Եթե հավատանք թերթերին, հիմա բժշկության մի երիտասարդ ճյուղ կա՝ երաժշտաթերապիա, որն օգնում է ոչ միայն հոգեբանական տեսակետից, այսինքն հանում սթրեսներից, դեպրեսիաներից, այլ նաև բուժում է որոշ հիվանդություններ: Ակումբցիներից մեկը, չեմ հիշում որ թեմայում , մեջբերել էր, թե օրինակ Մոցարտի Ռեքվիեմը հատկապես ո՛ր հիվանդներին է խորհուրդ տրվում լսել:
Ընդհանուր առմամբ հավատում եմ, որ երաժշտությամբ կարելի է լիցքաթափվել, ներշնչվել, որ այն օգնում է ինչ-որ բուժումների՝ ավելի արդյունավետ ներգործել հիվանդի վրա, օգնում է շուտ ապաքինվել: Բայց կարծում եմ, որ առանց այդ բուժումների լոկ երաժշտություն լսելով՝ հնարավոր չէ բուժվել:
Էջանիշներ