Ղազարոս Աղայան![]()
Зимой и летом одним цветом
Ես որ ահավոր սիրում էի "Աշխարհի ժողովուրդների հեքիաթները" ու դրանցից կար "Թե ինչու է ծովի ջուրն աղի" էդ հեքիաթը մինչև կարդալ սովորելս մի 1000 անգամ մաման էր կադացել, հետո դրա "խաթր" կարդալ սովորեցրեց ինձ մինչև դպրոց գնալս որ ես կարդամմեկ էլ մի գիրք էի սիրում "Մկներն ու Փուչիկները" էդ էլ իմ առաջին անգլերեն գիրքն էր , ափսոս, որ էդ ժամանակ անգլերեն ավելի լավ գիտեի քան հիմա
![]()
![]()
Հաճելի հիշողություններ ...............
Է.Ուսպենսկի - Քեռի Ֆեոդորը, շունը և կատուն, Հենզելն ու Գրետելը ու էլի շատ ու շատ հեքիաթներ:
Սպիտակ Բիմ, սև ականջ
DIXIcarpe noctem
Freeman (28.05.2013)
Լավ, ցուցակ մըն ալ իմ կողմից՝ ինքնագովազդով ().
«Չիպոլինոյի արկածները» (պապիս ա թարգմանել)
«Ջելսոմինոյի արկածները» (պապիս ա թարգմանել)
«Երկնագույն նետի ճանապարհորդությունը» (պապիս ա թարգմանել)
«Ծիպիլին, Տիմբական և Ծիծաղը» (պապիս ա գրել)
«Վիննի Թուխը և բոլորը, բոլորը, բոլորը» (մեր հարևանն ա թարգմանել)
«Փոքրիկ իշխանը» (պապիս ա թարգմանել)
«Անգետիկի արկածները» (Դե էս էլ Նոսովն ա գրել)
«Չիկարելիի արկածները» (պապիս ընկերն ա գրել)
«Սուրի և Սամի արկածները» (լավ, հերիք չի՞ գլուխ գովեմ)
«Երկար Մակարի ու Պստիկ Խոստիկի արկածները»
«Փոքրիկ Շրջմոլիկը»
...
կլրացվի
Ինչպես նաև մի շարք հեքաթներ Գրիմ եղբայրներից, Շառլ Պերոյից, Անդերսենից, Թումանյանից, Աղայանից և այլն...
Ցուցակը կազմելիս հիշողությունս չպրպտելու համար օգտվել եմ սույն թեմայից, գրել եմ միայն այն գործերը, որոնք իսկապես սիրել եմ փոքր ժամանակ և որոնք իսկապես մանկական (կամ նաև մանկական) եմ համարում: Փոքր ինչ ավելի մեծ տարիքի համար նախատեսված գործերը, ինչպիսիք եմ համարում ասենք «Գանձերի կղզին», «Թոմ Սոյերի արկածները, «Առանց ընտանիքին», «Անգլուխ ձիավորը» և այլն, չեմ նշել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Արտակ ջան, պարզվում է քո պապիկի գրած գրքերից ոչ մեկը չեմ կարդացելբայց իր (ու ընկերների) թարգմանած բոլոր գրքերը կարդացել եմ: Փոքրիկ իշխանի
թարգմանությունը արտակարգ է, շնորհակալ եմ
![]()
I may be paranoid but no android!
Լավ, ես էլ գրեմ իմ սիրած մանկական գրքերը:
Նախ ասեմ, որ շուտ եմ սկսել կարդալ, չորսուկես տարեկանից: Կարդում էի, բայց ոչինչ չէի հասկանում, ուղղակի վարժ կարդում էի, մերոնց պատմելով՝ արագ, շնչակտուր, առանց բառերի արանքներում դադար տալու, առանց ստորակետ-վերջակետ…
Առաջին գիրքը, որը հասկանալով կարդացի, Թումանյանի հեքիաթներն էին՝ վեց տարեկանում: Բայց դուրս չեկան: Պապաս ռեժիմով կարդալ էր տալիս: Մի տետրի մեջ աղյուսակ էր, որտեղ գրանցվում էր գրքի անունը, քանի էջ է, սկսելու և ավարտելու ամսաթվերը: Ու հայրս ինքն էր ընտրում ինչ կարդամ. դե էդ տարիքում գաղափար չունեի ինչեր կան, որ ինքս ընտրեի: Հիշում եմ՝ երևի երկրորդ դասարան էի, մի նենց ոչինչ հաստոտ գիրք էր տվել՝ նարնջագույն մաշված կազմով, վերնագիրը՝ Գոմեշի սանրը: Վրան էլ սևով մի գոմեշանման սիլուետ: Մեջը՝ ո՛չ մի նկար, ո՛չ մի երկխոսություն
, բայց պարտաճանաչ կարդում էի, արդեն մեջտեղներն էի հասել, թեև բացարձակապես գաղափար չունեի ինչի մասին ա: Մենակ ամեն էջը վերջացնելուց ու թերթելուց հետո՝ աչքով կշռում էի բացված գրքի ձախ և աջ մասերը՝ թե ինչքանն եմ անցել, ինչքանն է մնացել: Երևի հայրս նկատեց էդ լուռ տառապանքը, ու ասեց՝ լավ, էդ թող, ու գիրքը վերցրեց ձեռքիցս, ինչից, անկեղծ ասած, ավելի տխրեցի, ավելի շուտ հիասթափվեցի. բա էդքան կարդացածս հե՞՜չ…
![]()
Առաջին գիրքը, որ կարդացի մեծագույն բավականությամբ, ու հետո երևի մի հազար անգամ վերընթերցել եմ, Գրիմ եղբայրների հեքիաթներն էին: Էդ երրորդ դասարանում էր. հիվանդ պառկած էի տաքությամբ մի երեք օր, անելիք չկար, մորաքույրս էր նվիրել, ու ինձ ուղղակի կլանեց-տարավ գրիմեղբայրական անզուգական, համարձակ, անչափ հետաքրքիր աշխարհը… Ավարտելուց հետո ահավոր ափսոսում էի, որ վերջացավ: Դրանից հետո ընկա հեքիաթների հետևից: Անդերսեն, Շարլ Պիերո…
Հեքիաթներից հետո սկսվեց արկածային գրականությունը. Թոմ Սոյերը սեղանիս գիրքն էր: Հետո, տարիքի համեմատ, անցա Ժյուլ Վեռն, Դյումա… Արանքներում՝ ֆանտաստիկ գրականություն: Ռոբինզոն Կրուզոն այդպես էլ ուժս չպատեց…
Միջին դասարաններում տարվել էի Զորյանով. անընդհատ վերընթերցում էի պատվածքները: Շատ հավես էին կարդացվում:
Հա, մի հետաքրքիր բան էլ եմ հիշում. կարծեմ երրորդ դասարանում էր, գրականության գրքում մի հատված կար Ալիսը Հրաշքների աշխարհից: Շատ փոքրիկ հատված էր, ու ընդհատվում էր այնտեղ, որ գտնում է կարկանդակով տուփ՝ վրան գրված՝ կեր ինձ: Չեմ հիշում որևէ այլ գիրք ինձ երբևէ այդքան "ինտրիգաված" արած լիներ: Նենց էի ուզում շարունակությունը…բայց գաղափար չունեի ինչ գիրք էր. անվանումը կամ հեղինակը գրված չէին: Ու չէի էլ ֆայմում հարցնել որևէ մեկին : Ուղղակի ապրում էի տենց չբավարարված, երազանքով…
Ու միայն մի հինգ տարի հետո, երբ, առավոտյան նոր արթնացած, դեռ պառկած՝ սովորության համաձայն ուսումնասիրում էի գրապահարանի առաջին շարքերում ճխտված գրքերի անունները՝ արդեն անհաշիվ անգամներ, նկատեցի մի կորած գրքի եզր, որ առաջ չէի նկատել: Ու որքան մեծ էր զարմանքախառն զայրույթս, որ էսքան ժամանակ էդ Ալիսը քթիս տակ էր, իսկ ես անհույս երազում էի…
Հավեսով անթիվ անգամներ վերընթերցածներիս մեջ էր նաև Անանյանի Հովազաձորի գերիները:
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 03.09.2008, 04:25:
Smokie (25.03.2016)
«Գոմեշի սանրը» փոքր ժամանակ ես էլ եմ կարդացել, բայց՝ հավեսով: Ու մի քանի անգամ: Մի գիրք էլ կար՝ կանաչ, հաստ կազմով, Դոմինո աղվեսի, ազատ մուստանգի, կաղ արջի, գայլի ու գայլուհու մասին հրաշք ու տխուր պատմվածքներ էին, էնքան էի կարդացել՝ էջերը ծակվել էին... Եթե ինչ-որ մեկդ տեղը բերում եք էդ գիքը, հուշե՛ք անունը, շա՛տ եմ խնդրում... Ես չգիտեմ, ու գիրքն էլ կորել ա, չկա...
Հ.Գ. Բարեկամ, քո անցած ճամփան համարյա նույնությամբ ես եմ անցելԿարծում եմ, որ «Ռոբինզոն Կրուզոն» ու «Ալիսը», «Փոքրիկ իշխանի» հետ, ո՛չ մանկական են, ո՛չ էլ՝ պատանեկան: Առաջինը շա՜տ այլաբանական ու երբեմն՝ անտրամաբանական ա (փոքր ընթերցողի տեսանկյունից)՝ աշխարհից կտրվելու կոչ, քաղաքակիրթ աշխարհի քննադատություն, մարդու՝ ստոր ու անուղղելի էակ լինելու փաստ (Ռոբինզոնն ախր Անգլիա մտած-չմտած Ուրբաթին ծախում ա ստրկության... Չգիտես ինչու՝ էդ մասին երբեք ոչ ոք չի հիշում): Իսկ վերջին երկուսը էնքա՜ն լավն են ու էնքա՜ն խորը, որ 10-11 տարեկան երեխան հաստատ չի հասկանա: Ես 9 տարեկանում Իշխանը կարդացի՝ զզվեցի, 11-ում կարդացի՝ բան չհասկացա, 18-ում կարդացի՝ մի 3 ամիս մտքիցս դուրս չէր գալիս:
![]()
DIXIcarpe noctem
Շատ հետաքրքրիր ա, Հայկօ: Էլի եմ լսել Իշխանի վաղաժամ կարդալու ու հիասթափվելու մասին: Իմ բախտը բերել էր երևի, որ էդ գրքի գոյության մասին չգիտեի մինչև երևի տասնութ-տասնինը տարեկանը: Ու էլի պատահաբար հայտնաբերեցի տանը, ու հենց էն ժամանակ երբ ահավոր տխուր էի՝ խորքային մի ձև... Ու էնքան տեղին էր Իշխանը… Միանգամից համարեցի լավագույն գրքերից մեկը![]()
Իրոք գրքեր կան, որ չնայած թվացյալ պրիմիտիվ կամ արկածային բնույթին, իրականում բազմաշերտ են ու խորիմաստ. օրինակ, Գուլիվերի ճանապարհորդությունը:
Դե իսկ Ալիսը ոչ միայն փիլիսոփայություն ա, այլև ֆիզիկա![]()
Բարեակմի հետ շատ գրքերի տեսանկյունից նույն ճանապարհն ենք անցել:
Հիշեցի այժմ մի գիրք ևս: "Սպիտակ Բիմ Սևականջ": Ինչքան եմ լացել ես գրքի վրա:
Հիմա էլ հուցվեցի …
Կինոն չէի կարում նայեի: Լացում էի… Շատ լավն էր: Ու շատ վատը… Բիմը չպետք ա …
Գուլիվերի մասին 60 էջանոց դիպլոմ եմ գրել, գործ չունես, մի՛ սկսիր, է՛լի...![]()
![]()
Ալիսը տարին մեկ պարտադիր կարդում եմ: Ի դեպ՝ հետաքրքիր պատմություն կա էդ գրքի հետ կապված: Դե գիտես, որ Լյուիս Քերոլը մաթեմատիկոս ա եղել: Ուրեմն երբ Անգլիայի թագուհին առաջին անգամ «Ալիսը» կարդաց, ահավոր շատ հավանեց ու էնքան շատ, որ իր ենթականերից մեկին ուղարկեց Քերոլի գրած բոլոր գրքերը գտնել-բերելու: Ու բերեցի՜ն... Մաթեմատիկա, լոգարիթմներ, սինուսներ, մինուսներ, ֆունկցիաներ, տո էլ եսիմինչեր... Թագուհին զարմանքից կծեց իր ոտքի բութ մատը
Ես մի տեսություն էի մի ժամանակ զարգացնում, ըստ որի՝ ամենալավ ստեղծագործությունները ոչ մասնագետ գրողների գրածներն են: Ումբերտո Էկոյի «Վարդի անունը», Թոլքինի «Մատանիների տիրակալը», Քերոլի «Ալիսը»... Հետո մեծացա, մոռացա: Բայց միտքը լավն էր:
Ավելացվել է 44 վայրկյան անց
«Սպիտակ Բիմ, սև ականջ»- առաջին գիրքն ա եղել, որ էս թեմայում նշել եմ![]()
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 03.09.2008, 04:47: Պատճառ: Գրառման ավելացում
DIXIcarpe noctem
Ի դեպ, լացելու մասին:
Դպրոցական արձակուրդներին որ հանձնարարում էին գրականություն, էդ իրոք տանջանք էրբայց կարդում էի:
ու միակ գիրքը, որը հեչ չեմ ափսոսացել կարդալու համար՝ Վոյնիչի Բոռն էր: Այ տեղ լուրջ լացել եմ…
Հետո, սեպտեմբերի մեկին, գրականության ուսուցչուհին հարցրեց՝ ով է կարդացել Բոռը: Մի երկու հոգի ձեռք բարձրացրին: Հետո հարց տվեց՝ ինչու /անունը չեմ հիշում/ էն հոգևորականը չկարողացավ թողնել Արթուրին: Սկսեցինք ով ոնց հասկացել էլ էր պատասխանել: Բայց դասատուս աննկատ ժպիտով, գլխի թեթև ցնցումով ժխտում էր՝ չէ՛: Վերջում, որ էլ տարբերակ չկար՝ ասեց, որովհետև Արթուրը նրա որդին էր:
![]()
...տենց բաներ ով էր էդ տարիքում ջոկում…
Բայց էդ կապ չունի. լացել եմ![]()
«Փոքրիկ Իշխանը» ես էլ առաջին անգամ շատ վաղ տարիքում փորձեցի կարդալ, կարծեմ 2-րդ դասարանում. տառապանք էր...}անր էր ահավոր, ու բան չէի հասկանում։
Հաջորդ անգամ կարդացի արդեն 18 տարեկանում։ Երրորդ կուրսում էի, դասախոսներիցս մեկը մեզ հանձնարարել էր կարդալ։ Հիշում եմ՝ եղբորս էլ առաջարկեցի, միասին նստեցինք ու մի գրքից կարդացինք մի շնչով, ու, բնականաբար, լրիվ ուրիշ ընկալում ու զգացողություններ էին։
Գրողի մասնագետ ու ոչ մասնագետ լինելը ո՞րն ա...Նկատի ունես՝ ոչ հումանիտար կրթությա՞մբ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ