Հոգու բալասան


Աշնան խորքերից, քամուց, անձրևից
Մի մեղմահնչյուն, քնքուշ մեղեդի,
Ծնվում է հոգուս հանգչող կրակից,
Որը կախվում է իմ ջերմ հուշերի
Սառը շուրթերից. . .

Սրտիս ցավերի մեղմ հառաչանքից
Լսվող մեղեդի. . .
Իմ մահացումի անդունդից ելնող
Մի վերջին քամի. . .
Քո նուրբ լարերի թրթիռը, կարծես,
Իմ վախկոտ սրտի դողդոջը լինի,
Քո հնչյունների տրտունջը ասես,
Իմ թաց աչքերի կսկիծը լինի,
ՈՒ քո դադարը , իմ դադարելն է,
Ես քեզ եմ ապրում, դու մի հեռացի:


Շուրթերիս կարոտ համբույրն ես կյանքի,
Փոթորկոտ աշնան արցունքն ես, արի’
Իմ ցաված սրտի դու միակ դարման:
Քնքուշ մեղեդի, դու մի’ դադարի,
Դառնածուփ հոգուս քաղցր բալասան. . . .