Հասկանում եմ: Սակայն ունեմ ևս մի քանի հարց.
Արդյո՞ք սա ենթադրում է, որ քրիստոնյան ու մուսուլմանը նույն Աստծուն են հավատում: Անձամբ ես, եթե հավատայի Աստծուն, կընդունեի հենց ա՛յս տարբերակը: Այսինքն՝ տոտեմ կամ ոգի պաշտելը ինքնին հեթանոսություն է, սակայն առավել բարձր՝ անըմբռնելի ու ամենազոր Գոյի պաշտամունքն արդեն իսկ ճշմարիտ հավատ է՝ անկախ այդ Գոյին տրվող անունից: Ի դեպ՝ այս ամենից պանթեիզմի հոտ է գալիսԴու քո հավատքն ունես ես իմը, սակայն երկուսս էլ նույն Աստծուն ենք պաշտում
Համաձայն եմ: Ես, օրինակ, Եկեղեցին համարում եմ կեղծ ու մակաբույծ կառույց (նկատի ունենալով միայն ու միայն նրա ստանձնած՝ Աստծու ու մարդկանց միջև միջնորդի դերը): Քրիստոսը, կարծում եմ, Աստծու տաճարից պետք է վռնդեր ո՛չ միայն առևտրականներին, այլև կրոնավորներին նույնպես: Եթե Աստված ամենուրեք է, ապա ամենուրեք Եկեղեցի է, ու յուրաքանչյուր վայր հարմար է՝ Աստծուն խոսք ուղղելու համար: Չէ՞:կարևոր չէ թե ոնց ես պաշտում ու հավատում
Դատապարտված է քրիստոնեությա՛ն տեսանկյունից: Սակայն եթե մարդը քրիստոնեություն չի ընդունում, իրե՞ն ինչ՝ ինքը դատապարտված է, թե չէ: Կարող է՝ դու կամ ես է՛լ եմ դատապարտված սինտոականության կամ զրադաշտի տեսանկյունից: Ի վերջո՝ դժոխքի ու պատժի գաղափարը ստեղծվել է՝ մարդկանց ստիպելու համար հետևելու աստվածաշնչյան պատվիրաններին (որոնք, ըստ իս, կատարելապես ճիշտ են): Բայց ախր մարդիկ փոխվում են: Երեք-չորս հազար տարի առաջ մարդուն կարելի էր վախեցնել «հավերժ կրակով ու ատամների կրճտոցով»՝ հենց ի՛ր իսկ բարօրության համար, և ստիպել, որ ապրի առաքինի կյանքով: Հիմա դա էլ չի գործում: Նոր ազդակներ են պետք:իսկ եթե կովի է հավատում մարդ կամ ինքն իրեն է հավատում նա դատապարտված է արդեն
Էջանիշներ