User Tag List

Էջ 2 7-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 103 հատից

Թեմա: Կովկասյան միության ստեղծում:

  1. #16
    անհայտ մարդ Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2006
    Գրառումներ
    526
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կովկասյան միության ստեղծում:

    Մեջբերում Koms-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ, այս հարցում պետք չէ գերագնահատել պուտինյան Ռուսաստանի դերը` այս միության նախաձեռնությունը գուցեև իրոք գալիս է Թուրքիայից, որը հավակնում է ստանձնել վերջապես /Պարսկաստանի ու Ռուսաստանի հետ 300-ամյա պայքարից հետո/ տարածաշրջանային գերտերության դերը: Չի բացառվում որ մոտ ժամանակներում Ռուսաստանը ինքը “խրվի” իր կովկասյան ռեգիոնների անկախական գործընթացների երկարամյա շրջապտույտի մեջ, որի համեմատ վրացական “փայլուն” բլից-կրիգը ուղղակի խաղ ու պար կարող է թվալ իրեն համար: Իսկ Թուրքիան այդ ընթացքում կարող է ապահովել իր եւրոպական "սմոկինգը":
    Ախ Հայեր Հայեր…

    Դուք Սատանայի եւ Հայի պատմությունը լսել ե՞ք։ Էն որ գնում են ոսկու խանութը թալանելու։ Ցենզուրայից դուրսա, եստեղ չեմ կարող գրել… Բայց անհատական կգրեմ։

    Այ այսպիսի վիճակի մեջ ենք հայտնվում ամեն անգամ։ Էս միություն, դաշնություն, տո չգիտեմ ամերիկյան կոնգրեսի բանաձեւ, ընդիմություն, թոզ ու դուման անող շինարարներ… սրանք մի կողմ. Բա մեկը չկա, որ հարցին,–Հա լավ, ասենք թե էս էլ ձեր ուզածով արեցինք, բա հետո՞՞՞

  2. #17
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կովկասյան միության ստեղծում:

    Այս հարցերին պատասխանելուց հետո առաջարկում եմ համատեղ ուժերով տանք այն նախապայմանները, որոնց միջոցով կստեղծվի այդ միությունը: Միությունը ստեղծելուց հետո անհրաժեշտ է մտածել կառավարման կարգը`նրանում մտնող բոլոր երկրների ձայնի իրավունքի ապահովումը: Մինչ այդ բաց մնաց այն հարցը , թե վերջի վերջո, որ երկրներն են մտնում այս կազմակերպության մեջ: Այսինքն միության սահմանների հարցը:

    [
    Վերջին խմբագրող՝ Adriano: 03.09.2008, 11:50: Պատճառ: Գրառման ավելացում

  3. #18
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կովկասյան միության ստեղծում:

    Մեջբերում H21-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս հարցերին պատասխանելուց հետո առաջարկում եմ համատեղ ուժերով տանք այն նախապայմանները, որոնց միջոցով կստեղծվի այդ միությունը: Միությունը ստեղծելուց հետո անհրաժեշտ է մտածել կառավարման կարգը`նրանում մտնող բոլոր երկրների ձայնի իրավունքի ապահովումը: Մինչ այդ բաց մնաց այն հարցը , թե վերջի վերջո, որ երկրներն են մտնում այս կազմակերպության մեջ: Այսինքն միության սահմանների հարցը:
    Ժող մի գուցե սպասեք մինչև նաղագահները ինչ որ բաներ հստակեցնեն, ձուկը ջրում դուք արդեն կրակը վառել եք

  4. #19
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կովկասյան միության ստեղծում:

    Այս հարցերին պատասխանելուց հետո առաջարկում եմ համատեղ ուժերով տանք այն նախապայմանները, որոնց միջոցով կստեղծվի այդ միությունը: Միությունը ստեղծելուց հետո անհրաժեշտ է մտածել կառավարման կարգը`նրանում մտնող բոլոր երկրների ձայնի իրավունքի ապահովումը: Մինչ այդ բաց մնաց այն հարցը , թե վերջի վերջո, որ երկրներն են մտնում այս կազմակերպության մեջ: Այսինքն միության սահմանների հարցը:

  5. #20
    անհայտ մարդ Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2006
    Գրառումներ
    526
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կովկասյան միության ստեղծում:

    Մեջբերում Ervand-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող մի գուցե սպասեք մինչև նաղագահները ինչ որ բաներ հստակեցնեն, ձուկը ջրում դուք արդեն կրակը վառել եք
    Ես կասեյի սպսենք այնքան մինչեւ Բուշի վարչակազմը հեռանա։

  6. #21
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կովկասյան միության ստեղծում:

    Մեջբերում Հակոբ Գեւորգյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես կասեյի սպսենք այնքան մինչեւ Բուշի վարչակազմը հեռանա։
    Կապ չունի Բուշի վարչակազմը էս դեպքում, ԱՄՆ-ում դեմոկրատները գան իշխանության թե հանրապետականները, Կովկասի հարցում ԱՄՆ դիրքորոշումը չի փոխվի, դա ապացուցվեց և Օբամայի և Մաքքեյնի հայտարարություններով Վրաստանի հետ կապված, իսկ Թուրքիան ԱՄՆ-ին ֆռռցնելու ձև էլա մտածել, բա չեք մտածում Իրանն ուրա կորել միությունից? չէ որ Իրանը հայտնվում է ավելի մեկուսացված վիճակում եթե այդ միությունը իրականություն դառնա, ժող ինչ որ կատարվումա հիմա տարածաշրջանում դա ԱՄՆ-ի սանձազերծածնա ու ուղղվածա Իրանի դեմ հիմնականում, խոսքս հիշեք, եթե ամեն ինչ գնա այնպես ոնց որ պլանավորել են ամերիկացիք, վաղ թե ուշ նրանք Իրանին կհարվածեն:

  7. #22
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կովկասյան միության ստեղծում:

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախ այդ խորամանկ, աֆերիստ Թուրքիան…
    Ինձ թվում է Թուրքիան մանրից ձգտում է ԱՄՆի–ից յան տալ, համենայն դեպս ԱՄՆ–ի արևելք թափանցելու ճիգերը այդքան էլ հրապուրիչ հեռանկար չեն Թուրքիայի համար, եթե վերջինս ԱՄՆ–ի համար ռազմաբազա պիտի ծառայի ու հայտնվի դեպքերի Իսլամական աշխարհ– Եվրոպա կիզակետում ու անընդհատ «չափալախներ» ստանա Ռուսաստանից։ Համենայն դեպս ինձ մոտ տպավորություն է, որ Թուրքիան «ընկերներ» է փնտրում տարածաշրջանում նոր միավորում ստեղծելու ու ամրապնվելու որպեսզի հանգիստ կարողանա «պասլատ» անել ԱՄՆ–ին ու հնարավոր է նաև Ռուսաստանին «եսլի շտո»։ Իրանի ու Հայաստանի հետ լեզու գտնի, վե՛րջ, Արևմուտքի հետ «բազառներն» ավարտվում են այնպես՝ ինչպես Արևմուտքի կողմից տարածաշրջանում նոր կոնֆլիկտներ հրահրելու հավանականությունն է փոքրանում։
    «Մեր թշնամիների թշնամիները մեր բարեկամներն են» սկզբունքը տարածաշրջանում հետաքրքիր խաղեր է տալիս…
    Հիմնականում համաձայն եմ, բայց ունեմ հետևյալ տեսակետը…

    Թուրքիան արդեն Իրաքի պատերազմից արդեն սկսեց հեռանալ ԱՄՆ-ից (քրդերի հարցը Թուրքիայում ավելի սրվեց), որն էլ հայկական ցեղասպանությունն օգտագործեց Թուրքիային "դարձի" բերելու, բայց անհաջող…միաժամանակ Եվրոպան Թուրքիայի քթից բռնած այսուայն կողմ էր տանում Եվրոմիություն մտնելու հարցով, անընդհատ նոր խոչնդոտներ մեջտեղ բերելով, սա էլ իր հերթին հեռացրեց նրան Եվրոպայից որոշ չափով (անգամ իսլամ արմատականությունը սկսեց իրեն զգացնել տալ)…Վրաստանի դեպքերը, իմ կարծիքով վերջնական վրձնահարվածն էր…Թուրքերը հասկացան, որ ռուսներն այս տարածաշրջանից այդքան հեշտ ձեռ քաշողը չեն և հարկ է հաշվի նստել այդ փաստի հետ, նամանավանդ, որ նավթատարը հանգիստ չի գործի քանի դեռ ռուսներին այդտեղից չեն քշել, կամ էլ ռուսներն իրեց ուզածը չեն ստացել (Վրաստանը): Իսկ դա այս տեմպերով մոտակա 300 տարում երևի չլինի, ուստի վատ գաղափար չի ռուսների հետ համաձայնության գալ, հայերի հետ լավանալ և ալտերնատիվ (կամ հիմնական) նավթատարը անցկացնել Հայաստանով…զարմանալի չէ որ նա չմեղադրեց Ռուսաստանին և չկանգնեց ԵվրԱմերիկայի կողքին: Վրաստանը Թուրքիայի աչքում դարձավ անկայուն և անվստահելի երկիր, հաշվի առնելով Սաակաշվիլիի ոչ ճկուն քաղաքականությունը և Ռուսաստանի իմպերիալիստական նկրտումները: Զարմանալի չէ որ Մեդվեդևը կողմ արտահայտվեց Ղարաբաղյան հակամարտությունն անմիջականորեն հակամարտող կողմերի միջոցով լուծվի, առանց "միջնորդների" (կարդա Արևմուտքի)…Անդրկովկասյան այս ջերմացումները ձեռնտու է նաև Իրանին (պատահական չէր Ահմադինեջաթի այցելությունը Թուրքիա): Իրաքյան կողմից նայած Իրանը Իրաքի շիիտների վրա մեծ ազդեցություն ունի և վաղ թե ուշ նրանք քրդերի ինքնավարության գլխին կափարիչ են դնելու և թուրքերը օգնության մեջ չեն զլանա:

    Վրաց/ռուսական հակամարտությունը երկար կտևի և այս վայրկյանին վրացիները տանուլ են տալիս "կռիվը" քանի որ Եվրոպան ավելի շուտ պատրաստ է վերականգնել Վրաստանի քանդված շենքերը քան թե նրա տարածքային ամբողջականությունը: Ուկրաինան, որ ամենանվիրված պաշտպանն էր, այսօր ճեղքվածք է տվել. ռադայում իշխող դեմոկրատական կոալիցիան փլուզվեց և հիմա Յուլիա Տիմոշենկոն մտադիր է կոալիցիա կազմել Ռեգիոնների կուսակցության և Կոմունիստների հետ, եթե սա եղավ, ապա կնշանակի, որ Յուշչենկոն Սաակաշվիլիի տղու քավորից բացի ուրիշ ոչ մի նշանակութկուն չունի…

    Սրանք ենթադրություններ են, բայց…դե գրենք էլի

  8. #23
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կովկասյան միության ստեղծում:

    Սա այնքն Թուրքիայի նախաձեռնությունը չէ ինչքան ԱՄՆի, որը հասկանալով, որ Կովկասում իր ազդեցության ծավալման հարցը բարդանում է, ձգտում է իրավիճակը չեզոքացնել ստեղծելով ՉԵԶՈՔ կովկաս։

    Նախաձեռնությունը ենթադերում է ոչ թե ռազմական համագործակցություն, այլ ՌԱԶՄԱԿԱՆ որևէ համագործակցությունից ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ պատրաստակամություն ԲՈԼՈՐ կողմերի համար։

    Մասնավորաբար Վրաստանը ու Ադրբեջանը ՆԱՏՕ անդամակցելու ձգտումից պիտի հրաժարվեն իսկ Հայաստանը ՀԱՊՔ-Ռուսաստանի հետ համագործակցությունից դուրս գա։

    Ռուսաստանը առայժմ դրան պատրաստ չէ, բայց և նրան էլ դա ավելի շահավետ է, որ ոչմեկինը չլինի քան ինքը փորձի իրեով անի ու վերջում դա էլ կորցնի։

    Այստեղ կարևոր է, որ հենց Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը իրար մեջ պայմանավորվեն, Վրաստանին ու Ռուսաստանին այդ դեպքում այլընտրանք չի մնա։

    Կարծում եմ Չեյնիի Բաքու ու Թիֆլիս այցից հետո պարզ կլինի Կովկասյան - Ալիանսի իրական լինելը...

    Ենթադրում եմ, որ ԱՄՆն կկարողանա համոզել իր դաշնակիցներին տնտեսական շահույթը ռազմականից վեր դասել ու վերջինից հրաժարվել ի օգուտ տնտեսական Կովկասի ստեղծմանը...

  9. #24
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կովկասյան միության ստեղծում:

    Սա այնքն Թուրքիայի նախաձեռնությունը չէ ինչքան ԱՄՆի, որը հասկանալով, որ Կովկասում իր ազդեցության ծավալման հարցը բարդանում է, ձգտում է իրավիճակը չեզոքացնել ստեղծելով ՉԵԶՈՔ կովկաս։
    voter

    Ծրագրեր կազմելիս երկրները սովորաբար օգտագործում են շաբլոններ ու ծայրահեղ դեպքերում են կիրառում ոչ ստանդարտ լուծումներ:
    Մեծագույն հավանականությամբ կասեմ որ սա ԱՄՆ ձեռագիրը չի: Ավելի շուտ էն հոգնած եվրոպացիների ձեռագիրն է:

    Ցույց տուր աշխարհի վրա մի տեղ որտեղ ԱՄՆ-ը հանդուրժել է Չեզոքություն:
    Համ էլ հիմա ամենավատ վիճակը ԱՄՆ-ինն է: Նա կանգնած է աննախադեպ ճգնաժամի շեմին և որպեսզի նա փրկվի նրան պետք է քաոտիկ վիճակներ Եվրազիաում:
    Հիմա ԱՄՆ-ը ժամանակ չունի որ Կովկասին մի 10-15 տարի ազատ շնչելու իրավունք տա:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  10. #25
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կովկասյան միության ստեղծում:

    Մի քիչ շեղեմ կամ մատնանշեմ կամ ինչպես կցանկանաք , մի քաի օր առաջ , ինչ որ մի քննարկամ ժամանակ ասացի որ ժամանակակից Ռուսատանը համարվում է ցարական ռուսատանի իրավահաջորդը մատնանշելով Փարիզյան ակումբին կատարած վճարումները,(սա իմ մասնավոր կարծիքը չէ այլ Փարիզյան ակումբի եզրակացություն որը ընդհանրական կոչվում է «զրոյակն տարբերակ») դրանից հետո ավելացրել էի որ ռուսաստանը իր ֆինանսական պարտավորությունները արևմուտքի առաջ կատարել է և հիմա ինքն է դնում որոշակի պահանջներ:
    Այս կոնտեքստի մեջ հասկանալի է որ տարածաշրջանը վերադառնում է 1918 թվականի տնտեսական և քաղաքական վիճակին իհարկե սա հարկավոր է ընկալել որպես մոդել:
    Զուգահեռները ցույց են տալիս որ տարածաշրջանում (կովկասյան) ուղիղ շահագռգռված կողմերը նույնն են Ռուսատան, Ամերիկա, Անգլիա, Ֆրանսիա, Թուրքիա, Իրան և Հայաստան , Վրաստան, Ադրբեջան:
    1)Ռուսատանը հովանավորում է տարածաշրջանում Իրան,Հայաստան,Աբխացիա,Օսեր:
    2)Անգլիա-ԱՄՆ-ը հովանավորում է Թուրքիա,Վրաստան,Ադրբեջան:
    3)Ֆրանսիա-Գերմանիա ղեկավարվիւմ է երրորդ ուժին հատուկ դիրքորոշումով:
    Սա իրականին մոտ վիճակն է որը կողմերից ոչ մեկին չի բավարարում , բայց փաստ է:
    Տեղյակ լինելով ԼՏՊ-ի մտավոր ունակություններին ,կարող եմ ասել հետևյալը որ որոշակի զարգացումների արդյունքում նա ամենա հավանական թեկնածուն է «Կովկասյան միության» առաջին ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու համար:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  11. #26
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կովկասյան միության ստեղծում:

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    voter

    Ծրագրեր կազմելիս երկրները սովորաբար օգտագործում են շաբլոններ ու ծայրահեղ դեպքերում են կիրառում ոչ ստանդարտ լուծումներ:
    Մեծագույն հավանականությամբ կասեմ որ սա ԱՄՆ ձեռագիրը չի: Ավելի շուտ էն հոգնած եվրոպացիների ձեռագիրն է:

    Ցույց տուր աշխարհի վրա մի տեղ որտեղ ԱՄՆ-ը հանդուրժել է Չեզոքություն:
    Համ էլ հիմա ամենավատ վիճակը ԱՄՆ-ինն է: Նա կանգնած է աննախադեպ ճգնաժամի շեմին և որպեսզի նա փրկվի նրան պետք է քաոտիկ վիճակներ Եվրազիաում:
    Հիմա ԱՄՆ-ը ժամանակ չունի որ Կովկասին մի 10-15 տարի ազատ շնչելու իրավունք տա:
    «Որպեսզի նա չկորցնի ամբողջը, կհամաձայնվի հրաժարվել մասից» Օստապ Բենդեր – Ոսկե Ցլիկից է...

    ԱՄՆն ուրիշին Կովկասը չհասնելու գնով ինքը դրանից կհրաժարվի, ավելի ճիշտ անուղղակի ազդեցությունից հրաժարվի։

    Նման պայմաններում Թուրքիայի ակտիվացումը Կովկասում ու նրա դերի բարձրացումը, ներառյալ նույնիսկ Հայաստանի հետ սահմանի բացումը, կբացառի Հայաստանի այլընտրանքի բացակայության պատճառով Իրանի հետ կապերի ուժեղացմանը, ինչը ԱՄՆին պետք չի։

    Կարծում եք ինչի է Սահակաշվիլին ԱՄՆին թողած Եվրոպայի դրոշների ներքո իր երգերը երգում բոլոր հեռուստաալիքներով – ԱՄՆն հրաժարվել է ուղղակի ազդեցությունից ու Ռուսաստնի հետ առճակատումից, ԱՄՆին համատեղ Ռուսաստանի հետ է պետք իշխել կովկասում։ Իսկ Վրացիներն ուզում են միայն մի բան Ռուսներին վատ լինի ինչ գնով էլ իրենք դրան հասնեն։

    Հիմա միակ գինը մնացել է իրենց աչքում Եվրոպան, որը իրենց կարծիքով միակն է, որ Ռուսաստանի հախից կգա ու չի ստիպի Վրացիներին Ռուսների հետ հաշվի նստել։

    Բայց շուտով, արդեն դրանից էլ կհուսահատվեն։

    Կարճ կապեմ ԱՄՆին իրավիճակի սրում բոլորովին պետք չի – սկսել եմ կասկածել, որ նույնիսկ Սաակաշվիլին ուղղակի արջի ծառայություն է մատուցել Ամերիկացիներին, որի համար նրան արդեն նախատել են, դրանից էլ ԱՄՆ դրոշակները այլևս ոչ մի տեղ չեն ծածանվում։

    ԱՄՆի համար Ռուսասատանը կարևոր է, Աֆղանստանում քաքմեչ չլինելու համար։ Հանուն դրա Վրաստանին էլ կստիպեն անել այն ինչ ցանկանում են մեզ էլ։

    Սպասենք Չեյնին գա կերևա...
    Վերջին խմբագրող՝ voter: 04.09.2008, 01:01:

  12. #27
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կովկասյան միության ստեղծում:

    Կարծում եմ , սա կլինի Շանհայան Համագործակցության Կազմակերպության պես մի բան - բազմակողմանի պայմանագրեր առևտրի, կապիտալի ու աշխատուժի շարժի, մքսատուրքերի ու սենց մի շարք բաների վերաբերյալ: Մնում է, որ դա գործնական տեսք ստանա ու չարժանանա Սևծովյան տնտեսական համագործակցության ճակատագրին:

    Ավելացվել է 3 րոպե անց
    Մեջբերում Վանական-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեղյակ լինելով ԼՏՊ-ի մտավոր ունակություններին ,կարող եմ ասել հետևյալը որ որոշակի զարգացումների արդյունքում նա ամենա հավանական թեկնածուն է «Կովկասյան միության» առաջին ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու համար:
    Լավ բան ես ասում, բայց ժամանակից մի ահագին առաջ ես ընկնում: Դեռ պետք է տեսնել թե ինչ է ընդհանրապես նշանակում յադ միությունը: «Միություն» տերմինը շատ ընդհանրական է ու պարտադիր չէ, որ այն ունենա կենտրոնական կառավարման որևէ ինստիտուտ: Սա կարող է լինել ընդհամենը մեկ ընդհանրական համաձայնագիր, ասենք, ազատ առևտրի վերաբերյալ:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 04.09.2008, 10:38: Պատճառ: Գրառման ավելացում

  13. #28
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կովկասյան միության ստեղծում:

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ , սա կլինի Շանհայան Համագործակցության Կազմակերպության պես մի բան - բազմակողմանի պայմանագրեր առևտրի, կապիտալի ու աշխատուժի շարժի, մքսատուրքերի ու սենց մի շարք բաների վերաբերյալ:
    Տարբերությունը` կարծեմ Շանհայան բոլոր պետությունները ճանաչել են իրենց երկրների տարածքային ամբողջականությունները, որը չես ասի մեր "անտկվար" ռեգիոնի մասին:
    Life is too short...

  14. #29
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կովկասյան միության ստեղծում:

    Մեջբերում Koms-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարբերությունը` կարծեմ Շանհայան բոլոր պետությունները ճանաչել են իրենց երկրների տարածքային ամբողջականությունները, որը չես ասի մեր "անտկվար" ռեգիոնի մասին:
    Դե ընկեր, դրանք դետալներ են: Ես ասեցի, դրա պես մի բան: Հիմա մեր դեպքում կարող է նման պայման չդրվի: Կամ ով գիտի, դրվի բայց ինչ-որ բացառություններ սահմանվեն. ասենք ԼՂՀ հարցը մնում է բաց մինչև լիարժեք լուծումը խաղաղ բանակցությունների ճանապարհով: Հազար ու մի ձր կարելի է գտնել ձևակերպումներ տալու համար: Հետո ՀՀ սահմանդրության մեջ հստակ ՀՀ սահմանները նշված են: Ու պաշտոնապես մենք ոչ մեկի նկատմամբ պահանջ չունենք:

  15. #30
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կովկասյան միության ստեղծում:

    Մոռանում եք պարոնայք
    Անդրկովկասում արդեն 5 երկիր է....
    2-3 հատ էլ հերթի են կանգնած .
    Դրանից հետո կայֆ միություն կլինի մի 10 երկրով:
    Առաջարկում եմ նարնջագույն դրոշ վրեն 10 ութաթև աստղ
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

Էջ 2 7-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նոր թեմայի ստեղծում
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Փորձարկումներ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 01.06.2012, 00:17
  2. Խաղերի ստեղծում
    Հեղինակ՝ Vardanito, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 1
    Վերջինը: 03.01.2011, 22:50
  3. Առաջին Կովկասյան հեռուստաալիք
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 20.02.2010, 11:43
  4. Գրառումներ: 3
    Վերջինը: 11.05.2009, 22:49
  5. Երաժշտության ստեղծում
    Հեղինակ՝ Ra$Ta, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 04.01.2008, 22:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •