ախր օրը 7 ժամ քնելն էլ չի օգնում
ինչ սեպտեմբերը սկսեց, արդեն 2-րդ անգամ ա դասից գալուց քնում եմ, երեկ էլ մի կերպ եմ ինձ զսպել, որ չքնեմ
Իսկ ինչեր պատահեցին ամառը...
Մի անգամ գործի տեղը բանալին թողել եմ դուրսը, հելել պերերիվ, հենց էդ նույն օրը տղեքից մեկի հեռախոսը զալում, նստարանի վրա դրեցի, հելա հանդերձարան փոխվելու, բախտս բերել էր ուշ ժամ էր, էդ կողմերով մարդ չէր անցել, մի անգամ պերերիվ հելնելուց պահեստի դուռը չփակեցի...
Կամ... մի օր մեր տունը գազ չկար, մյուս օրը պտի տային: Առավոտը հելա, գազը բացեցի, տենամ տվել են, թե չէ, տեսա չեն տվել: Սկսա հաց ուտել, մեկ էլ ուժեղ գազի հոտ զգացի, նայեմ տենամ գազը գալիս ա, ես մոռացել եմ փակեմ:
Հա, բա սենց բան լսել էի՞ք. առավոտը քննության էի, ինքս ինձ գիշերը հիշացնում էի, որ զաչոտնիկս վեկալեմ: Առավոտն էլ հիշացրեցի: Փոխվա, հելա, մեկ էլ պապաս. "զաչոտնիկը մոռացել ես..." ու ես ըտեղ հիշեցի, որ ինձ մի քանի անգամ հիշացրել եմ, ու նենց ինքս իմ վրա ներվայնացա... Վեկալա զաչոտնիկը, հարցրեց. "Փող ունե՞ս", ասեցի "հա", որովհետև լավ հիշում էի, որ ջեբս փող եմ դրել: Էն էլ մի քանի քայլ հետո ջեբս շոշափեցի համոզվելու համար, տենամ փող չկա: Զարմացած մնացի... Մեկ էլ ուշադիր նայեմ՝ տենամ տան շալվարն ա հագս: Մոռացել էի շալվարս փոխեի, իսկ փողը դասի գնալու շալվարիս մեջ էր...
անհամբեր սպասում եմ, թե որն ա ըլնելու իմ մյուս քայլը
չբռնե՞մ բժշկի դիմեմ
![]()








Մեջբերել

օր ա լինում` չորս անգամ սիգարետ եմ առնում, բայց մի պաչկից ավել չեմ ծխում էլի


Էջանիշներ