User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 188 հատից

Թեմա: Մեր սիրած մանկական գրքերը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Մեր սիրած մանկական գրքերը

    Ակումբում շատ ենք քննարկել մեր սիրած գրքերը, բայց մանկական գրքերի մասին գրեթե չի խոսվել: Վարպետի՝ «Ծիպիլին, Տիմբական և ծիծաղը» գրքի մասին գրառումը հուշեց, որ կարելի է այսպիսի թեմա բացել: Եկեք վերհիշենք մեր մանկությունը կամ էլ մանկանալը:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (25.03.2016)

  3. #2
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր սիրած մանկական գրքերը

    "Չիպոլինոյի արկածները", "Ջելսոմինոյի արկածները", "Վիննի Թուխը և բոլորը, բոլորը"
    մեկ էլ տանը երկու հատ հայակական հեքիաթների ժողովածու ունեինք, ուշքս գնում էր դրանց համար՝ մեկը կոչվում էր "Հազարան բլբուլ" էն մեկն էլ չեմ հիշում, բայց նենց լավն էր... երևի ինչ-որ հեռու անկյունում դեռ պահած կլինի, հազիվ թե դա որևէ մեկին նվիրած լինեմ:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (25.03.2016)

  5. #3
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր սիրած մանկական գրքերը

    Անգետիկը…գժվում էի, նաեւ Գրիմ եղբայրների հեքաթները…

  6. #4
    . . . Կաթիլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    827
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Մեր սիրած մանկական գրքերը

    Շատ էի սիրում Անդերսենի հեքիաթները
    Չէ, կաթիլը ծով չի դառնում...

  7. #5
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր սիրած մանկական գրքերը

    Ուրեմն մեր դպրոցական գրադարանում "Չիպոլինոյի արկածները" միակ գիրքն էր, որից մի քանի հատ կար Ու երբ մտնում էինq` մենակ էդ գիրքն էր ազատ: Ու ես էդ գիրքը կարդացի մի 15 անգամ, եթե ոչ ավել: Ու մինչեւ հիմա գժվում եմ: Հիմա էլ համարում եմ, որ ամենասիրածս մանկական գիրքն ա: Հետաքրքիր նախախնամություն ա չէ? Պատկերացնում եք, եթե ասենք Արամայիս Սահակյանի երկերի ժողովածուից մի քանի հատ լիներ մեր դպրոցական գրադարանում?

    Հա, չմոռանամ եւս երեք գիրք: Մեկը "Ուրֆին Ջյուս"-ն էր, որը "Զմրուխտե քաղաքի կախարդի" շարունակությունն էր. շատ էի սիրում էն պահը, երբ կախարդական փոշու միջոցով փայտե զինվորիկները կենդանանում էին: Իսկ մյուսը` "Միշկան, Սերյոգան եւ ես", միջին տարիքի մոսկովյան դպրոցականների մասին էր, նենց հավես էր կարդացվում, մանավանդ առաջին համբույրի մասին, էն էլ էդ տարիքի համար ու էդ տարիքում ընթերցելիս Երրորդն էլ դե "Ծիպիլին, Տիմբական ու Ծիծաղն" էր

    Ավելացվել է 2 րոպե անց
    Վայ չէ~.... բա "Խոսող կապոցը", բա "Բա բրոնզե թռչունը", բա "Ծերունի Խոտաբիչը"... Չէ~, շատ ե~ն, շատ-շատ ե~ն
    Վերջին խմբագրող՝ Վարպետ: 07.08.2008, 22:29: Պատճառ: Գրառման ավելացում
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    matlev (27.03.2016), Smokie (25.03.2016)

  9. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր սիրած մանկական գրքերը

    Շատ էի սիրում «Ջելսոմինոյի արկածները»: Հիշում եմ՝ սկզբում ֆիլմն էի տեսել, բայց գիրքը հետո պապաս առավ, բերեց, ու էլի մեծ հաճույքով կարդացի:

    «Չիպոլինոյի արկածներն» էլ էի շատ հավանել, մամաս նույնիսկ հանձնարարել էր, որ կարդալուց հետո էդ գրքի համառոտ բովանդակությունն ու վերլուծությունը գրեի: Բայց դա էնքան էլ մանկական չէր, շատ հետաքրքիր էր, որ հեղինակն էդ բանջարաբոստայային կուլտուրաների միջոցով բավական լուրջ գաղափարներ ու կոռումպացված պետության մոդել էր պատկերել , ինչը ես, իհարկե, հետո՝ արդեն հասուն տարիքում, ուղղակի հետադարձ հայացք գցելով՝ զգացի:

    «Ծիպիլին, Տիմբական և ծիծաղը» գիրքը այնքան էլ վաղ տարիքում չեմ կարդացել, կարծեմ 8-րդ դասարանում էի, պապիկիս տանը գտա, հեղինակն էր նվիրել, հավեսով կարդացի մի շնչով, որից հետո եղբայրս, քույրս ու մայրս էլ կարդացին, ընտանեկան սիրելի գիրք էր դարձել:

    Հայկական հեքիաթներից մեկ էլ «Չիկարելիի արկածները» գիրքն է տպավորվել: Հեչ ո՞վ է կարդացել:

    «Անգետիկի արկածներն» էլ էր լավը:

    «Վինի թուխը և բոլորը-բոլորը» գիրքն էլ տանն ունեինք, մի քանի անգամ փորձել եմ կարդալ, բայց մի տեսակ ներվերիս վրա ազդել է, ու չեմ կարողացել շարունակել, չգիտեմ ինչի... Ախր մուլտֆիլմն էնքան եմ սիրում, բայց էդ գիրքը...

    Մի գիրք էլ հիշեցի, որ շատ լավն էր, բայց ոչ մեկից չեմ լսել, որ կարդացած լիներ: Միայն մի երկու տարի առաջ Բյուրակնին եմ տվել, ինքն էլ է կարդացել. Հեղինակը՝ կարծեմ Պոլ Հելիկո, վերնագրը՝ «Ջենի»… Մի տղայի մասին է, որը մի գեղեցիկ օր հանկարծ կատու է դառնում, որից հետո ամբողջ գիրքը նրա կատվային արկածների մասին է, թե ինչպես է թափառում, հանդիպում զանազան կատուների ու շների, իսկ կատուներից մեկի՝ Ջենիի հետ ընկերանում, մտերմանում է, էնքան հետաքրքիր էր, կարդալիս լրիվ մտնում էիր կատվի դրության մեջ, շատ տպավորիչ էր... Հետաքրքիր է, ուրիշ որևէ մեկը կարդացե՞լ է այս գիրքը:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 07.08.2008, 22:43:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    matlev (27.03.2016), Smokie (25.03.2016)

  11. #7
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր սիրած մանկական գրքերը

    Վայ, Ան, "Չիկարելին" էլ եմ անգիր արել, ուղղակի ասեցի գրեմ՝ ոչ մեկ կարողա չիմանա, հավես չկար, փաստորեն, դու էլ ես կարդացել, ուխ

  12. #8
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր սիրած մանկական գրքերը

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը

    Մի գիրք էլ հիշեցի, որ շատ լավն էր, բայց ոչ մեկից չեմ լսել, որ կարդացած լիներ: Միայն մի երկու տարի առաջ Բյուրակնին եմ տվել, ինքն էլ է կարդացել. Հեղինակը՝ կարծեմ Պոլ Հելիկո, վերնագրը՝ «Ջենի»… Մի տղայի մասին է, որը մի գեղեցիկ օր հանկարծ կատու է դառնում, որից հետո ամբողջ գիրքը նրա կատվային արկածների մասին է, թե ինչպես է թափառում, հանդիպում զանազան կատուների ու շների, իսկ կատուներից մեկի՝ Ջենիի հետ ընկերանում, մտերմանում է, էնքան հետաքրքիր էր, կարդալիս լրիվ մտնում էիր կատվի դրության մեջ, շատ տպավորիչ էր... Հետաքրքիր է, ուրիշ որևէ մեկը կարդացե՞լ է այս գիրքը:

    Ու~, ընտիր բան էր, ընտիր! Ես կարծեմ լացել էլ եմ))
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    matlev (27.03.2016)

  14. #9
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր սիրած մանկական գրքերը

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    "Չիպոլինոյի արկածները", "Ջելսոմինոյի արկածները", "Վիննի Թուխը և բոլորը, բոլորը"
    մեկ էլ տանը երկու հատ հայակական հեքիաթների ժողովածու ունեինք, ուշքս գնում էր դրանց համար՝ մեկը կոչվում էր "Հազարան բլբուլ" էն մեկն էլ չեմ հիշում, բայց նենց լավն էր... երևի ինչ-որ հեռու անկյունում դեռ պահած կլինի, հազիվ թե դա որևէ մեկին նվիրած լինեմ:
    Բոլոր վերը նշվածները` գումարած «Սուրի և Սամի արկածները» ու «Զանգին ու Զրանգին» :

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (25.03.2016)

  16. #10
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր սիրած մանկական գրքերը

    Ես էլ Գրիմ Եղբայրների Հեքիաթների մի հատ մեեծ գիրք ունեմ... երևի բոլոր հեքիաթները կարդացել եմ կամ իմ համար կարդացել են երբ դեռ կարդալ չգիտեի
    Մեկ էլ մի հատ գիրք կա... Ինչոր Բելոռուական հեքիաթներ /վայթմ/ էտ էլ էր կարգին գիրք
    Loading your personal settings....

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (25.03.2016)

  18. #11
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր սիրած մանկական գրքերը

    "Ուկրաինական ժողովրդական հեքիաթներ"..դրանից հետո Ժյուլ Վեռն ու Մայն Ռիդ-ի գրքերը
    ...

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (25.03.2016)

  20. #12
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր սիրած մանկական գրքերը

    Մեջբերում Grieg-ի խոսքերից Նայել գրառումը
    "Ուկրաինական ժողովրդական հեքիաթներ"..
    Հա, ուկրաինական ժողովրդական հեքիաթների գիրք մենք էլ ունեինք, ես էլ եմ կարդացել լրիվ ու շատ էի սիրում: Հատկապես տպավորվել է մեջից մի հատ հեքիաթ, որի մեջ մի կանաչ բիձուկ կար՝ երկար մորուքով, անունն էլ Օխայ էր, գետնի տակ էր ապրում: Մի անգամ մի մարդ ծարավ ժամանակ ջուր է խմում, ասում է. «օխա՜յ», մեկ էլ բիձուկը հայտնվում է ու ասում. «Ինձ կանչո՞ղ է եղել»:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (25.03.2016), Շինարար (28.05.2013)

  22. #13
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր սիրած մանկական գրքերը

    Մեջբերում ChildOfTheSky-ի խոսքերից Նայել գրառումը
    Բոլոր վերը նշվածները` գումարած «Սուրի և Սամի արկածները» ու «Զանգին ու Զրանգին» :
    Սուրն ու Սամը ինձ համար պոտենցիալ առաջին սեր կլինեին, եթե մի երկու անգամ էլ կարդայի

  23. #14
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,759
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ բանը հասավ սրան, մի բան էլ ես հարցնեմ.
    Խախտելով հեղինակային իրավունքները, արդյո՞ք արածս գործը օգտակար չէ հեղինակի համար, քանի որ տպագիր գրքեր հիմա շատ քիչ են առնում, իսկ էլեկտրոնային տարբերակով մի տեսակ «խթանում» ենք հեղինակի ճանաչողությունը։

  24. #15
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի որ բանը հասավ սրան, մի բան էլ ես հարցնեմ.
    Խախտելով հեղինակային իրավունքները, արդյո՞ք արածս գործը օգտակար չէ հեղինակի համար, քանի որ տպագիր գրքեր հիմա շատ քիչ են առնում, իսկ էլեկտրոնային տարբերակով մի տեսակ «խթանում» ենք հեղինակի ճանաչողությունը։
    Վեռ, ես կարծում եմ, որ հայ գրողներից կամ նրանց ժառանգներից շատերն իրենց լավ կզգան՝ հին ու արդեն մոռացված ստեղծագործությունների՝ հասարակությանը հասանելի դառնալու, չմոռացվելու համար: Բայց դա, իրականում, միայն ու միայն իրանց որոշելիքն ա, իդեալական դեպքում ես կամ դու չպետք է որոշենք, այլ ինքը:

    Մյուս կողմից չմոռանանք, որ մտավոր սեփականությունը բացի ամեն ինչից նաև եկամտի աղբյուր է: Ու շատերն ակնկալում են դրանով գումար վաստակել նաև հիմա: Անգամ էլեկտրոնային սարքելու դեպքում շատերը կցանկանան դրա համար հոնորար ստանալ: Կամ ասենք վերցնենք Չիկարելիի արկածները: Դու կարող ես մտածել, որ օգնում ես ճանաչվելուն, ու դա տեղադրես քո մոտ: Իսկ հեղինակը՝ Ռուբեն Մարուխյանը հիմա Չիկարելին մի քիչ էլ ա զարգացրել ու վերահրատարակել ա, հրատարակիչն ու ինքը դրանից շահույթ են ակնկալում, ու հանգիստ կարող են համարել, որ դու դա օնլայն դնելով պակասացնում ես իրենց շահույթը: Սենց լիքը հարցեր:

    Ամբողջ աշխարհում պատահական չի հեղինակային իրավունքի ստեղծումը, կանոնների մշակումը, դրանով զբաղվող կազմակերպությունների գոյությունը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Cassiopeia (31.03.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբի անդամների տպագրած գրքերը
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 45
    Վերջինը: 27.03.2020, 10:50
  2. Մեր ամենասիրած գրողներն ու գրքերը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 104
    Վերջինը: 25.12.2017, 19:56
  3. Ձեր նախընտրած գրքերը
    Հեղինակ՝ Ասկանիո, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 23.05.2015, 23:11
  4. Աշխարհի ամենաանսովոր գրքերը
    Հեղինակ՝ Arpine, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 21
    Վերջինը: 02.01.2013, 17:37
  5. Մեր սիրած գրողներն ու գրքերը 2
    Հեղինակ՝ Մասսագետ, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 58
    Վերջինը: 08.05.2008, 14:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •