ միշտ էլ ընկերություն են արել իրենց համար մեծ կոնտրաստ հանդիսացող անհատների հետ:
Ես կավելացնեի նաև հետը առևտուր արա
Ասեմ, որ բոլոր գրառումները չեմ կարդացել, կարող է կրկնվեմ, բայց ամեն մարդ ինքն իրեն մինչև վերջ ճանաչել չի կարող, ինչ մնաց` ուրիշին: Ցանկացած մարդու մեջ կան չբացահայտված հատկանիշներ, որոնք դրսևորվում են ու երբեմն մարդուն զարմացնում, որ մինչև էդ պահը ինքն իրեն չի ճանաչել![]()
Վիսոցկին լավ երգ ունի էս թեմայով. Если друг оказался вдруг...
Մարդը ճանաչվում է կրիտիկական կամ բարդ իրավիճակներում
Երկնային ջան, ոչ բարդ իրավիճակներում մարդիկ իրենց մեծամասամբ պահում են կյանքում կրած դիմակին համապատասխան, իսկ թե իրականում ինչպիսինն են իմանում ես ծայրահեղ իրավիճակներում:
դե չէ, միշտ չէ… օրինակ կարող է մեկին, որ շատ հավասարակշռված է, էնքան հասցնեն, որ չհանդուրժի ու վիճաբանություն լինի, ու այս ծայրահեղ իրավիճակը ոչ մի կերպ չի կարող մարդուն բնութագրել որպես ագրեսսիվ մեկը… երբեմն հանգամանքներ ու Ձեր ասած ծայրահեղ իրավիճակները մարդուն լրիվ հակառակ տեսանկյունից են ներկայացնում…
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Մարդկանց ճանաչելու համար պետք է սիրել նրանց: Սա կարծեմ Ֆոյերբախն է ասել, կամ էլ Կարամզին: Որը ես համարում եմ ամենաճիշտ տարբերակներից մեկը, մարդուն ճանաչելու համար:
Ով չի ուսումնասիրել մարդուն իր մեջ, երբեք չի հասնի մարդկանց մասին խորը իմացության, Իսկ սա չգիտեմ ովա ասել, սակայն կրկին իմ կարծիքով ճշմարտությունա ասել:
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
Ինչպե՞ս ճանաչել մարդուն ?
կարծում եմ , միանգամից դա անել պրակտիկորեն անհնար է, պետք է ժամանակ, եւ այդ ժամանակահատվածը կարող է տարբեր լինել` մի մարդու էությունը կարող ես շատ արագ հայտնաբերել /եթե նմանատիպի մարդ քեզ կյանքում արդեն հանդիպած է եղել/, իսկ մեկ այլի համար` գուցե երկար ու ձիգ ամիսներ կպահաջվեն... բայց մեկ է, ինչ որ մի հարցում հաստատ այդ "բացահայոտւմը" լինում է;
Life is too short...
Իհարկե շատ ենք լսել, որ եթե մարդուն ուզում ես լավ ճանաչել` կամ պաշտոն տուր, կամ էլ երկար ճանապարհ գնա հետը,
Սակայն ամեն մի իրավիճակում մարդը կարող է դրսևորել իր բնավորությանը հակառակ վարք, դրսևորման ձև,
եթե այդ մարդը ազատությունը գնահատել գիտի և նախ հակված է դիմացինի ազատությունը գնահատել, ապա նա մեծամասամբ հենց այնպիսին է ինչպիսին որ տեսնում ենք կամ շփվելով ծանոթանում բնավորությանը,
Երբ մարդը ազատ չի լինում, ապա ստիպված ենթարկվելով կյանքի ստիպող պատճառներին, ենթարկվում է շրջապատող գործոնների թելադրած կամքին,
Բայց եթե պայքարի, ապա պարզ կերևա նրա բուն էությունը, մարդը անկեղծ ապրելու համար պիտի պայքարի իր ազատության համար և այդ պայքարում իր ուժերի սահմաններում նրան կարելի է տեսնել, թե իրականում ով է, ինչպիսինն է...
Հետո մարդու գործերը հենց ցույց են տալիս նրա էությունը և պարտադիր չի նրա հետ երկար ճանապարհ գնալ, կամ պաշտոն տալ...
Կարծում եմ մարդուն ճանաչում են նաև իր խղճի առկայությամբ, խոսքի տերը լինելով և իր վրա վերցրած պատասխանատվությամբ, որ կվերաբերվի կյանքի բոլոր հարցերին...![]()
Վերջին խմբագրող՝ Narinfinity: 01.10.2008, 20:46:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ