User Tag List

Էջ 10 140-ից ԱռաջինԱռաջին ... 678910111213142060110 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 136 համարից մինչև 150 համարի արդյունքները՝ ընդհանուր 2086 հատից

Թեմա: Beeline AM

  1. #136
    Beeline Mencho-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.11.2007
    Գրառումներ
    74
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արմենտել

    Միացե՛ք Beeline սակագնային փաթեթներին անվճար:
    07 ապրիլ 2008
    Ապրիլի 7-ից միացե՛ք Beeline սակագնային փաթեթներին անվճար:



    Դարձե՛ք կանխավճարային համակարգի բաժանորդ և վճարե՛ք միայն փաթեթում ներառված եթերաժամանակի համար:



    Նման հնարավորություն է ընձեռվում նաև հետվճարային համակարգին միանալ ցանկացողներին: Միացե՛ք Beeline հետվճարային սակագնային փաթեթներին` առանց միացման վճարի:



    Կանխավճարային համակարգի բաժանորդների համար ակցիան գործում է մինչև 31.08.2008թ.:

  2. #137
    Պատվավոր անդամ Sunun-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    820
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արմենտել

    BEELINE ԵՐԵՒԱՆՈՒՄ Է

    [20:55] 07 Ապրիլի, 2008



    Այսօր առավոտից Երեւանի փողոցներում կարելի էր հանդիպել ՚Բիլայնՙ ապրանքանիշի գովազդը տարբեր հնարավոր միջոցներով. այս ռեբրենդինգի արարողությանը մասնակցելու համար ՌԴ-ից ժամանած լրագրողների, ինչպես նաեւ տեղական լրատվամիջոցների համար տրամադրված էր փոխադրամիջոցն անգամ՝ ավտոբուսները, ՚Բիլայնիՙ ապրանքանիշով էին ձեւավորված՝ մեղվի փորիկ հիշեցնող դեղին, սեւ շերտերով:

    Վիմպելկոմ ԲԲԸ դուստր ձեռնարկություն՝ Արմենտել ՓԲԸ-ն այսօրվանից հայտարարում է, որ այսուհետ մատուցելու է կապի իր ծառայությունները ՚Բիլայնՙ ապրանքանիշով: Եվ Ռուսաստանում մեծ տարածում եւ հեղինակություն ունեցող բրենդի՝ ապրանքանիշի նորամուծությունը Հայաստան մեծ մասշտաբով իրականացվեց. միջոցառումների մի ամբողջ շղթա նվիրված է լինելու ՚Արմենտելըՙ ՚Բիլայնՙ-ով փոխարինելուն ոչ միայն արտաքուստ,դիզայնի առումով, այլեւ մարդկանց պատկերացումներում: Ի դեպ, արդեն Արմենտելի 54 սեփական գրասենյակներից 24-ը վերանորոգված են եւ ձեւավերված ՚Բի լայնիՙ գույներով:

    Հայաստանը թվով 7-րդ երկիրն է, ուր մուտք է գործում այս ապրանքանիշը: Վիմպելկոմ ԲԲԸ ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով գործադիր փոխնախագահ Դմիտրի Պլեսկոնոսը վստահ է, որ հայտնի բրենդը կմեծացնի վստահությունը Վիմպելկոմ ընկերության նկատմամբ. ՚Այնպիսի խոշոր կազմակերպության մուտքը Բիլայն ապրանքանիշով գործող ընկերությունների խումբ, ինչպիսին Արմենտելն է, զգալիոերն կամրապնդի Վիմպելկոմի միջազգային ապրանքանիշի դիրքեհո; Ավելին, սա կարեւոր քայլ է սպասարկման ոլորտում համաշխարհային մակարդակի առաջատար ընկերություն դառնալու ճանապարհին. բոլոր երկրներում նույն ապրանքանիշով ծառայությունների մատուցումը սպառողի հմար տրամաբանական է եւ հասկանալիՙ,- ասաց Պլեսկոնոսը:

    Իսկ Արմենտել ՓԲԸ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հենադի Կալգաշկինը նկատեց, որ ռեբրենդինգը զուտ լոգոտիպի փոփոխություն չէ, այն թելադրում է սկզբունքայնորեն նոր մոտեցում սպասարկման մակարդակին եւ մատուցվող ծառայությունների որակին, ինչպես նաեւ վաճառքի ցանցի ամբողջական վերաձեւավորում եւ ընկերության կորպորատիվ մշակույթի նորացումՙ: Ըստ Կալգաշկինի, այս աշխատանքները նախատեսվում են ավարտին հասցնել այս տարվա ավարտին. ՚նոր ապրանքանիշը վառ է, պարզ եւ ընկերական: Համոզված եմ, որ մեր նոր ոճը դրական լիցք կհաղորդի Հայաստանի բնակչությանըՙ:

    Կալգաշկինը տեղեկացրեց, որ այս բոլոր նորամուծություններից հետո սակագնային աճ չի նախատեսվում, ավելին, պետք է մտածել ծառայություններն ավելացնելու եւ փաթեթով սպառողի համար ավելի հարմար գնային լուծումներ առաջարկելու ուղղությամբ: ՚Բիլայնըՙ ՌԴ-ում ամենաթանկարժեք ապրանքանիշն է. այն գնահատվել է 7,2 մլրդ ԱՄՆ դոլար: Իսկ ՚Վիմպելկոմՙ ընկերությունների խումբը հեռահաղորդակցության օպերատոր է, որը մատուցում է ձայնային կապի եւ տվյալների փոխանցվման ծառայություններ անլար եւ ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակում, ինչպես նաեւ լայնաշերտ ինտերնետ կապի ծառայություններ:

    ՚Վիմպելկոմըՙ բացի ՀՀ-ից, ծառայություններ է մատուցում Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում,Ուզբեկստանում, Վրաստանում, եւ իհարկե Ռուսատանում. ընդհանուր հաշվով մոտ 250 միլիոն մարդու: ՚Բիլայնիՙ եւ ՚Վիմպելկոմիՙ պատասխանատուներին մեծ ոգեւորություն էր պատճառել երեւանյան տաք եղանակը, ջերմացնող արեւը եւ մարդկանց ժպտացող դեմքերը:

    www.a1plus.am

  3. #138
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Արմենտել

    Հնարավո՞ր է վերցնել կոնկրետ ճ համար։

  4. #139
    Պատվավոր անդամ Sunun-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    820
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արմենտել

    Համարների ընտրության համար սպասարկման կենտրոն համեցի

    Ավելացվել է 45 վայրկյան անց
    Միացե՛ք Beeline սակագնային փաթեթներին անվճար

    Ապրիլի 7-ից միացե՛ք Beeline սակագնային փաթեթներին անվճար:

    Դարձե՛ք կանխավճարային համակարգի բաժանորդ և վճարե՛ք միայն փաթեթում ներառված եթերաժամանակի համար:

    Նման հնարավորություն է ընձեռվում նաև հետվճարային համակարգին միանալ ցանկացողներին: Միացե՛ք Beeline հետվճարային սակագնային փաթեթներին` առանց միացման վճարի:

    Կանխավճարային համակարգի բաժանորդների համար ակցիան գործում է մինչև 31.08.2008թ.:
    Վերջին խմբագրող՝ Sunun: 08.04.2008, 03:38: Պատճառ: Գրառման ավելացում

  5. #140
    Պատվավոր անդամ Sunun-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    820
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արմենտել

    Ժող ջան մի շփոթեք տարիֆային պլանի անցումը փաթեթի միացման հետ, ուրեմն բացատրեմ առաջ համարը արժեր 1200 դրամ որից 400 դրամ միացման վարձն էր մանցած 800 խոսելաժամանակ էր, իսկ հիմա համարն արժի 800 դրամ ու էդ բոլորն էլ խոսելաժամանակ է փաստորեն 400 դրամ միացման վարձը չկա

  6. #141
    Պատվավոր անդամ Sunun-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    820
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Beeline

    Արդեն կարող եք վայելել BEELINE-ի կապը Մետրոյի բոլոր կայարաններում և թունելներում

  7. #142
    Պատվավոր անդամ Sunun-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    820
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Beeline

    Երևանում միացվում է 3G կապը դրա հետ կապված ցանցի կայաններն անջատվում են և նորերն են միացվում

  8. #143
    մերթ ընդ մերթ Քամի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.04.2008
    Գրառումներ
    407
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Beeline

    Beeline-Ն ՆԵՐԴՆՈՒՄ Է ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ
    19 Հունիսի, 2008

    Այսուհետեւ կարող ես զանգահարել ընկերներիդ եւ հեռակա կարգով ոչ միայն լսել նրանց ձայնը, այլ նաեւ տեսնել թե ինչ են անում նրանք եւ որտեղ են: Հուլիս ամսից Հայաստանում Beeline ընկերությունը իր բաժանորդներին նման հնարավորություն կընձեռնի:

    Այսօր Beeline ընկերությունը հրավիրել էր ասուլիս` հայտարարելու, որ իրենք առաջին օպերատորը դարձան, որը ներդրեց նոր սերնդի ցանցը Հայաստանում, եւ հուլիսի վերջին ընկերությունը կսկսի 3G համակարգի կոմերցիոն գործարկումը: Ծառայությունը նախնական շրջանում կլինի անվճար: Իսկ թե հետագայում ինչ կարժենա, ընկերության տնօրինությունը խուսափեց պատասխանել: Առաջին փուլում այն հասանելի կլինի քաղաքի կենտրոնական մասում եւ հիմնական մայրուղիների տարածքում:

    Ի՞նչ է իրենցից ներկայացնում 3G համակարգը: Դրանք երրորդ սերնդի շարժական տեխնոլոգիաներ են, որոնք թույլ են տալիս ստանալ ՚մուլտիմեդիաՙ բջջային ծառայություններ եւ ինտերնետին միանալու բարձր արագություն: Այդ համակարգի միջոցով մատուցվող ծառայությունների ցանկի մեջ են մտնում նաեւ տեսահեռախոսակապը (վիդեոհեռախոսակապ), տեսա-զանգը եւ շարժական հեռուստատեսությունը:

    Ըստ ՚ԱրմենՏելՙ ՓԲԸ գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովի` իրենք մեծ նշանակություն են տալիս Հայաստանում այդ ծառայության հնարավորինս լայն տարածմանը, որը հնարավորություն կտա որակապես բարելավել կապի օգտագործման հնարավորությունները թե աշխատանքի, թե զվարճությունների համար, պարգեւել վառ զգացողություններ եւ շփումներ բաժանորդներին: ՚Սա շատ կարեւոր քայլ է կոնվերգենտ ցանցի ստեղծման ճանապարհին, որի կառուցումը նախատեսում ենք ավարտել 2009թ. վերջին: Ներկայումս կոնվերգենտ լուծումները աշխարհի քիչ թվով երկրներում են մատչելի: Այս ցանցը, որը համակցում է ֆիքսված եւ բջջային կապերը, ընկերությունը մտադիր է Հայաստանում զարգացնել փուլ առ փուլՙ,- նշեց նա:

    Ի դեպ, Նեյչո Վելիչկովը վստահեցրեց, որ Beeline ընկերության ծառայությունների գների բարձրացումներ չեն սպասվում:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 19.06.2008, 13:55:

  9. #144
    Beeline Mencho-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.11.2007
    Գրառումներ
    74
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Beeline

    Երրորդ սերնդի տեխնոլոգիաների (Third Generation, 3G) ներդրումը Հայաստանում:
    19 հունիս 2008
    “ԱրմենՏել” ընկերությունը, որը մատուցում է հեռահաղորդակցության ծառայություններ Beeline ապրանքանիշի ներքո հայտարարում է Երևանում 3G համակարգի փորձնական գործարկման մասին:



    2008թ. հուլիսի սկզբից Հայաստանում Beeline-ի բաժանորդները հնարավորություն կունենան օգտվել 3-րդ սերնդի ցանցից` 3G համակարգից:


    Beeline-ը դարձավ առաջին օպերատորը, որը ներդրեց նոր սերնդի ցանցը Հայաստանում. հուլիսի վերջին ընկերությունը կսկսի 3G համակարգի կոմերցիոն գործարկումը:



    “Beeline-ը մեծ նշանակություն է տալիս Հայաստանում 3G ծառայության հնարավորինս լայն տարածմանը, որը հնարավորություն կտա որակապես բարելավել կապի օգտագործման հնարավորությունները թե աշխատանքի և թե զվարճությունների համար, պարգևել վառ զգացողություններ և շփումներ բաժանորդին: Սա շատ կարևոր քայլ է կոնվերգենտ ցանցի ստեղծման ճանապարհին, որի կառուցումը նախատեսում ենք ավարտել 2009-ի վերջին: Ներկայումս կոնվերգենտ լուծումները աշխարհի քիչ թվով երկրներում են մատչելի: Այս ցանցը, որը համակցում է ֆիքսված և բջջային կապերը, ընկերությունը մտադիր է Հայաստանում զարգացնել փուլ առ փուլ: Երրորդ սերնդի տեխնոլոգիաների (Third Generation, 3G) ներդրումը Հայաստանում թույլ կտա մեզ մատուցել որակապես նոր ծառայություններ – նշեց Նեյչո Վելիչկովը, ԱրմենՏել ՓԲԸ Գլխավոր տնօրենը:



    “Ապահովելով բարձր արագությամբ ինտերնետ կապ, 3G ստանդարտը հնարավորություն է տալիս բաժանորդին անցկացնել վիդեո-ասուլիս, կամ մասնակցել դրան” - նշեց շարժական կապի բիզնեսի գծով տնօրեն Գ. Կալգաշկինը:



    Առաջին փուլում 3G-ն հասանելի կլինի քաղաքի կենտրոնական մասում և հիմնական մայրուղիների տարածքում:



    u2007թ. Հոկտեմբերի 1-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում ընդունեց բավարարել ԱրմենՏել ՓԲԸ դիմումը` անհրաժեշտ ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն ստանալու և երրորդ սերնդի ցանցի (3G) ներդրման համար: Համաձայն գործող թիվ 60 լիցենզիայի ԱրմենՏելը իրավունք ունի մատուցել ծառայություններ 3G համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում:



    3G համակարգ - դրանք երրորդ սերնդի շարժական տեխնոլոգիաներ են, որոնք թույլ են տալիս ստանալ “մուլտիմեդիա” բջջային ծառայություններ և Ինտերնետին միանալու բարձր արագություն: 3G համակարգի միջոցով մատուցվող ծառայությունների ցանկի մեջ են մտնում նաև տեսահեռախոսակապը (վիդեոհեռախոսակապ), տեսա-զանգը (վիդեո-զանգը) և շարժական հեռուստատեսությունը: 3G-ի ներդրման շնորհիվ բարձր արագությամբ ինտերնետի, բջջային կապի բաժանորդները կստանան ծառայությունների ավելի լայն տեսականի, տեղեկատվության հսկայածավալ հոսքեր:

    Ավելացվել է 1 րոպե անց
    Կապի սպասարկման ծածկույթի ընդլայնումը Հայաստանում:
    18 հունիս 2008
    Մենք շարունակում ենք ընդլայնել կապի սպասարկման ծածկույթը Հայաստանում:


    Վերջին շաբաթվա ընթացքում կապի որակը բարձրացվել է հանրապետության հետևյալ բնակավայրերում`



    Երևանի մարզ` ք. Երևան

    Արմավիրի մարզ` Արմավիր

    Գեղարքունիքի մարզ` Ծովազարդ

    Լոռու մարզ` Վանաձոր, Պրիվոլնոե, Սվերդլով

    Կոտայքի մարզ` Քաղսի



    Փնտրե´ք ձեր բնակավայրի անունը մեր նորություններում...
    Վերջին խմբագրող՝ Mencho: 19.06.2008, 14:26: Պատճառ: Գրառման ավելացում

  10. #145
    Պատվավոր անդամ Sunun-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    820
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Beeline

    «Վստահելի րոպեները» կօգնեն ձեզ մնալ կապի մեջ:
    19 հունիս 2008

    Լավագույն հարաբերությունները միշտ ստեղծվում են փոխադարձ վստահությամբ: Մենք վստահում ենք բոլոր նրանց, ովքեր մեզ հետ են կես տարի, ուստի մենք պատրաստ ենք ձեզ օգնել անհրաժեշտ պահին:



    «Վստահելի րոպեներ» ծառայության միջոցով կապը ձեզ մոտ երբե´ք չի ընդհատվի:



    Երբ ձեր հաշվեկշիռը մոտ է զրոյին, ձեր հարցումով մենք ժամանակավորապես կլիցքավորենք ձեր հաշիվը 100-ից մինչև 3000 դրամով` ելնելով բջջային կապի վրա կատարված ձեր ամսական ծախսերի չափից: Եթե ձեր ծախսերը բջջային կապի վրա կազմում են 2500-ից մինչև 10000 դրամ, ապա «Վստահելի րոպեների» գումարը կկազմի 700 դրամ: Փոխանցված գումարի գործողության ժամկետը 3 օր է:



    « Վստահելի րոպեներ» ծառայությունը գործում է ինչպես տեղական ցանցում, այնպես էլ ռոումինգում:



    Միայն 3 օր անց փոխանցված գումարը կգանձվի ձեր հաշվից – պարզապես մի´ մոռացեք լիցքավորել հաշվեկշիռը ժամանակին:



    Ծառայությունը հասանելի է կանխավճարային համակարգի բաժանորդ ֆիզիկական անձանց, որոնք ավելի քան 6 ամիս հանդիսանում են «ԱրմենՏել» ՓԲԸ բաժանորդ: Ծառայությունը չի տրամադրվում համարի արգելափակման դեպքում:

  11. #146
    Պատվավոր անդամ Sunun-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    820
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Beeline

    Երեկ մեր ընկերությունում փորձարկեցինք վիդեո զանգը հիանալի է աշխատում կարող եք արդեն դուք էլ փորձարկել

  12. #147
    Պատվավոր անդամ Sunun-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    820
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Beeline

    ժող ջան եթե ձեր ինտերնետ ծառայությունը ակտիվացվել է մինչև ապրիլի 7-ը, ապա պետք է օգտվել mms, wap, internet.armentel.am APN-երից , իսկ եթե դրանից հետո է ակտիվացել կամ դրանից հետո թարմացվել է ծառայությունը ապա պետք է օգտվել mms, wap, internet.beeline.am APN-երից

  13. #148
    Պատվավոր անդամ Sunun-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    820
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Beeline

    *143*099xxxxxx# OK

    Կապի սպասարկման ծածկույթի ընդլայնումը Հայաստանում:
    25 հունիս 2008


    Մենք շարունակում ենք ընդլայնել կապի սպասարկման ծածկույթը Հայաստանում:

    Վերջին շաբաթվա ընթացքում կապի որակը բարձրացվել է հանրապետության հետևյալ բնակավայրերում`

    Երևանի մարզ` ք. Երևան

    Արարատի մարզ` Այգավան, Նոր Կյանք, Վանաշեն, Տափերական, Փոքր Վեդի

    Սյունիքի մարզ` Աշոտավան, Բռնակոթ, Թասիկ, Հացավան

    Մաղթում ենք ձեզ հաճելի շփում...

  14. #149
    Պատվավոր անդամ Sunun-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    820
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Beeline

    Ի դեպ միացվել է Բիլայնի կայքից ՍՄՍ-ի ուղարկումը
    http://mobile.beeline.am/mybeeline/sms.wbp

  15. #150
    Պատվավոր անդամ Sunun-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    820
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Beeline

    Հանգստացի´ր Պեկինում «Beeline»-ի հետ:
    03 հուլիս 2008



    Ս.թ. հուլիսի 3-ից «Beeline»-ը մեկնարկում է օլիմպիական ակցիա` «Միացի´ր և շահի´ր ուղեգիր դեպի Պեկին»:

    Միացե´ք հուլիսի 3-ից օգոստոսի 8-ը «Beeline»-ի ցանկացած սակագնային փաթեթին և լիցքավորե´ք ձեր հաշվեկշիռը 1000 և ավելի դրամով ու դարձե´ք դեպի Պեկին ուղեգրի երջանիկ շահողը:
    Իսկ եթե դուք արդեն «Beeline»-ի բաժանորդ եք, ապա խաղարկությանը մասնակցելու նպատակով ակցիայի ընթացքում պարզապես լիցքավորե´ք ձեր հաշվեկշիռը 1000 և ավելի դրամով:

    Շահողները կորոշվեն օգոստոսին կայանալիք վիճակահանության միջոցով: Առաջին տեղը գրաված մասնակցին կշնորհվի 10-օրյա ուղեգիր դեպի Պեկին 2 անձի համար: Ակցիայի արդյունքներով կորոշվեն ևս մի շարք հաղթողներ, որոնք կստանան արժեքավոր նվերներ – նոթբուք, բջջային հեռախոսներ և MP3 նվագարկիչներ:
    Ակցիան գործում է կանխավճարային և հետվճարային բաժանորդ ֆիզիկական անձանց համար:

Էջ 10 140-ից ԱռաջինԱռաջին ... 678910111213142060110 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Beeline - Ֆիքսված Հեռախոսակապ
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 79
    Վերջինը: 09.04.2013, 10:16
  2. Beeline Hi-line
    Հեղինակ՝ Zhor(ARM), բաժին` Ինտերնետ պրովայդերներ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 08.08.2010, 00:15
  3. Orange, Beeline, թե Vivacell
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 22.02.2009, 21:45
  4. Beeline vs. Bi Line
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 42
    Վերջինը: 03.02.2009, 12:10
  5. Beeline Internet
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Վեբ
    Գրառումներ: 37
    Վերջինը: 10.06.2008, 21:24

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •