Երևան ջան, ես էլ կուզեի որ հստակ ցուցանվի գրառումը, որտեղ խոսվել է ղարաբաղցիների դեմ, քանի որ լինելով կայքի ադմինիստրատորը, չեմ բացառում, որ այդ գրառումները որպես ակումբի կանոնադրությունը հակասող գրառումներ ջնջվեն, դրանց հեղինակները ստանան դիտողություններ:
Իսկ ինչ վերաբերվում է խնդրին, ապա պետք չէ շփոթել «Ղարաբաղյան կլան» և ղարաբաղցիներ հասկացությունը: Անձամբ ինձ համար Հայաստանցի հայեր և Ղարաբաղցի հայեր հասկացությունները կարող են իրարից տարբերվել զուտ աշխարհագրական դիրքով, այլ ոչ երբեք այլ չափորոշիչներով:
«Ղարաբաղյան կլան» անվանումը ստացած խմբավորումն իր մեջ պարունակում է ինչպես ղարաբաղյան ծագում ունեցող հայերի, այնպես էլ երևանյան, ապարանյան և այլն: Այդ անվանումը չպիտի մարդուն շփոթեցնի ու մտածել տա, թե կա ղարաբաղցի հայաստանցի ջրբաժան կամ պիտի լինի: «Ղարաբաղյան կլան» տերմինը մտցվել է շատ վաղուց ու այդ տերմինը մտցնելու մեջ իրենց ջանքերն են ներդրել շատ քաղաքական գործիչներ, այդ թվում նույն Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը... ավելի շատ ծավալվել չեմ ուզում, բայց ունեմ համոզվածություն, որ այդ տերմինի ծագման գործում ամենից քիչ մասնացությունն ունի այսօրվա փաստացի ընդդիմությունը՝ Հայ ազգային կոնգրեսն իր ներկայացուցիչներով:
Ավելին ասեմ, եթե խորանանք հարցիդ ենթատեքստ մեջ, ապա կարելի կռահել, որ այնտեղ ակնարկ կա, որ այսօրվա ընդդիմությունը դեմ է ղարաբաղցիներին, ինչն իրականության բնավ չի համապատասխանում: Կարող եմ նույնիսկ հավաստիացնել, որ մեր շարժման թե վերին թե ստորին օղակներում կան ղարաբաղցիներ, ինչես և այլ բնակավայրային ծագում ունեցող բազմաթիվ հայեր
Հուսով եմ, որ պատասխանը սպառիչ էր և նոր հարցեր կապված այս խնդրի հետ չի առաջանա: Քանի որ, ճիշտն ասած, պետք է գիտակցեք, որ երբ այդպիսի հարց եք բարձրացնում, որքան էլ որ ցավալի է, նպաստում եք, որ լինի մարդկանց խումբ, ով կմտածի թե ղարաբաղցի-հայաստանցի ջրբաժան կա, ինչը կրկնում եմ, բնավ չի համապատասխանում իրականությանը:
Էջանիշներ