User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 14 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Բարություն

  1. #1
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բարություն

    Շատ հետաքրքիր է ձեր կարծիքը այս մի քանի հարցի վերաբերյալ

    1. Ինչ է բարությունը?
    2. Ում ես համարում բարի մարդ ?
    3. Բարությունը տրվում է ի վերուստ?
    4. Իսկ դու բարի մարդ ես???

  2. #2
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,058
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բարություն

    Ի՞նչ է բարությունը։ Բարությունն ամենայն հավանականությամբ տարբեր հատկանիշներ է միավորում։ Դա ջերմությունն է, սրտացավությունը, հոգատարությունը, ներողամտությունը, օգնելու պատրաստականությունը։ Բայց նաև շատ կարևոր է նշել, որ բարությունը այդ ամենը որոշակի արարքներում ցուցաբերելու ունակությունն է։ Մտքում կարեկցելը ու ոչինչ չանելը ամենևին բարություն չէ, բարությունը գործելն է։

    Ուշադրություն դարձնենք, որ «բարություն» բառը երբեմն փոխարինվում է «մարդկային»–ով, իսկ «դաժանությունը»՝ «անմարդկային»–ով։ Ինչը ինձ տանում է այն մտքին, որ մարդ արարածը ստղեծված է բարի։ Այսինքն՝ մենք բոլորս էլ ունենք բարի միջուկ, բայց, ցավոք, հաճախ անտեսում ենք այն ու ակտիվացնում մեր այլ հատկանիշները։ Ինչո՞ւ է այդպես լինում. գուցե որովհետև այսօրվա աշխարհում բարի մնալը ոչ միայն դժվար է, այլև երբեմն հերոսական ջանքեր է պահանջում... Ու ես գլուխ եմ խոնարհում բոլոր նրանց առջև, ովքեր, անկախ ամեն ինչից, ցանկացած պայմաններում կարողանում են մնալ բարի, մնալ Մարդ։

  3. #3
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բարություն

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը

    Հրաշալի պատասխան է

  4. #4
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բարություն

    Ես հակված եմ այն կարծիքին, որ բարությունը դա նախ չարության բացակայությունն է: Այսինքն, չարության բացակայությունը անհրաժեշտ պայման է: Որպեսզի մարդը բարի լինի, նախ պետք է չար մտքեր չունենա, չարություն չկամենա ուրիշներին և չանի չար արարքներ:
    Բավարար պայման է արդեն բարի արարքներ գործելը: Դա կարող է լինել չարությանը բարությամբ պատասխանելը, կարեկցանքը, կարիքավորին օգնությունը, որոշակի գործողություններ ձեռնարկելը:
    Իսկ ընդհանուր առմամբ, կարծում եմ բարությունը սերն է, սիրող մարդը /լայն իմաստով` աշխարհը սիրող, մարդկանց սիրող..../ չի կարող չար լինել
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  5. #5
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բարություն

    Շատ դեպքերում բարությունը նույնացվում է թուլակամության հետ եւ հակառակը` թուլակամությունն է նույնացվում բարության հետ: Չպետք է խառնել այս երկու կատեգորիաները, չնայած որ գործնականում շատ դժվար է դրանք իրարից սահմանազատել:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  6. #6
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բարություն

    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ հետաքրքիր է ձեր կարծիքը այս մի քանի հարցի վերաբերյալ

    1. Ինչ է բարությունը?
    2. Ում ես համարում բարի մարդ ?
    3. Բարությունը տրվում է ի վերուստ?
    4. Իսկ դու բարի մարդ ես???
    1. Բարությունը իմ կարծիքով մարդու են արարքներն են, որը դիմացինը ուզում էր, որ անեիր: Խոսքը արարքի մասին է, որը մարդիկ սպասում են քեզնից, բայց մեկ ուրիշը դրանից չի տուժում:
    Բայց դե բարության սահմաններն էլ որոշված չի: Օրինակ կոկորդիլոսի բերանից մարդ փրկելը տվյալ մարդու համար բարություն էր, բայց կոկորդիլոսի տեսակետից վատություն: Իրա «հացը» բերանից տարան:

    2. Ելնելով վերը գրվածից ես բարի մարդ եմ համարում են մարդկանց, ովքեր իմ և ինձ բարություն անող մարդկանց հանդեպ են բարի:
    3. Բարությունը տրվող բա չի, ամեն մարդ գոնե մեկի հանդեպ բարի է:
    4.
    էսպես չի մնա

  7. #7
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բարություն

    1. Բարությունը դա դիմացինի լավը ցանկանալն է և անշահախնդրորեն օգնելը:
    2. Ով որ մեծամասամբ շարժվում է վերը նշված չափանիշով:
    3. Մարդու մեջ բարության սաղմերը լինում են ի սկզբանե, բայց դրանց զարգացումը կախված է արդեն մարդու ապրած կյանքից և բնավորության այլ գծերից:
    4. Ընդհանուր առմամբ այո բայց չեմ կարող բարի լինել չարակամի նկատմամբ: Հասարակության նկատմամբ մեծամասամբ անտարբեր եմ:

    Բարիության ր թուլության սահմանազատումը բավականին հեշտ կարելի է տալ: Եթե կարող է տվյալ բարությունը չանել, փոխարենը ուրիշ քայլեր ձեռնարկել ուրեմն արված լավությունը բարություն է, իսկ եթե ուրիշ բան անելու կամք կամ հնարավորություն չկա ուրեմն թուլություն է:

  8. #8
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բարություն

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ դեպքերում բարությունը նույնացվում է թուլակամության հետ եւ հակառակը` թուլակամությունն է նույնացվում բարության հետ: Չպետք է խառնել այս երկու կատեգորիաները, չնայած որ գործնականում շատ դժվար է դրանք իրարից սահմանազատել:
    Կարծում եմ, որ միայն հոգով ուժեղ մարդիկ կարող են բարի լինել:

  9. #9
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բարություն

    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ հետաքրքիր է ձեր կարծիքը այս մի քանի հարցի վերաբերյալ

    1. Ինչ է բարությունը?
    2. Ում ես համարում բարի մարդ ?
    3. Բարությունը տրվում է ի վերուստ?
    4. Իսկ դու բարի մարդ ես???
    1)Բարությունը այն է որ չի հասկացվում և չի գնահատվում ,այն արժվորվում է անելուց շատ հետո:
    2)Նարան ում հաջողվել է գոնե մի քանի անգամ հաղթել չարին :
    3)Ի վերուստ տրվում զգալու կարողությունը:
    4)Այո, ես հաղթել եմ չարին
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  10. #10
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բարություն

    1. Մարդուն լավը ցանկանալը: Կգործես այդպես, թե ոչ՝ դա արդեն ուրիշ հարց է:
    2. Ուրիշին բարիք ցանկացողին:
    3. Ոչ: Ի վերուստ առհասարակ ոչինչ չի տրվում:
    4. Ոչ: Կատարյալ մարդ չկա:

    բարությունը դա նախ չարության բացակայությունն է
    Ես հակառակը կձևակերպեի՝ չարությունն է բարության բացակայությունը, քանի որ վերևի գրառումը ենթադրում է, որ չարությունն ավելի հին ու հիմնական հասկացություն է, քան բարությունը, ինչը սխալ է:
    DIXI
    carpe noctem

  11. #11
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բարություն

    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ հետաքրքիր է ձեր կարծիքը այս մի քանի հարցի վերաբերյալ

    1. Ինչ է բարությունը?
    2. Ում ես համարում բարի մարդ ?
    3. Բարությունը տրվում է ի վերուստ?
    4. Իսկ դու բարի մարդ ես???
    1.Բարին ցանկանալը
    2.Ով ոչ միայն ցանկանում է, այլ նաև գործում է
    3.Չեմ կարծում:
    4.Կարդա ստորագրությունս

  12. #12
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բարություն

    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Ինչ է բարությունը?
    Ցանկություն, որ տեղի ունենա կամ իրականանա ինչ-որ գործողություն որը կօգնի կամ կնպաստի մեկ այլ անձի:
    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    2. Ում ես համարում բարի մարդ ?
    Նրան ով իմ և իմ մտերիմների հանդեպ ցուցաբերում է բարություն: /տես կետ 1 /
    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    3. Բարությունը տրվում է ի վերուստ?
    Ոչ, մենք ինքներս ենք որոշում լինել բարի ինչ-որ մեկի հանդեպ, թե` ոչ:
    Պետք չի ամեն-ինչ գցել վերևների վրա
    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    4. Իսկ դու բարի մարդ ես???
    Նայած ում հանդեպ?
    Էս հարցին ես չպիտի պատասխանեմ, այլ` իմ ծանոթները: Միայն կասեմ` կարող էի լինել ավելի բարի:
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  13. #13
    Անձրևի խենթ սիրահար Narinfinity-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.04.2006
    Հասցե
    Կիլիկիա
    Տարիք
    42
    Գրառումներ
    394
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Re. Բարություն

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ է բարությունը։ Բարությունն ամենայն հավանականությամբ տարբեր հատկանիշներ է միավորում։ Դա ջերմությունն է, սրտացավությունը, հոգատարությունը, ներողամտությունը, օգնելու պատրաստականությունը։ Բայց նաև շատ կարևոր է նշել, որ բարությունը այդ ամենը որոշակի արարքներում ցուցաբերելու ունակությունն է։ Մտքում կարեկցելը ու ոչինչ չանելը ամենևին բարություն չէ, բարությունը գործելն է։

    Ուշադրություն դարձնենք, որ «բարություն» բառը երբեմն փոխարինվում է «մարդկային»–ով, իսկ «դաժանությունը»՝ «անմարդկային»–ով։ Ինչը ինձ տանում է այն մտքին, որ մարդ արարածը ստղեծված է բարի։ Այսինքն՝ մենք բոլորս էլ ունենք բարի միջուկ, բայց, ցավոք, հաճախ անտեսում ենք այն ու ակտիվացնում մեր այլ հատկանիշները։ Ինչո՞ւ է այդպես լինում. գուցե որովհետև այսօրվա աշխարհում բարի մնալը ոչ միայն դժվար է, այլև երբեմն հերոսական ջանքեր է պահանջում... Ու ես գլուխ եմ խոնարհում բոլոր նրանց առջև, ովքեր, անկախ ամեն ինչից, ցանկացած պայմաններում կարողանում են մնալ բարի, մնալ Մարդ։
    Բարություն- հաճախ օգտագործվող բառ, բայց հազվադեպ գնահատվող երևույթ, կամ էլ ասպետական շնորք.... Լրիվ համաձայն եմ, որ մտքում կարեկցելն ու ոչինչ չանելը, այո, բարություն չէ, այլ, դավաճանություն սեփական խղճի առաջ, մարդու բարոյական որակների առաջ և վերջապես առաքինության առաջ: Չպետք է լինենք անտարբեր, երբեք, ցավոք այդ բարձր զգացումն իր արժանի գնահատումը սակավ դեպքերում է գտնում

  14. #14
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բարություն

    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Ինչ է բարությունը?
    2. Ում ես համարում բարի մարդ ?
    3. Բարությունը տրվում է ի վերուստ?
    4. Իսկ դու բարի մարդ ես?
    1. հոգեբանական պահ է, երբ կարողանում ես դիմացինիդ վեր դասես քո անձնական շահերից;
    2. ով չի տառապում "էգոցենտրիզմով" ու "նարցիսիզմով" ;
    3. եւ ի վերուստ է, եւ ձեռքբերովի - չեմ պատկերացնում, որ տգետ, գռփող, վայրագ բարքերով ընտանիքից "բարի" մարդ դուրս գա;
    4. մարդն ինքը չի կարող որոշել իր իսկ բարության չափանիշը` դա պետք է անեն ուրիշները ;
    Life is too short...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •