Մեջբերում Juzeppe Balzammo-ի խոսքերից Նայել գրառումը
Dv ջան: Լինելու ա նրանց ուզելով, ում ուզելով մինչև հիմա եղել են եղածները: Դա իմ համար ցավոտ տեղ ա, բայց էլ չեմ զարմանում տենց բաների վրա: Քսան տարի առաջ կասկածել, իսկ տասնհինգ տարի առաջ համոզվել եմ. որ մեր երկրի տերը մենք չենք: Տխուր ու նվաստացուցիչ ա, բայց էս պահին էս ա: Եթե ինչ որ լավ բան պիտի անեն մեր համար, թող անեն… եթե պիտի անեն ու քթներիցս բերեն՝ պետքս չի: Բայց լավ բան ստանալ ու չթողնել որ քթիցդ բերեն - պետք ա սովորել: Ցանկացած իրավիճակում ի շահ քեզ գործելուն սովորել ա պետք: Եսիմ… համենայն դեպս բաներ են լինում, որ քսան տարի առաջ երազել անգամ ամաչում էինք: (Աստված շատ չհամարի)
Իսկ թվարկածդ քաղաքական աղբը հնարավորին շուտ զիբիզլանոց տանել ա պետք, և ոչ վաղվա օրը կապել դրանց հետ…
Juzeppe ջան: Թող Աստված շատ չհամարի ու թող լինի…

մի հատ պատմությունից հիշի թե ինչ խանդավառ մոմենտներ ա եղել մեր պապերի մոտ… Վիլսոնի պլան… ֆլան… ֆստան…
մեր պապերը ենթադրենք միամիտ էին… ենթադրենք անփորձ էին…
Բա մենք՞: Մենք գոնէ իրանց փորձը կարա՞նք հիշենք ու նույն սխալները չանենք:
Գոնե հիշենք, որ ռսները մեզ պահել, մեծացրել են միայն որպես մատաղացու: Հիմա որ կարող է և լավ արոտավայր են քշելով տանում, ի՞նչ մի ուրախանալու բան ա: Ավելի շուտ մտածելու բան ա: Որ կարո՞ղ ա մատաղի սեզոն ա ներից սկսվել…

լավ կլիներ կիսասոված ու կիսավայրենի լինեինք, բայց մենք մեզնով լինեինք, քան թե ռսի "հոսանքով", "զորքով" ու "կապ-կապով"
Ես սա եմ ասում