User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: «Կներես» կամ «Խնդրում եմ» 2

  1. #1
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.11.2007
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարց «Կներես» կամ «Խնդրում եմ» 2

    Նորից բացեմ այս թեման, որովհետև նախորդում չհասցրեցի մի կարևոր հարց տամ «կներես»-ի և «խնդրում եմ»-ի մասին ... սրան ավելացնելով նաև «ինչպե՞ս ես» կամ ավելի շատ օգտգատործվող «ո՞նց ես»…

    Մտածել ե՞ք, թե այս արտահայտությունները քանի անգամ եք օրեկան օգտագործում ու այդ անգամներից քանիսն են իրոք արտահայտում այդ արտահայտությունների իմաստը…

    Շատերը, կամ շատ շատերը փռշտալուց ասում են «կներեք» որովհետև այդպես ընդունված է, և քանի որ այդպես ընդունված է ոչ պակաս շատերը նրանց «արողջություն» են մաղթում, ըսկի չցանկանալով այդ մարդուն ոչ միայ արողջություն այլ նաև ոչ մի այլ բան:
    Ուրիշ շատերը «խնդրում են» միայն քիչ թե շատ կրթված երեվալու հարամ, ...
    Ոմանք ել հարցնում են «ինչպե՞ս ես» և նույնիսկ չէն ել լսում պատասխանը, դե հետաքրքիր չի, ինչ արած ...

    Այս շատերից ավելի շատերը զարմանում կամ զայրանում են, երբ իրենց նկատմամբ այդ ձևական արտահայտությունները որևիցե մեկը չի կիրառում...

    Սրանցից բացի կան նաև այնպիսիները, որոնց համար դիմացինի արողջական կամ որևէ այլ վիճակը շատ կարևոր և շատ հետաքրքիր է, բայց նրանք տեղեկանում են ամեն բանի մասին նույնիսկ նման հարցեր չտալով ...

    Ի՞նչ կասեք, իմաստ ունեն արդյոք այսպիսի անիմաստ, բայց սովորություն դարձած «կներես»-ներն ու «խնդրեմ»-ները ... կարևոր են արդյոք այս բառերը, թե ավելի կարևոր է նրանց ետևում թագնված իմաստը, արտահայտված այս կամ այլ բառերով կամ գործողություններով ...
    ?

  2. #2
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Կներես» կամ «Խնդրում եմ» 2

    Շատերը, կամ շատ շատերը փռշտալուց ասում են «կներեք» որովհետև այդպես ընդունված է, և քանի որ այդպես ընդունված է ոչ պակաս շատերը նրանց «արողջություն» են մաղթում, ըսկի չցանկանալով այդ մարդուն ոչ միայ արողջություն այլ նաև ոչ մի այլ բան:
    Այս երևույթը իմ ամենաչսիրածներից մեկն է.
    Հաճախ ընդամենը ձևի համար եմ ասում. Ճիշտ է, դա չի նշանակում, որ ես տվյալ մարդուն առողջություն չեմ ցանկանում... բայց դե շատ անիմաստ սովորությունա.


  3. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. «Կներես» կամ «Խնդրում եմ» 2

    Կարելի ա սովորություն սարքել, մոդերատորականներ գրելուց «կներես» ասել

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #4
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Կներես» կամ «Խնդրում եմ» 2

    ՈՒ ընդհանրապես քո գրածների մեջինները իմ մոտ միայն ձևական բնույթ են կրում.


  5. #5
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Կներես» կամ «Խնդրում եմ» 2

    Իրական կյանքում երբեք չեմ ասում (դե լավ, մեկ-մեկ՝ «ներող, ջիգյար»), Ակումբում՝ երբեմն ճոռոմավարի «խնդրում եմ» : Ներողություն խնդրելու պատճառ էստեղ դեռ չի եղել: Ու ընդհանրապես, ոնց որ մի անգամ Ալ Կապոնեն ա ասել՝ «Շատ ավելի շատ բան կարող ես ստանալ քաղցր խոսքով ու ատրճանակը ձեռքիդ, քան պարզապես քաղցր խոսքով»:

    Հ.Գ. Կախարդական բառերին չեմ հավատում:
    DIXI
    carpe noctem

  6. #6
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Կներես» կամ «Խնդրում եմ» 2

    Չգիտեմ, անտեղի ու չափից դուրս հաճախ «կներես» ու «խնդրում եմ» ասողները նյարդայնացնում են, բացի այդ շատ կասկածելի են թվում ինձ… ու մշտական էն զգացողությունն է, որ նույնիսկ այդ բառերի իմաստը չեն հասկանում, կամ էլ անկեղծ չեն, ինչ-որ թաքցնելու բան ունեն…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  7. #7
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Կներես» կամ «Խնդրում եմ» 2

    Մեջբերում LevX-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատերը, կամ շատ շատերը փռշտալուց ասում են «կներեք» որովհետև այդպես ընդունված է, և քանի որ այդպես ընդունված է ոչ պակաս շատերը նրանց «արողջություն» են մաղթում, ըսկի չցանկանալով այդ մարդուն ոչ միայ արողջություն այլ նաև ոչ մի այլ բան:
    Ուրիշ շատերը «խնդրում են» միայն քիչ թե շատ կրթված երեվալու հարամ, ...
    Ոմանք ել հարցնում են «ինչպե՞ս ես» և նույնիսկ չէն ել լսում պատասխանը, դե հետաքրքիր չի, ինչ արած ...
    Լյքվ եթե քեզ չճանաչէի, կմտածեի ինձ ես օրինակ բերել Հիմա ասում եմ բոլոր նրանց համար, ովքեր Ներողություն/փռշտալիս, հազալիս կամ ինչ-որ մեկին ինչ-որ բան ասելիս /, Շնորհակալություն արտահայտությունները կիրառում են։ Էդ ձևականություն չի, ու եթե մարդը քարանձավում չի ապրում, դա հենց այս ներողությունների, շնորհակալությունների ու երբեմն էլ որպիսությունը հարցնելու հաշվին է Ես շատ հաճախ ՝ նույնիսկ չափազանց հաճախ եմ էս բառերը կիրառում ու շատ ներողություն, բայց լավ եմ անում Չեմ փորձելու փոխվել, որովհետեև քաղաքավարի լինելը " նեգրեխ"։
    Էդ ձեր ամեն օր ծեծվող Եվրոպաներում եթե պատահաբար մեկին չես նկատում ու ոտը տրորում ես, չես էլ հասցնում ներողություն խնդրել, մարդը աղերսալի դեմքով ներողություն է խնդրում։ Ու երբ Հայերը գնում են Արտասահման իրենք էլ են տենց դառնում, բայց երբ հարվը վերաբերվում է մեր տանը, մեր հայրենիքում ՝ ՈՉ, մենք պիտի շատ ներողություն "իդիոտի" պես մեկի ոտը տրորենք կամ ամեն ինչ անենք ուսին հարվածելու համար, ու հետո էլ ասենք "Քոռ ես, դեմդ նայի " ու համարվենք ոչ ձևական
    Ես ոնց կամ նենց էլ կմնամ ու իմ պես լիքը մարդիկ ու "իզվինիծե, չիխած մնե նա վսեխ կտո մենյա լիցիմեռկոյ սչիտած բուդետ"

    Հ.Գ. Կյանքում առաջին անգամ ինչ-որ թեմայում սենց բռնկվեցի
    Վերջին խմբագրող՝ Dayana: 02.09.2008, 09:29:

  8. #8
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Կներես» կամ «Խնդրում եմ» 2

    Ես, օրինական, շատ եմ ասում «շնորհակալություն», տանը նույնիսկ, ցանկացած առիթով, նույնիսկ իմ էփած ճաշը ուտելուց հետո, ասում եմ շնորհակալություն, նոր եմ վեր կանում սեղանից

    P.S. Դայուշ ջան, մի ներվայնացի, դու մենակ չես
    When life gives you lemons, make lemonade

  9. #9
    Մամայություն :) Annushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    43
    Գրառումներ
    505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Կներես» կամ «Խնդրում եմ» 2

    Անձամբ ես չեմ սիրում շարունակ ներողություն խնդրողներին, մի տեսակ նվաստացուցիչ ա նույնիսկ թվում.. ամեն րոպե ներողություն, կներեք.. վայ ստրուկի հոգեբանություն ա մի տեսակ.. " Օ՜, տե'ր իմ, կներեք, եթե կարող եք, ողորմացեք թշվառիս". Ես ճանաչում եմ մի քանի այնպիսի մարդկանց, որ ամեն երկրորդ բառը դա ա; Ի դեպ,մեկը հյուրանոցի ադմինիստրատոր ա, ու շատ թանկ հյուրանոցի.. ինձ թվում ա իրա մոտ մասնագիտական հիվանդություն ա,, յուրաքանչյուր այցելուին ասել կներեք, խնդրեմ, օյ ներողություն, ձեր կոշիկները մաքրեք իմ կոստյումին... կներեք զուգարանի ջուրը քաշեմ ձեր փոխարեն, ներեցեք, դուք պետք է այսքան վճարեք...... ախր անտեղի օգտագործել չի կարելի, հո զոռով չի. Այլ բան ա, որ իրոք լինում են պահեր երբ պետք է խնդրել ներողություն, կամ ասել խնդրեմ; Ասենք ինչ-որ մեկի ոտքն եք պատահմամբ տրորել, կամ կոտրել եք տանտիրուհու սիրելի սկուտեղը կամ մեկը ձեր մեղքով անհարմար դրության մեջ է ընկել: Գործը գործ, սովորությունը սովորություն, բայց ամեն դեպքում չարժե այդքան "քաղաքակիրթ" երևակայել, մանավանդ, որ հենց իրենց շատ դեպքերում դա հաճելի չէ: Համաձայն եմ, որ աշխատանքային միջավայրում, հատկապես հաճախորդների ու գործընկերների հետ, պետք է գրագետ և կիրթ լինել, բայց ոչ ստրկության աստիճանի հասնող " քաղաքավարության" ....կարելի է և առանց 100000 ներողությունների ու խնդրեմների հասնել կատարյալ փոխհամաձայնության և փոխըմբռնման, հաստատել ջերմ ու միևնույն ժամանակ գործնական հարաբերություններ: Դե իսկ մտերիմ մարդկանց հետ այդ անիծյալ կներեքները ընդհանրապես անիմաստ ու անտեղի են Րեբյատա, Դավայտե ժիտ' դրուժնո, աաաա՞
    Better to light a candle than to curse the darkness.

  10. #10
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Կներես» կամ «Խնդրում եմ» 2

    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ, անտեղի ու չափից դուրս հաճախ «կներես» ու «խնդրում եմ» ասողները նյարդայնացնում են, բացի այդ շատ կասկածելի են թվում ինձ… ու մշտական էն զգացողությունն է, որ նույնիսկ այդ բառերի իմաստը չեն հասկանում, կամ էլ անկեղծ չեն, ինչ-որ թաքցնելու բան ունեն…
    Շատ դեպքերում հենց էդպես էլ կա, բայց չափից շատ ներողություն խնդրելը հաճախ պարզապես բարդույթների հետ է կապված, այսինքն՝ երբ մարդն անընդհատ վախենում է ինչ–որ բան այն չանելուց, սխալվելուց, հաճախ շփոթված վիճակում է լինում ու ակամա անընդհատ ներողություն է խնդրում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. #11
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Կներես» կամ «Խնդրում եմ» 2

    Մեջբերում Արիադնա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես, օրինական, շատ եմ ասում «շնորհակալություն», տանը նույնիսկ, ցանկացած առիթով, նույնիսկ իմ էփած ճաշը ուտելուց հետո, ասում եմ շնորհակալություն, նոր եմ վեր կանում սեղանից

    P.S. Դայուշ ջան, մի ներվայնացի, դու մենակ չես
    Ես շնորհակալություն հիմնականում չեմ ասում էն պատճառով, որ շատ երկարա բառը. 14 տառ


  12. #12
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.11.2007
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Կներես» կամ «Խնդրում եմ» 2

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Լյքվ եթե քեզ չճանաչէի, կմտածեի ինձ ես օրինակ բերել
    մմմ ... չէ, համուզված եղրի քեզ այդ պահին նույնիսկ չէի հիշել
    Ու ոչ էլ ինկատի ունեի այն, որ այդ բառերը հաճախ սովորությունից ելնելով օգտագործող մարդիկ ինչ-որ մի այլ ձեւի (չուզեցի գրեմ լավը կամ վատը) են ...
    Մի ժամանակ մի ֆիլմ կար ... կոչվում եր Սյոգուն ... ով տեսել է կհիշի հաստատ մի արտահայտություն այդ ֆիլմից ... մեկին հարցնում են, թե ոնց է արել որ ճապոնացիները նրան հարգում են իսկ մնացածին վարկենական ոչնչացնում ... Նա ել պատասխանեց, որ դա նրանից է, որ ինքը երբեք ոչինչ չի խնդրում, եւ ոչինչ չի հարցնում, այլ անում է իր մտքինը...
    Ասածս անարխիաի կոչ չէր ... բայց տես ...
    Ասում ես «Կներես» - սա խնդրանք է ներվելու, սակայն ունի մի տեսակ պահանջի տեսք ... իսկ եթե չներեց այդ դեպքում ինչ է ստացվում, որ մեղքը մնաց վրատ, ոչ իհարկե ...
    Իդեպ՝ քո բերած օրինակին մի օրինակ ել ես բերեմ, նույն Եվրոպաներից ... երբ մեկը մի վատ բան է անում, հետո ասում է «Վայ, կներես ...» ու երբ դիմացինը դեռ զայրանում է նրա արածի վրա, ասում է «Դէ ասացի կներես չէ, էլ ինչ է ուզածդ...» ...

    p. s. թեման բացելիս ոչմեկին ինկատի չէմ ունեցել, պարզապես այս հարցը շատ շուտվանից ինձ հետաքրքրում էր ...
    ?

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. խնդրում եմ օգնեք
    Հեղինակ՝ MS-Doctor, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 6
    Վերջինը: 25.05.2009, 19:59
  2. Խնդրում եմ օգնեք
    Հեղինակ՝ Cannibal, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 13.09.2008, 16:30
  3. Խնդրում եմ օգնեք
    Հեղինակ՝ vr_anna, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 29.05.2008, 13:44
  4. Խնդրում եմ օգնեք
    Հեղինակ՝ vr_anna, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 17.04.2008, 00:45
  5. Խնդրում եմ օգնեք
    Հեղինակ՝ vr_anna, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 31.03.2008, 19:00

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •