Վերջին խմբագրող՝ Sunun: 11.09.2008, 07:47: Պատճառ: Գրառման ավելացում
պտի որ պրոբլեմ չլինի եթե ծագի ապա փոխիր
համարը կմնա, ոչ միայն Երևան քաղաքի որոշակի մասերում, համարյա մեծ մասում
Գրանցվի´ր և խոսի´ր անվճար:
12 սեպտեմբեր 2008
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքային նշանը` Beeline) ընկերությունը հայտարարում է կանխավճարային համակարգի հեռախոսահամարների բաժանորդների անձնավորման (գրանցման) նոր ակցիայի անցկացման մասին:
Հարգելի բաժանորդներ, շտապեք գրանցել Ձեր համարները, գրավոր պայմանագիր ստորագրեք և խոսեք անվճար ցանցի ներսում մինչև տարեվերջ:
Մասնավորապես, եթե մինչև 15.09.2008թ. Դուք կնքեք հեռախոսահամարների օգտագործման պայմանագիր` կստանաք բոնուսային 60 անվճար րոպե Beeline-ի բջջային ցանցի ներսում, մինչև 20.09.2008թ.` 50 անվճար րոպե, մինչև 25.09.2008թ.` 40 անվճար րոպե և մինչև 30.09.2008թ.` 30 անվճար րոպե:
Ավելին, կկազմակերպվի հատուկ խաղարկություն անձնավորման (գրանցման) ակցիային մասնակցած բոլոր բաժանորդների համար և կխաղարկվի ուղեգիր 2 անձի համար, որի հաղթողը հնարավորություն կունենա ամանորյա տոներին անցկացնել 5 անմոռանալի օր Ծաղկաձորի լավագույն հանգստյան տներից մեկում:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է հանրային շարժական բջջային կապի կանխավճարային հեռախոսաքարտերի պայմանագրերի վերակնքման ժամկետը երկարաձգել մինչև 2008թ-ի հոկտեմբերի 1-ը:
Beeline–ի շարժական կապի բոլոր բաժանորդները, ովքեր դեռ չեն գրանցել իրենց համարները, պետք է շարժական հեռախոսակապի կանխավճարային համակարգի ծառայությունների մատուցման վերաբերյալ գրավոր պայմանագիր կնքեն Beeline-ի բաժանորդների սպասարկման սրահներում:
«ԱՐՄԵՆՏԵԼ»-ՈՒՄ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՈՒ ԲՈԼՈՐԻՆ ՀԱՐՄԱՐ ՍԱԿԱԳՆԵՐ
«ԱրմենՏել» հեռահաղորդակցային ընկերությունը մտադիր է հավասարակշռել ֆիքսված հեռախոսակապի ոլորտում առկա սակագները: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «ԱրմենՏել» ընկերության տնօրեն Նեյչո Վելիչկովը` հավելելով, որ իրենք արդեն իսկ համապատասխան բանակցություններ են վարում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ: Նա նշել է, որ այսօր Հայաստանում քաղաքային և միջքաղաքային զանգերի համար սակագները բալանսավորված չեն:
«Այնպես է դասավորվել, որ Երևանից դուրս ապրողները զանգերի դիմաց վճարում են ավելի շատ, քան երևանաբնակները: Դա ճիշտ չէ, մեր բոլոր բաժանորդները պետք է խոսեն միևնույն սակագներով»,- ասել է Վելիչկովը: «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրենը նաև նկատել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում այս հարցի շուրջ դեռ քննարկումներ են ընթանում և խոստացել, որ սակագները կլինեն նոր ու բոլորին հարմար:
Ներկայումս հեռախոսազանգերի համար ամսական սակագինը կազմում է 1 100 դրամ, իսկ ձեռնարկությունների համար` 4 800: Թվային հեռախոսակայանների բաժանորդների համար անվճար հեռախոսազանգերի սահմանը 360 րոպե է: 361-րդ րոպեից րոպեավճարը կազմում է 5 դրամ, իսկ ահա 1601-րդ րոպեից րոպեավճարը կազմում է 9 դրամ:
Անդրադառնալով ֆիքսված հեռախոսակապի ոլորտում սպասվող օպերատորի գալստյանը, Վելիչկովը նկատեց, որ իրենք չեն վախենում մրցակցությունից:
panorama.am
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ