User Tag List

Էջ 4 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 103 հատից

Թեմա: Կովկասյան միության ստեղծում:

  1. #46
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կովկասյան միության ստեղծում:

    Մեջբերում Koms-ի խոսքերից Նայել գրառումը
    Այստեղ կա մեծ կաշկանդվածություն կոնկրետ Հայաստանի համար` դա բացարձակ պրոռուսական ռեժիմ լինելու հանգամանքն է, որը ոչ մի հնար չի տալիս մանեւրելու ու ճկուն քաղաքականություն վարելու համար...
    Հիշեցնեմ, որ ՀՀ և Թուրքական սահմանները պահում են ռուսները և մենք պռոռուսական քաղաքականություն ուզենք թե չուզենք պետք է ունենանք: Ռուսաստանը մնում է ՀՀ անվտանգության հիմնական Գարանտը:

  2. #47
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կովկասյան միության ստեղծում:

    Ես կառծում եմ, որ Կովկասյան միությունը պետք է բաղկացած լինի հետևյալ երկրներից`1.Թուրքիա, Իրան , ՌԴ, ՀՀ, ԼՂՀ, Ադրբեջան, Աբխազիա, ՀՕ, Վրաստան: Այս միությունը հետո հնարավոր է ընդլայնել: Նրանում ներառելով Սև ծովի և Կասպից ծովի ափի երկրներին: Միությունը սկզբնականում պետք է ստեղծվի միության բոլոր անդամ երկրների կողմից միմյանց սահմանների ճանաչմամբ: Այնուհետև այն պետք է զբաղվի տարածաշրջանային տնտեսական ինտեգրմամաբ: Պետք է հասկանալ, որ գլոբալիզացիայի գնացող աշխարհում անհրաժեշտ է միավորված հանդես գալ`պահպանելու կովկասյան ժողովուրդներին: Եվ այս պարագայում ճիշտ կլինի, որ Թուրքիան և Ադրբեջանը գնան զոհողությունների`Ճանաչեն ԼՂՀ-ն և ընդունեն ցեղասպանությունը: Սակայն զոհողությունների պիտի գնա նաև ՀՀ-ն` ճանաչի Հյուսիսային Կիպրոսը և ԼՂՀ-ն, Աբխազիան և ՀՕ-ն, ինչպես նաև Թուրքիայի տարածքային ամբողջականությունը: Վրաստանում անհրաժեշտ է սահակաշվիլիիզմից ազատվել, Ճանաչել Աբխազիայի և ՀՕ անկախության փաստը և բարելավել ՌԴ հետ հարաբերությունները: ՌԴ-ն, Թուրքիան և Իրանը պետք է հասկանան, որ ճիշտ է ամենահզորն են , բայց միության մեջ կարևոր են հիմնական կովկասյան 6 երկրների`ՀՀ,Ադրբեջան, Վրաստան,Աբխազիա,ԼՂՀ-ի և ՀՕ-ի, կարծիքները, ձայնի իրավունքը: Միայն այս պարագայում կարող է ստեղծվել միություն, որը նրա մեջ մտնող յուրաքանչյուր երկրի ավելի մեծ տնտեսական, քաղաքական օգուտ կբերի, քան եթե առանձին-առանձի գործենք: Իսկ ԱՄՆ-ն ճիշտ կանի չխառնվի կովկասի հարցերով, ավելի ճիշտ կլինի զբաղվել սեփական փուչիկ տնտեսության հարցերով, որը բավականին մոտ է պայթելուն: Եվրոմիությունը պետք է աջակցի այդ միության ստեղծումը: Որքան ապահով հարևաններ, այնքան ավելի լավ սկզբունքից ելնելով:

  3. #48
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կովկասյան միության ստեղծում:

    Մեջբերում H21-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիշեցնեմ, որ ՀՀ և Թուրքական սահմանները պահում են ռուսները և մենք պռոռուսական քաղաքականություն ուզենք թե չուզենք պետք է ունենանք: Ռուսաստանը մնում է ՀՀ անվտանգության հիմնական Գարանտը:
    Երբ երկու Գերմանիաները միավորվեցին 89 թվականին, ԳԴՀ-ում մի հիսուն անգամ մեծ ռուսական բանակ էր կանգնած: Միավորվեցին, մտան ՆԱՏՈ, ու մի քանի տարում ռուսական զորքերը գնացին տներով: Ու այսպիսի մի շարք այլ օրինակներ:

  4. #49
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կովկասյան միության ստեղծում:

    H21> Ահա մի հետաքրքիր վերլուծություն lragir.am-ից.
    :100 տարի եղած կաղապարները փլվեցին ակնթարթում, եւ բոլորը «ապշեցին» բացված համայնապատկերից: Ստացվում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ոչ մի խոչընդոտ չի մնացել: Ոչ ոք հետ չի էլ ուզում նայել: Հիմա բոլորն առաջ են նայում: Իսկ առջեւում տրամաբանական շարունակությունն է այն բանի, ինչ մնացել է հետեւում: Հայաստանը հրաժարվեց Ռուսաստանի ճնշմամբ ճանաչել Հարավային Օսիան եւ Աբխազիան, ցուցադրելով, որ արդեն չի վախենում Թուրքիայից, եւ նշանակում է Ռուսաստանն այլեւս պետք չէ: Գազն էլ Հայաստանը կարող է ստանալ Իրանից, իսկ Թուրքիայով երկաթուղու գործարկումը հնարավորություն կտա դուրս գալ ոչ միայն Սեւ, այլեւ Միջերկրական ծովի նավահանգիստներ: Այնպես որ, այս դեպքում էլ կախվածությունը Ռուսաստանից կտրուկ թուլանում է: Արդյունքում ստացվում է, որ եթե Ռուսաստանը պաշտպանում էր Հայաստանին Թուրքիայից, ապա այժմ Թուրքիան է պաշտպանում Հայաստանին Ռուսաստանից: Իսկապես, անմեկնելի են Աստծո ճանապարհները:
    Վերջին խմբագրող՝ Koms: 08.09.2008, 09:59: Պատճառ: Գրառման ավելացում
    Life is too short...

  5. #50
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կովկասյան միության ստեղծում:

    Սահմանների վերաձևումը սպասելի չէ ու նաև վտանգավոր է, քանի որ միշտ էլ մնում են դժգոհներ։

    Կովկասյան միության նպատակը սահմաններից հրաժարվելն է ու կոմմունիկացիաների և տարածքների համատեղ օգտագործումը, որի դեպքում սահմնանների անհրաժեշտությունը վերանում է, կամ կարելի է ասել նեխանում է ընդհուպ ազգայնամոլությամբ տառապողների շրջանով, սահմանների մասին դրանից հետո կխոսան միայն ազգայնամոլները ինչպիսիք դաշնակները հայաստանում, ազգային ճակատները ադրբեջանում կամ հակառուսները վրաստանում ու անկասկած բանակի ու ուժայինների կողմից ֆինանսավորվող կուսակցությունները թուրքիայում ու ռուսաստանում։
    Վայ հայեր հայեր
    Էս ինչ աննկուն հավատ մեր մեջ դեպի արդար ու խաղաղ մարդկություն:
    Ոչ մի ազգ երևի էսքան չի հավատում մարդկության ապագային քան էս ժողովուրդը

    Դրա համար էլ կպած ուզում են ոչնչացնել էս ազգին... նրանք ովքեր ատում են մարդկությանը: Ու ընդ որում ատողները բավականին լուրջ փաստարկներ ունեն թե ինչու է վնասակար Homo Sapiens Sapiens տեսակը

    Դե լավ սկսենք տարրական այբուբենից:
    Սովետի ժամանակ ամեն դասագրքում գրված էր թե որտեղից է ծնվում Ազգայնականությունը: Էս դեմոկրատները սովետական դպրոցը քանդեցին տեղը լցրեցին դեմագոգ ու պրիմիտիվ տափակաբանություններով ու հիմա իրենք էլ սկսել են հավատալ իրենց տափակաբանություններին որը ևս մի անգամ ապացուցում է նրանց ճշմարտացիությունը ովքեր պնդում են թե Homo Sapiens տեսակը բանի պետք չի:

    Ազգայնականությանը հիմնական էներգիա տվող ուժը դա անարդար հասարակարգն է, որտեղ փոքրաթիվ պարազիտների մի խումբ ապրում է մեծաթիվ մասսաների շահագործման շնորհիվ:
    Երբ մեկը ուզում է ստեղծել մի որևէ միություն կամ կայսրություն համար մեկ նախապայմանը դա քիչ թե շատ հավասարակշիռ տնտեսություն ստեղծելն է որտեղ մարդը մարդուն գայլ չի:
    Նույնիսկ Եվրոպան այդ հարցը չի լուծել: Ու հիմա վալոնները ու ֆլամանները փոքրիկ ու բավականին հարուստ Բելգիայում չեն ուզում ապրել միասին: Արդեն մի տարուց ավել է կառավարություն չեն ստեղծում: Ընդ որում նկատի ունեցեք որ վալոնները ու ֆլամանները առանձնապես նախկինում իրար նկատմամբ ատելություն չեն ունեցել: Բայց քանի որ տնտեսական վիճակը Եվրոպայում վերջին 10-15 տարին չի լավանում ապա նախնական անեկդոտային մակարդակի շեղումն էլ սկսեց տալ այդպիսի քաղաքական հետևանքներ:

    Հիմա նայենք մեր տարածաշրջանը: Ընդամենը մի վեց ամիս առաջ Երևանի կենտրոնում քիչ էր մնում որ ամբոխը սկսեր մարդկանց ծեծել միայն նրա համար որ նա ծագումով ղարաբաղցի է: Ահա ինչի կարող է հանգեցնել սոցիալական անարդարությունը որը չի գտնում ինքնաարտահատյման ձև:
    Ուրեմն նայենք թե ինչ է կատարվում տարածաշրջանում: Թուրքիա, մի խումբ կրիպտո-հրեաներ դոնմեներ տիրում են Թուրքիայի ամբողջ տնտեսությունը: Ադրբեջան, Ալիևի կլանը, որը շատերի կողմից արդեն ընկալվում է արդեն քրդական կլան իջեցրել է սեփական ժողովրդին ճորտերի մակարդակի ու կթում է խանական լավագույն տրադիցիաներով: Դե Հայաստանի մասին էլ չասեմ: Մոնղոլ-թաթարական վարչախումբ: Հա մոռացա Վրաստանը: Դե Վրաստանը ընդանրապես հատուկ դեպք է: Դառել է տարածաշրջանի էքսպերիմենտալ զոնա: Մարդկանց վրա անում են ամեն տեսակի սոցիալական ու հոգեբանական էքսպերիմենտներ: Փորձարկում են Նորագույն ստրկատիրական աշխարհակարգի կառուցման մեթոդաբանությունները: Ես շատ խիստ կասկածում եմ որ էդ էքսպերիմենտների շարանից հետո ընդանրապես վրաց ազգից որևէ բան մնա:

    Քանի դեռ կա սոցիալական անարդարություններ ազգայնականությունը միշտ կարող է ծնվել ու շատ արագ, ընդամենը մի 5-6 ամիս է պետք այն հասցնելու ամենառադիկալ աստիճանի: Հո ամեն անգամ Լևոն չեք գտնելու որ էս ժողովրդի էներգիան հողակցի ....

    Այնպես որ էս տարածաշրջանում ամեն ինչ էլ հնարավոր է: Ցեղասպանությունն էլ հեչի պես կարա լինի : Ատոմային պատերազմ էլ կարաք հրահրեք: Այս տարածաշրջանը Կայսրությունների գերեզման է: Այստեղ են մեռել շատ կայսրություններ: Այնպես որ ես խորհուրդ կտայի սթափությունը չկորցրած մարդկանց կամ ճամպրուկները հավաքել ու ժամանակավորապես հեռանալ կամ էլ մի հատ Կալաշ առնել ու պահել մի լավ տեղում... :

    Մի նախապայման կա որ դեպքերը չգնան ամենավատ սցենարով: Դա նա է որ Հայերը լինեն միասնական ու նպատակաուղղված: Բայց դա չի կայացել: Ու նույնիսկ մարդիկ դրա պահանջը դեռ չեն գիտակցել ու ասում են հա ինչ կա որ թող լինի մի 20 գաղափարախոսություն.... Դե ինչ ասեմ ուզում եք 20 գաղափարախոսություն, կունենաք մինիմումը 20 Ճակատ
    Վերջին խմբագրող՝ Marduk: 08.09.2008, 11:12:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  6. #51
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կովկասյան միության ստեղծում:

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Հուսանք այժմ արդեն անկախ պետություններից կկազմավորվի մի ուժեղ միություն: Հար և նման միացյալ Եվրոպաին:
    Սա է միակ ճանապարհը ՀՀ-ի համար /գոնե արտագաղթը կանգնեցնելու առումով/: Այս միության ներսում գնալու է տնտեսական ինտեգրում` վարչական սահմանազատումը դարձնելով պայմանական: Մնացած այլ ուղիները` ՀՀ-ի համար փակուղային են /ժամանակակից սերնդին միայն "ազգային գաղափարախոսությամբ" սահմաններից ներս հնարավոր չէ պահել/ :
    Վերջին խմբագրող՝ Koms: 08.09.2008, 11:30:
    Life is too short...

  7. #52
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կովկասյան միության ստեղծում:

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմն նայենք թե ինչ է կատարվում տարածաշրջանում: Թուրքիա, մի խումբ կրիպտո-հրեաներ դոնմեներ տիրում են Թուրքիայի ամբողջ տնտեսությունը: Ադրբեջան, Ալիևի կլանը, որը շատերի կողմից արդեն ընկալվում է արդեն քրդական կլան իջեցրել է սեփական ժողովրդին ճորտերի մակարդակի ու կթում է խանական լավագույն տրադիցիաներով: Դե Հայաստանի մասին էլ չասեմ:
    Ինչի՞ չասես որ Արի սկսի հենց Հայաստանից ու նոր հետո վրացիքի "դժբախտ" բախտը ողբա : Նայի՝ Խորենացին ողբաց իր ժողովրդին ու նաև դրա համար մնաց պատմության մեջ: Թե չէ նկել ես վրացիքի ու ազերիների ստրկությունից ես խոսում: Հայերս էլ ապրում ենք կոմունիզմի դարաշրջանում հա՞ երևի

    Ավելացվել է 54 վայրկյան անց
    Մեջբերում Koms-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա է միակ ճանապարհը ՀՀ-ի համար /գոնե արտագաղթը կանգնեցնելու առումով/: Այս միության ներսում գնալու է տնտեսական ինտեգրում` վարչական սահմանազատումը դարձնելով պայմանական: Մնացած այլ ուղիները` ՀՀ-ի համար փակուղային են /ժամանակակից սերնդին միայն "ազգային գաղափարախոսությամբ" սահմաններից ներս հնարավոր չէ պահել/ :
    Լրիվ ճիշտ է: Շատ ճշգրիտ է դրված գլխավոր ակցենտները
    Վերջին խմբագրող՝ dvgray: 08.09.2008, 14:49: Պատճառ: Գրառման ավելացում

  8. #53
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կովկասյան միության ստեղծում:

    Ինչի՞ չասես որ Արի սկսի հենց Հայաստանից ու նոր հետո վրացիքի "դժբախտ" բախտը ողբա
    Նախ ես կխնդրեի այս թյուրիմացությունը որը կոչվում է ՀՀ չանվանել Հայաստան այլ Էրմենիստան որտեղ իշխում է մոնղոլական գաղափարաբանություն: Ինչպես կասեր ԼՏՊ-ն

    Հայաստանը կամ Հայքը դա աննյութական ունիվերսալ գաղափար է: Ոնց որ ասենք Իսրաել, Հռոմ, Բաբելոն կամ Եվրոպա: Ուղղակի պատմական բերումով այն դեռ չի ինքնաարտահայտվել որպես այդպիսին և համբերատար սպասում է իր հերթին:

    Հիմա ոմանք ուզում են Էրմենիստանը օգտագործել կամ մասնակից դարձնել ինչ որ ռեգիոնալ կամ գլոբալ պռոեկտների մեջ: Կարճ ասած սարքեն ինչ որ Բիզնես պլատֆորմ: Կարճ ասած առաջարկում են մեծ փողեր մի ուրիշ գաղափարի ծառայելու համար: Խոսքի ասենք Կովկաս: Վախտին Արշակունիներին եկան այդպես ասին ախպեր ջան եկեք մի հատ թամ թազա կրոն կա: Շատ հզոր գաղափար է, եկեք դրան ծառայեք կդառնաք արևելքի ու արևմուտքի տերը: Էս Արշակունիները կուտը կերան... հետո հավեսները փախավ տվին իրենց ձեռքերով ավիրեցին սաղ: Նախարարներն էլ իրենց կողմից կազմաքանդեցին:

    Հիմա գիտեն թե ժողովուրդը իր ձայնը տվել է ԼՏՊ-ին ու համաձայն է ասենք ինչ որ մեկին ծառայել: Բայց ժողովուրդը իջեցրել է ուրիշ հասարակական պատվեր:
    Կազմաքանդել ինչ գնով ուզում է լինի: Կազմաքանդել մոնղոլական համակարգը մինչև արմատը: Հիմա ԼՏՊ-ն փորձում է ժամանակը ձգել, չի ուզում գործը մինչև վերջ անի, բայց դե ժամանակը գնում է, մարդիկ անհամբեր են, ուզում են արդյունք տեսնել: Եթե ԼՏՊ-ն շատ ուշացնի կհայտնվի Վազգեն Մանուկյանի կամ Դեմիրչյանի կարգավիճակում ու կարող է մի լրիվ ուրիշ կազմաքանդող հայտնվի բայց եթե շուտ էլ անի ապա կխանգարի ՍՍ-ին որի հետ այդքան հույսեր են կապում Կովկաս պռոեկտի տերերը:

    Իսկ այդ ընթացքում Մկները ակտիվանում են ու զավթում են ԱԺ-ն: Օլիգարխիան կատաղած է: Նրանց բիզնեսին կպել են: Նրանք պահանջում են բացատրություններ: Նրանք ուզում են հուսալի տանիքներ որոնք չեն խախտում ստատուս քվո ու եթե պարզվի որ ՍՍ-ը չի ապահովում այդ ստատուս-քվոն ապա նրանք կդիմեն Ռուսաց թագավորին ինչպես ժամանակին տվին թագավորին Պարսից թագավորին: Էլ չեմ ասում Դաշնակները: Դաշնակներն էլ էն ժամանակվա Եկեղեցին է : Ոնց որ եկեղեցին միշտ ուներ իր 10 տոկոսը հիմա էլ դաշնակները: Գաղափարների պահապանն է: Եթե պարզվի որ Թագավորը ուրացավ հավիտենական գաղափարներին ապա կսկսվի Ավարայր:

    dvgray
    Ես ուղղակի զարմանում եմ թե ինչի հետ եք դուք հույսեր կապում: Թե գիտեք հիմա երկնքից կիջնի մի հատ նորից Կարմիր բանակ ու կարգ ու կանոն կհաստատի: Չկա այդպիսի բանակ:
    Այնպես որ Հայերի վախը չափած է: Մենք էս կինոն շատ ենք տեսել ու գիտենք ոնց է վերջանում: Վրաստանի ու Ադրբեջանի նման վարիանտներն էլ ենք տեսել թե ոնց են վերջանում.. : Կար Աղվանք, այլևս չկա.. Կար Պոնտոս որը խփնվել էր հակահռոմեական հողի վրա ոնց որ հիմա Վրաստանը հակառուսականի վրա... Չկա անցավ գնաց անուններն էլ չմնացին...

    Այնպես որ անիմաստ է:
    Մի նորմալ Գաղափար ասեք հավեսով ու մակարդակով կանենք: Ասեմ մինիմում նախապայմանը: Գոնե պետք է լինի Քրիստոնեության մակարդակի, բայց առանց էն հին կտակարանյան ուժասների: Գոնե Բուդդզիմի պես մի մաքուր ունիվերսալ բան լինի: Բայց տեղական պայմաններին համապատասխան: Թե չէ սպանիք ախպեր էդ չարչիական մակարդակի բաներով:
    Վերջին խմբագրող՝ Marduk: 08.09.2008, 16:45:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  9. #54
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կովկասյան միության ստեղծում:

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Այնպես որ անիմաստ է:
    Մի նորմալ Գաղափար ասեք հավեսով ու մակարդակով կանենք: Ասեմ մինիմում նախապայմանը: Գոնե պետք է լինի Քրիստոնեության մակարդակի, բայց առանց էն հին կտակարանյան ուժասների: Գոնե Բուդդզիմի պես մի մաքուր ունիվերսալ բան լինի: Բայց տեղական պայմաններին համապատասխան: Թե չէ սպանիք ախպեր էդ չարչիական մակարդակի բաներով:
    Մարդուկ ջան, հոգուտ մատաղ, կներես անկեղծության համար, իջի լուսնից, ընկեր:

  10. #55
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կովկասյան միության ստեղծում:

    "Армения могла бы стать также альтернативой для прохождения газопровода, идущего на Запад со стороны Каспийского моря по территории Грузии, ставшей ненадежной после российской интервенции", - заявил Али Бабаджан. "Теперь настало время говорить о проблемах открыто и смело и попытаться найти решения",- сказал он в интервью Reuters. "Мы не имеем дипломатических отношений с Арменией. Что мы собираемся делать в этом направлении? Вот о чем нужно вести дискуссию. Я не питаю надежду на установление дипломатических отношений во время визита (Абдуллы Гюля в Ереван - ред.). Однако мы готовы к более глубокому диалогу", - заявил министр.
    Ռեգնում 08.09.08
    Ժող իմ մոտ տարօրինակ մի զգացում կա: Ինչ որ բան ա լինելու, մենք էլ օգտվելու ենք: (թու-թու…) Մենք էնքան չենք հավատում որ մեր համար կարող ա ինչ որ լավ բան լինի, որ լուրջ նշանների դեպքում անգամ մերժում ենք դրանց լինելը: Բայց, ոնց որ թե, էս անգամ ծխից մի քիչ էլ խորովածի հոտ ա գալիս…
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  11. #56
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կովկասյան միության ստեղծում:

    Մեջբերում Juzeppe Balzammo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող իմ մոտ տարօրինակ մի զգացում կա: Ինչ որ բան ա լինելու, մենք էլ օգտվելու ենք: (թու-թու…) Մենք էնքան չենք հավատում որ մեր համար կարող ա ինչ որ լավ բան լինի, որ լուրջ նշանների դեպքում անգամ մերժում ենք դրանց լինելը: Բայց, ոնց որ թե, էս անգամ ծխից մի քիչ էլ խորովածի հոտ ա գալիս…
    Հարցը ստեղ էն չի որ կարա՞ թե չէ լավ բան լինի Հայաստանի համար, այլ ավելի խորքային ա: Ենթարենք թե դա հեսա լինելու է, էտ լավ բանը: Նախ ու՞մ ուզելով ա լինելու: Մե՞ր, թե ուրիշի: Երկրորդ, եթե մի օր էլ /ասենք էտ լավը լինելու հաջորդ օրը/ էտ անողը որոշի մի վատ բան անի, ո՞վ ա դրան դեմ կանգնելու՝ Սերժը , ոչ: Իսկ Սերժին՞ ով ա դեմ կանգնելու ՝ Արտուրի՞կը , Մկնիկը՞ , դաշնակնե՞րը իրենց օպեռայամեձ օբեկտներով , Լևո՞նը իրա սահմանադրական փասթաթղթերով ՞ :
    Մի խոսքով տխուր ա

  12. #57
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կովկասյան միության ստեղծում:

    Dv ջան: Լինելու ա նրանց ուզելով, ում ուզելով մինչև հիմա եղել են եղածները: Դա իմ համար ցավոտ տեղ ա, բայց էլ չեմ զարմանում տենց բաների վրա: Քսան տարի առաջ կասկածել, իսկ տասնհինգ տարի առաջ համոզվել եմ. որ մեր երկրի տերը մենք չենք: Տխուր ու նվաստացուցիչ ա, բայց էս պահին էս ա: Եթե ինչ որ լավ բան պիտի անեն մեր համար, թող անեն… եթե պիտի անեն ու քթներիցս բերեն՝ պետքս չի: Բայց լավ բան ստանալ ու չթողնել որ քթիցդ բերեն - պետք ա սովորել: Ցանկացած իրավիճակում ի շահ քեզ գործելուն սովորել ա պետք: Եսիմ… համենայն դեպս բաներ են լինում, որ քսան տարի առաջ երազել անգամ ամաչում էինք: (Աստված շատ չհամարի)
    Իսկ թվարկածդ քաղաքական աղբը հնարավորին շուտ զիբիզլանոց տանել ա պետք, և ոչ վաղվա օրը կապել դրանց հետ…
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  13. #58
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կովկասյան միության ստեղծում:

    Մեջբերում Juzeppe Balzammo-ի խոսքերից Նայել գրառումը
    Dv ջան: Լինելու ա նրանց ուզելով, ում ուզելով մինչև հիմա եղել են եղածները: Դա իմ համար ցավոտ տեղ ա, բայց էլ չեմ զարմանում տենց բաների վրա: Քսան տարի առաջ կասկածել, իսկ տասնհինգ տարի առաջ համոզվել եմ. որ մեր երկրի տերը մենք չենք: Տխուր ու նվաստացուցիչ ա, բայց էս պահին էս ա: Եթե ինչ որ լավ բան պիտի անեն մեր համար, թող անեն… եթե պիտի անեն ու քթներիցս բերեն՝ պետքս չի: Բայց լավ բան ստանալ ու չթողնել որ քթիցդ բերեն - պետք ա սովորել: Ցանկացած իրավիճակում ի շահ քեզ գործելուն սովորել ա պետք: Եսիմ… համենայն դեպս բաներ են լինում, որ քսան տարի առաջ երազել անգամ ամաչում էինք: (Աստված շատ չհամարի)
    Իսկ թվարկածդ քաղաքական աղբը հնարավորին շուտ զիբիզլանոց տանել ա պետք, և ոչ վաղվա օրը կապել դրանց հետ…
    Juzeppe ջան: Թող Աստված շատ չհամարի ու թող լինի…

    մի հատ պատմությունից հիշի թե ինչ խանդավառ մոմենտներ ա եղել մեր պապերի մոտ… Վիլսոնի պլան… ֆլան… ֆստան…
    մեր պապերը ենթադրենք միամիտ էին… ենթադրենք անփորձ էին…
    Բա մենք՞: Մենք գոնէ իրանց փորձը կարա՞նք հիշենք ու նույն սխալները չանենք:
    Գոնե հիշենք, որ ռսները մեզ պահել, մեծացրել են միայն որպես մատաղացու: Հիմա որ կարող է և լավ արոտավայր են քշելով տանում, ի՞նչ մի ուրախանալու բան ա: Ավելի շուտ մտածելու բան ա: Որ կարո՞ղ ա մատաղի սեզոն ա ներից սկսվել…

    լավ կլիներ կիսասոված ու կիսավայրենի լինեինք, բայց մենք մեզնով լինեինք, քան թե ռսի "հոսանքով", "զորքով" ու "կապ-կապով"
    Ես սա եմ ասում

  14. #59
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կովկասյան միության ստեղծում:

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա մենք՞: Մենք գոնէ իրանց փորձը կարա՞նք հիշենք ու նույն սխալները չանենք:
    Դրա համար եմ ասում, պահը ի շահ մեզ օգտագործել: Ռուս կլինի, թուրք, ուզբեկ… կարևոր չի՝ մեր համար լավ լինի: Դեռ մի կարգին պետություն չունենք, բայց նայի տես որ սրանից լավ վիճակ չենք էլ ունեցել վերջի մի երկու դարում: Էս ա, մեր կարտերն էլ սրանք են, ու ղումար սրանցով պիտի խաղանք: Մեզ ով հասել մատաղ ա արել, մենակ ռուսը չի: Մենք դեռ ուրիշի արդար խաղին ենք սպասում… ղումար ա ախպերս, քցոցի, վերջում էլ կրակոցի: Ու խաղից թռնել չկա, պտի խաղանք: Ու մեր թիմի վատ խաղացողներին էլ պիտի հանենք թիմից ( սաղ, մեռած կարևոր չի) մենք էլ կրվելու բան չունենք, մնացել ա մեր սեփական քամակը, կրվելու իրավունք չունենք…
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  15. #60
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կովկասյան միության ստեղծում:

    Ինձ թվում է այս կազմակերպության հիմնական նպատակները պիտի լինեն հետևյալ հարցերը`
    1. Ամենկարևոր նպատակն է Կովկասում երկարատև խաղաղության ապահովումը, որը պետք է և Թուրքիային, և ՌԴ, և Իրանին, և Եվրոմիությանը*]Այս կառույցի հիմնական նպատակն է այդ միության բոլոր երկրների տնտեսական ինտեգրացիան, սահմանների բացում, աշխատուժի և կապիտալի ազատ հոսք, Էներգետիկ անվտանգությունը*]Սոցիալ-մշակույթային արժեքների պահպանում
    2. Ռազմական պայմանագրի դեպքում կովկասյան միացյալ զորքերի մասնակցությունը խաղաղական առաքելություններին

Էջ 4 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նոր թեմայի ստեղծում
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Փորձարկումներ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 01.06.2012, 00:17
  2. Խաղերի ստեղծում
    Հեղինակ՝ Vardanito, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 1
    Վերջինը: 03.01.2011, 22:50
  3. Առաջին Կովկասյան հեռուստաալիք
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 20.02.2010, 11:43
  4. Գրառումներ: 3
    Վերջինը: 11.05.2009, 22:49
  5. Երաժշտության ստեղծում
    Հեղինակ՝ Ra$Ta, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 04.01.2008, 22:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •