Երևի այս թեման վերջին օրերի ամենահետաքրքիր թեմաներից մեկն է: Հիշեցնեմ մի երկու խոսքով ինչի մասին է խոսքը: Ռուս-Վրացական հակամարտության ժամանակ Թուրքիայի վարչապետ Էրդողանը գնաց Մոսկվա, որտեղ Մեդվեդևին առաջարկեց ստեղծել Կովկասյան միություն: Ինձ շատ են հետաքրքրում այդ թեմայի հետ կապված մի շարք հարցեր , որոնց պատասխանները կցանկանայի ստանալ մեր ակումբի անդամներից :
Հարցեր`
1. Ինչ է իրենից ներկայացնում այդ միությունը: Ինչ երկրներ պետք է ընդգրկվեն նրա մեջ:
2.Այդ կազմակերպության հիմնական նպատակները` մասնավորապես կովկասում և ամբողջ աշխարհում:
3.Ինչ ուղղություններով պետք է համագործակցեն այդ միության երկրները`տնտեսական, մշակույթային, ռազմական:
4.ՀՀ դերը այդ կազմակերպությունում:
5.ՀՀ դերը տարածաշրջանում առանց այդ կազմակերպությանը մասնակցելու:
6.Հնարավոր է արդյոք այդպիսի կազմակերպության ստեղծում ընդհանրապես: