1. Աբովյան (հարգում եմ որպես առաջամարտիկ)
2. Քոելյո (չսիրեցի ուղղակի)
3. Հյուգո (ձանձրանում եմ)
4. Մարկես (երեւի չեմ հասունացել)
5. Շուկշին (երեւի շատ եմ հասունացել)
1. Աբովյան (հարգում եմ որպես առաջամարտիկ)
2. Քոելյո (չսիրեցի ուղղակի)
3. Հյուգո (ձանձրանում եմ)
4. Մարկես (երեւի չեմ հասունացել)
5. Շուկշին (երեւի շատ եմ հասունացել)
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Մոդերատորական: Թեմայի անհանդուրժողականությամբ փայլող գրառումները, դրանց արձագանքները, հարաբերությունների պարզում հանդիսացող գրառումները, միմյանց գրական ճաշակը քննադատող գրառումները ջնջվել են: Երկու դեպքում իրար են միացվել նույն հեղինակի իրար փոխլրացնող երկու գրառումները: Խմբագրվել են մի քանի գրառումներ, որոնցում կային հարաբերությունների պարզման պարբերություններ, դրանք ջնջվել են: Թեմայում քննարկումը պիտի շարունակվի ըստ թեմայի պահանջի, սա թեմա չէ միմյանց գրական ճաշակները քննադատելու կամ զարմանք հայտնելու համար, թե ինչպես կարելի է այսինչ կամ այնինչ գրողին չսիրել: Բարի քննարկումներ եմ ցանկանում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Մոդերատորական: Թեմայից դուրս գրառումը ջնջվել է:
Վերջին խմբագրող՝ Chuk: 26.08.2008, 01:47:
Մոդերատորական 1: Թեմայից դուրս գրառումը ջնջվել է:
Մոդերատորական 2: Եվս մի քանի ոչ ըստ թեմայի գրառում, որտեղ արտահայտվելու է վերաբերմունք այլոց գրական ճաշակի վերաբերյալ, փոխանակ նշվելու Ձերը, և թեման կփակվի, քանի-որ փաստորեն դեռ պատրաստ չեք նման քննարկման:
Վերջին խմբագրող՝ Chuk: 26.08.2008, 12:53:
իսկ կյանքը շարունակվում է...
1. Մոպասան (Սիրելի ընկերը)
2. Նաիրի Զարյան
3. Գ. Մահարի
4. Խ. Աբովյան (Տենց էլ մինչև վերջ չկարողացա կարդալ)
5. Դյումա
Պատահական ոչինչ չի լինում...
Զարյան, Տերյան, Կապուտիկյան, Զորի Բալայան, Արամայիս Սահակյան
Կներեք, որ որոշներին պատիվ արեցի «գրող» համարել:
1. Խաչատուր Աբովյան
2. Հովհ. Շիրազ
3.Մուրացան
4. Պերճ Պռոշյան
5. Բալզակ
Առաջարկություն. Խնդրում եմ պատասխանողներին նաև մի երկու բառով նշել, թե ինչու՞ տվյալ գրողի ստեղծագործությունն իրենց դուր չի գալիս: Թե չէ «Տերյան ու Շիրազ չեմ սիրում»-ը խիստ մերկապարանոց է հնչում:![]()
DIXIcarpe noctem
Ամմէ (14.11.2012)
Բերեք այդ մերկապարանոց բառը անտեղի չօգտագործենք (չեմ սիրում այդպիսի չչափվող բառեր): Տերյան` լացելու համար, իսկ Շիրազը ես չեմ գրել, բայց օրինակ նրա հիստերիկությունն էլ կարողա որոշ մարդկանց դուր չի գալիս: Զարյանը կռիս բանսարկու է եղել, Կապուտիկյանը` իրեն վերաբերող-չվերաբերող հարցերում քիթը խոթելէ իր միակ և անառարկելի ճշտերով, Զորի Բալայան և Արամայիս Սահակյանն է; ասե"մ, կարծում եմ պարզ է:
Դե... Զորի Բալայանին ես էլ «պատիվ չէի համարի գրող անվանել», մնացածի հետ էլ քիչ թե շատ համաձայն եմ, բայց. եթե Շիրազը միայն «Գարնանամուտը» գրած լիներ, իսկ Տերյանը՝ «Երկիր Նայիրի» շարքը, նրանք արդե՛ն իսկ այս թեմայում տեղ չէին ունենա: Ի դեպ՝ «Երկիր Նայիրին» դիտմամբ եմ նշում՝ որպես Տերյանի «ամենաչլացկան» շարք: «Մի՛ խառնեք մեզ...» և այլն: Իսկ այդ «լացը» ոմանց համար լաց է, ոմանց համար՝ Քնարերգություն, մեծատառով: Դե գիտես, է՛լի. ոմանք ջրափոսի մեջ թքում են, իսկ ոմանք՝ լուսին են որոնում
![]()
DIXIcarpe noctem
Մոդերատորական. Հերթական անգամ եմ զգուշացում, թեման մի վերածեք կոնկրետ ստեղծագործութունների ու կոնկրետ գրողների քննարկման վայր: Թեման ունի հստակ պահանջ. նշել չսիրած գրողներին: Եթե շատ եք ուզում ցույց տալ, որ նշված գրողը վատը չէ, գտեք համապատասխան թեման, չլինելու դեպքում՝ բացեք: Բայց այս թեման մի սարքեք միմյանց գրական ճաշակները քննարկելու տեղ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ամմէ (14.11.2012)
Քանի որ թեմայի հեղինակը հենց առաջին գրառման մեջ խնդրել է նշել տվյալ գրողներին չսիրելու պատճառները, առաջարկում եմ այսուհետև ջնջել բոլոր այն գրառումները, որոնցում միայն ցուցակներ են՝ առանց բացատրությունների, քանի որ չոր ու չամաք ցուցակներ կարդալն, իմ կարծիքով, այնքան էլ հետաքրքիր չէ։Ինչպես տեսնում եք, շատերի մոտ է կարդալիս հարց առաջանում՝ ինչու՞։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ամմէ (14.11.2012)
1. Ալեքսանդր Շիրվանզադե- դպրոցում "Քաոսը" չկարողացա մինչև վերջ ձգել, չնայած իր ուրիշ գործեր այնուամենայնիվ մինչև վերջ ի վիճակի եմ եղել կարդալու, չեմ սիրում իր բացառիկ և ոչնչով չարդարացված մեծամտության համար, որի ամենավառ ապացույցն են Վարուժանին քննադատող նրա հոդվածները, և չեմ հասկանում նրա զոլայապաշտությունը, ախր այդ ժամանակ ավելի լավ գրողներ էլ կային:
2. Րաֆֆի- Մայրասպանության իր քարոզի համար, մոր թեմայով ստեղծագործող գրողներից Շիրազին էլ կնշեի հարս-սկեսուր հարաբերություններում լարվածություն սադրող իր որոշ ստեղծագործությունների համար, բայց էս վերջերս մի դեպքի հետ կապված մի փոքր սկսել եմ ներողամիտ լինել նրա հանդեպ:
3. Սիամանթոյատիպ բանաստեղծները մինչև Դավիթ Հովհաննես և Կարեն Անտաշյան: Ներեցեք, երևի պարզապես ես չեմ հասկանում նրանց պոեզիան:
4. Դերենիկ Դեմիրճյան- Դպրոցականների հանդեպ բացառիկ անկարեկից վերաբերմունքի համար, ապացույցը` "Վարդանանքի" հաստությունը, չնայած ես նույնիսկ բուհում էլ հաջողացրի դա չկարդալ, բայց չկարդալը ամեն դեպքում ազդում է գնահատականի վրա, վճարովի-անվճար համակարգում սովորելու վրա: Մեղմացուցիչ հանգամանք դիտարկել այն, որ վեպը գրվել է ԽՍՀՄ-ի տարիներին, երբ բուհական համակարգը անվճար էր:
5. Մուրացան- Իհարկե "Գևորգ Մարզպետունին" կարդալիս հասկանում ես, որ վեպը գրել է կնոջ կողմից դավաճանված ամուսինը, բայց ամեն դեպքում խեղճ դպրոցականներն ու ուսանողները ի՞նչ մեղք ունեն, որ ստիպված են դա կարդալ:
BONUS. Վահրամ Սահակյան- Գործ չունեմ` No comment
Հ. Գ. Միայն հայ գրողներին եմ նշել հետևելով ժողովրդական առածին` նախ աչքիդ գերանը...
Վերջին խմբագրող՝ Շինարար: 09.01.2010, 18:02: Պատճառ: Գործ չունեմ` No comment
A.r.p.i. (09.01.2010), Chilly (27.04.2010), Norton (09.01.2010), Quyr Qery (03.01.2012), StrangeLittleGirl (10.01.2010)
"Les hommes perdent la santé pour accumuler de l'argent,ensuite ils perdent de l'argent pour retrouver la santé.Et a pensant au futur,ils oublient le présent de telle sorte qu'ils finissent par non vivre ni le présent ni le futur.Ils vivent comme si ils n'allaient jamais mourir.Et meurent comme si ils n'avaient jamaix vécu".
Dalai Lama
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ