ars83-ի խոսքերից
Ես աչքիս առաջ մի քանի օրինակներ ունեմ, որոնք ինձ համոզում են, որ որակյալ մասնագետի պատրաստման հարցում ոչ այնքան ԲՈՒՀ–ն է դեր խաղում, ինչքան ուսանողի ձգտումն ու ունակությունները։
Ինքս ավարտել եմ ԵՊՀ ԻԿՄ ֆակուլտետը։ Մեր հոսքում սովորել են ահագին թվով խելոք ու տաղանդավոր մարդիկ։ Այն որ նրանք խելոք ու տաղանդավոր են, ցույց է տալիս ներկայումս նրանց՝ որպես մասնագետների, բարձր պահանջարկը։ Օրինակ՝ ընկերներիցս մեկը PhD է անում Կառլսռուհեում (Գերմանիա), մյուսը զբաղվում է ինտեգրալ սխեմաների նախագծումով և ասպիրանտուրայում է սովորում։ Մեր կուրսը դասախոսներ է տվել (մեկը, օրինակ Սլավոնական համալսարանում դիֆ.հավասարումների գործնականներ էր դասավանդում), և այլն։
Աշխատավայրում մի փայլուն գլխով մարդու հետ եմ աշխատում, շատ լավ ծրագրավորող, վերջերս Գուգլի կազմակերպած Summer of Code մրցույթում հաղթեց իր ներկայացրած նախագծով։ Ավարտել է ԵՊՃՀ–ի ՀՏ ֆակուլտետը։
Աշխատակիցներիցս մեկ ուրիշը ներկայումս Իտալիայում է, postdoctoral research է անում, աշխատում է միջուկային ֆիզիկայի բնագավառում։ Ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը։
Մեկ այլ աշխատակցուհիս ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետը։ Երկու լեզվով (հայերեն և անգլերեն) դիպլոմ պաշտպանեց՝ շատ բարձր մակարդակով։ Ներկայումս աշխատում է միջուկային ֆիզիկայի բնագավառում։
Մի խոսքով, ԲՈՒՀ–ը այդքան էլ կարևոր չէ, այս մարդիկ ուր էլ ընկնեին, լավ մասնագետ էին դառնալու, որովհետև ձգտում ունեն։
Էջանիշներ