Գարնանային հիասքանչ երեկո է: Նստած եմ սենյակում և մտածում եմ: Մտածում եմ անցյալի, ներկայի ու ապաայի մասին: Մի պահ նույնիսկ ծիծաղում եմ ինքս ինձ վրա: Արդյոք
ես կարող եմ դատողություններ անել նման խորը թեմաների շուրջ: Եվ եթե այո, արդյոք ես ուզու՞մ եմ: Այո, նույնիսկ չգիտեմ ուզում եմ, թե ոչ:
Հնչում է մեղմ երաժշտություն: Հոգեթով հնչյունները տարածվում են սենյակում ու գալիս, մարում սրտիս լարերի վրա, նոստալգիկ ու մի քիչ թախծոտ տրամադրություն ստեղծելով:
Նոստալգիկ, որովհետև հնչում է այն ծանոթ մեղեդին, որի քաղցր հնչյունների տակ առաջին անգամ սեր խոստովանեցի;
Թախծոտ, որովհետև սրտիս լարերը այլևս չեն թրթռում առաջվա պես:
Հիմա չկա այն միակը, որի համար սիրտս անվերջ երգում էր ու երգում… Հիմա դա անցյալէ: Մնացել են միայն քաղցր հուշեր ու երջանիկ ակնթարթների աղոտ պատկերներ:
Հիմա ամեն ինչ կտայի անցածը վերադարձնելու համար: Չէ որ դրանք կյանքիս ամենաերջանիկ օրերն էին:
Դե, ինչ արած, անցյալն անցյալ է: Ակամայից հիշում եմ ժողովրդական մի խոսք. ՙԱռաջին սերը միշտ կուտ է գնում՚, և,
ինքս ինձ համոզում եմ, որ հենց այդպես էլ եղել է:
Հիմա ամեն ինչ փոխվել է: Ժամանակի հետ փոխվել են նաև պատկերացումներս, մտքերս, նպատակներս և իհարկե ես ինքս:
Մտածում եմ ներկայի և ապագայի մասին, իսկ անցյալը հիշում եմ ժպիտով:
Մանկական խաղերս փոխարինվել են լուրջ ծրագրերով, ապագայի մասին աղոտ պատկերացումներս վերածվել են հստակ պատկերների, անկարելին արդեն թվումէ կարելի, բոլոր դժվարությունները` հաղթահարելի: Կարծես սկսել եմ մտածել ռեալիստորեն, ինչի դեմ երկար ժամանակ ինքս էի պայքարում:
Չէ որ առանց ռոմանտիկայի կյանքը անգույն ու տխուր կլիներ:
Մի պահ մտածում եմ.ՙԻնչ լավ է որ սիրահարված չեմ՚, բայց անմիջապես պատկերացնում եմ ինչ կլիներ,եթե սիրահարված լինեի:
Սենյակի դուռը բացվում է, ներս է մտնում ընկերս: Միանգամից ցրվում են բոլոր մտքերն ու նորից վերադառնում եմ իրականություն: Հիմա բոլորովին այլ բան եմ մտածում:
Ընկերոջս հայացքը կարծես ասում է .ՙԳործել է պետք, միայն մտածելով ոչինչ չես փոխի՚, և մենք դուրս ենք գալիս:
Մեզ արդեն սպասում էին…
Դիմավորեցին ջերմ ողջույններով ու անկեղծ մաղթանքներով…
Չէ որ այսօր սովորական օր չէ: Այսօր ես դառնում եմ չափահաս:
Առջևում ուրախություններով լի մի ամբողջ գիշեր է, իսկ ես դեռ շատ բան ունեմ ասելու…
Արևի վերջին շողերը մարում են սարերի ետևում: Շուրջը ամեն ինչ խաղաղվում է: Վառվում են լույսերը ու քաղաքն ընկղմվում է գիշերային կյանքի մեջ: Ավարտին է մոտենում հերթական մի օր, իսկ կյանքը շարունակվում է:
Ես նայում եմ շուրջս ու արդեն լիովին համոզված մտածում եմ __ՙԿյանքը հիասքանչ է՚…
Էջանիշներ