User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Սկսած 15 տարեկանից…

  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2007
    Գրառումներ
    24
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Սկսած 15 տարեկանից…

    Երազներիս մղձավանջում
    Ես միշտ քեզ եմ կարոտում,
    Ու տխրում եմ, ու երազում
    Քո աչքերը... Իմ աչքերում…


    Երբ թախծում են աչքերս…
    Հոգուս մի հեռու, հեռու անկյունում
    Ինչ-որ մի բոց է շողում, կայծկլտում
    Եվ ինչ-որ հույս է իմ միտքը շոյում,
    Եվ հոգիս հուշում է աչքերիս,
    Որ ամեն ինչը կորած է թվում,
    Բայց իրականում…

    Երբ թախծում է հոգիս…
    Աչքերս այնքան անզոր են դառնում:
    Ես արտաքնապես հզոր եմ թվում,
    Մարդկանց թվում է, թե կյանքն իսկապես հիասքանչ է:

    Երբ թախծում ես դու…
    Քեզ հետ թախծում եմ, մարում եմ ես էլ…




    Սրտիս խորքերում, մի մութ անկյունում
    Քո մասին հուշերն ու սերն իմ անմար
    Հրաբուխ դարձած հոգիս են այրում,
    Սիրտս են այրում, բայց , ավաղ…
    Միայն այրում… Չեն սպանում…



    Երկինքը մութ է, այն մութ չէ բնավ,
    Աշխարհը իմն է… Իմը չէ բնավ:
    Քանի ես քոնն եմ, այս լույս աշխարհում
    Քո սրտից բացի չունեմ ուրիշ տուն:




    16 ՏԱՐԵԿԱՆ

    Նայում եմ քեզ ու հասկանում,
    Որ աշխարհը լոկ քեզնով է իմաստնանում,
    Ու գիշերում, անթիվ, անքուն գիշերներում
    Քո աչքերն են, որ ինձ կանչում
    Ու ստիպում են ապրել…Ապրել…
    Ապրել, ու լոկ քեզ սիրելու համար միայն
    Ու քո սիրուն տիրանալու հույսով միայն,
    Ապրել կյանքս քո բերկրանքին
    Ու հայացքս քո աչքերին տալով միայն…
    Երջանկանալ հավատալով անկեղծ սիրուս արձագանքին…
    Երջանկանալ, լոկ նայելով քո աչքերի տիեզերքին…
    Երջանկանալ, անմնացորդ երջանկանալ գեթ լսելով խոսքերդ հին…
    Հին, կրկնված, սակայն երբեք չհնացած խոսքերը այն մաքուր, անգին,
    Որ աշխարհում նվիրում են միայն մեկին…
    Երջանկանալ քո աչքերում գեթ կարդալով խոսքերդ հին…
    Երջանիկ եմ…
    Եվ փառք, և փառք Տիեզերքին…



    Իմ սեր, իմ միակ,
    Արդյոք երբևէ նորից կտեսնե՞մ
    Քո պարզ աչքերում
    Արտացոլանքը իմ իսկ աչքերի…

    Երբևէ նորից ես կճանաչե՞մ
    Քո հեքիաթներում ինքս իմ ստվերը,
    Ասա, երբևէ նորից կարտասվե՞մ
    Քո լույս աչքերի լույս արցունքներով…

    Իմ սեր, իմ երազ,
    Միակ իմ կարոտ,
    Արդյոք երբևէ կտեսնե՞մ նորից
    Աչքերը քո ջինջ…



    Հիշո՞ւմ ես, հոգի՛ս, անձրև էր, անձրև,
    Եվ ես էլ կանգնած հորդ անձրևի տակ՝
    Ժպտում էի քեզ…
    Ով դու էլ կարծես աշխատում էիր
    Ամբողջ էությամբ
    Աչքերս դարձնել սեփական պահնակ
    Ու պահ տալ այնտեղ քո խենթ հայացքը…
    Հիշո՞ւմ ես, հոգիս, անձրև էր, անձրև
    Եվ ես էլ կանգնած հորդ անձրևի մեջ՝
    Ժպտում էի քեզ…
    Դու փորձում էիր սողոսկել նույնիսկ
    Հոգուցս անդին,
    Հիշո՞ւմ ես, անգին, դու խնդրում էիր,
    Որ անվերջ, անվերջ նայեմ աչքերիդ,
    Հիշո՞ւմ ես, հոգիս, անձրև էր, անձրև…
    Խելագար, անձև…



    ՀԵՌԱՑՈւՄԻ ԽՈՍՔԵՐ

    Եթե մի օր այս հեքիաթը վերջանա,
    Եթե մի օր քո ստվերը հեռանա,
    Իմ աշխարհի երազներում դյութական
    Քո աչքերի լուռ կարոտը կդողա…

    Թե աստղերի կախարդանքը վերանա
    Կամ թե լուսնի կաթնագույնն անէանա
    Իմ երազի ստվերներում մշտական
    Քո աչքերի խենթ կարոտը կդողա…

    Թե աչքերիդ մի ուրիշը տիրանա,
    Թե երազս մի նոր լույսով արթնանա,
    Թե բնությունն ինքը իմ դեմ չարանա
    Քո աչքերը երբեք ես չեմ մոռանա:



    ԵՐԱԶԱՆՔՍ
    Երազա՞նքս…
    Ոսկե սարեր կամ սերեր չի երազանքս…
    Ոչ էլ դու ես երազանքս…
    Ինձ հասկացող, նվիրվողն է երազանքս,
    Ինձ վստահող ու սիրողն է երազանքս,
    Իսկ քե՞զ… Անո՞ւն…
    Քեզ կսազեր լոկ… Տանջանքս…
    Ախ թե տանջանք, տանջանք լիներ երազանքս…




    ՄՈւԹ, ՄՌԱՅԼ, ԽԱՎԱՐ

    Մութ, մռայլ, խավար… Կորցնում եմ ինձ,
    Հեռանո՞ւմ ես, լքո՞ւմ ես, հոգիս,
    Ես էլ չեմ կարող ապրել առանց… Ի՞նձ…
    Դու դառել ես ես, տիրել ես կյանքիս:

    Մութ, մռայլ, խավար… Դու այնքան թանկ ես
    Այնքան մտերիմ ու այնքան… Փակ ես…
    Ինչո՞ւ ես լռում, իզուր ես լքում,
    Մի՞թե չես սիրել, միթե չե՞ս սիրում…

    Մութ, մռայլ, խավար… Քեզ եմ կարոտում,
    Ես էլ չեմ կարող ապրել առանց ինձ,
    Եվ հիմա զգում եմ, հասկանում եմ ես
    Որ կորցրել եմ… Ինձ…



    ԱՆՈՐՈՇՈւԹՅՈւՆ

    Դու անցյալում ես…
    Գուցե թե այնպես
    Ինչպես այն աստղը…

    Այս խավար ժամին
    Երկնքում փայլող
    Պայծառ աստղի պես
    Դու անցյալում ես…

    Գուցե, ո՞վ գիտե
    Աստղը այլևս…Այլևս չկա,
    Եվ միայն լույսն է
    Նրա երբեմնի գոյության վկա…

    Դու անցյալում ես…
    Լսո՞ւմ ես, հոգի՛ս,
    Ականջ արա, տե՛ս,
    Սիրտս դողում է
    Խելագար, անտես,
    Ականջ արա, տե՛ս,
    Ես… Սիրում եմ քեզ…

    : angel:, angel

    շարունակելի...........
    ՍՊԻՏԱԿՆ ԷԼ ԵՐԵՎԻ ՀՈԳՈւ ԿԱՐՄԻՐՆ Է...

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mark Pauler (25.06.2011), Meme (11.06.2011), Renata (19.09.2011), Sambitbaba (10.06.2011)

  3. #2
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՍԿՍԱԾ 15 ՏԱՐԵԿԱՆԻՑ...

    Սոնա ջան մի քանիսը կարդացի, լավն են շատ աչքերիդ փայլի նման

  4. #3
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սկսած 15 տարեկանից…

    Սոնա ջան ընդունիր իմ հիացմունքը: Մանավանդ 16 տարեկանի ստեղծագործություննրդ շատ ընտիր են, խոսք չկա
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (11.06.2011), Sambitbaba (10.06.2011)

  6. #4
    Մշտական անդամ Cannibal-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.12.2007
    Գրառումներ
    292
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Re. Սկսած 15 տարեկանից…

    ես ել իմ հորինածնա

    Մի մրահոն տաջիկ տեսա
    Ռասիայի կամրջին,
    Աչքս դիպավ աչքի բոցին
    Կարճ միացում տվեց !

    բայց ես սիրահարված չեմ
    Վերջին խմբագրող՝ Ծով: 19.03.2008, 19:59:

  7. #5
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2007
    Գրառումներ
    24
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սկսած 15 տարեկանից…

    :անչափ շնորհակալ եմ: Գրել էի, բայց վախենում էի, որ ոչ մեկին դուր չի գա
    ՍՊԻՏԱԿՆ ԷԼ ԵՐԵՎԻ ՀՈԳՈւ ԿԱՐՄԻՐՆ Է...

  8. #6
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սկսած 15 տարեկանից…

    Մեջբերում Fansheta-ի խոսքերից Նայել գրառումը
    :անչափ շնորհակալ եմ: Գրել էի, բայց վախենում էի, որ ոչ մեկին դուր չի գա
    ուհուս, ապեյս շատ լավն էր, ու առանց բազմակետերի

  9. #7
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2007
    Գրառումներ
    24
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սկսած 15 տարեկանից…

    ԴԵՌԵՎՍ 16

    Բախում

    Գիշեր… Հուշեր…
    Անկում, բեկում, կարոտ,
    Լույսեր, հույսեր, շողեր,
    Պայքար, պայքար, պայքար
    Իմ ու իմ միջև,
    Կամ՝ իմ ու կյանքի,
    Ի՞նչ տարբերություն…
    Պայքար ճախրելու
    Թռչելու համար:
    Պայքա՞ր… Չէ՛, բախում,
    Բախում երազի
    Եվ դաժան… Դաժան իրական կյանքի…

    Անցման տարի՞ք… Ես կասեի
    Սիրո տարիք, լույսի տարիք,
    Երազների, տիեզերքի,
    Ճախրելու ու հույսի տարիք,
    Տարիք, երբ որ չկա ստի, կեղծի կարիք:
    Ու հիմա էլ հանկարծ… Բախո՞ւմ,
    Երազի ու կյանքի հատո՞ւմ,
    Չկա՞… Չկա՞ անկեղծ ընկեր ու անկեղծ… Սեր,
    Չեմ հավատում… Պայքար, բախում,
    Նորից գիշեր, նորից հուզում,
    Նորից հուշեր, նորից անկում…


    17

    ԻՆՔՍ…ԵՍ

    Ոչ ոք, ոչ ոք մեղավոր չէ,
    Քեզ կորցրել եմ ինքս, ես,
    Ինքս ինձ ես հակասում եմ
    Ու կորցնում եմ նորից քեզ…

    Ոչ ոք, ոչ ոք մեղավոր չէ
    Որ հանկարծ քեզ տեսնելիս
    Ինքս ինձ դավաճանում եմ
    ու կորցնում եմ ինքս ինձ…

    Նրան, ում որ դու սիրում ես
    Ես թաքցնում եմ քեզանից,
    Ու նորից ես կարոտում եմ
    Ու… Մենակ եմ ես նորից…

    Գիտե՞ս, ոչ ոք մեղավոր չէ,
    Մեղավոր եմ ինքս, ես,
    Որ նորից քեզ կարոտում եմ,
    Որ մենակ եմ նորից ես…



    Ես չգիտեմ, փա՞ռք տալ Աստծուն,շԹե՞ անիծել սատանային
    Խավար, խավար իմ աշխարհում
    Հոգուս տված լույսիդ համար,
    Ու հեռացող, անհետացող
    Անշնչացող սիրուդ համար…



    Ասում են ուռին…
    …Չէ, ճիշտ չեն ասում,
    Եվ կարևոր չէ
    Թե ինչ են ասում…

    Կարևորն այն է,
    Որ այս աշխարհում
    Քո պապակ հոգին
    Ինձ է երազում…

    Ասում են ,ուռին…
    …Ստում են, ստում…
    Այս խենթ աշխարհում
    Սերն է թևածում…



    Ինչո՞ւ երբ երկնքում աստղերն են փայլում
    Իմ նաքուն աչքերն են ակամա ժպտում,
    Ու խոնավ աչքերիս կանաչ մշուշում
    Ինչո՞ւ եմ ես անվերջ քո աչքերը տեսնում…



    Ես երբեք, երբեք քեզ չեմ մոռանա,
    Ու գիտե՞ս, երբեք քեզ չեմ ատելու,
    Ու եթե մի օր կյանքս դառնանա՝
    Մեր հուշերը ինձ խինդ են բերելու…
    Ես երբեք, երբեք քեզ չեմ մոռանա:
    Բայց գիտե՞ս…
    Երբեք քեզ չեմ ներելու…



    Դու գնում ես, սակայն ես միշտ կհավատամ,
    Որ տանում ես քո սրտի մեջ իմ անունը.
    Դու գնում ես, բայց ես հաստատ, հաստատ գիտեմ,
    Որ այրվում է քո սրտի մեջ իմ անհունը…

    Հորիզոնիդ ինչ-որ հեռու, մութ անկյունից
    Իմ աչքերը քո հուշերին լույս են տալու,
    Արծաթապատ ու մշուշոտ քո գիշերից
    Իմ աչքերը տխրությանդ հույս են տալու…

    Դու գնում ես, թվում է, թե մոռացել ես,
    Դու գնում ես, թվում է, թե էլ չես հիշում,
    Բայց ես գիտեմ… Ես գիտեմ, որ ուր էլ գնաս՝
    Իմ աչքերը հյուր են գալու քո գիշերում…
    ՍՊԻՏԱԿՆ ԷԼ ԵՐԵՎԻ ՀՈԳՈւ ԿԱՐՄԻՐՆ Է...

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mark Pauler (25.06.2011), Meme (11.06.2011), Renata (19.09.2011), Sambitbaba (10.06.2011)

  11. #8
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սկսած 15 տարեկանից…

    Ասում են ուռին
    Սոնա էնքան շատ սեր ունես, որ ամեն նոր տող կարդալիս մտածում եմ այ հիմա կպայթի, բայց չէ, համակցել ես նաև հանգստության ու հավասարակշռության հետ, անսահման համբերության հետ բայց սպասում եմ որ ափերիցդ դուրս գաս, քանի որ որքան էլ գետը սիրուն է հոսելիս, ափերից դուրս գալիս ավելին է

    Ապրես, շատ լավն են եղբորդ անցնում ես
    Վերջին խմբագրող՝ Dayana: 19.03.2008, 15:39:

  12. #9
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2007
    Գրառումներ
    24
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սկսած 15 տարեկանից…

    Մեջբերում Cannibal-ի խոսքերից Նայել գրառումը
    ես ել իմ հորինածնա

    Մի մրահոն տաջիկ տեսա
    Ռասիայի կամրջին,
    Աչքս դիպավ աչքի բոցին
    Կարճ միացում տվեց !

    բայց ես սիրահարված չեմ


    ԽՈՍՔԵր ՉԿԱՆ, ՈՒՂՂԱԿԻ ԸՆՏԻՐ Ա...
    Հուսով եմ, ոչ թե ջղայնացել ես ու որոշել կյանքին թեթև նայել, այլ իրոք կյանքին թեթև ես նայում

    Ավելացվել է 3 րոպե անց
    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասում են ուռին
    Սոնա էնքան շատ սեր ունես, որ ամեն նոր տող կարդալիս մտածում եմ այ հիմա կպայթի, բայց չէ, համակցել ես նաև հանգստության ու հավասարակշռության հետ, անսահման համբերության հետ բայց սպասում եմ որ ափերիցդ դուրս գաս, քանի որ որքան էլ գետը սիրուն է հոսելիս, ափերից դուրս գալիս ավելին է

    Ապրես, շատ լավն են եղբորդ անցնում ես
    Ափերից դուրս եկած գետն իր հունն ա լայնացնում
    Իսկ ես ընդհակառակը, հունս փոքրացնել եմ ուզում, որովհետև արդեն ինքս ինձ եմ խեղդում

    Ավելացվել է 6 րոպե անց
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Սոնա ջան ընդունիր իմ հիացմունքը: Մանավանդ 16 տարեկանի ստեղծագործություննրդ շատ ընտիր են, խոսք չկա
    Տիգ, անչափ շնորհակալ եմ: Հիմա ինձ սրտապնդող խոսքեր ամենից շատ են պետք:
    Վերջին խմբագրող՝ Fansheta: 20.03.2008, 09:48: Պատճառ: Գրառման ավելացում
    ՍՊԻՏԱԿՆ ԷԼ ԵՐԵՎԻ ՀՈԳՈւ ԿԱՐՄԻՐՆ Է...

  13. #10
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2007
    Գրառումներ
    24
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սկսած 15 տարեկանից…

    Երբ երազներս արթնանում ու արթնացնում են ինձ… Ես նախ ժպտում եմ, ապա արտասվում, իսկ հետո այդ երկուսը խառնվում են իրար և ես սկսում եմ ապրել… Այդ ժամանակ գալիս է գարունը, շուրջն ամենուր ծաղիկներ են բաղցվում ու …
    Երբ ես արթնանում ու չեմ հասկանում, թե ո՞րն էր երազ… Ես սկսում եմ երազել: Ես երազում եմ, որ երազը իմ երազ չլինի, ու որ գարունը միմիայն ժպտա:
    Երբ ես ժպտում եմ, աշխարհը իմն է, երբ կարոտում եմ, … Աշխարհը քոնն է… Երբ դու նորից իմն ես, և երբ քոնն են նորից իմ բոլոր մտքերը…
    Ես … Կարոտում եմ…
    Հ.Գ. Իսկ վերջում երանի ծիծաղենք միասին իմ այս տարակույս վիճակի համար…
    ՍՊԻՏԱԿՆ ԷԼ ԵՐԵՎԻ ՀՈԳՈւ ԿԱՐՄԻՐՆ Է...

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (10.06.2011)

  15. #11
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սկսած 15 տարեկանից…

    Սոնա նենց մի տեսակ շատ խորնա սերը քո հերոսուհու, ու ամեն րոպե սպասում եմ սիրո օբյեկտի պատասխանին մենակ մի բան էն չի, զգում եմ, որ հերոսիդ հայտնվելուն պես հերոսուհիդ կլքնի նրան, կհասկանա իր իրական գինը

  16. #12
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սկսած 15 տարեկանից…

    սեր,սեր,սեր,սեեեեեր… ՍԵԵԵԵՐ…


    էս բոլորը դու իսկապես ապրե՞լ ես, թե բան ա, ասում ես էլի…
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  17. #13
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սկսած 15 տարեկանից…

    Սոնա ջան, մեկը մեկից լավնա: Չեմ կարող կոնկրետ ինչ որ մեկը առանձնացնեմ…Շատ ապրես
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  18. #14
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2007
    Գրառումներ
    24
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սկսած 15 տարեկանից…

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Սոնա նենց մի տեսակ շատ խորնա սերը քո հերոսուհու, ու ամեն րոպե սպասում եմ սիրո օբյեկտի պատասխանին մենակ մի բան էն չի, զգում եմ, որ հերոսիդ հայտնվելուն պես հերոսուհիդ կլքնի նրան, կհասկանա իր իրական գինը
    գիտես, այսօր հենց դրա մասին էի մտածում: Գլխումս մի միտք ինձ հանգիստ չի տալիս: Գիտե՞ս, մտածում եմ, որ այն, որ ինքն իմ համար թանկ ա, դա իրա խնդիրն ա, ու ինքը պիտի որոշի, թե դա իր կյանքում ինչ արժի: Իսկ իմ համար էլ կարևոր ա իմ թանկ լինելը : Պարզապես հարցը նրանումն ա, որ առայժմ թանկ չեմ համարում այն ամենն, ինչ նրանը չէ…
    Բայց տպավորություն չլինի, թե ես դժբախտ եմ, չէ, ես երջանիկ եմ, որովհետև ունեմ գնահատելու արժանի բան: Չէ՞ որ մենք նայում ենք մայրամուտին ու ժպտում ենք: Մենք սիրում ենք գեղեցիկ երկինքն ու նրա հետ կապված երազները, բայց չէ՞ որ մեր մտքով երբեք չի անցնում, որ մենք էլ թանկ ենք երկնքի համար: Չէ, անհատի պաշտամունք չեմ անում, ու իրեն ճանաչում եմ իր բոլոր թերություններով, պարզապես սիրում եմ, որովհետև ուզում եմ հարուստ լինել, ուզում եմ պարզապես նայել մայրամուտին ու ժպտալ…

    Ավելացվել է 7 րոպե անց
    Մեջբերում Amaru-ի խոսքերից Նայել գրառումը
    սեր,սեր,սեր,սեեեեեր… ՍԵԵԵԵՐ…


    էս բոլորը դու իսկապես ապրե՞լ ես, թե բան ա, ասում ես էլի…
    Իսկ ի՞նչ ա նշանակում ապրել: Չգիտեմ, ապրել եմ, թե չէ: Ես պարզապես գրում եմ են ինչ ուզում եմ գրել
    Բայց վերջի սմայլիկը սրտովս էր

    սեր,սեր,սեր,սեեեեեր… ՍԵԵԵԵՐ…
    Վերջին խմբագրող՝ Fansheta: 22.03.2008, 15:51: Պատճառ: Գրառման ավելացում
    ՍՊԻՏԱԿՆ ԷԼ ԵՐԵՎԻ ՀՈԳՈւ ԿԱՐՄԻՐՆ Է...

  19. #15
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2007
    Գրառումներ
    24
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սկսած 15 տարեկանից…

    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Սոնա ջան, մեկը մեկից լավնա: Չեմ կարող կոնկրետ ինչ որ մեկը առանձնացնեմ…Շատ ապրես

    Ապրես պապիկ ջան
    ՍՊԻՏԱԿՆ ԷԼ ԵՐԵՎԻ ՀՈԳՈւ ԿԱՐՄԻՐՆ Է...

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սկիզբը՝ սկզբով. սկսած մանկությունից
    Հեղինակ՝ Ռուսա, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 25.04.2012, 18:58
  2. Վեբ կայքերի պատրաստում սկսած 60 000 դրամից
    Հեղինակ՝ New_Comment, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 01.05.2011, 15:41
  3. Վաճառք. Համակարգիչներ և աքսեսուարներ՝ սկսած 45000 դրամից
    Հեղինակ՝ armanxxx, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 21
    Վերջինը: 22.11.2009, 19:02
  4. Չափահասություն ոչ թե 18, այլ 21 տարեկանից
    Հեղինակ՝ Adam, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 22
    Վերջինը: 01.11.2009, 19:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •