Բարև ձեզ.
Նորից հրավիրում եմ բոլորիդ
Նարեկացի Արվեստի Միություն մասնակից դառնալու
ԿԻՆՈ-ԵՐԵԿՈՆԵՐ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ ՕՐԵՐԻՆ ծրագրին:
Հուլիսի 23-ին` չորեքշաբթի օրը, ժամը 19:00-ին ցուցադրելու ենք
Իտալացի հայտնի ռեժիսորներ, կինոգործիչներ
Պաոլո և Վիտորիո Տավիանի եղբայրների ֆիլմը` հայոց ցեղասպանության մասին:
Արտույտների ագարակը
(2007, 122ր., Իսպանիա/Իտալիա/Ֆրանսիա/Մեծ Բրիտանիա/Բուլղարիա, դրամա,
Իտալերեն լեզվով` հայերեն ենթագրերով)
Սցենարի հեղինակներ Անտոնիա Արսլան, Պաոլո Տավիանի, Վիտորիո Տավիանի:
Նույն օրը
Հուլիսի 23-ին ժամը 21:00-ին կլինի հանդիպում
Կարինա Եփելյանի հետ, Գերմանիայից ժամանած ռեժիսոր, ով կներկայանա իր 2 վավերագրական ֆիլմերով`
“Ես չպիտի տխուր լինեմ այս աշխարհում” 2001, 52ր. (ցեղասպանության վերապրողներից մեկի մասին) և
“Փյունիկ պար” 2007, 22ր. (հաշմանդամ տղայի մասին, ում հնարավորություն է տրվում նորից պարին վերադառնալ),
ֆիլմերը գերմաներեն են` անգլերեն ենթագրերով:
Ինչպես միշտ մուտքն ազատ է:
Հրավիրում եմ մեծ սիրով`
Արևիկ.
Նարեկացի Արվեստի Միություն
Կինո- Երեկոների կազմակերպիչ
www.naregatsi.org
[email protected]
հասցե. Վարդանանց 16/1 (մուտքը` Վերնիսաժի կողմից
հեռ. 010580105
Էջանիշներ