Չափահասությունը 21 տարեկանից համարելը ունի իր նշանակությունը։ Նախ, ալկոհոլ օգտագործելու տարիքն է երկարաձգած երեքով, թեև համոզված եմ, որ խմել ուզեցեղը ձևը կգնի, բայց, այնուամենայնիվ, գուցե դրանով մի քիչ պակասում է պոտենցաիլ երիտասարդ խմողների քանակը։
Երկրորդ, ընտրությունների համար։ Իմ կարծիքով, շատ ավելի լավ է, եթե ընտրելու իրավունք մարդ ստանա ոչ թե 18–ում, այլ ավելի ուշ, քանի որ քաղաքական գիտակցությունը անձի մոտ այնքան էլ շուտ չի զարգանում։
Ինչ վերաբերում է ամուսնությանը, ապա հենց նույն ԱՄՆ–ում, թեև չափահասության տարիքը համարվում է 21–ը, դա չի տարածվում ամուսնության վրա։ Ամեն նահանգ ունի ամուսնության համար իր որոշված թույլատրելի տարիքը, օրինակ՝ Ալաբամայում դա 14 տարեկանն է։
Իմ կարծիքով, վարորդական իրավունքի և ամուսնության տարիքը կարելի է ընդունել 18–ը, իսկ ընտրություններին մասնակցելու և ալկոհոլ օգտագործելու թույլատրելի տարիքը՝ 21–ը։
Էջանիշներ